Լրահոս

2023-03-16
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.03.23
    Մամուլի տեսություն 16.03.23
    11:48
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վարսերի փոփոխությունները` կախված տարիքից. հատուկ խնամքն ու ճիշտ սննդակարգը՝ որպես խնդրի լուծման գործոններ
    Տարիքի հետ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, և վարսերը ևս բացառություն չեն: Ժամանակի ընթացքում վարսերը փոխում են իրենց գույնն ու կառուցվածքը, իսկ դրանց գեղեցիկ տեսքը պահպանելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և խնամք: Վարսերը կազմված են սպիտակուցային մանրաթելերից: Մեկ վարսի նորմալ կյանքի տևողությունը կազմում է 2-7տարի: Վարսերն աճում են ամսական 0,5 մատնաչափից մինչև տարեկան 6 մատնաչափ: Այնպիսի գործոններն, ինչպիսիք են տարիքը, սննդակարգը, գենետիկան և ընդհանուր առողջական վիճակը պայմանավորում են վարսերի աճի արագությունը: Վարսերի ծերացմանը զուգահեռ՝ դրանց կյանքի ցիկլը կրճատվում է, իսկ կարճ և բարակ վարսերը թափվում են: Այս վարսերը սովորաբար փոխարինվում են նոր բարակ վարսերով: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, ծերանալուն զուգահեռ գրեթե բոլորը բախվում են մազաթափության խնդրին: Կանայք և տղամարդիկ մազաթափություն ունենում են տարբեր պատճառներով: Դրանցից են՝ ժառանգականությունը, էնդոկրին խանգարումները, վահանաձև գեղձի հիվանդությունները, հորմոնների և սննդանյութերի պակասը: Կանանց մոտ շատ կարևոր դեր է խաղում դաշտանադադարը, երբ նրանք հասնում են 40-ի սահմանին: Սեռական հորմոնները, որոնք օգնում են ֆոլիկուլային մանրաթելերի խթանմանը, պակասում են, և հաճախ տեստոստերոնը դոմինանտում է: Ծերացման և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով որոշ ֆոլիկուլներից այլևս նոր մազեր չեն աճում: Ժամանակի ընթացքում մազերի մանրաթելերը բարակում են և ընկնում՝ այլևս չվերականգնվելով: Տարեցտարի վարսերում նույնպես տեղի են ունենում բնական պիգմենտի փոփոխություններ: Պիգմենտային բջիջներն արդեն այդքան պիգմենտ չեն արտադրում, և երբեմնի խիտ շագանակագույն վարսերը դառնում են բարակ, փշրվող և մոխրագույն: Մաշկաբաններն այն կարծիքին են, որ բնական փոփոխությունները դանդաղեցնելու համար, մենոպաուզայից առաջ և հետո կարելի է մի շարք քայլեր ձեռնարկել։ Մի քանի հնարքներ՝ ցանկացած տարիքում վարսերը խնամելու և դրանց առողջ տեսք հաղորդելու համար. Հաճախակի չլվանալ Թե որքան հաճախ ենք լվանում մեր վարսերը, կախված է դրանց որակից: Սակայն անկախ վարսերի տեսակից, վարսերի հաճախակի լվացումը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի դրանք դառնան չոր և փշրվող: Անհրաժեշտ է օգտագործել հատուկ տվյալ վարսերի տեսակի համար նախատեսված շամպուն՝ նորմալ, յուղոտ կամ չոր: Մի՛ մոռացեք կոնդիցիոների և ծավալ հաղորդող միջոցների մասին Շամպունով լվանալուց հետո կոնդիցիոների կիրառումը էապես կարևոր է վարսերի առողջության համար: Կոնդիցիոները վարսերի խնամքի համար կենսական կարևոր քայլ է, որը խոնավացնում է՝ օգնելով վերականգնելու վարսերի փայլն ու շամպունով լվանալու ընթացքում կորցրած բնական յուղերը: Իսկ ծավալ հաղորդող միջոցներն աշխատում են որպես կապան՝ ամրացնելով յուրաքանչյուր վարս և ապահովելով ծավալ յուրաքանչյուրի համար: Ընտրեք ճիշտ միջոցներ Եթե ցանկանում եք գունային փոփոխության ենթարկել վարսերը, ամենալավ տարբերակն այն ոճաբանի մոտ կատարելն է: Մասնագետը կօգնի որոշել վարսերի տեսակին համապատասխան ամենաանվնաս ներկը և խորհուրդ կտա, թե ինչ շամպուն, կոնդիցիոներ կամ խնամքի այլ միջոց ընտրել ներկած վարսերի համար: Խելամիտ կլինի նաև խուսափել վարսերի ամենօրյա հարդարումից և չգնել պարաբեններ ու ֆթալատներ պարունակող միջոցներ: Օգտագործեք սպիտակուցներով հարուստ սննդամթերք Մենք չեք կարող վերահսկել գենետիկական կամ տարիքային գործոնները, բայց կարող ենք օգնել վարսերին՝ առողջ սնվելով: Քանի որ վարսերի ֆոլիկուլները մեծամասամբ կազմված են սպիտակուցներից, մի՛ շրջանցեք այս կենսական կարևոր սննդանյութը: Սպիտակուցների պակասը հանգեցնում է մազաթափության: Մասնագետները կանանց առաջարկում են շաբաթական երկու անգամ ուտել ցածր յուղայնությամբ կարմիր միս, որը բացի գլխամաշկի համար կարևոր դեր կատարելուց, օգնում է նաև օրգանիզմին պայքարել սակավարյունության դեմ։
    11:45
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` ՔՊ-ականների քեֆի ժամանակ․ Aravot.am
    Այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։
    11:37
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպումից առաջ
    Այսօր Փհենյանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է մոտ 1000 կմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի՝ հրթիռն արձակվել է մեծ անկյան տակ, Փհենյանի Սունանի շրջանից դեպի Ճապոնական ծով, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:10-ին (Երևանի ժամանակով 02:10-ին):
    11:30
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մի շարք փողոցներ մասամբ փակ կլինեն
    Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 16-ին` ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:
    11:15
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
    Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    11:00
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5-րդ շարասյան փնտրտուքի խնդիրն արդյունավետ լուծելու համար իշխանությունը պետք է սկսի սեփական շարքերից․ Տիգրան Աբրահամյան
    Փաշինյանի` զինված ուժերում գործած/գործող 5-րդ շարասյան կամ առևերույթ դավաճանների մասին ուշագրավ հայտարարություն է արել պաշտպանության նախարար Պապիկյանը:
    10:50
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Մեղրիի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներն արձանագրել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական բացահայտումը։
    10:40
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Facebook-ի սեփականատերը հայտարարել է 10 հազար աշխատակցի կրճատելու մասին
    Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և  WhatsApp-ը, հայտարարել է 10 հազար աշխատատեղ կրճատելու պլանների մասին:
    10:30
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանը նոր նախարար է նշանակել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
    10:25
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարողացե՞լ է արդյոք Փաշինյանը կազմակերպել «չորս շարասյուներին». Արթուր Վանեցյան. «Հրապարակ»
    Վերջին երեք տարում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության բազմաթիվ պատճառներ է նշել, բայց այդպես էլ չի խոստովանում, որ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ի՞նչ «հինգերորդ շարասյան» մասին է խոսքը։ Երկրի ղեկավարը պարտավոր է խոսել իրավական լեզվով։ Գոյություն ունի օրենսդրություն, գոյություն ունեն իրավապահ և արդարադատության մարմիններ։ Պատերազմից անցել է 3 տարի, այդ ժամանակը միանգամայն բավարար էր, որ բացահայտվեր այդ «հինգերորդ շարասյունը»։
    10:15
    16.03.23
    Ավելին
  • Տնտեսական
    Ֆինանսական ցնցումներ. ԱՄՆ բանկերի սնանկացումը կարող է հարվածել Հայաստանի ՏՏ ընկերություններին
    Ամերիկյան 4 խոշոր բանկերի սնանկացման պատճառով աշխարհի բանկային համակարգը կես միլիարդ դոլարի վնաս է կրել: Սա աննախադեպ է 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո: Հայ տնտեսագետները ահազանգում են, որ ֆինանսական հսկաների կոլապսը կարող է անդարդառնալ հայկական այթի ընկերություններ վրա, որոնց պատվերները կարող են կտրուկ անկում ապրել:
    10:00
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ:
    09:45
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։
    09:35
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    Տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    09:30
    16.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 19, 20, 21, 22 շենքեր, Շահումյան 14 փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի թաղի առանձնատներ, Նորքի Այգիներ 303, 302/3 առանձնատներ, Նորք 113, 92, 117 առանձնատներ, Նորք՝ Չինարի ծառի հարակից առանձնատներ, «Արփինե և Արփինե» ՍՊԸ, թիվ 11 փոստային բաժանմունք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12, 14 շենքեր, Ներքին Շենգավիթ 9փ․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքեր, Կորյունի փ. 23, 23/37 շենքեր, «Դինամո» մարզադահլիճ, Կենտրոն ոստիկանության բաժին, Սայաթ-Նովայի պող. 19, 19/1 շենքեր, Ալ․ Մանուկյան, Թումանյան, Բելյակովի, Նալբանդյան, Տպագրիչների, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Ավ․ Պետրոսյան, Խանջյան, Վարդանանց փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ մասնակի, Ա․Տիգրանյան փ. 20, 21, 38 շենքեր և 11-60 առանձնատներ, Չոլակյան փ. 1-42 առանձնատներ, Վր․Փափազյան փ. 1-55 առանձնատներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր, Բարբյուսի փ. 60/1, 63/1, 63, 65, 66, 67 շենքեր, Սևաստոպոլյան փ. 6 շենք, Կիևյան փ. 1Բ շենք, Բարբյուսի փ. 31-62/1 առանձնատներ, Սեպուհի փ. 18-20 առանձնատներ, Սարկավագի 3-րդ փակ. 62-66 առանձնատներ, Բաղրամյան պող. 28, 30, 42, 44, 46, 48, 50, 50Ա, 50Բ շենքեր և 1-ին նրբանցք, Լեռ Կամսարի փ. 4 շենք և 1-15 առանձնատներ, Արարատի մարզ` 10։00-12։00 Նորաբաց և Ռանչպար գյուղեր մասնակի, 10։00-13։00 Վեդի քաղաք՝ Սարիբեկ Վարդանյան փողոց մասնակի, 11։00-16։00 Նարեկ գյուղ, 12։00-14։00 Բարձրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 10։30-12։30 Վայք քաղաք՝ Շահումյան և Ալավերդյան փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղի մասնակի, 10։30-14։30 Ջերմուկ քաղաք՝ Բարեկամության և Շահումյան փողոցներ մասնակի, Կոտայքի մարզ` 10։00-14։00 Ֆանտան համայնք, «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Կար-Կոր» և «Ա. Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիա» ընկերություն, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:30 Եղվարդ քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զին/մաս, «Էլլիպս Ջիէյ», «Նաիրի Բերրիություն», «Երամար», «Արմբեր», «Թամարա և Անի» ՍՊԸ-ներ, «Բյուրեղ» արտադական կազմակերպություն, «Այմեգա» ՍՊԸ, «Սեմյուր ընդ կո» արտադրական ձեռնարկություն, «Կոնյակի» գործարան, «Եղվարդ» ՓԲԸ, «Գնդասար ՀԷԿ» և «Գ․ Փլավչյան» ՍՊԸ-ներ, սեփականատեր «Ս․ Պողոսյան», «Կարալանս» ՍՊԸ, «Վիստա Պլյուս» ՍՊԸ, «Կարապետյան» ՍՊԸ, Նաիրի ամառանոց, սեփականատեր «Թ․ Հակոբյան», սեփականատեր «Ն․ Մուրադյան», «Գանա Գրիգ» ՍՊԸ, Այգեգործական ընկերություն և «Եվրոտրանս» ՍՊԸ, 11:00-16:00 Ջրվեժ և Առինջ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ` 10։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին համայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, Գագարին սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «ԴԻ ՎԻ Էյչ», «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00–14:00 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ, Մարտունի քաղաք՝ Զ. Անդրանիկի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզ՝ 10:00-14:00 Արթիկի տարածաշրջան՝ Գեղանիստ գյուղի դպրոցի թաղամասեր, 10:00-15:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղի մանկապարտեղի և գյուղապետարանի հարակից տարածքներ, Սյունիքի մարզ՝ 11:00-12:00 Գետաթաղ գյուղ, 11:00-15:00 Քաջարան քաղաք՝ Լեռնագործների փ. 11, 13 շենքեր և Շահումյան փ. 6 շենք, 12:30-13:30 Լոր գյուղ, 14:00-15:00 Շենաթաղ գյուղ: Բաժանորդագրվեք SHANTNEWS.am-ին Telegram-ում
    00:00
    16.03.23
    Ավելին
2023-03-15
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևի կողքին ԼՂ բնակչությունը ինքնորոշման իրավունք «չունի». Շոլցի փոփոխական դիրքորոշումը
    Գերմանիայի կանցլերը ցանկանում է դառնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նոր մոդերատոր, այդ պատճառով է հայկական ու ադրբեջանական լսարանների ականջը շոյող հայտարարություններ անում՝ առանց հետևողականության, վստահ է քաղաքագետը, այլապես, ասում է, դժվար է հասկանալ, թե ինչու էր Շոլցը 12 օր առաջ Փաշինյանին ասում, որ կարևոր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ երեկ Ալիևի հետ հանդիպմանը որևէ բառ չի խոսել այդ մասին:
    23:52
    15.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Վակռուգ դա օկլը». քաղաքացիներին չի հետաքրքրում վարչապետի խոսքը, «ինքը մոլորվել ա»
    «Ինքը մոլորվել է»,- քաղաքացու կարծիքն է Հայաստանի վարչապետի մասին, որը մի ժամանակ ժողովրդի սիրելին էր և նրա ամեն ելույթ քննարկում էին քաղաքի ամեն անկյունում: Հիմա կարծես՝ էլ այդպես չէ, արձանագրել են «Հայլուրի» թղթակիցները: Մեր գործընկերներն այսօր մոտեցել են 100 երևանցու: Նրանց մեծ մասը, լսելով, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին ենք հարցնում, ընդհանրապես հրաժարվել են խոսել: 30-ն ասել է, որ չի լսել Փաշինյանին: Եվ միայն 4 հոգի է տեսախցիկի առաջ խոստովանել, որ նայել է Հայաստանի վարչապետի ասուլիսը:
    23:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․ Թագուհի Թովմասյան
    Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․ ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը՝ «Ադրբեջան», թե արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ՝ հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, և թե Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի Հանրապետության շփման գծերի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով։ Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները: Փաստ է այն, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այլև չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։ Միջազգային գործընկերներից խնդրել եմ գործուն և կանխարգելիչ քայլերի իրականացում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը: Հ.Գ. Հուսամ՝ ՀՀ սահմանի ողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ռուս խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն՝ դրանից բխող պատժիչ հետևանքներով: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:
    23:37
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ինքնաթիռներ՝ սելֆիի համար և ձրի զենք՝ սադրանքը զսպելու. Մամիջանյանը խնդրում է զինվորականներին՝ խոսել
    «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն ստացել է 50 հազար տոննա անվճար սպառազինություն»,- հայտարարել է խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանելով Փաշինյանի՝ երեկվա հայտարարությանը, թե 2018-ից 2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարիներին, իսկ որպես օգնություն ստացած ձրի զենքը՝ Փաշինյանն ակնարկել էր, թե «անպիտան» է եղել:
    23:30
    15.03.23
    Ավելին