Լրահոս
2023-03-28
-
ՄիջազգայինՄարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգինՔրիստոնեկան դպրոցում երկուշաբթի մահացած 6 զոհերի հիշատակին ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի բնակիչները ծաղիկներ ու խաղալիքներ են տանում դպրոցի տարածք: Երեկ՝ 28-ամյա Օդրի Հեյլը հրացանով և ատրճանակներով զինված մտել է մասնավոր դպրոց, կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հեյլը 9-ամյա 3 երեխայի է սպանել, նրանք դպրոցի աշակերտներ էին: Մյուս 3 զոհերը դպրոցի աշխատակիցներ են եղել:Ավելին14:0528.03.23 -
Կրթություն և գիտությունՀանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Ավելին14:0028.03.23 -
ՄիջազգայինԳերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»Գերմանիան 18 Լեոպարդ-2 տանկեր է ուղարկել Ուկրաինա: Բեռլինը դեռ հունվարին էր համաձայնել մատակարարել Լեոպարդները Կիև: Դրանք Արևմուտքի զինանոցում համարվում են լավագույն տանկերը: Ըստ Կիևի՝ ծանր սպառազինությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Ռուսաստանի դեմ պատերազմում: Մոսկվան դա համարում է վտանգավոր սադրանք: Տեղեկություններ կան, որ բացի 18 Լեոպարդներից Ուկրաինա են հասել նաև 40 գերմանական «Մարդեր» տիպի հետևակի մարտական և 2 զրահապատ մեքենաներ:Ավելին13:4828.03.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները մարտի 28-ի դրությամբՌուբլու առքը միջինը 4.88 դրամ է, վաճառքը՝ 5.22 դրամ:Ավելին13:4528.03.23 -
ՄիջազգայինԲողոքի ակցիաները չեն դադարում ԻսրայելումԲողոքի ակցիաները չեն դադարում Իսրայելում: Չնայած վարչապետ Նեթանյահուն դատական բարեփոխումները հետաձգել է մինչև ամառ Երուսաղեմում, Թել Ավիվում հազարավոր իսրայելցիներ նորից փողոցային պայքարի են դուրս եկել մինչև ուշ գիշեր: Բազամահազարանոց ակցիաների ժամանակ պարբերաբար լարվել է իրավիճակը, բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև։Ավելին13:3528.03.23 -
ԻրավականՄանկապարտեզի տնօրենը շարունակաբար հափշտակել է այլ անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:Ավելին13:3028.03.23 -
ՔաղաքականԸնդդիմությունը մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունիԽորհրդարանական ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ղազարյանի առաջադրումը պայմանավորված է մի շարք հասարակական նախաձեռնությունների և իրավապաշտպանների մտահոգությամբ:Ավելին13:1828.03.23 -
Արտաքին քաղաքականությունԿանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներինԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանում լսումների ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին:Ավելին13:1528.03.23 -
ԱրցախԱրցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրումԱդրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։Ավելին13:0528.03.23 -
ՔաղաքականՈւրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. դեսպանՈւրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:Ավելին13:0028.03.23 -
ՄիջազգայինԱդրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետՄիացյալ նահանգներից մտահոգություն է հնչել նաև Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ, կոչ արվել կողմերին բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Դոնֆրիդը անդրադարձել է շաբաթ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական զինուժի կողմից առաջխաղացմանը:Ավելին12:5028.03.23 -
ԱռողջապահականՍխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. խուճապը վնասում է տուժածինԴպրոցում, համալսարանում, հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն թողարկում, սակայն միևնույնն է, քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել: Խուճապային իրավիճակից և վախից ելնելով, շատերը սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնցից ամենատարածվածներն են. Օգնություն էպիլեպսիայի նոպայի դեպքում Շատերը փորձում են այնպես անել, որ նոպայի ժամանակ մարդը պատահաբար իր լեզուն չկծի կամ կուլ չտա: Վերցնում են ինչ-որ առարկա և փորձում այն հիվանդի ատամների արանքում տեղավորել: Իրականում, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումների ժամանակ մարդը գլուխը չվնասի ինչ-որ բանի հարվածելով: Ճանապարհատրանսպորտային պատահար Սկզբում պետք է օգնություն կանչել և համոզվել, որ մեքենայի շարժիչն անջատված է: Այնուհետև անցնել տուժածին օգնություն ցուցաբերելուն: Ամենակարևորը` կանգնացնել արյունահոսությունը և մարդուն գիտակից վիճակում պահել. սրա համար բավարար է պարզապես նրա հետ զրուցելը: Կարևոր է տուժածին հնարավորինս քիչ շարժել, մարդիկ բնազդաբար փորձում են որքան հնարավոր է արագ տուժածին դուրս բերել մեքենայից, ինչն իրականում ավելի է վատթարացնում նրա վիճակը, պատճառ դառնում նոր վնասվածքների: Մեքենայից դուրս քաշել պետք է միայն մեքենայի այրվելու դեպքում, այլ իրավիճակներում պետք է սպասել մասնագետների ժամանմանը: Սրտի նոպայի դեպքում Նման դեպքում առաջին քայլը մասնագետներին ահազանգելն է: Ստուգե՛ք անոթազարկը, դրա բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին: Տուժածին չոր մակերեսի վրա պառկացրեք, հանե՛ք բոլոր սեղմող իրերը` գոտին, փողկապը, արձակեք կոճակները: Սեղմող շարժումներ կատարեք կրծքավանդակի ստորին հատվածում: Եթե անօգուտ է՝ անցեք արհեստական շնչառության ու սրտի մերսման, մինչև անոթազարկի հայտնվելը: Այրվածքների դեպքում Սկզբում ազատվեք վերքը ծածկող գործվածքներից, և փորձեք այն սառեցնել, օրինակ՝ սառը ջրի տակ պահելով: Կարելի է նաև սառույց և սառեցված մթերքներ օգտագործել: Այնուհետև հարկավոր է մաքուր վիրակապ դնել: Հիմնական սխալը այրվածքի մակերեսին յուղային կոսմետիկ միջոցներ կամ ձեթ քսելն է, ինչը միայն վատթարացնում է վիճակը` խանգարելով ջերմակարգավորմանն ու հեղուկի արտահոսքին: Մոռացեք նաև սպիրտային լուծույթների մասին, այլապես, ջերմային այրվածքին կգումարեք քիմիականը: Դողի և բարձր ջերմության դեպքում Իհարկե, բոլորս միանգամից սկսում ենք փաթաթվել տաք ծածկոցներով, բայց իրականում սա սխալ է: Մարմինն առանց այդ էլ տաք է, անհրաժեշտ է այն սառեցնել, և ոչ հակառակը:Ավելին12:4028.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ադրբեջանը ջախջախվել է Շվեդիայում՝ Արցախի «ներկայությամբ»Հայլուր 12։30 Ադրբեջանը ջախջախվել է Շվեդիայում՝ Արցախի «ներկայությամբ»Ավելին12:3028.03.23 -
ՀասարակականՈրոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿՀաշվի առնելով պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում արձանագրվող տրանսպորտային միջոցների հոսքերի ավելացումը՝ հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ. մարտի 23-ի թիվ 276-Լ հրամանով լրացում է կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թ. հունիսի 6-ի թիվ 342-Լ հրամանում:Ավելին12:2028.03.23 -
ԱրցախԿարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր՝ մարտի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։Ավելին12:1528.03.23 -
Հասարակական«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատելու և Սակուռա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով:Ավելին12:1028.03.23 -
ԵրևանՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0028.03.23 -
ՀասարակականԴիլիջանում ավտոմեքենա է այրվելՄարտի 28-ին, ժամը 08։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա։Ավելին11:4528.03.23 -
ՄիջազգայինԿիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համարՀյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելացնել միջուկային զենքի համար նյութերի արտադրությունը՝ երկրի միջուկային ներուժը մեծացնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:Ավելին11:3828.03.23