Լրահոս

2023-03-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է շինության աստիճաններին բախված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը
    Մարտի 14-ին, ժամը 07.30-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել շինության աստիճաններին. 45-ամյա վարորդ Արթուր Բադալյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Երեկ հայտնել էինք, որ Skoda-ն բախվել էր բազալտե սանդուղքներին ու հենապատին․ կյանքից զրկված վարորդի ինքնությունը դեռ պարզ չէ
    13:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կապան քաղաքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
    Մարտի 15-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին, ժամը 17:15-ին: Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Մարտի 13-14-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել․ սահմանվել է հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 10 աշխատակից։
    12:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը․ հայկական կողմը չի կրակել
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    12:42
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
    12:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսակցության եկած կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ: Ըստ այդմ՝ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած վերոնշյալ քաղաքացուհին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է 9 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին, ափիոն, մեթամֆետամին տեսակի թմրանյութերին նմանվող, համապատասխանաբար՝ 9.17, 3.24 և 2.61 գրամ ընդհանուր քաշերով զանգվածներ, ինչպես նաև՝ 2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 6, 17 գրամ սպիտակ, փոշենման զանգվածներ: Քաղաքացուհին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:15
    15.03.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 15.03.23
    12:03
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
    Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը: «Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա: Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում:
    12:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկ Փաշինյանը գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա եւս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն իր սուլիսում, հենց Արզումանյանին ակնարկելով, ասում էր, թե մարդիկ միջնորդում են, որ ներողամիտ լինենք: Բա չբացահայտվի՞՝ ինչպես ընկավ Շուշին: Այլ կերպ ասած, երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը»:
    11:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կարմիր մսի չարաշահման հետևանքները․ ինչպե՞ս բալանսավորել սննդակարգը
    Վիճակագրության համաձայն՝ տարեկան կտրվածքով ամենաշատը միս է սպառվում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Դիետոլոգների կարծիքով, մսի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:
    11:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարահարթ գյուղում հրդեհի հետևանքով այրված կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են հարվածի հետքեր
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի հարվածի հետք, ինչից հետո ոստիկաններն ու քննիչներն արդեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դաժան սպանությունը բացահայտելու համար։ Եվ վստահ են, որ հանցագործը կամ հանցագործները կնոջը սպանելուց հետո հետքերը վերացնելուց հետո տունն այրել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է shamshyan.com-ը, մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում տուն է այրվում։ Օ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհայտ անձինք պոկել են Պ. Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը
    Անհայտ անձինք պոկել են Պ. Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը: Այս մասին տեղեկացանք Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։
    11:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անհավատալի է, բայց իրողություն․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է․ Հարութ Սասունյանի հոդվածը՝ Առավոտում
    Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»: Բաքվում Իսրայելի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թվիթերում գրել էր.«Հայրիկիս տատիկի անունը Անթառաան Համբարյան էր. նա հայ էր: Նա հայոց ողբերգության վերապրածներից է... http://fb.me/2WQnyz9Vu. 08:43. 12 ապրիլի, 2015թ.»: Ֆեյսբուքյան հղումը, որը Դիքը ներառել էր իր թվիթում, կարևոր էր, քանի որ այն վերաբերում էր 2015 թվականի ապրիլի 12-ի մի հոդվածի, որը վերնագրված էր. «Թուրքիան զայրացած է Հռոմի պապի վրա «ցեղասպանության» մասին հայտարարություններից հետո»: Այսպիսով, Դիքը տեղյակ էր, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իր հոր տատիկը վերապրել է այդ ցեղասպանությունը, և նրա անունը Անթառաան Համբարյան էր, թեև սխալ էր գրել նրա անունը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է Անթառամ: Երբ 2019 թվականին Դիքը դարձավ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը, որոշ հայեր զայրացած քննադատեցին նրան՝ 2015 թվականին իր թվիթում Հայոց ցեղասպանությունը «ողբերգություն» անվանելու համար: Ահա մի քանի արհամարհական պատասխաններ. «Ինչպե՞ս ես ապրելու նախնիներիդ դավաճանելուց հետո»։ «Նա կհպարտանար քեզնով… որ ծառայում ես երկու երկրներին՝ որոնք ակտիվորեն հերքելով այն, ինչը խլել էր նրա ընտանիքը», «Հավանաբար նա ահավոր ամոթ կզգար քեզ համար», «Քո խեղճ տատիկը շուռ եկավ իր գերեզմանում, որ դու ընդունում ես էթնիկ զտումները, պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը», «Չեմ կարող հավատալ, որ դու հայկական արմատներ ունես... ԱՄՈ՛Թ ՔԵԶ 1 500 000 անգամ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ Ադրբեջանին և Թուրքիային ԱՋԱԿՑԵԼՈւ համար: ԱՄՈԹ ՄԵԶ, ՈՐ ՔՈ ԵՐԱԿՆԵՐՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅՈւՆ Է ՀՈՍՈւՄ» և «Քո մեծ տատիկը կթքեր քո երեսին, եթե լսեր, թե ինչեր ես ասում...»: 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դիվանագիտության պատմության մեջ ամենաամոթալի դիվանագիտական նշանակումը։ Ցեղասպանությունը վերապրած Իսրայելը Ջորջ Դիքին (Հայոց ցեղասպանությունը վերապրածների` իրեն հայ համարող ժառանգին) որպես իր դեսպան ուղարկում է Ադրբեջան, մի երկիր, որը բացահայտ աշխատում է ավարտին հասցնել այս ոճրագործությունը»: 2021 թվականի հուլիսին Դիքը կրկին զայրացրեց հայերին իր այս թվիթերյան գրառմամբ. «Ադրբեջանի դիվանագիտական խմբի հետ միասին ես պատմական առանձնաշնորհում ունեցա լինելու Իսրայելի առաջին դեսպանը, որն այցելեց ուշագրավ Շուշա քաղաքը», նշանավոր հայկական քաղաքը, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ։ 2023 թվականի հունվարի 13-ին «Թայմս օֆ Իսրայել»-ին (Times of Israel) տված հարցազրույցում դեսպան Դիքն իրեն ներկայացրել է որպես «արաբ և իսրայելցի»։ Նրա հայրը ուղղափառ քրիստոնյա էր՝ հայկական և պաղեստինյան խառը արմատներով։ Ահա մի հատված այդ հարցազրույցից. «Թայմս օֆ Իսրայել». «Երբ հանդիպում ես ադրբեջանցիներին, և նրանք հայտնաբերում են, որ դու արաբ քրիստոնյա ես, ինչպիսի՞ արձագանքներ ես ստանում»: Դեսպան Դիք. «Բնականաբար, սա զարմացնող և շփոթեցնող է ադրբեջանցիների մեծ մասի համար։ Զարմանքի զգացումն օգնում է ինձ բացատրել իսրայելական հասարակության բազմազանության մասին: Բայց, ճիշտն ասած, այս պահին ես դադարել եմ նրանց ուղղել, քանի որ դա հոգնեցուցիչ է դառնում։ Ամեն դեպքում ծիծաղելի է, երբ դեկտեմբերի 24-ին ինձ մաղթում են ուրախ Հանուկա, և ոչ թե Սուրբ Ծնունդ»: «Թայմս օֆ Իսրայել». «Որպես իսրայելցի քրիստոնյա, ինչպիսի՞ն է ձեր տեսակետը հայ համայնքի մասին, որը հիմնականում բաղկացած է իսրայելցի քրիստոնյաներից, և այն մարտահրավերների մասին, որոնց նրանք բախվում են Իսրայելում, ինչպես Երուսաղեմ-Բաքու հարաբերությունների, այնպես էլ դրան չառնչվող հարցերի վերաբերյալ»: Դեսպան Դիք. «Ես խորը համակրանք եմ տածում Իսրայելի հայ համայնքի նկատմամբ, մասնավորապես Յաֆֆայում, որտեղ ես մեծացել եմ: Մենք կիսում ենք նույն հավատքը և բազմաթիվ մշակութային ավանդույթներ: Դպրոցի և երիտասարդական շարժումների իմ ընկերներից շատերը հայ են։ Ունեցել եմ ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա, որոնք հայ են, և ես նրանց համարում եմ մտերիմ ընկերներ»: 2023 թվականի հունվարի 5-ին ադրբեջանական Caliber.az կայքը մեջբերել է դեսպան Դիքի ասածը. «Իսրայելն Ադրբեջանին առաջարկում է իր օգնությունը «խելացի քաղաքների» ստեղծման հարցում՝ Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական տարածքներում»։ 2023 թվականի հունվարի 12-ին դեսպան Դիքը հարցազրույց է տվել Caliber.az-ին մի տեսանյութում, որը վերնագրված է.«Տեսանելիից այն կողմ. պեղելով իսրայելա-ադրբեջանական կապերի խորքերը դեսպան Ջորջ Դիքի հետ». Այդ հարցազրույցում դեսպան Դիքն արել է հետևյալ անհանգստացնող հայտարարությունը. «Ամենակարևոր իրադարձությունն այն է, երբ Ադրբեջանը մտավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ, և մենք [Իսրայելը] այստեղ կանգնել ենք՝ ուս ուսի տված մեր գործընկեր ու բարեկամ Ադրբեջանի հետ։ Մեր ռազմավարական համագործակցությունը շարունակվել և ակտիվացել է այդ ընթացքում, բայց նաև մարդասիրական ոլորտում։ Փաստացի ես ռիսկի դիմեցի գնալով Գյանջա, քաղաքի վրա հարձակումների ժամանակ, և զրուցել տեղի համայնքի հետ, հանդիպել նրանց, մարդասիրական աջակցություն ցուցաբերել այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են հիմնական իրերը՝ վերմակներ և տաքացուցիչներ և այլն, այն մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները և այն ամենը, ինչ ունեին: Եվ ես կարծում եմ, որ դա նաև կապ ստեղծեց սրտերում, այլ ոչ միայն մտքում, այնպես որ, կարծում եմ, երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ընկեր, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք գործընկեր: Մեզ համար սրանք դիվանագետների դատարկ խոսքեր չեն… Սրանք բաներ են, որոնք բխում են սրտից և իրականում մեզ համար մեծ նշանակություն ունեն… Իսրայելի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վաղուց հստակ է. Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա արվել է խոսքով և գործով մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»: Նա նաև սխալմամբ հավելեց, որ «գործնականում, արաբա-իսրայելական հակամարտությունը հիմնականում ավարտված է»։ Դեսպան Դիքը հարգանք չի տածում ոչ միայն իր հայկական արմատների նկատմամբ, այլև չի հարգում իր պաղեստինյան արմատները: Նա պետք է հոգին ծախած լինի սատանային՝ իր աշխատանքի համար: Դեսպան Դիքի նշանակման ամենաապշեցուցիչ կողմն այն է, որ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաները հայկական ծագումով դեսպան են ուղարկել Ադրբեջան... Չնայած Ադրբեջանի մասին Դիքի խանդավառ խոսքերին, ես կասկածում եմ, որ նախագահ Ալիևն ու Ադրբեջանի ժողովուրդը լիովին վստահում են նրան։ Ադրբեջանում նրանք ատելությունից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չեն զգում ցանկացած հայի, նույնիսկ մասամբ հայի նկատմամբ։
    10:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի դի
    Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։
    10:37
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ․ «168․am»
    168․am-ը հղում անելով Իրանի Զինուժին մոտ կանգնած տելեգրամային ալիքներից մեկին` КСИР-ին, լուսանկար է հրապարակել և գրել, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր զինտեխնիկա են տեղափոխում դեպի Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ: Տելեգրամային ալիքը նաև տեղեկացնում է, որ ըստ իրենց աղբյուրների` Ադրբեջանի զինված ուժերի շարժը նկատվում է շփման գծի ողջ երկայնքով` ինչպես Հայաստանում, այնպես էլ ղարաբաղյան տնտեսական գոտում: Առաջին անգամ նկատվում է ծանր զինտեխնիկայի տեղաշարժը։
    10:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն․ Աբրահամյան
    Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն: Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. «Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է: Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը: Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերվում էր բանակցություններում ստեղծված փակուղում: Փաստացի Պրահայում ձեռք վերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով: Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով` ինտեգրման: Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է: Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավածություն: Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է: Երբ Փաշինյսնն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում: Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին»։
    10:22
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
    10:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը
    ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին: Համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ Նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն: 2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետև՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո: Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն: Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին: «Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»: Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը: Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում՝ շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»: Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք): Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանապահ է ինքնասպան եղել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որեւէ հաղորդագրություն չեն տարածել։ Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈւ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս համակարգում տիրող անտերության եւ դրա արդյունքում արձանագրվող դեպքերի չնչին տոկոսի մասին է միայն պաշտոնապես հաղորդվում»:
    09:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդի մոտ և բեռնատարում մարիխուանա կար
    Հանգամանքները պարզվում են։
    09:30
    15.03.23
    Ավելին