Լրահոս
2023-03-29
-
ՀասարակականԳետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել էՄարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։ Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։Ավելին23:3029.03.23 -
Տարածաշրջան«Կապիտուլյացիայի է պատրաստում» Զելենսկին. Բլինքենը պնդում է՝ պատերազմը կավարտվի միայն Կիևի ծրագրովՈւկրաինայի նախագահի վերջին հարցազրույցը հիասթափության ալիք է առաջացրել: Ուկրաինացիները կանխազգում են, որ Զելենսկին իրենց պարտության է նախապատրաստում: Դրա առաջին վկայությունը կարող է լինել Բախմուտը ռուսներին զիջելու հավանականության մասին լուրը:Ավելին23:1529.03.23 -
ՏարածաշրջանԻրանի վրա հարձակման պլանը ճաքեր է տալիս. Հայաստանի «հնարավորության պատուհանը» բաց էՀակաիրանական կոալիցիայի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի ու Թուրքիայի ներքաղաքական խնդիրների պատճառով՝ Իրանի վրա հարձակման պլանի իրագործումը, կարծես, հետաձգվում է: Իսրայելում խոսում են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, Էրդողանը ավերակների վրա ընտրությունների է պատրաստվում, Բայդենը ևս նախընտրական հոգսեր ունի: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ այս իրավիճակը մեզ համար հնարավորության բաց պատուհան է՝ Սյունիքի անվտանգությունն ամրապնդելու համար:Ավելին23:0029.03.23 -
ՏարածաշրջանՌուսաստանն ու Իրանը թարմացնում են ռազմավարական համագործակցությունը. Լավրով-Աբդոլահիան հանդիպումըԴեմոկրատիայի ամերիկյան քլաբից դուրս մնացած Իրանն ու Ռուսաստանը Չինաստանի հետ պատրաստվում են սուր դիմակայություն ցույց տալ Արևմուտքի հեգեմոնիային: Այս մասին Դաշնության արտգործնախարար Լավրովն այսօր խոսել է իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին: Ռազմավարական գործընկերության պայմանագիր են պատրաստվում ստորագրել Թեհրանն ու Մոսկվան:Ավելին22:4529.03.23 -
Արտաքին քաղաքականություն«Կործանարար զարգացումներ». Ադրբեջանի ներխուժումը կանխելու համար միայն հեռադիտակ ունեն ԵՄ դիտորդներըՀայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ահազանգերի ֆոնին՝ ակտիվ վարժանքներ է սկսել մեր երկրում ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավելի քան 130 զինծառայողների մասնակցությամբ՝ ՄիԳ-29 կործանիչների ուսումնական թռիչքներ են կազմակերպվել, ռուսական ժամանակակից տանկեր են փորձակվել Ալագյազ զորավարժարանում: Միաժանակ, Մոսկվան Երևանին կրկին առաջարկել է համաձայնել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Հայաստանի ու Արցախի շուրջ կործանարար զարգացումների մասին հայտարարություն է արել մեր խորհրդարանի ղեկավարը Բեռլինում: Հայ-ադրբեջանական պատերազմը, ըստ էության, հավանական է համարում նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը:Ավելին22:3029.03.23 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը «դաս է տալիս», Փաշինյանը՝ «աչք չի փակում». օնլայն դժգոհություն՝ ԱդրբեջանիցՍեպտեմբերյան մարտերի ժամանակ Ադրբեջանի առաջխաղացումը դիվանագիտալան խողովակներով կանխելու համար այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արևմուտքին: ԱՄՆ նախագահ Բայդենի՝ երկրորդ տարին կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» ժամանակ Փաշինյանը ասել է, որ չի կարելի աչք փակել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ադրբեջանական փորձի վրա: Ի դեպ, ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի ղեկավարները չեն հրավիրվել այդ գագաթնաժողովին:Ավելին22:1529.03.23 -
ԱռողջապահականՇաքարավազի սպառումը կարո՞ղ է լինել շաքարախտի պատճառ. Միֆեր շաքարային դիաբետի մասինՀաճախ կարելի է լսել տարբեր մեկնաբանություններ և կարծիքներ՝ կապված շաքարային դիաբետի առաջացման, ռիսկի գործոնների և դեղամիջոցների ազդեցությունների մասին, սակայն պետք է հիշել, որ կարծիքներից շատերը միայն անհատական փորձի վրա հիմնված դատողություններ են և չեն տարածվում բոլոր հիվանդությունների վրա։ Շաքարավազը շաքարախտի պատճառն է. 1-ին տիպի շաքարախտը զարգանում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների աուտոիմուն վնասման պատճառով, և շաքարի օգտագործումը դրա հետ կապ չունի: Հիվանդությունը սովորաբար ազդում է երեխաների և դեռահասների վրա: 2-րդ տիպի շաքարախտը ժառանգական է և սովորաբար դրսևորվում է մեծահասակների մոտ՝ գիրության ֆոնին։ Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել գիրության։ Որոշ մթերքներ, ինչպիսիք են հնդկաձավարը և արտիճուկը, նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը. Ոչ մի սննդամթերք չունի այս հատկությունը։ Այնուամենայնիվ, մանրաթելերով հարուստ բանջարեղենը և ամբողջական ձավարեղենն ավելի դանդաղ են բարձրացնում շաքարի մակարդակը, քան ածխաջրեր պարունակող այլ մթերքները: Այդ իսկ պատճառով բժիշկները դրանք խորհուրդ են տալիս շաքարախտի դեպքում։ Արտիճուկը, բողկը, հնդկաձավարը, կորեկը, գարին, բրնձի շիլան չափավոր բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը, և այդ գործընթացը դանդաղում է։ Ֆրուկտոզան շաքարի փոխարինող է. Բազմաթիվ հետզոտություններ ցույց են տալիս, որ ֆրուկտոզայի բարձր ընդունումը նպաստում է լյարդի ճարպային հիվանդության, ինսուլինի դիմադրության և 2-րդ տիպի շաքարախտի առաջացմանը: Երեխան 1-ին տիպի շաքարախտը ժառանգել է 2-րդ տիպի դիաբետով ծնողներից. 2-րդ տիպի շաքարախտը ժառանգական ռիսկ չէ սերունդների մոտ 1-ին տիպի շաքարախտի համար: Սրանք տարբեր հիվանդություններ են: Սակայն 2-րդ տիպի շաքարախտը ևս կարող է ժառանգաբար փոխանցվել: Շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ լյարդում գլյուկոզայի մատակարարումը շատ ավելի քիչ է, և այն արագ սպառվում է ծոմապահության ժամանակ։ Եթե հիվանդը դադարում է ուտել քնելուց 3-6 կամ ավելի ժամ առաջ, դա կարող է հանգեցնել գիշերը շաքարի մակարդակի նվազմանը, իսկ առավոտյան հնարավոր է թուլություն կամ գլխապտույտ: Սպիտակ հացը՝ ի տարբերություն սևի, բարձրացնում է շաքարախտի ռիսկը. Սև և սպիտակ հացը հավասարապես բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Կարագով հացն ավելի է բարձրացնում այն, իսկ թեփով կամ ամբողջական հացահատիկով հացն ավելի քիչ, քան սովորական հացը։ Ցանկացած տեսակի հաց պետք է ընդունվի չափավոր։ Շաքարն ամբողջությամբ բացառելն անհնար է, քանի որ ուղեղն ունի գլյուկոզայի կարիք. Ուղեղը սպառում է գլյուկոզա, որը գտնվում է արյան պլազմայում։ Այն ձևավորվում է բարդ ածխաջրեր (բանջարեղեն և ձավարեղեն) և լյարդի գլիկոգեն պարունակող մթերքներից։ Որքան թանկ է դիաբետի դեղամիջոցը, այնքան բուժումն ավելի արդյունավետ կլինի. Բուժման արդյունավետությունը կախված է նրանից, թե արդյոք դեղերը ժամանակին և ճի՞շտ են ընտրվել, որոնց գործողության մեխանիզմը և դեղաչափերը օպտիմալ են կոնկրետ անձի համար: Շաքարային դիաբետի դեպքում դեղորայքային թերապիան պետք է սկսել հնարավորինս ուշ, քանի որ այն խորացնում է հիվանդությունը. Հակառակը, արյան շաքարի բարձրացումը պետք է հնարավորինս շուտ կանխարգելվի, այդ թվում՝ դեղերի օգնությամբ։ Դա կկանխի հիվանդության զարգացումը և բարդությունների առաջացումը։ Ինսուլինային թերապիա սկսելուց անմիջապես հետո արյան մեջ շաքարի մակարդակը կկարգավորվի. Մարդիկ տարբեր զգայնություն ունեն ինսուլինի նկատմամբ, ուստի չկա մեկ հստակ սխեմա: Բուժումը կարող է հասցնել արյան շաքարի նորմալ մակարդակի, բայց միայն աստիճանական տիտրման արդյունքում է (օպտիմալ անհատական չափաբաժինների ընտրությամբ պայմանավորված) հնարավոր հասնել դրական և գոհացնող արդյունքների:Ավելին22:0029.03.23 -
ՏարածաշրջանՄեկ զոհ, պոկված տանիքներ, վնասված մեքենաներ. Վրաստանի ծովափնյա քաղաքները ավերել է փոթորիկըՀարևան Վրաստանում փոթորկի պատճառով մի քաղաքացի է զոհվել: Քոբուլեթում քամին ծառը պոկել, գցել է նրա մեքենայի վրա: Սաստիկ քամին ավերածություններ է գործել հիմնականում Վրաստանի արևմտյան բնակավայրերում: Օդերևութաբանները զգուշացրել են Սև ծովում սպասվող 4-ից 5 բալ ուժգնությամբ փոթորիկի մասին:Ավելին21:4529.03.23 -
ՏարածաշրջանՀակաիրանական հայացքներով է հայտնի ադրբեջանցի պատգամավորը, որի դեմ մահափորձ է եղելԲաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ մահափորձի համար Ալիևի կուսակիցները մեղադրել են Հայաստանին ու Իրանին: Հրազենային վիրավորում ստացած Ֆազիլ Մուստաֆայի կյանքը հաջողվել է փրկել: Նա հայտնի է որպես Իրանի հասցեին սուր քննադատություններ հնչեցնող գործիչ:Ավելին21:3029.03.23 -
ՏարածաշրջանԻրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. ԼավրովՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Խոսելով իրանա-ռուսական հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել՝ փոխարինելով նախորդը»։ Նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը, Լավրովն ասել է, որ Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասի երկրներում ճգնաժամի կարգավորման սցենարները։ Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները չեղարկելուն և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա։ «Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։Ավելին21:1529.03.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՄալթաՄարտի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին21:0029.03.23 -
ԱռողջապահականՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ովԿարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով: Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ: Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:Ավելին20:4529.03.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Իրան-ՌԴ մեծ պայմանագիր կլինի. Բայդենը հավաքում է դեմոկրատներին ու ՓաշինյանինԱվելին20:3029.03.23 -
ԱրցախՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրելՇուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։Ավելին20:3029.03.23 -
ՍփյուռքԱյս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միությունՌուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (կանոնադրության) վավերացման հետ կապված հարցը։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է. Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։ Նրա հետ Հայաստանը կապված է երկկողմ հարաբերություններով՝ ռազմավարական դաշինք, տնտեսական և հումանիտար ոլորտներում և այլ (102-րդ բազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կենսական նշանակության ապրանքներ և այլն), բայց նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում։ Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։ Հաշվի առնելով հանրային ընդվզումը, կարծում ենք, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ սփյուռքահայերը շահագրգռված կլինեն իմանալ ՀՀ վարչապետի և նախագահի դիրքորոշումը, ովքեր կարող են հրապարակայնորեն արտահայտվել այս հարցի շուրջ, քանի որ այն քաղաքական է իր բնույթով և չի վկայում իբր ժողովրդավարության և Հայաստանի դատական համակարգի անկախության դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայ գործիչներ։ ՌՀՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել համակողմանի հավասարակշռված մոտեցում և վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»։Ավելին20:1529.03.23 -
ՏնտեսականՊետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս․ վերլուծություն«ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ Անհրաժեշտ է արձանագրել, որ. 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռևս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների և կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: Սակայն, տարվա ընթացքում այդ տարբերությունը կչեզոքանա, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) դանդաղմանը: Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%՝ դանդաղելով նախորդ ամսվա 1.4%-ից: Միևնույն ժամանակ ՏԱՑ-ը կազմել է 10.9%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը շարունակում է նվազել տնտեսության կառուցվածքում՝ հանգեցնելով տնտեսության պոտենցիալի նվազմանը։ Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, և հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաև 2023-ին: Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։Ավելին20:0029.03.23 -
ԻրավականԿալանավորվել է «օրենքով գողը». վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքըՎճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքը: Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը և Հայաստանից բացակայելու արգելքը արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում իրականացրած անձի նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց: Ամբաստանյալ Ժ.Բ.-ն մարտի 24-ին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4529.03.23 -
ՏարածաշրջանԹուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկիցԹուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայում գործող «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանի առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։ Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մարտի 28-ին հայտարարել է, որ ընտրություններին Էրդողանի մասնակցության համար որևէ խոչընդոտ չկա։ Չելիքի խոսքով՝ 2018 թվականին սահմանադրության փոփոխությունից հետո, Էրդողանն առաջին անգամ է ընտրվել նոր նախագահական համակարգով, հետեւաբար նրա նախկին նախագահական ժամկետը չի կարող հաշվի առնվել։Ավելին19:3029.03.23 -
ԻրավականՀայտնաբերվել են զենքի սպառնալիքով հեռախոս և այլ իրեր հափշտակած երիտասարդներըՄարտի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց մի երիտասարդ. ժամը 20.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ծանոթն ու նրա ընկերները զենք են պահել իր վրա և հափշտակել փաստաթղթերը, բջջային հեռախոսը, լիցքավորման մարտկոցն ու յոթ հազար դրամ: Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով: Բաժնի քրեական հետախույզներն անցան գործի, արագ պարզեցին ծանոթի ինքնությունը: Արդեն ժամը 21.50-ի սահմաններում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Բյուրեղավանում՝ իր բնակության վայրի մոտ, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին բջջային երկու հեռախոս, որոնցից մեկը տուժածից հափշտակածն էր, և կռփազենք: Քննչական բաժին ներկայացվելուց հետո նա տվեց խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին նաև, թե ովքեր են եղել 22-ամյա երիտասարդի հետ: Արդեն առավոտյան նույն տարիքի, նույն քաղաքի և նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդ ևս ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության բաժին: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք ատրճանակը: Նրանք նույնպես ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:Ավելին19:1529.03.23 -
ՄիջազգայինԲայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո: Ջո Բայդենը նաև շեշտել է, որ Ռուսաստանն առայժմ նման քայլի չի դիմել: «Նրանք այդպիսի բան դեռ չեն արել, եթե իհարկե, դա տեղի չի ունեցել, մինչ ես ուղղաթիռում էի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի տեղակայման մասին՝ Բայդենը նշել է. «Նա վտանգավոր ուղերձ է հղում, և դա անհանգստացնող է»: Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման ապացույցներ և մտադիր չէ հիպոթետիկ սցենարներ դիտարկել, թե ինչ կլինի նման զինատեսակների տեղակայման դեպքում։ Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։Ավելին19:0029.03.23