Լրահոս
2023-03-17
-
ՏարածաշրջանԹուրքիայի Ադիյամանի Թուք բնակավայրում կան տներ, որ մնացել են ցեխի տակ. Կարեն ՀովհաննիսյանՌազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՖԲ հետևյալ գրառումն է արել՝ կից տեղադրելով տեսանյութ․ «Ներկայիս Թուրքիայի Ադիյամանի Թուք բնակավայրում որոնողոափրկարարարական աշխատանքներ են ջրհեղեղից հետո։ Որոնվում են անհայտ կորած մայրն ու դուստրը։ Այս բնակավայրը այն եզակի բնակավայրերից էր, որ չէր տուժել երկրաշարժից, սակայն ավելի շատ տուժեց ջրհեղեղից։ Բնակավայրում կան տներ, որ մնացել են ցեխի տակ։ Թուրքիայի իշխանությունը դեռ չի գույքագրել նյութական վնասի չափը»։Ավելին11:0017.03.23 -
ՔաղաքականՄեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների․ ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։ Հաականո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետությւոն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։ Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։ Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների»։Ավելին10:5217.03.23 -
ՔաղաքականԻշխանությունը որոշել է քանդել խաչերն ու խաչքարերը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նախօրեին համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Գրությամբ տեղեկացվում է․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։ Այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել ՏԻՄ իշխանություններին, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։Ավելին10:4517.03.23 -
ՔաղաքականՊատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային: Թեմայի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական, ռազմական, գաղափարական ասպեկտին շատ եմ խոսել, սակայն հաշվի առնելով փաշինյանական լկտիությունը կլորացրած աչքերով սուտը մատուցելու հարցում, ևս մեկ անգամ ռազմական բաղադրիչի վրա կանգ կառնեմ: Վերջին ասուլիսում ամոթն ու ինքնասիրությունը մի կողմ դնելով խոսում էր 2018-2020 թվականների ռազմական գնումների մասին` փորձելով ցույց տալ, թե ամեն ինչ արել է հնարավոր հաջողության համար` որպես օրինակ մատնանշում ՍՈւ-30-ի գնումը: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ո´չ 2019-ին գնված ՍՈւ-երը, ո´չ էլ նույն ժամանակահատվածում գնված ՕՍԱ ԱԿ ՀՕՊ միջոցները խնդիր չեն լուծել, որովհետև ինքնաթիռները գնվել են առանց զինամթերքի, իսկ սրա իշխանության գնած ՀՕՊ համակարգերը գնվել են համապատասխան վերանորոգում և արդիականացում անցնելու համար, ինչը մինչև պատերազմ չի արվել: 2018-2020 թվականներին, ՌԴ-ից ստացվել է 100մլն դոլարի ռազմական տեխնիկա, սպառազինություն, որի պայմանավորվածությունն ու գործարքը տեղի էր ունեցել 2016-ի ապրիլյան գործողություններից հետո` ՀՀ նախկին իշխանությունների նախաձեռնությամբ: Այսինքն` նվազագույնը 150-160 մլն դոլար սրանք վճարել են այնպիսի սպառազինության համար, որոնք տարբեր պատճառներով մարտի մտցվելու հնարավորություն չեն ունեցել, իսկ նրանց նշած 100մլն դոլարի սպառազինությունն արդեն նշեցի, նախորդ իշխանությունների գործարքի մատակարարումն է եղել: Երբ այս գործարքները հանում ես` տակը այլ բան գրեթե չի մնում: Ինչ վերաբերվում է նախկինում առկա ՀՕՊ վիճակին, երբ այն հատկապես քննարկվում է «Բայրաքթարների» դեմ պայքարում, ապա հիշեցնեմ, որ այդ տիպի ԱԹՍ-ներն Ադրբեջանը ձեռք է բերել 2020-ի մայիսին, երբ 2 տարի արդեն իշխանության էր փաշինյանական ռեժիմը և ժամանակին այդպիսի սպառազինության մատակարարումների մասին չիմանալը, դրան հակազդելու միջոցներ ձեռք չբերելը ևս նրա պատասխանատվության տիրույթում է: Տարօրինակ կերպով Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ հատկապես անվտանգային համակարգի ու դրա բաղադրիչների վերաբերյալ որևէ համեմատություն նախորդ 20 տարվա ժամանակահատվածի հետ չի կարող անել հենց միայն այն պատճառով, որ իր գալը մեր երկրին բերել մտցրել է անվերջ թվացող պարտությունների, ջախջախման, մարդկային և տարածքային հսկայական կորուստների շրջափուլ, որի մեղավորը բացառապես մեկ մարդ է` Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, Սերժ Սարգսյանին Զինված ուժերի հետ կապված հարցերում «հակադարձելուց» առաջ լավ կլիներ, որ Փաշինյանը ճիշտ գնահատեր իր արածն ու չարածը, մինչև իր գալը ստեղծվածը, թե՞ «5-րդ շարասյունը» բռնել է ձեռքերը ու չի թողնում աշխատեցնել ուղեղը, որը միայն սեփական «ես»-ի և խժռելու մասին է մտածում»:Ավելին10:3717.03.23 -
ՀասարակականԶոդի կամրջի մոտ ավտոմեքենան սահել է ձորակըՄարտի 16-ին, ժամը 22։10-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1950 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 10 մ)․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Հ․ Մ․-ին (ծնված 1952 թ.) ուղեկցել անվտանգ տարածք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորակից:Ավելին10:3017.03.23 -
ԻրավականԲարձրաստիճան պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանԴատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մասնավորապես՝ 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը: Այդ գործունեության, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջև կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթն և հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք.Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը): Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր (ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝ դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները և դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին: Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով Ներքին գործերի նախարարության Սևանի, Արմավիրի բաժինների պետի, Ներքին գործերի նախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ.Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Ա.Հ.-ին՝ հանձնարարելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ: Նշված հանձնարարության հիման վրա՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.Հ.-ն Վ.Գ.-ի կողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին Վ.Գ.-ի կողմից հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ: Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը: Բացի այդ, Ա.Հ.-ն 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը: Վերոգրյալի հիման վրա՝ հսկող դատախազի որոշմամբ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ: Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ):Ավելին10:1517.03.23 -
ՔաղաքականՓաշինյանի ստերի ու մանիպուլյացիաների բացահայտումը Հայաստանում վաղուց դարձել է սիրելի զբաղմունք․ ԱշոտյանԻ՞նչ էր ասում Նիկոլը 2021-ի Ադրբեջանի մայիսյան ագրեսիայի մասին այդ ժամանակ և լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը։Ավելին10:0017.03.23 -
ՍպորտՊՍԺ-ն ու Մեսսին քննարկում են պայմանագրի երկարաձգման մանրամասներըՀայտնի են դարձել ՊՍԺ-ի և հարձակվող Լիոնել Մեսսիի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների նոր մանրամասներ։Ավելին09:4517.03.23 -
ՔաղաքականՀերթական պարտությունը. Վահե ԴավթյանԵրևանը այս հարցի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի հետ աշխատելու փոխարեն Նյու-Դելիին է խնդրում «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան Հայաստանով անցկացնել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Հյուսիս- Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցմանը:Ավելին09:3017.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում կրկին մեկնելու է Մոսկվա։ «Ժողովուրդ» ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հրապարակ» Գրիգորի Խաչատուրովի որոշումը կայացրել է ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը: Վերաքննիչի այս որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսից առաջ, բայց հրապարակվում է հետո։ «Հրապարակ» Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ «Ժողովուրդ» Արսեն Թորոսյանի գործով՝ առաջիկայում կարող է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ձերբակալություններ լինեն: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:Ավելին09:2017.03.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:1717.03.23 -
ՏարածաշրջանՊուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Ավելին00:1017.03.23
2023-03-16
-
ՀասարակականՄանրամասներ Գավառ-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած վթարիցՄարտի 16-ին՝ ժամը 18։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:Ավելին23:5916.03.23 -
ՀասարակականՄարիամի հետ Սյունիքի մարզում ենք. Աննա Հակոբյան (լուսանկարներ)Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել լուսանկարներ:Ավելին23:5016.03.23 -
ՀասարակականԳավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժածՄարտի 16-ին, ժամը 18։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:Ավելին23:4516.03.23 -
ՔաղաքականՀարյուրավոր գյուղեր, որոնցից մեծ մասը սահմանամերձ, մահանում են․ Հրանտ Բագրատյան100-որ գյուղեր, որոնցից մեծ մասը սահմանամերձ, մահանում են: Այս մասին իր «Արմագեդոն» խորագրով 4-րդ հրապարակման մեջ գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:Ավելին23:3016.03.23 -
ՄիջազգայինՌուս-ամերիկյան սկանդալ օդում. Պենտագոնի ու ՌԴ ՊՆ ղեկավարները խոսել ենՊենտագոնը հրապարակել է տեսագրություն, պնդելով, որ Սև ծովի օդային տարածքում ռուսական կործանիչը հարվածել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Երեկվանից Վաշինգտոն-Մոսկվա դիվանագիտական նոր սկանդալի պատճառ դարձած մեղադրանքին պատասխանել է Կրեմլը: Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտնել է՝ եթե Ռուսաստանը անհրաժեշտ համարի, պատրաստ են ջրից հանել անօդաչուի բեկորները և ուսումանսիրել այն:Ավելին23:2516.03.23 -
ՔաղաքականՀովիկ Աբրահամյանի առանձնատան շքեղ ինտերիերը և փոփոխությունը՝ առուվաճառքի պայմանագրում․ Hetq.am (տեսանյութ)Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։Ավելին23:2016.03.23 -
ՏարածաշրջանԻրանին հարվածել, Սյունիքը պոկել. Ալիևը փորձում է համոզել ԷրդողանինԱնկարայում Ադրբեջանի նախագահը նորից մեղադրել է Հայաստանին, Ալիևի խոսքով, Ադրբեջանի տարածքից զորքերը դուրս չբերելու համար: Նա հայտարարել է, թե Պրահայում և Սոչիում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ալիևը Հայաստանի մասին է խոսել Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։Ավելին23:1516.03.23 -
ՀասարակականՄարտի 15-ին Երևանում ծնվել է 55 երեխաԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 55 երեխա:Ավելին23:0016.03.23