Լրահոս
2023-03-27
-
ՀասարակականԱրշակունյաց պողոտայում երեք մեքենա է բախվելՄարտի 27-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտակայքում. բախվել են «Kia Forte» (վարորդ՝ Տ. Խ.), «Nissan Altima» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Polo» (վարորդ՝ Դ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Altima» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։Ավելին22:1527.03.23 -
ՀասարակականԱնհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում. «News.am»Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը 6 ամսից ավելի է՝ սպասում է որդու՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի դիրքերից դուրս բերելուն։ Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում, մարմինը մնացել է միջդիրքային գոտում, մինչեւ այսօր ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ դիրքին։ Հարազատները տեսանկարահանող սարքերով գտել են Շիրազի մարմինը, պարբերաբար հետեւում են, թե ինչպես է իրենց որդու մարմինը ոսկրանում։ NEWS.am-ի հետ զրույցում Շիրազի հայրը՝ Հովիկ Խաչատրյանն ասաց, որ մինչեւ այժմ որեւէ պետական մարմին իրենց հետ կապ չի հաստատել, պարբերաբար տարբեր կառույցների են զանգահարում, սակայն ապարդյուն. «Մեկը մյուսի վրա են գցում, զանգում եմ Կարմիր խաչ, ասում են՝ Պաշտպանության նախարարություն դիմեք, այնտեղ եմ զանգում՝ անպատասխան։ Թեժ գիծ եմ զանգահարում, այնպես են կոպտում, արցունքներս գնում են»։ Շիրազ Խաչատրյանի մասին լրագրողները բարձրաձայնել էին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, վերջինս իր մոտ նշումներ էր կատարել եւ խոստացել զբաղվել այդ խնդրով։ «Ես զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս։ Այսպես տանջե՞լ կլինի, որ մեզ են տանջում։ Շիվարած ապրում ենք, չգիտենք էլ՝ ապրո՞ւմ ենք։ Ես չգիտեմ՝ թոռնիկներիս աչքերին ո՞նց նայեմ»,- ասաց հայրը։ Նա պատմեց, որ որոնողական աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, այժմ գարուն է, բայց որոնողական աշխատանքները չեն սկսվել։ Համածառայակիցները Խաչատրյանների ընտանիքին պատմել են, որ 12 զինծառայողից միայն Շիրազն է զոհվել, մյուսները կարողացել են լքել մարտի դաշտը։ Նշենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը, Վահե Թորոսյանը եւ Թոռնիկ Սարգսյանը։ Վահե Թորոսյանի մարմինը ադրբեջանցիները փոխանցել են այս տարվա փետրվարի 2-ին։ Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։Ավելին22:0027.03.23 -
ՍպորտԽաղալու ենք հաղթանակի համար. Վահան Բիչախչյանը` Կիպրոսի դեմ խաղի մասինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի կարծիքով՝ հավաքականը Կիպրոսի դեմ խաղում դաշտ է դուրս գալու հաղթանակի համար: «Հավաքականում ընկերական խաղեր չկան, մարտական ենք տրամադրված, խաղում ենք երկրպագուների և ազգի համար: Խաղալու ենք հաղթանակի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Բիչախչյանը պատրաստ է խաղալ 90 րոպե, չնայած նրան, որ Թուրքիայի դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել միայն 70-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:Ավելին21:4527.03.23 -
ԻրավականՄարիխուանայի երկու փաթեթ մոտն էր, իսկ տասնհինգ փաթեթ արդեն տեղադրել էրԱնօրինական թմրաշրջանառությամբ զբաղվողներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում համացանցի հնարավորությունները: Ոստիկանությունն էլ, որ 2023 թվականը հռչակել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի, հատուկ ուշադրություն է դարձնում համացանցի կամ փոստային առաքումների միջոցով իրականացվող թմրաշրջանառությանը: Ի դեպ, անցած տարի Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվեց թմրաշրջանառության դեմ պայքարի նման բաժին: Եվ արդյունքը երկար սպասել չտվեց. այդպիսի հանցատեսակների բացահայտման ցուցանիշն անընդհատ բարելավվում է: Հերթական դեպքը բացահայտեցին Դավիթաշենի ոստիկանները: Բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 25-ին, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Դավիթաշենում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժանմունք տեղափոխեցին Արթիկի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Ըստ երիտասարդի` մարիխուանան ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու նպատակով: Հետագա միջոցառումներով Դավիթաշենի տարբեր վայրերում հայտնաբերվեց երիտասարդի տեղադրած ևս 15 փաթեթ` մոտ 30 գրամ ընդհանուր քաշով: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:3027.03.23 -
Հասարակական«Եհովայի վկաների» հետ փողոցում զրույցից հետո քահանային կանչել են ոստիկանությունԱրարատի մարզի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Աշուրյանը հայտնել է, որ ոստիկանություն է հրավիրվել բացատրություն տալու՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների հետ փողոցում իր ունեցած զրույցի վերաբերյալ: Ըստ հոգևորականի՝ նա իր զրուցակիցներից փորձել է ճշտել կրոնական կազմակերպության դիրքորոշումը պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ: Այսօր «Հայլուր»-ի թղթակիցը լսել է միջադեպի՝ Տեր Զարեհ Աշուրյանի ներկայացրած վարկածը, մեկնաբանություն է ստացել նաև «Եհովայի վկաներ» կազմակերպությունից:Ավելին21:1527.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիան Իրաքին կվճարի 1.5 մլրդ դոլարԵրկար տարիներ է, ինչ Թուրքիայի և Իրաքի կառավարության միջև, Իրաքի տարածքից հում նավթի արտահանման շուրջ տարաձայնություններ կան: Մասնավորապես, Իրաքը 2014-ին Թուրքիային դատի էր տվել Անկարայի և Էրբիլի միջև նավթային գործարքի պատճառով, որը վերաբերում էր Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով նավթի արտահանմանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber. am-ը՝ թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ի վերջո, 2023-ի մարտի 26-ին Միջազգային արբիտրաժային դատարանը հրապարակել է իր վճիռը, սակայն ոչ ի օգուտ Թուրքիայի: Թուրքիան պարտավորվել Է Իրաքին վճարել 1,5 մլրդ դոլար:Ավելին21:0027.03.23 -
ԱռողջապահականՌելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջՌելաքսացիայի վիճակում մարդը իրեն զգում է հանգիստ և թուլացած։ Այս վիճակը հոգեկան և ֆիզիկական առողջության վրա կարող է թողնել մի շարք բարերար ազդեցություններ, օգնում է ճիշտ կառավարել ամենօրյա կյանքն ու բարձրացնել կյանքի որակը։ Այս մեթոդը կիրառելի է գրեթե ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, փոխադրամիջոցներում, հանրային միջավայրերում և այլն։ Ռելաքսացիայի վիճակում անձը ունակ է նաև կառավարելու սթրեսն ու անհանգստությունը կամ տագնապը։ Ռելաքսացիան մեղմացնում է հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը և շիզոֆրենիան։ Ռելաքսացիան նաև ունի ընդհանուր առողջական այլ օգտակար ազդեցություններ, որոնցից են՝ սրտազարկի, արյան ճնշման և շնչառության հաճախականության նվազեցումն ու նորմալացումը, մկանային լարվածության և քրոնիկ ցավի մեղմացումը, տրամադրության և ուշադրության կենտրոնացման բարելավումը, ընդհանուր հոգնածության մեղմացումը, զայրույթի և հիասթափության մեղմացումը, ինչպես նաև ինքնատիրապետման բարելավումը, խնդիրները լուծելու նկատմամբ վստահության խթանումը։ Որպես կանոն, ռելաքսացիայի մեթոդները վերաբերվում են մկանների թուլացմանը կամ շնչառությանը։ Օրինակներից է մկանների հարաճուն թուլացումը, երբ սկզբից ձգում, հետո թուլացնում ենք մարմնի տարբեր մկանախմբերը՝ փորձելով հասկանալ այդ վիճակներին ուղեկցող զգացողությունները։ Ռելաքսացիայի այլ մեթոդներից են՝ վիզուալիզացիա, երբ ստեղծում ենք հանգիստ ու խաղաղություն պարգևող որևէ վայրի մտապատկեր, խոր շնչառություն, երբ կտրվում ենք ամեն ինչից և ուշադրությունը կենտրոնացնում միայն շնչառության վրա, հիպնոս, մեդիտացիա, գիտակցականության այլ վարժանքներ։ Նյարդաբաններն ու հոգեբանները խորհուրդ են տալիս գտնել ռելաքսացիայի այն մեթոդը, որը լավագույն կերպով է համապատասխանում ձեր խառնվածքին կամ առօրյա կյանքին և դարձնել այն կյանքի մի մասը՝ նույնիսկ եթե ընտրած մեթոդը տևում է օրական 5-10 րոպե։Ավելին20:4527.03.23 -
ԱրցախԱրցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը: Խոսելով Ադրբեջանի կողմից 2020թ.-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում: «Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը: Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:Ավելին20:3027.03.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Նոր վտանգները կանխելու՝ անհրաժեշտ գործողություններ. ԱԽ արտահերթ նիստ՝ ԱրցախումԱվելին20:3027.03.23 -
ԻրավականՊարեկների պահանջով վարորդը ներկայացրել է ծալովի դանակՄարտի 26-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Գավառ քաղաքում ծառայություն իրականացնելիս Բուռնազյան փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին20:1527.03.23 -
ԻրավականԲացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի թվով 7 բնակարաններից 2022թ. տարբեր ամիսներին, օրվա տարբեր ժամերին, կատարել են գողություններ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով։ Մասնավորապես, նախապես կատարելով դերաբաշխում՝ օժանդակող անձինք սպասել են դրսում՝ հսկելով շենքերի բակերի և մուտքերի անցուդարձը։ Իսկ 43-ամյա տղամարդը բարձրանալով համապատասխան հարկեր, հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է ինչպես ՀՀ քաղաքացիներին պատկանող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալված բնակարանների դռները և մուտք գործելով՝ հափշտակել է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թանկարժեք ոսկյա զարդեր, փաստաթղթեր, տարբեր չափերի և արժույթների գումարներ, կենցաղային իրեր։ Մեկ դեպքում էլ վերջինս միայնակ է մուտք է գործել Պուշկին փողոցում գտնվող բնակարան և կատարել հափշտակություն: Պարզվել է, որ նույն մեխանիզմով 43-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բնակարան, սակայն չկարողանալով բացել է բնակարանի մուտքի դուռը, հանցակցի հետ հեռացել են: Բացահայտված 7 դրվագ բնակարանային գողությունների դեպքերով պարզված՝ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը դրամական արտահայտությամբ կազմել է ընդհանուր 15,3մլն ՀՀ դրամ։ Ձեռք բերված տվյալների հիման վրա Երևան քաղաքի 43-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 456-րդ հոդվածի 1-ին մասով և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Իսկ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։ Կատարված բնակարանային գողություններից մի քանիսին որպես օժանդակող մասնակցած այլ՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0027.03.23 -
ՔաղաքականՎիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում․ «Փաստ»«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում պաշտոնը թողնելուց և իր կազմակերպած՝ լրագրողի վարպետության դասընթացների ավարտից հետո Վիկտոր Սողոմոնյանը որոշել է լրատվամիջոց հիմնել։ Մենք փորձեցինք ճշտել լուրը Սողոմոնյանից, սակայն նա առայժմ չի պատասխանել մեր զանգերին։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց անցկացնել իր հետ և պարզել տեղեկության իսկությունը։Ավելին19:4527.03.23 -
ՏարածաշրջանՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբինՌուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի սկզբին: Այս մասին Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Риа Новости»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։ «Նախապատրաստում ենք։ Կարծում եմ` ապրիլի սկզբին,Մոսկվայում: խորհրդակցություններ կլինեն նախարարների հանդիպման նախապատրաստման համար»։ Դեկտեմբերին ՌԴ-ում կազմակերպվել էին վերջին 11 տարում Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների 1-ին բանակցությունները: Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հունվարին Անկարան ենթադրում էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հնարավոր համարեց, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, ՌԴ-ի և Սիրիայի` բարձր մակարդակով ծրագրվող բանակցություններին:Ավելին19:3027.03.23 -
Արտաքին քաղաքականությունՊուտինին ձերբակալելու օրդերից հետո Հայաստանի իրավական քայլերը Մոսկվան անընդունելի է համարումԱվելին19:1527.03.23 -
Աշխարհ«Հարձակում»՝ ամերիկյան նահանգի վրա. ահեղ տորնադոն հազարավոր տներ է տապալելԱմերիկյան Միսիսիպիում ավերիչ տորնադոյից ավելի քան 24 ժամ անց օդերևութաբանները նոր փոթորիկի մասին են զգուշացնում, որը կարող է մոտենալ նաև Ալաբամա նահանգին: Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել: Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին:Ավելին19:0027.03.23 -
ՏարածաշրջանԱռատ տեղումները Թուրքիայում հեղեղումների պատճառ են դարձելՄարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է, փոխանցում է eemenihaber-ը: Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով: Մասնվորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը կապող մի խումբ ճանապարհներ փակվել են: Հիշեցնենք, որ մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ էին դարձել:Ավելին18:4527.03.23 -
ԱշխարհՀյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններից առաջԱյսօր ԿԺԴՀ-ի արձակած երկու բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովը, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կմ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ինչպես հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, ենթադրաբար, «դրանք թռել են փոփոխվող հետագծով»։ Ներկայում վարչությունը շարունակում է վերլուծել արձակման մասին տեղեկատվությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։ Ինչպես նշում Է նախարարությունը, ձկնորսական նավերին հասցված որևէ վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ Yonhap գործակալությունը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին, նշում է, որ հրթիռներն արձակվել են հյուսիսային Հվանհաե նահանգի Չունհվայի շրջանից։ Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ դեսանտի ափհանման համատեղ զորավարժություններից և ամերիկյան ավիակիրի տեղափոխումից ժամեր առաջ: Սա արդեն տասներորդ հրթիռային արձակումն է տարեսկզբից ի վեր, որոնցից ութի դեպքում ԿԺԴՀ-ն փորձարկել Է բալիստիկ հրթիռներ։ Փետրվարի 18-ին և մարտի 16-ին Փհենյանը հաջողությամբ արձակել Է «Հվանսոն-15» և «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:Ավելին18:3027.03.23 -
ԱշխարհՔաբուլում պայթյուն Է տեղի ունեցել ԱԳՆ-ի շենքի մոտ. կան զոհերՔաբուլում պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու: Միջադեպի հետևանքով զոհվել Է առնվազն երկու մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Emergency միջազգային բժշկական կազմակերպությունը։ Կազմակերպության տվյալներով՝ հիվանդանոց Է տեղափոխվել նաև 12-ից ոչ պակաս տուժած, նրանց թվում՝ մեկ երեխա։ Տեղական վարչակազմի ներկայացուցիչները, որոնք նշանակվել են «Թալիբան» շարժման կողմից, Քաբուլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանել:Ավելին18:1527.03.23 -
ԱշխարհՖրանսիայում սկսվել Է կորոնավիրուսի նոր ալիքՖրանսիայում դիտվում Է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ. համաճարակաբանները համարում են, որ սա COVID-19-ի տասներորդ ալիքն Է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: BFM TV հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացության ընդհանուր մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 26%-ով: Կորոնավիրուսով հիվանդների համար անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում 20%-ով, իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ 15%-ով ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մեկ շաբաթ առաջ։ Ժնևի Գլոբալ առողջության ինստիտուտի տնօրեն Անտուան Ֆլաոն իր հերթին հեռուստաալիքին հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը, հավանաբար, վերաբերել Է ոչ միայն Ֆրանսիային, այլև, ընդհանուր առմամբ, Եվրոպայի երկրներին։ Նշվում է, որ վիրուսի վերարտադրության գործակիցը կազմում Է 1,2։ Վերարտադրման R ինդեքսը ցուցիչ է, որը որոշում է այն մարդկանց թիվը, որոնց կարող է վարակել մեկ հիվանդը: Ֆրանսիայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումը տեղի Է ունենում կենսաթոշակային բարեփոխումների դեմ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին: Worldometer վիճակագրական կայքի տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման ողջ ժամանակաշրջանում գրանցվել է հիվանդացության ավելի քան 39,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 165 հազար մարդ։ Կայքի տվյալներով՝ ներկայում հիվանդ է երկրի 119,6 հազար բնակիչ։Ավելին18:0027.03.23