Լրահոս

2023-03-27
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Արմավիր քաղաքում
    Մարտի 27-ին՝ ժամը 15։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող Մանուշակ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտե պատուհանի 2 շրջանակ։ Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе Возможно, это изображение 1 человек
    17:45
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 մլն դրամ: Շուրջ 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:
    17:30
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
    Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ 2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:
    17:15
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը կպահպանի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «ԻՊ-ի դեմ մեր առաքելությունը չի փոխվի: Մենք Սիրիայում մինչև հազար զինծառայող ունենք, որոնք պայքար են մղում այս ցանցի դեմ, որը, թեև մեծապես փոքրացել է, բայց դեռ կենսունակ է», - ասել է Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանելու է իր զորքերին և իր օբյեկտները: Նրա խոսքով՝ Բայդենը «միանգամայն կողմնակից» է այդ առաքելության պահպանմանը։ Օրերս Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել Էր անօդաչու թռչող սարքի գրոհի: Մեկ մարդ զոհվել Էր, հինգ ամերիկացի զինվորական և ևս մեկ պայմանագրային զինծառայող` վիրավորվել։ ԱՄՆ-ի իշխանությունները դրանում մեղադրել են իրանամետ սիրիական կազմավորումներին և պատասխան հարվածներ հասցրել նրանց: Դրանից հետո զինված խմբավորումները դարձյալ հարվածել են ամերիկյան ռազմաբազային: Ներկայում ԱՄՆ-ը ոչ մեծ ռազմական ներկայություն ունի Սիրիայում։ Հիմնականում ԱՄՆ-ի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են պահում նավթի և գազի առանձին հանքավայրեր: Դամասկոսը պահանջում է այդ ուժերը դուրս բերել իր տարածքից։
    17:00
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ շրջաններում ձյուն է սպասվում
    Երևանում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին կլինի քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին, 31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 15-19 աստիճանով։ Մարզերում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Արցախում մարտի 27-ին սպասվում է անձրև, 28-ին՝ առանց տեղումների եղանակ։
    16:45
    27.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Սև ծուխ՝ Կոսովոյում. չեն ուզում հաշտվել Սերբիայի հետ՝ Եվրամիության նախաձեռնությամբ
    Ծխարձակող ռումբեր են պայթել Կոսովոյի կառավարության դիմաց: Մասամբ ճանաչված հանրապետության քաղաքացիները պահանջում են հրաժարվել Սերբիայի հետ հաշտվելու բանակցություններից, որոնք նախաձեռնել է Եվրամիությանը: Այդ բանակցություններին դեմ են նաև սերբերը, քանի որ կարծում են, որ Եվրամիությունը փորձում է համոզել Սերբիայի նախագահին ճանաչել Կոսովոյի անկախությունը:
    16:37
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Պռոշյան գյուղում բռնկված հրդեհը մարվել է
    Մարտի 27-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Չաուշի թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում (100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը։
    16:30
    27.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ընտրախախտումների մասին են ահազանգում դիտորդները. ՔՊ-ն հաղթել է Սիսիանում և Անիում
    Շիրակի ու Սյունիքի երկու խոշոր համայնքում՝ Անիում և Սիսիանում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին են ահազանգում քվեարկությանը և քարոզարշավին հետևած դիտորդները: «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը պարզել է, որ Սիսիանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խախտել է լռության և քվեարկության օրերին քարոզ չանցկացնելու կարգը, պաստառներ է փակցրել արգելված վայրերում, քարոզարշավին օգտագործել է համայնքի տրանսպորտը: Թե՛ Սիսիանում, թե՛ Անիում նախնական տվյալով՝ հաղթել է ՔՊ-ն:
    16:22
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 26-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Կապանի Վերին Խոտանան բնակավայրում «Մերսեդես Բենցը» բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին: «Մերսեդես Բենցը» կողաշրջվել և գլորվել է ձորը. 36-ամյա վարորդ Ֆելիքս Օհանյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։
    16:15
    27.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևին ուղերձ է հղել Իրանը՝ թույլ չի տալու ոտնձգություն Սյունիքի նկատմամբ
    Իրանական ու հայկական տելեգրամ ալիքները տարածում են մի տեղեկություն, թե Իրանը երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել Ադրբեջանի ոտնձգությանը Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ: Այն Թեհրանը համարում է կարմիր գիծ։ Իրանը նաև զորավարժությունների է պատրաստվում Նախիջևանի սահմանին։
    16:07
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին
    Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը: Մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` ստացվեց նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնում էր, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է: Առաջինը դեպքի վայր հասան Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ: 29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Հանգամանքները պարզվում են:
    16:00
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
    Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Իսրայելյանը տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։ «Իմ սիրելի՛ հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը», - գրել է նա:
    15:52
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական վթար՝ Նորագավիթի փողոցում․ երկու մարդ կյանքից զրկվել է
    Մարտի 24-ին, ժամը 17.40-ին, Երևանի Նորագավիթի փողոցում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին բացել է մեքենայի դուռը, այդ ընթացքում «Հոնդա» մակնիշի մոպեդը բախվել է դռանը և կողաշրջվել: Մոպեդավարը և երկու ուղևորներն ընկել են, ինչից հետո «Ֆավ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրանց: Երկու ուղևորները՝ 36-ամյա Ռահիլ Նուրային և 2-ամյա Սելենա Նուրային, մահացել են, իսկ 43-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
    15:45
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները` մարտի 27-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է մարտի 27-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.39 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.33 դրամ է, վաճառքը՝ 425.56 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.87 դրամ է, վաճառքը՝ 5.21 դրամ:
    15:30
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
    Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան): Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին:
    15:15
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
    Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել: Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
    15:00
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Աննա Սարգսյանը 5-րդն է
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթեց Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:
    14:45
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 7 օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
    2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում, որից 22-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 19-ն ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է 3 դեպք: Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և հափշտակության՝ մեկական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության երկուական դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված 1 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում խարդախության մեկ դեպքի բացահայտման և մյուս հանցատեսակների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ: Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք: Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ և Մաճկալաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի: Մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել մարտի 22-ին՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին: 46-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 26 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
    14:30
    27.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, երբ Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին
    Հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում կիրակի գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին: Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել: Թել Ավիվում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ այսօր վաղ առավոտյան ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Երեք ոստիկան վիրավորվել է: Պարբերականը նշում է, որ ցուցարարներն այրել են անվադողեր, արգելապատնեշներ են կառուցել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Այալոնի մայրուղով երթևեկությունը երկու կողմից փակվել է, որից 5 ժամ անց ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Նրանք ջրցան մեքենաների միջոցով ցրել են մայրուղին փակած ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն էլ ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել: Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:
    14:15
    27.03.23
    Ավելին