Լրահոս

2023-03-29
  • Տարածաշրջան
    Բաքվում փորձել են սպանել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային
    Բաքվում երեկոյան փորձել են սպանել Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դիմակավոր անձինք պատգամավորի տան բակում մի քանի անգամ կրակել են նրա մեքենայի ուղղությամբ, երկու հրազենային վնասվածք է ստացել Մուստաֆայը: Վերջին անգամ Ադրբեջանում պատգամավորի վրա մահափորձ եղել է 1996-ին:
    14:45
    29.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Եթե Ադրբեջանը չհարձակվի, ուրեմն ԵՄ առաքելությունը հաջողված է. Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար
    «Գարնանն Ադրբեջանի կողմից հարձակում կլինի, կարծում են շատ հայեր», հայտարարել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Գերմանական «Դոյչե Վելի»-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ եթե Ադրբեջանի հարձակումը տեղի չունենա, կնշանակի, որ Եվրամիության առաքելությունն արդեն հաջողված է:
    14:37
    29.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն ուզում է փոխել հարաբերությունների որակը տարածաշրջանում. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
    Հայաստանի և արցախահայության շուրջ կործանարար զարգացումների առկայության մասին է հայտարարել խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը Գերմանիայում: «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամում ելույթի ժամանակ Սիմոնյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունն ուզում է փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, որտեղ այլևս անվտանգ չէ: Սիմոնյանը չի մոռացել հիշեցնել, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
    14:30
    29.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը «կեղծ ու զրպարտչական» է որակել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը
    Բաքուն դատապարտել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարի հայտարարությունը: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն կեղծ ու զրպարտչական է որակել Ռիտերի խոսքերը, թե Ադրբեջանը հարձակման է պատրաստվում և առաքելության հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելն է: Ադրբեջանական կողմը հասկացրել է, թե Եվրամիության առաքելությունը խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հորդորել եվրոպացի դիտորդներին՝ գործել մանդատի համաձայն։
    14:22
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարը երկու մարդու կյանք է խլել
    Մարտի 28-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի 65-ամյա վարորդ Վոլոդյա Դանիելյանը և 36-ամյա ուղևոր Ռուբեն Դանիելյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
    14:15
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ջեյհուն Բայրամովն այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։ Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած ակնհայտ փաստին, որ Ադրբեջանից ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ Բայրամովը Հայաստանին է մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։
    14:07
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստեր, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է․ Արսեն Ջուլֆալակյան
    Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարրական սիլլոգիզմ. Չի կարող երկրի ղեկավարը լինել կիսագրագետ, բայց երկիրը ղեկավարել գրագետ ձևով Գերագույն հրամանատարը բանակում չծառայի, բայց պատերազմում հանդես գա որպես փայլուն զորահրամանատար Գերտերություններում դեսպաններդ լինեն դիվանագիտության հետ կապ չունեցող, ոլորտից բացարձակ հեռու մարդիկ, բայց այդ երկրների հետ հարաբերություններդ զարգանան Ունենաս ռազմավարական մեկ դաշնակից , բայց գործես նրա դեմ Օրենսդիրն ատի ամեն հայկականը, բայց ի նպաստ հայ ազգի օրենքներ գրի Ունենաս նախագահ, բայց այն գոյություն չունենա Առողջապահության նախարարը մասնագիտությամբ լինի իրավաբան, բայց ոլորտը զարգանա(միակ օրինակը չէ,իհարկե...) Քաղաքական վերնախավին և դրա գլխավոր դերակատարին ամենաբարձր մակարդակով տրվեն ազգակործան պատուհաս, կապիտուլյանտ (կապացուցվի նաև դավաճանը) գնահատակաները և ակնկալվի նրանցից ի նպաստ Հայաստանի քայլեր և որոշումներ... Երկար կարելի է շարունակել թվարկումը, բայց վերոգրյալի նպատակը մեկն է: Փաստերով ցույց տալ, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է»:
    14:00
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուելսը հաղթել է Լատվիային, Խորվաթիան՝ Թուրքիային
    Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացել են երկու հանդիպումներ: «Արմենպրես»-ի Ուելսի ընտրանին, տանն ընդունելով Լատվիային, հանդիպումն ավարտել է 1-0 հաշվով: Խաղի 41-րդ րոպեին միակ և հաղթանակ գնդակը խփել է Քիֆեր Մուրը: Օրվա մյուս խաղում Թուրքիան, սեփական հարկի տակ մրցելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ, զիջել է 0-2 հաշվով: Խորվաթների կազմում դուբլի հեղինակ է դարձել Մատեո Կովաչիչը: Կովաչիչը Թուրքիայի դարպասը գրավել է խաղի 20-րդ և 45-րդ րոպեներին։ D խմբի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո 4 միավորով գլխավորում է Ուելսի հավաքականը։ Խորվաթիայի հավաքականը, որը ևս 4 միավոր ունի, երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները միավոր չունեն, Հայաստանի հավաքականը խմբում երրորդն է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Հունիսի 16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին:
    13:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում սպասվում է թաց ձյուն. եղանակը՝ առաջիկա օրերին
    Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում` մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 31-ին` ևս 8-10 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը` ևս 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.90C (2018 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.60C (2003 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.40C
    13:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թբիլիսիից Հայաստան է տեղափոխել Աֆղանստանի 22-ամյա քաղաքացին
    ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը մարտի 28-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել Աֆղանստանի քաղաքացի 22-ամյա Ինամ Շ.-ին, որը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա փոխանցվել է Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոցը՝ կալանք:
    13:15
    29.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանի «արդիական հարցերը»
    Իրավիճակը Հարավային Կովկասում այս րոպեներին քննարկում են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլահիան-Սերգեյ Լավրով բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում: «Կհստակեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի վերաբերյալ»,- կարդում ենք Դաշնության արտգործնախարարության հաղորդագրությունում:
    13:07
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նեո ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդների տեսախցիկում
    «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
    13:00
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գնացքը բախվել է մարդատար մեքենային
    Ղրիմի Ջանկոյ շրջանում գնացքը բախվել է մարդատար վագոնին, կան զոհեր, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետական ​​ՆԳՆ մամուլի ծառայությունից։
    12:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԲԸՏՄ-ն արձանագրել է իրավախախտման 53 դեպք և շրջակա միջավայրին հասցված ավելի քան 19 մլն դրամի վնաս
    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմընը հաշվետվություն է ներկայացրել մարմնի կողմից 2023 թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 53 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 873.316 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 36 դեպք, որից 31-ով հաշվարկվել է 19.195.892 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 549.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.407 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 324.216 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.246.800 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.871.847 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 790.000 ՀՀ դրամի չափով, նաև 3-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 4.056.586 ՀՀ դրամի չափով։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.230.000 ՀՀ դրամ:
    12:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 48-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
    12:15
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Volkswagen Golf-ը բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին
    Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատերին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan. com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբարխտաբար, տուժածներ չկան։ Իսկ հարվածի արդյունքում բետոնե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել ու թափվել են վթարի հարևանությամբ գտնվող ճանապարհի մյուս հատվածում, հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ Բարեբախտաբար՝ այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ ու քաղաքացիներ չեն անցել։ Բախման հետևանքով կոտրվել է նաև արտաքին լուսավորության լեդ լուսարձակը։
    12:00
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ է Երևանի կայազորի քրեականի պետը
    Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։ Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում` Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    11:52
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
    Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։ Ըստ թերթի տեղեկատվության՝ մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։ Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային կապի սակագները և բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։ Նամակում հանձնաժողովը խնդրել է տրամադրել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բաժանորդների թվի, օգտատերերին մատուցված ծառայությունների ծավալի և արժեքի մասին: Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև տրամադրել տվյալներ ստացված եկամուտների մասին։ ԵԱՏՀ-ն մտադիր է տեղեկատվությունը ստանալ մինչև ապրիլի 14-ը։ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման ճանապարհային քարտեզի համաձայն՝ օպերատորները վերլուծություններ կատարելուց հետո պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ցանցերում խարդախությունները կանխելու համար։ Պարբերականը հիշեցնում է, որ Բելառուսի հետ առանց ռոումինգի ռեժիմն արդեն անվանականորեն գործում է:
    11:45
    29.03.23
    Ավելին
  • Մշակույթ
    Շառ ու փորձանքից հեռու ախպերություն. իրանցի Հաբիբը բարեկամության գույներն է Հայաստան բերել
    Երևանի Կապույտ մզկիթում այս օրերին ցուցադրվում է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողի ու թավրիզցի նկարիչների ձեռագործ աշխատանքները: Իրանական շունչը Հայաստան է բերել թավրիզցի Հաբիբը, որպեսզի հարևան, բարեկամ, ընկեր հայերը լավ ճանաչեն իրենց: Թավրիզը բացառապես ադրբեջանցիներով է բնակեցված, բայց, Հաբիբը «Հայլուրի» թղթակից Արփի Սուքիասյանին վստահեցրել է, որ իրանաբնակ ադրբեջանցիները հայերի նկատմամբ ատելություն չունեն:
    11:30
    29.03.23
    Ավելին