Լրահոս

2023-03-29
  • Մշակույթ
    Հայերեն լռություն՝ «կապույտ քաղաքում». Դիանա Օլշանսկայայի «Ֆատալիստը»՝ կորուստը հաղթահարելու բանաձև
    Երևանում կայացել է ռուսաստանաբնակ հայ գրող Դիանա Օլշանսկայայի՝ «Ֆատալիստը» online գրքի շնորհանդեսը: Երիտասարդ վիպասանը, որին հոգեբանական դրամաներն են հետաքրքրում, մտադիր է գրել նաև պատերազմի մասին:
    10:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին մեքենան մոտ 20 մետր սահել է ձորը
    Մարտի 29-ին, ժամը 00:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Ա․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել հարակից ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
    10:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
    Իտալիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում հայտարարել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն։ «Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել դաշտ»,- ասել է պաշտպանության նախարարության ղեկավարը՝ խորհրդարանականներին բացատրելով Կիևին Իտալիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության որոշ ասպեկտներ։ Անդրադառնալով նորագույն «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգին, որը Իտալիան նախկինում համաձայնել էր տեղակայել Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ, Կրոզետտոն նշել է, որ Հռոմը տրամադրում է ոչ գործառնական բնույթի որոշ բաղադրիչներ, ինչպես նաև ապահովում է կադրերի անհրաժեշտ վերապատրաստում: «Համոզված եմ, որ ճիշտ է անձնակազմ պատրաստել՝ ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար: Սա գործիք չէ, որն օգտագործվում է հարձակման համար, այն ծառայում է պաշտպանվելու ռուսական հարձակումներից: Ես գոհ եմ, որ մենք կարող ենք պատրաստել մարդկանց, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինայի քաղաքները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները թշնամու հրթիռային հարձակումներից»,- նշել է նախարարը:
    10:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտակարգ պատահար` «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում
    Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 22։58-ին։ Այրվել են յուղային անջատիչի յուղը և էլեկտրական տրանսֆորմատորը։
    10:15
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնվել ենք մի վիճակում, երբ դրանից դուրս գալու ելքերը տանում են դեպի փակուղի կամ անորոշություն. Սենոր Հասրաթյան
    Այսօր, երբ մենք, կարծես, ունենք և՜ պետականություն, և՜ բանակ, և՜ ամենակարևորը՝ նույն այդ ժողովրդի բոլոր շերտերի համառությունն ու վճռականությունը, չգիտես ինչու, հայտնվել ենք մի վիճակում, երբ դրանից դուրս գալու ելքերը տանում են կամ դեպի փակուղի, կամ, լավագույն դեպքում՝ անորոշության: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
    10:00
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:45
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կատամարանի անձնակազմը փրկել է լողորդին իրեն հետապնդող շնաձկանից
    Նրան հաջողվել է լողալով հեռանալ գիշատիչից և հասնել կատամարան, որի անձնակազմն օգնել է նրան դուրս գալ ջրից։ Անձնակազմի անդամները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և դադարեցրել արյունահոսությունը մինչև բժիշկների ժամանումը։
    09:30
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Ժողովուրդ» ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: «Հրապարակ» Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը: «Հրապարակ» Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ «Ժողովուրդ» Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը կկանչվի հարցաքննության: «Հրապարակ» Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի տեղակալի թափուր պաշտոնում փորձում է նշանակել իր խորհրդական, դե ֆակտո մարզպետ Արմեն Գրիգորյանին։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
    09:20
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    00:07
    29.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նախկին ոստիկանապետի որդին հարբած վթարի է ենթարկվել. ուղևորուհին մահացել է (տեսանյութ)
    Կրասնոդարի նախկին ոստիկանապետի որդին հարբել է ղեկին և մահացու վթարի է ենթարկվել։ Սա նրա կենսագրության մեջ երկրորդ նման վթարն է՝ մինչ այդ նա վրաերթի էր ենթարկել ճանապարհի աշխատողներին։
    00:00
    29.03.23
    Ավելին
2023-03-28