Լրահոս
2023-03-27
-
ՍպորտՊաշտոնական․ Կոնտեն լքեց «Տոտենհեմը»Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության մասին։ Նշվում է, որ կողմերը դադարեցրել են համագործակցությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «Քրիստիան Ստելինին կգլխավորի թիմը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ Ռայան Մեյսոնը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական: Մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք Անտոնիոյի՝ ակումբում առաջին մրցաշրջանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին իր ներդրման համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:Ավելին14:0027.03.23 -
ԱրցախԱդրբեջանցիները կրակել են արցախցի հողագործների ուղղությամբԹշնամին կիրակի երկու անգամ կրակել է արցախցի հողագործների ուղղությամբ: Ահազանգերը ստացվել են Սոս գյուղի և Թաղավարդի բնակիչներից: Նրանք պատմել են, որ ադրբեջանցիները անկանոն կրակոցներ են արձակել հրաձգային տարբեր զինատեսակներից։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։Ավելին13:5227.03.23 -
ԱշխարհՓենսիլվանիայի շոկոլադի ֆաբրիկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իՓենսիլվանիայի նահանգի շոկոլադի ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է CBS News պարբերականից: Կիրակի երեկոյան փրկարարները հայտնել են, որ գտել են ևս երկու հոգու մարմին, որոնք մինչ այդ անհետ կորած էին համարվում: Պայթյունի վայրում փրկարարական գործողությունը տևել է ավելի քան երկու օր: Վեսթ Ռեդինգի «R.M. Palmer» շոկոլադի ֆաբրիկայում պայթյունը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան: Դրան հաջորդել է հրդեհը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10-ը հոսպիտալացվել Է: Հիվանդանոց տեղափոխվածներից 6-ն արդեն դուրս են գրվել: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Վեսթ Ռեդինգի շոկոլադի ֆաբրիկայում աշխատում է մոտ 850 մարդ: Այն կառուցվել է 1960-ականների սկզբին:Ավելին13:3027.03.23 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա տղան հանկարծամահ է եղելԵրեկ՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանն ու գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։ Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա, արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում։ Եվ աշխատանքային գործունեության ընթացքում բարձր է գնահատվել նրա կատարած աշխատանքը, ու դրական է բնութագրվել ոչ միայն համագյուղացիների, այլև աշխատանքային գործընկերների ու ճանաչողների կողմից։ 1 օր առաջ էլ նա նշանադրվել էր։Ավելին13:1527.03.23 -
Տնտեսական«Այն, ինչ կատարվեց, անուն չունի». Քրիստինա ՎարդանյանԷկոլոգ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, որտեղ նորմալ ծառեր էին աճում, անուն չունի… Հատման ենթակա վերջին ծառն էր, այն էլ խոր էտի զոհ… Իսկ նախավերջին հացենին ուղղակի գեղեցկուհի էր։ Բումերանգի օրենքը գործելու է, դուք նույնիսկ տնկվող սակուրայի ծաղկման գաղափարը չկասկացաք… Ճապոնացիների համար՝ բալի ծաղիկները կյանքի փոխաբերություն են: Մարդկային կյանքը՝ բույսի ծաղկման այս 10 օրվա ընթացքում, նույնքան անցողիկ է, ակնթարթային ու գեղեցիկ, որքան բնությունը։ Արժեհամակարգերի տիեզերային տարբերություն»:Ավելին13:0027.03.23 -
ԻրավականԳեղարքունիքի մարզում 3 անձինք քաշքշել ու հարվածել են պարեկներին. նրանցից 2-ը կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը: Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4527.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ադրբեջանցիները նորից են փորձել առաջ գալ Արցախում. ՊԲ-ն կանխել է թշնամու փորձըԱվելին12:3027.03.23 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը ՌուսաստանՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել սիգ ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը հնարավոր է հանդիսանում է սիգ ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։ Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918 կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։ ՀՀ Կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ` դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել իշխան ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։ Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։Ավելին12:3027.03.23 -
ՍպորտԵրևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունըԱպրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14֊ին։ Այս մասին հայտնում է Զբքսաշրջության կոմիտեն։ Մրցումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ։ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցումների մասնակիցները մրցելու են նաև 2024թ. Փարիզին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։ Առաջնության կազմակերպիչներն են Եվրոպայի Ծանրամարտի Ֆեդերացիան (EWF) և Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան` ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Ավելին12:1527.03.23 -
ՀասարակականՀաղթանակի կամրջի վրա այրվել է ավտոմեքենաՄարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։14-ին, մարվել՝ 10։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Տ. Մ․) ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի մալուխները։ Փրկարարները ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։Ավելին12:0027.03.23 -
ԱրցախՍտեփանակերտ֊Լիսագոր հատվածում թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է. ԱՀ ՊՆՍ.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։Ավելին11:4527.03.23 -
ԱրցախԱդրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետԱդրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթում հանդիպում կազմակերպել Բաքվում վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին11:3027.03.23 -
ԱրցախԱրցախում հրդեհ է բռնկվել գազի բալոնի արտահոսի պատճառովՄարտի 26-ին ժամը 16:44-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի 33 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Տեղ հասնելուց պարզվել է, որ բնակելի տան պատշգամբում կենցաղում օգտագործվող գազի բալոնից գազը արտահոսել և ստեղծել է հրդեհավտանգ իրավիճակ։ Հրշեջ փրկարարները վերացրել են վտանգը, ցուցումներ տվել գազի բալոնից ճիշտ օգտվելու կանոնների վերաբերյալ։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։Ավելին11:1527.03.23 -
ՀասարակականԻնչ վիճակում է գտնվում վերելակի հորան ընկած քաղաքացինՆուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը գրում է․ «Սիրելի՛ նուբարաշենցիներ, այսօր Նուբարաշեն 15 փողոցի 3/3 հասցեում գտնվող անհատի սեփականություն հանդիսացող տրիկոտաժի ֆաբրիկայում վերելակի հորան ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Մաղթում ենք շուտափույթ առողջացում...» ։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 19:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:Ավելին11:0027.03.23 -
ՔաղաքականԱրցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր. Տիգրան ԱբրահամյանԱրցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի: Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար: Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում: Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - գրել է նա:Ավելին10:4527.03.23 -
ՀասարակականՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ավելին10:3027.03.23 -
61 ընտրատեղամասերից ստացված պատկերը Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներումԹիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․ Շիրակի մարզի Անի համայնք «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե «Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե Սյունիքի մարզի Սիսիան համայնք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։Ավելին10:1527.03.23 -
Հասարակական«Mercedes-Benz E350»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին. վարորդն արգելափակվել էՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ և մահացել:Ավելին10:0027.03.23 -
ՔաղաքականԵթե ինչ-որ մեկին թվում է՝ Արցախը հեռու է, ոչինչ չի սպառնում իր ընտանիքի անվտանգությանը, սխալվում է. իրանագետԵթե ինչ-որ մեկին թվում է՝ Արցախը հեռու է, ոչինչ չի սպառնում իր ընտանիքի անվտանգությանը, սխալվում է. իրանագետԱվելին00:0027.03.23
2023-03-26
-
ԱշխարհՈւսանողուհին կինոյի հնարքի միջոցով փրկել է մորը, որին խայթել էր կոբրանՀնդկաստանում աղջիկը փրկել է մորը, որին խայթել էր կոբրան։ Այս մասին հայտնում է DaijiWorld-ը։ Պարբերականի տվյալներով ՝ տեղի բնակչուհին դուրս է եկել փողոց, որպեսզի միացնի պոմպը և պատահաբար ոտք է դրել կոբրայի վրա, որը խայթել է նրան ։ Կինը վերքի վրա խոտի հանգույց է կապել, որպեսզի թույնը չտարածվի ամբողջ օրգանիզմով և հասնի տուն։ Տեղի բնակչուհու դուստրն իմացել է տեղի ունեցածի մասին և որոշել, որ մոր մեթոդները չեն օգնի փրկել նրա կյանքը։ Ուսանողուհին թույնը ծծել է նրա վերքից և կնոջը տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել հիվանդին: Շրամյան, ով սովորում է մասնավոր քոլեջում և սկաուտ է, ասել է, որ նախկինում լսել է առաջին օգնության այս տեխնիկայի մասին և տեսել է նմանատիպ գործողություններ ֆիլմերից մեկում: Բժիշկներն ասել են, որ աղջկա որոշումը լավագույն տարբերակն է։Ավելին23:4526.03.23