Լրահոս

2023-03-29
  • Img default alt hy
    Երևանում և մարզերում մինչև 8 ժամ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36 շենքեր, Մեծարենցի և Ոսկանյան փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 25փ. 1/2, 2, 2/1; 27փ. 9շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 17; 27փ. 2/4, 6/2 շենքեր, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Այգեկցի փ. 55-56, 36-63 առանձնատներ, 11:00-14:00 Ավանեսովի 1փ. 18, 20, 22, 24, 26 շենքեր և Խաչիկ Դաշտենցի փ. 4 շենք, Արմավիրի մարզի՝ 12:00-14:00 Ակնալիճ գյուղ, 12:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Սասունցի Դավիթի և Գարեգին Նժդեհի թաղամասեր, Կոտայքի մարզ` 11:00-15:00 Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ, Բալահովիտ գյուղ մասնակի, «Արմտոբակո» ՍՊԸ, Գարեջրի գործարան, հացի գործարան, զինմաս և հարակից տարածքներ, Գեղարքունիքի մարզ` 10։00-11:00 Աստղաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ճամբարակ քաղաք՝ Տիգրան Մեծի փողոց, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, 11։00-12։00 Ճամբարակ քաղաք մասնակի, թիվ 4 դպրոց և Թթուջուր գյուղ, 11։00-13։00 Ծովագյուղի «Գեղեցկուհի Անահիտ», «Արծափ հնդկացորեն», «ՄՄընդՌ», «Գալաքսիա Կոնցեռն», «Ալիք» ԱԿ, «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան» ընկերություններ, Ծովագյուղի հանգստի գոտի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ********************************************************************************************************** «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գրիբոյեդովի փ. 1Ա, 1Բ, 1/1 շենքեր, Ն․Զարյան փ. 15, 15Ա, 17 շենքեր, Ն․Զարյան 11 փողոցի առանձնատներ, Սարկավագի 3-րդ փակ. 62-66 առանձնատներ, Կիևյան փ. 19, 19Ա շենքեր, Հակոբյան փ. 1, 11 շենքեր, Սեբաստիայի փողոց, Դավիթաշեն 7 փողոց, Դավիթաշեն 1-ին նրբանցք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 10:00-13:00 Հովտամեջ, Գեղակերտ և Ծաղկալանջ գյուղեր, Արագածոտնի մարզ` 11:00-17:00 Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր և Ագարակ գյուղեր, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզ` 10:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի և Բագրևանդ թաղամաս, 11:00-13։00 Բալահովիտ գյուղ մասնակի և Ռազմական ոստիկանություն, 11։00-16։00 Գեղաշեն և Զովք գյուղեր, «Չանախ» գործարան, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, 11։00-17։00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն փ. 55 շենք, Երկաթգծի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կենտրոնի Տրեստի և Հրազդանմաշի հանրակացարաններ, Գեղարքունիքի մարզ՝ 10։00-11:00 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11։00-17:00 Գանձաքար գյուղ մասնակի, դպրոց, հացի փուռ, համայնքապետարան, մանկապարտեզ, բուժկետ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    18:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    8 ժամ գազ չի լինելու
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն և Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
    18:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ գիշերվա մեջ ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք է բացահայտվել
    Մարտի լույս 27-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են գյումրեցի 20-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Լազոյի փողոցում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ ու դեղահաբեր։ Երրորդ դեպքում Շիրակի պարեկները Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին են տարել 28-ամյա մի երիտասարդի:Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ: Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն էլ պարեկները բացահայտել են Գյումրու Բաղրամյան փողոցում։ Նրանք ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Կումայրիի բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված ու դեղահաբեր կային։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    18:15
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու ավտոմեքենա
    Մարտի 29-ին՝ ժամը 16:31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։ Փրկարարները իրականացնում են կոտրված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ։ May be an image of nature, road and tree
    18:00
    29.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Էս մարդիկ կտրելով գնում են առաջ». մատղաշ ծառերի սպանդի ու սակուրաների գործը մտնում է Դատախազություն
    Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ծառահատումներ անել, որը որոշ մասնագետներ անվանում են սպանդ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատախազություն է դիմել քաղաքապետարանի դեմ քրեական գործ բացելու համար: Իրենց դիմումում մի շարք խախտումների մասին են ահազանգում:
    17:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ողբերգական դեպք․ հայրը սպանել է իր 10 ամսական որդուն և կնոջը
    Մարտի 26-ին Շիմանովսկի փողոցի բարձրահարկ շենքում ծանր հանցագործություն է կատարվել․ ՌԴ Ամուրի մարզի քննչական կոմիտեից հայտնում են, որ Ամուրի բնակիչը սպանել է իր կնոջն ու 10 ամսական որդուն։ Ըստ նախնական վարկածի՝ սկզբում 10 ամսական երեխան մահացու վնասվածք է ստացել, որից հետո նրա 31-ամյա մայրը դանակի հարվածներ ստանալուց հետո հիվանդանոցում մահացել է։ Այս հանցագործության մեջ կասկածվող ընտանիքի հայրը բերման է ենթարկվել եւ ուղարկվել բժշկական փորձաքննության։ Դրա ընթացքում կասկածյալի մարմնի մեջ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել։ Նա հիմա գտնվում է ՔԿՀ-ում։ Կասկածյալը ազգությամբ հայ է։
    17:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ
    Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Այսօր մենք կարևոր լուր ունենք Իսրայելի քաղաքացիների համար: Ինչպես և խոստացել էինք, իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», - գրել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ մինչև սեպտեմբեր կկատարվեն լրացուցիչ պահանջները: ,Առաջիկա մի քանի ամսում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերին Իսրայել պետությունը, ինչպես ակնկալվում է, կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չԷ ԱՄՆ մուտք գործելու համար», - հավելել է Նեթանյահուն:
    17:15
    29.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանում պահվող հայ գերիները տեսաուղերձներ են ուղարկել հարազատներին
    Ադրբեջանում պահվող հայ գերիները Կարմիր խաչի միջոցով հարազատների հետ խոսել են հեռախոսով և տեսաուղերձներ ուղարկել, «Հայլուրին» հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում հայ գերիներին այցելել են սեպտեմբերի սկզբին: Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ 33 հայ գերի կա Բաքվի բանտերում: Սակայն, հայ իրավապաշտպանների տվյալներով, ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 մարդ։
    17:07
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է ՀՀ բռնապետիկի արարքները. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ա՛Յ ՔԵԶ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆ Այսպիսով Հայաստանն, ի դեմս վարչապետ կոչեցյալ բռնապետիկ-դավաճանի, հրավիրված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության» երկրորդ համաժողովին։ Այստեղից հետևում է,որ ընտրությունները կեղծող, դատարանները քայքայող, քաղաքական հետապնդումներ իրականացնող, յուրայինների հանցագործություններն, այդ թվում սպանությունները կոծկող, կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունն, իր վարչապետ-բռնապետիկի գլխավորությամբ, համարվում է ժողովրդավարական։ Էլ չխոսենք նույն վարչապետ արարածի դավաճանության մասին։Փաստորեն, ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է վերը նշված այլանդակությունները, դրանք համարելով ժողովրդավարկան արժեքներ, իրականում՝ միայն այս հրավերով, վարկաբեկում ժողովրդավարություն հասկացողությունը։ Այսպիսով՝ թքել եմ ձեր ժողովրդավարության էլ, համաժողովի էլ վրա»։
    17:00
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հնաբերդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
    Մարտի 29-ին, ժամը 13:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հնաբերդ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։54-ին, մարվել՝ 14։37-ին: Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։
    16:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտ․ կան տուժածներ
    Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու վատոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Ա․ Ա․ ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E-550» (վարորդ՝ Ն․ Գ․ ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենանները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդներին, «Hyundai Sonata» ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 1982 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
    16:37
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ
    ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թ. հունվարից Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,487 միլիարդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հետո դարձել է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը (2,806 միլիարդ դոլար), երրորդ տեղում Չինաստանն Է (մոտավորապես 1,863 միլիարդ դոլար): Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի համատեղ աշխատանքը «երկու պետությունների միջև գործող միակ ավտոմոբիլային ճանապարհի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ» «ռուս-վրացական հաջող համագործակցության» օրինակ է։ «Վրացական կողմից իրականացվում Է ավտոճանապարհների ենթակառուցվածքի արդիականացում, ներառյալ` թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Մեր կողմից ընդլայնվում է Վերին Լարսի անցակետը։ Սահմանի երկու կողմերում էլ համակարգվում են գործողությունները, որպեսզի կանխվի այս տրանսպորտային զարկերակի թողունակության նվազումը», -ընդգծել Է փոխնախարարը։ Միխայիլ Գալուզինն անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: «Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը մնում են երկու երկրների ուշադրության կենտրոնում, որոնց քննարկումը բազմակողմ ձևաչափով՝ Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, անցկացվում Է Անդրկովկասի շուրջ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում», - նշել Է դիվանագետը:
    16:30
    29.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները «վնասակար զրույցներ» է անվանում ՌԴ ԱԳ փոխնախարարը
    Հայաստանից ՀԱՊԿ-ի հեռանալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «վնասակար զրույցներ» է անվանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Հուսով ենք՝ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և Երևանի հետ ՀԱՊԿ փոխգործակցության բոլոր հարցերը կլուծվեն կառուցողական ու փոխշահավետ ձևով, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը»,- «Առթիայ» հեռուստաալիքին ասել է Գալուզինը՝ շեշտելով, որ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն Մոսկվան պատրաստ է ճիշտ նույն չափով, որքան Երևանը:
    16:22
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սիսիանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
    Մարտի 29-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 65 քմ) ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։29-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ)։
    16:15
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանն այսուհետ լուրջ մրցակից ունի․ արձագանք՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առավոտյան լրագրող զանգեց, հարցրեց, թե ինչպես կմեկնաբանեմ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը։ Տեղյակ չէի, թե ինչ է ասել, լրագրողը կարդաց հեռախոսով, տարօրինակ հայտարարություն էր, մեղմ ասած, հրաժարվեցի մեկնաբանել։ Հետո գտա սկզբնաղբյուրը ու փաստորեն լրագրողը լրիվ ճիշտ էր ասել։ Խոսելով Ադրբեջանի հավանական հարձակման մասին Մարկուս Ռիթերը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն, ասում է. «Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ ... Հայերից շատերը հավատում են, որ գարնանը Ադրբեջանի հարձակում է լինելու։ Եթե այն չեղավ, նշանակում է, որ մեր առաքելությունն արդեն հաջողվել է»։ Անգլերենը. «We cannot interfere, we only have binoculars and cameras at our disposal,» says Markus Ritter, head of the EU mission .... «Many Armenians believe there'll be a spring offensive by Azerbaijan. If this doesn't happen, our mission is already a success,» Ritter says. Իր խոսքերից հետևում է, որ թեպետ հղվում է «հայերի հավատացածին», բայց ինքն էլ է վստահ, որ կռիվ կլինի և ըստ այդմ նախօրոք արդարանում է. «Ի՞նչ կարող են անել եվրոպացի դիտորդները, եթե ունեն-չունեն հեռադիտակ ու ֆոտոապարատ ա»։ Մյուս կողմից էլ, եթե այնուամենայնիվ ադրբեջանցիները չեն հարձակվում, ապա համենայն դեպս այդ չհարձակվելն արդեն պրևենտիվ ձևով որպես իր առաքելության հաջողություն է ներկայացնում։ Հովիկ Աղազարյանն այսուհետ լուրջ մրցակից ունի։ Ափսոս, որ հեչ խնդալու չի էս ամենը, թե չէ լիքը կատակներ կարելի էր անել»։
    16:00
    29.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բելառուսում միջուկային զենք տեղակայելու՝ Պուտինի հայտարարությունը կքննարկեն ՄԱԿ-ի ԱԽ-ում
    Բելառուսում միջուկային զենք տեղակայելու՝ Պուտինի հայտարարությունը կքննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն տեղի կունենա մարտի 31-ին: «Շտապ նիստ հրավիրել»,- Արևմուտքից պահանջել է Զելենսկին, երբ Դաշնության նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Մինսկի խնդրանքով բելառուսա-ուկրաինական սահմանին մոտ մարտավարական միջուկային զենք կտեղակայի, որի պահեստի կառուցումը կավարտվի մինչև հունիսի 1-ը։
    15:45
    29.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Փոթորիկն ավերում է Վրաստանի ծովափնյա քաղաքները
    Փոթորիկ է եղել Վրաստանի արևմուտքում: Քոբուլեթում մեկ մարդ տեղում մահացել է, երբ քամին ծառը պոկել, գցել է նրա մեքենայի վրա: Ծովափնյա քաղաքում քամին քշել է բնակելի տների տանիքներ։ Բաթումիում նույնպես տանիքներ են պոկվել, կոտրվել են գովազդային վահանակներ, նրանցից մեկն ընկել է անցորդների վրա։ Կաթվածահար է եղել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Քամին տապալել է նաև բազմամյա էվկալիպտի ծառեր։
    15:37
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է. նա մեղադրվում է դանակով երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու համար
    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում հանդիպել է նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է շուրջ 20 րոպե: Այնուհետև՝ ժամը 23.20-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը, իր տանից, երկու ընկերների հետ՝ նրանցից մեկին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը, հիշյալ խանութի մոտից, 3 ընկերների հետ՝ «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով, գնացել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 և 38-ամյա տղամարդկանց միջև վիճաբանությունը շարունակվել է: Այդ ընթացքում վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին և վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:30
    29.03.23
    Ավելին