Լրահոս
2023-03-17
-
ԱշխարհՏղամարդը սպանել է համատեղ ապրող կնոջը և հայտնել, որ նա լքել է իրենԿրասնոյարսկում տղամարդը մեղադրվում է իր զուգընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ. հայտնում է Քննչական կոմիտեի շրջանային գլխավոր վարչությունը։ Քննիչների տվյալներով՝ փետրվարի 20-ին Կրասնոյարսկի Չիտինսկայա փողոցի բնակարաններից մեկում խանդի դրդապատճառով կոնֆլիկտի ժամանակ 30-ամյա տղամարդը ձեռքով երկու անգամ հարվածել է իր հետ բնակվող 40-ամյա կնոջ գլխին և գնացել քնելու։ Առավոտյան նա հայտնաբերել է, որ կինը մահացել է։ Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը դիակը փաթաթել է վերմակով, ժապավենով ամրացրել ու նետել տնամերձ՝ ձյունապատ փոսի մեջ։ Նա կնոջ հարազատներին ասել է, որ «մյուսի մոտ է գնացել»։ Մարտի 9-ին հարազատներն անհետացման մասին հայտնել են ոստիկանություն, իսկ դիակը հայտնաբերվել է մարտի 12-ի գիշերը։ «Կրասնոյարսկում տղամարդը մեղադրվում է իր զուգընկերուհուն դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը»,- ասվում է զեկույցում։ Գերատեսչությունից հայտնել են, որ տղամարդը ձերբակալված է։ Քննիչները պարզում են հանցագործության բոլոր հանգամանքները։Ավելին14:1517.03.23 -
ԱշխարհԱյրված մեքենաներ, աղբամաններ, քարեր ու շշեր՝ ոստիկանների ուղղությամբ. անկարգություններ՝ ՖրանսիայումՖրանսիայում զանգվածային անկարգությունների են վերածվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաները: Մայրաքաղաք Փարիզում ցուցարարները հրդեհել են ավտոմեքենաներ, աղբամաններ, քարեր, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Բախումներ են սկսվել Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում: Ցույցերը ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել: Միայն Փարիզում ակցիաներից բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 200-ը:Ավելին14:0717.03.23 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0017.03.23 -
ՀասարակականԱյսօր 9 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գործարանային, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-170, Սայաթ-Նովայի 19-27 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:4517.03.23 -
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է ԵռաբլուրՀայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել: Իմանգալի Թասմագամբետովին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։Ավելին13:3717.03.23 -
ՏնտեսականԴոլարն արժևորվում է․ փոխարժեքն՝ այսօրՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:50-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.28 դրամ` մարտի 14-ի համեմատ արժևորվելով 0.13 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 386 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 391 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 388 դրամ է, վաճառքը՝ 391 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.92 դրամ (արժեզրկվել է 3.76 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 415 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 410 դրամ է, վաճառքը՝ 417 դրամ։ Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.92 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.19 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5 դրամ, վաճառքը` 5.13 դրամ։Ավելին13:3017.03.23 -
ՏարածաշրջանՊուտինը զանգել է Ալիևին. քննարկել են անվտանգության ապահովումը՝ Հարավային ԿովկասումՀինգշաբթի երեկոյան հեռախոսով զրուցել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը «քննարկել են եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը»: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ալիևի՝ Թուրքիայից Ադրբեջան վերադարձից հետո:Ավելին13:2217.03.23 -
Շոու բիզնես53-ամյա Ջենիֆեր Լոպեսին այսպես դեռ չեք տեսել. ԼՈՒՍԱՆԿԱՐԵրգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Revolve-ի հետ միասին ստեղծած կոշիկի գովազդային արշավի աստղը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 53-ամյա հայտնին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել գովազդային արշավից՝ «Ես սիրում եմ կոշիկներ» մակագրությամբ։ Նշվում է, որ կոշիկներն արժեն մոտ 170 դոլար։ Դերասանուհին մի քանի տարի աշխատել է DSW կոշիկի ապրանքանիշի հետ։ Ընդ որում, սուպերմոդել Քենդալ Ջեները նույնպես նախկինում Revolve-ի հետ համատեղ կոշիկներ է թողարկել:Ավելին13:1517.03.23 -
ՔաղաքականԱլիևի ելույթը ՀՀ ԱԳՆ-ն անվանում է «հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում»«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ու հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր» Ադրբեջանի նախագահի՝ Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում արած հայտարարությունները: Այսպիսի հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը: Ալիևը իր ելույթի ընթացքում Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան էր» անվանել՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք:Ավելին13:0717.03.23 -
ՏնտեսականԱդրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները․«Արմենպրես»Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են: «Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնել է Արարատ Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի ցուցանիշին: Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս է հայտնել, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել: «Հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտել է և չի թույլատրել վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, ապա օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով»,-պարզաբանել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ և ընդհանրապես Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու։ Ավելի վաղ Արցախի նախագահը նշել էր, որ գրեթե 600 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։ Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։Ավելին13:0017.03.23 -
ԱրցախԾանր հիվանդություններով 12 անձ այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։Ավելին12:4517.03.23 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերըՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի քանի անգամ փորձ է կատարել կապվել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն հայ կիսապաշտպանը ցանկություն չի հայտնել կապի դուրս գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Պետրակովը: «Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն կապվել նրա հետ և անձամբ խոսել: Նույնիսկ փորձել եմ կապվել նրա հետ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով: Բայց նա մերժեց` ասելով, որ որոշում ունի կայացրած և չի փոխելու այն»,-ասաց մասնագետը: Ուկրաինացին շեշտեց, որ փորձել է կապի դուրս գալ Մխիթարյանի հետ Ռոման Բերեզովսկու միջոցով, բայց նա կրկին չի ցանկացել խոսել: Պետրակովը ցանկություն է հայտնել նաև մեկնել Միլան, բայց Մխիթարյանը մերժել է անձնական հանդիպումը ևս:Ավելին12:3717.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Էրդողանի հետ հանդիպումից հետո Ալիևը հեռախոսով խոսել է Պուտինի հետԱվելին12:3017.03.23 -
ԱրցախԱրցախի բուժհաստատություններում 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունիցԱրցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում: 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 8,300 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 38,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 3,370 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք:Ավելին12:3017.03.23 -
ՀասարակականԴանակահարություն Երևանում․ բժիշկները փրկել են 21-ամյա տղայի կյանքըԵրեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ, պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1517.03.23 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում էՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին հորդորում է ահազանգել։Ավելին12:0017.03.23 -
ԱռողջապահականԱտամների գունափոխության հիմնական պատճառներն ու սպիտակեցման պրոցեդուրայի ռիսկային կողմերըԱտամների գունափոխությունը (դիսկոլորիտ) ստոմատոլոգիայի արդիական խնդիրներից է: Եթե նախկինում պացիենտները ավելի հաճախ դիմում էին ատամնաբույժի՝ ատամնացավի առկայության պատճառով, ապա ներկայումս նրանք ավելի շատ են ուշադրություն դարձնում ատամների էսթետիկ տեսքին, այդ թվում` երանգին: Այսօր աատամների էմալի գրավիչ երանգ ստանալու համար այլևս պետք չէ մեծ ջանքեր գործադրել, գրել է Aysor.am-ը։Ավելին11:4517.03.23 -
ԱշխարհՓեսացուն չեղյալ է հայտարարել հարսանիքը՝ քննությունից հարսնացուի ստացած վատ գնահատականների պատճառովՀարսի կողմից հարազատները կարծում են, որ իրականում փեսայի ընտանիքը հրաժարվել է ամուսնությունից, քանի որ նրանց չի բավարարել օժիտը։ Միաժամանակ, հայրենի տղամարդիկ արդեն հասցրել են արարողություն անցկացնել, որի ժամանակ փեսայի ընտանիքից կինն իր ընտանիք է ընդունում հարսին։ Հարսի հոր՝ ոստիկանություն ուղղված բողոքից հետևում է, որ նա պայմանավորել է դստեր՝ Սոնիի ամուսնությունը Բագանվա գյուղից Ռամշանքարի որդու՝ Սոնուի հետ։ Նա արարողությունների վրա ծախսել է ավելի քան 60 հազար ռուփի (54,5 հազար ռուբլի) և փեսային նվիրել 15 հազար ռուփի (13,6 հազար ռուբլի) ոսկյա մատանի։ Չնայած դրան, արարողությունից մի քանի օր անց փեսայի ընտանիքը պահանջել է բարձրացնել օժիտը։Ավելին11:3017.03.23 -
ՔաղաքականԱվինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։ Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։ Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի։ «Երեւանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո առաջիկա երեք օրերին ավագանին պետք է ավագանու արտահերթ նիստ գումարի եւ նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություններ։ Ըստ ամենայնի՝ այս տարբերակը չի աշխատի, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածություն առաջադրել, իսկ իր կուրացիայի տակ գտնվող ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետի փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունն ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:Ավելին11:1517.03.23