Լրահոս
2023-03-28
-
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։Ավելին11:3028.03.23 -
ՔաղաքականՊետք է թույլ չտալ՝ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելին11:1528.03.23 -
ՀայաստանՕրագիր. Վիտալի ՄանգասարյանՎիտալի Մանգասարյան. «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարԱվելին11:0028.03.23 -
ՀասարակականՈրոշ շրջաններում ձյուն է սպասվումՔամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ:Ավելին10:4528.03.23 -
Հասարակական«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետԱվելին10:3328.03.23 -
ԱշխարհՀրաձգություն՝ ամերիկյան քրիստոնեական դպրոցում. կան զոհերԱՄՆ-ի Թենեսի նահանգի մայրաքաղաքում քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով առնվազն երեք երեխա և երեք մեծահասակ է զոհվել, հայտնել են իշխանությունները: BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը սպանվել է ոստիկանության կողմից:Ավելին10:3028.03.23 -
ԻրավականՀրապարակվել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստըՍահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը:Ավելին10:1528.03.23 -
ՍպորտԾանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:Ավելին10:0028.03.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:4528.03.23 -
Քաղաքական«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունըԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ:Ավելին09:4028.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։Ավելին09:3528.03.23 -
ՔաղաքականԼևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալՆախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել՝ Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասինԱվելին09:3028.03.23 -
ԱռողջապահականԳարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսելԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան արդեն դարձել է աշխատանքից բացակայությունների թիվ մեկ պատճառն աշխարհում և երկրորդը՝ հիվանդությունների շարքում՝ առաջ անցնելով վարակիչ և սրտանոթային հիվանդություններից։ Սակայն մասնագետներն այն կարծիքին են, որ որոշակի ջանքերի դեպքում դեպրեսիան կարելի է հաղթահարել նույնիսկ առանց որևէ դեղամիջոցի: Հասկացեք ինքներդ ձեզ Առաջին հերթին անհրաժեշտ է ժամանակին «հաշվարկել» հիվանդությունը և անուշադրության չմատնել ախտանշանները։ Դեպրեսիայի յոթ հիմնական ախտանիշներն են՝ դյուրագրգռություն, վատ տրամադրություն, անհանգստության, վախի, նույնիսկ խուճապի զգացում, գլխացավեր, պարանոցի և մեջքի ցավեր, թուլության նոպաներ, գլխապտույտ, մատների և ոտքերի մատների թմրություն և քորոց, անքնություն, մղձավանջներ։ Հիմնական ախտանիշների ֆոնին կարող են ի հայտ գալ նաև ուշադրության նվազում, ցածր ինքնագնահատական և ինքնավստահության բացակայություն, ինքնամեղադրանք, ախորժակի խանգարում, սեռական ցանկության նվազում, անտարբերություն կամ, ընդհակառակը, չափից ավելի հուզականություն: Բայց պետք է հասկանալ, որ դեպրեսիան և պարզապես վատ տրամադրությունը բոլորովին տարբեր բաներ են։ Տխրությունը, ինչպես բժիշկներն են ասում, որոշակի չափաբաժիններով նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար։ Իսկ եթե թվարկված բոլոր ախտանիշները շարունակվեն առնվազն երկու շաբաթ առանց ընդմիջման, ապա արդեն անհանգստանալու պատճառ կա։ Բարեբախտաբար, դեպրեսիան ամենից «բուժելին» է բոլոր հոգեկան խանգարումներից։ Խնդիրը պետք չէ ներսում պահել, անհրաժեշտ է վերլուծել վիճակը, փորձել ազատվել վատ մտքերից, ոգևորվել նույնիսկ աննշան նվաճումներից և ինքնագովեստի խոսքեր ասել։ Դեպրեսիան վանելու հիմնական կանոնները․ Ընդունեք վիտամիններ. Տրամադրությունը բարելավելու, մտավոր և ֆիզիկական բարձր արդյունավետություն պահպանելու, նիհարելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ընդունել հետևյալ վիտամիններն ու հանքանյութերը՝ մագնեզիում, քրոմ, E վիտամիններ, վանադիում, բիոտին, L-լիպոաթթու, ցինկ, սելեն: Եղեք բնության գրկում, հնարավորինս շատ քայլեք՝ հատկապես արևոտ եղանակին․ արևի ճառագայթները կարող են ակտիվացնել մարդու ուղեղի գործունեությունը և մարմինը: Բայց եթե դրսում ամպամած է, դա ամենևին չի նշանակում, որ զբոսանքը կարող է չեղարկվել։ Պարբերաբար դուրս եկեք՝ անկախ եղանակից։ Ավելացրեք քնի ժամանակը․ Գոնե հանգստյան օրերին ավելի շատ քնեք։ Եթե կարիք եք զգում, քնեք նույնիսկ օրվա ընթացքում։ Քունը հիանալի բուժում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ դեպրեսիան։ Փորձեք ավելի հաճախ լինել հանրության մեջ․ բժիշկները պարզել են, որ դեպրեսիա ունեցողների հարազատների մոտ 20%-ը նույնպես հիվանդանում է, մինչդեռ առողջ մարդկանց հարազատների միայն 7%-ի մոտ է դեպրեսիա նկատվում։ Դրական լիցքեր հավաքեք․ ավելի շատ ժպտացեք, անեկդոտներ պատմեք ու լսեք, գնացեք կինոթատրոն։ Հնարավորության դեպքում փոխեք իրավիճակը՝ վերադասավորեք կահույքը բնակարանում։ Հոգ տարեք ձեր մասին․ բարելավեք արտաքին տեսքը, փոխեք սանրվածքը, մարզվեք, բայց մի ծանրաբեռնեք մարմինը: Ճիշտ ընտրված սննդակարգը ևս օգնում է ավելի հեշտ ազատվել գարնանային դեպրեսիայից։ Փորձեք խուսափել ինչպես ցածր կալորիականությամբ դիետաներից, այնպես էլ ծանր, յուղոտ ու քաղցր սննդից: Մի չարաշահեք ալկոհոլը, որպեսզի մելամաղձությունը չխորանա։ Մթերքների ցանկ, որոնցից կարող եք ստեղծել մենյու, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և կբարելավի ինքնազգացողությունը. յոդ պարունակող մթերքներ․ ծաղկակաղամբ և ջրիմուռներ, ծովային ձուկ, թարմ բանջարեղեն և խոտաբույսեր (հատկապես մաղադանոս, նեխուր, պրաս, սխտոր), ընկույզ, սև շոկոլադ, ծիրանի չիր, մրգեր (հատկապես բանան, նարինջ և այլ ցիտրուսային մրգեր), արևելյան համեմունքներ (դրանցով կարելի է համեմել ինչպես պատրաստի ուտեստները, այնպես էլ թարմ աղցաններն ու աղանդերը):Ավելին00:0028.03.23
2023-03-27
-
ՔաղաքականԿաշառքի, ճնշումների մասին ահազանգեր. պատմություն կեղծողը ընտրություն էլ կկեղծիԳերլարված են անցել ավագանու ընտրությունները Շիրակի և Սյունիքի երկու խոշոր համայնքում: Անիում և Սիսիանում դիտորդները մի շարք ընտրախախտումներ են արձանագրել, որոնցից մի քանիսի վերաբերյալ կդիմեն նաև դատարան: Երկու համայնքում էլ, նախնական տվյալով, հաղթել են ՔՊ-ական թեկնածուները:Ավելին23:5227.03.23 -
ԵրևանՃապոնական կրքեր՝ Երևանի քաղաքապետարանում. սակուրաներ տնկելու գաղտնիքը բացահայտվել էՀաստաբուն ծառերն արմատախիլ անելուց հետո Երևանի կենտրոնում ճապոնական սակուրաներ տնկած փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ցուցադրել է ճապոներեն բառ ասելու իր տաղանդը: Նաև հայտարարել է մայրաքաղաքն անպտուղ ծիրանենիներով զարդարելու իր նոր ծրագրի մասին:Ավելին23:4527.03.23 -
ԱշխարհԿատաղի պայքարից հետո Իսրայելում համընդհանուր գործադուլ է. Նեթանյահուի հետքայլը չի մարում բողոքի կրակըՊատմական լարված իրադարձություններ են Իսրայելում: Այդ երկրում այսօր էլ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Քնեսեթի մոտ 80 հազար մարդ է հավաքվել՝ պահանջելով չքննարկել դատաիրավական բարեփոխումների՝ կառավարության նախագիծը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան շուրջ երկաթե պատնեշներով անվտանգության գոտի են ստեղծում իրավապահները՝ փորձելով կանխել իսրայելցիների նոր հարձակումը նրա տան վրա: Հանգստյան օրերին մոտ 300 հազար քաղաքացի է դուրս եկել փողոց՝ Նեթանյահուի կաբինետի ներկայացրած օրինագծի դեմ:Ավելին23:3027.03.23 -
ՄիջազգայինՌուսաստանը զենք ունի, որով «կարող է ոչնչացնել ԱՄՆ-ին». անհանգիստ Եվրոպան դիմում է ԼուկաշենկոյինՑանկացած հակառակորդի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին ոչնչացնելու ունակ ռուսական անգերազանցելի զենքի մասին է հիշեցրել Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը՝ ի պատասխան Վաշինգտոնի թերահավատության, թե Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում: Արևմուտք-Ռուսաստան քարոզչական նոր առճակատման պատճառը Ռուսաստանի նախագահի մտադրությունն է՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին տեղակայել ռուսական միջուկային զենքեր: Պուտինի այս հայտարարությունից հետո Կիևը պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ շտապ:Ավելին23:1527.03.23 -
ՏարածաշրջանԻրանի խիստ նամակը՝ Ալիևին. Իսրայելը պատերազմի դաշտ է նետում ԱդրբեջանինԼայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելուց Ադրբեջանին հետ է պահում Իրանը, որի ղեկավարությունը, ըստ չհերքվող լուրերի, երրորդ երկրի միջոցով նախազգուշացնող նամակ է ուղարկել Ալիևին՝ հայտնելով, որ Թեհրանը լուրջ է տրամադրված՝ պաշտպանելու Հայաստանի հետ իր սահմանը: Ալիևը սպառնալիքներից կարող է գործի անցնել, եթե վստահ լինի, որ Իսրայելն ու Թուրքիան մենակ չեն թողնի իրեն: Բայց իրանագետը չի բացառում նաև այնպիսի սցենար, որ պատերազմ հրահրելուց հետո Ալիևին լքեն դաշնակիցները:Ավելին23:0027.03.23 -
Արտաքին քաղաքականությունՀակահարված՝ Ադրբեջանին. հայ պատվիրակն ադրբեջանցուն ուղարկում է Ալիևի հետ խոսելուԱդրբեջանցիները միջազգային հարթակներում շարունակում են մտացածին մեղադրանքներով հարձակվել Հայաստանի վրա: Եվրոպայի խորհրդի մի հավաքի ժամանակ Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, թե Հայաստանը մարդկության դեմ աննախադեպ հանցանք է գործել՝ 90-ականներին բռնի արտաքսելով ադրբեջանցիներին: Բաքվի մեծաբերան քարոզչին Հայաստանի ներկայացուցիչը հորդորել է՝ հիշեցնել իր կուսակից Ալիևին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Հադրութից, Շուշիից տեղահանված հայերի վերադարձը:Ավելին22:4527.03.23 -
ԱրցախԱդրբեջանցիները «նորից են փորձելու» առաջ գալ Արցախում. թշնամին տարածվում է աջ ու ձախԱրցախում ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կա՝ Ադրբեջանի չդադարող սադրանքների պատճառով: Շաբաթ Արցախում դիրք գրավելուց հետո այսօր առավոտյան թշնամին փորձել է առաջ գալ ու նոր դիրք զբաղեցնել Ստեփանակերտ-ԼԻսագոր ճանապարհին: Պաշտպանության բանակը կասեցրել է առաջխաղացման փորձը: Թշնամին փորձում է տարածվել աջ ու ձախ՝ հնարավոր մարտական գործողությունների դեպքում արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու համար, «Հայլուրին» ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ վերլուծելով ադրբեջանցիների առաջխաղացման նոր փորձը:Ավելին22:3027.03.23