Լրահոս
2023-04-10
-
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկելԱյսօր Վայոց Ձորում մի կին անձրևանոցը նետել է Հայաստանի վարչապետի ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում: Այնտեղի՝ «Հայլուր»-ի աղբյուրները հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված ու Մալիշկա գյուղում հաստատված կինը դժգոհ է եղել բնակարանի ձեռքբերման՝ կառավարության տրամադրած հավաստագրից: Վարչապետի անվտանգության աշխատողները հեռացրել են նրան:Ավելին19:2210.04.23 -
ՀասարակականՍիսիանում ադրբեջանցիներից մեկը դանակով մտել է հայի տուն. նրան բռնել են, մյուսին փնտրում ենՍիսիանում ահ ու սարսափ տարածած երկու ադրբեջանցիներից մեկին դեռ չեն հայտնաբերել Հայաստանի իրավապահները: Մյուս ադրբեջանցին, որ թշնամու բանակի հայախոս զինծառայող է, կիրակի ուշ երեկոյան մտել է Բնունիս գյուղի բնակչի տուն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա տանտերերի հետ հանգիստ ճաշել է ու ծլկել: Լուրեր կան նաև, որ ադրբեջանցին զինվորական հագուստով ու դիմակով է եղել և տանտիրուհին դուռը նրա առաջ բացելուց անմիջապես հետո փակել է: Ենթադրյալ դիվերսանտին բռնել են Սիսիանի Աշոտավան գյուղի բնակիչները և ոստիկանություն կանչել: Ադրբեջանցին եղել է քաղաքացիական հագուստով ու դանակներ է ունեցել: Ադրբեջանը Հայաստանի խորքը ներթափանցած իր զինծառայողներին «մոլորված» է անվանում:Ավելին19:1510.04.23 -
ՀասարակականԲերդ-Իջևան ճանապարհին ավտոմեքենան մոտ 600 մետր գլորվել է հարակից ձորըԱպրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։Ավելին19:0710.04.23 -
ՔաղաքականԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները զորավարժություններ են անցկացնում Ջրականի տարածքում․ Վարդան ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նաեւ նշել է. «Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածելու այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտում»։Ավելին19:0010.04.23 -
ՍպորտՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունումՀայաստանի մարմնամարզության հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի սույն թվականի ապրիլի 11-ից 16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչները կլինեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կլինեն մրցավարների շարքում:Ավելին18:4510.04.23 -
ԱշխարհԱլպերում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 6-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹԱլպերում առնվազն 6 մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի BFM հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին: Զոհերի շարքում են նաև 2 ուղեկցորդները: Դեպքը տեղի է ունեցել Վերին Սավոյի դեպարտամենտում ապրիլի 9-ի առավոտյան ժամը 11:27-ին, Ալպերի Արմանսետ սառցադաշտում։ Ինչպես հայտնել է Կոնտամին Մոնժուա կոմունայի քաղաքապետ Ֆրանսուա Բարբիեն, հանգստյան օրերին եղանակային պայմաններն այդ շրջանում եղել են բարենպաստ, «Մետեո Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը ձնահյուսեր չի կանխատեսել։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են այսօր առավոտյան: Դրանցում գործի են դրվել երկու ուղղաթիռ, ինչպես նաև մեծ թվով փրկարարներ և տեխնիկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։Ավելին18:3010.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Պարանոյա՝ Բաքվում. Ալիևը վախենում է կորցնել իշխանությունը՝ Իրանի դեմ պայքարումԱվելին18:3010.04.23 -
ՍպորտՀայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի առաջնությունումՀայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և կանանց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ներկայացրել են թիմերի կազմերը: Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով․ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյան և Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)։ Կանանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (երկուսն էլ` 55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Էմմա Պողոսյան, Տաթև Հակոբյան (երկուսն էլ` 76 կգ), Լիանա Գյուրջյան, Աննա Ամրոյան (երկուսն `էլ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան, (երկուսն էլ`87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (87+ կգ):Ավելին18:1510.04.23 -
ՍպորտԻտալական «Ինտեր»-ը և գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և գերմանական մի քանի ակումբներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Metaratings-ը: Կայքի տեղեկություններով՝ ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին ակտիվորեն հետևում են գերմանական «Բայեր»-ը, «Ֆրայբուրգ»-ը, Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Բացի գերմանական թիմերից, նաև իտալական «Ինտեր»-ն է հետաքրքրված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։Ավելին18:0010.04.23 -
Քաղաքական«ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ»․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։ Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն: Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ: Եթե` * դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին ձեռք բերել Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը: * ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ և մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ: Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ: Այսինքն՝ * եթե դա արվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու: * եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված Ուժերին վերաբերող ինֆորմացիա: Ես ճի՞շտ եմ հասկանում այս զավեշտը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են: Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա: Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է: Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում»։Ավելին17:4510.04.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանում 4 քաղաքացու ձերբակալել են՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովԱդրբեջանում 4 քաղաքացու են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով: Բաքուն նրանց մեղադրում է Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Ազատազրկվածներից երկուսը նախկինում դատապարտված են եղել՝ հակակառավարական ակցիաների մասնակցելու համար:Ավելին17:3010.04.23 -
ՔաղաքականՓաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԱՏԺԵԼ ԱՇՈՏԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորն առանց որևէ խոչընդոտի կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն,հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով , այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։ Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում ադրբեջանցուն զինաթափած Աշոտավանի բնակիչներին, չէ՞ որ նրանք իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են էսկալացիա և խոչընդոտում խաղաղության օրակարգը»։Ավելին17:1510.04.23 -
ՀասարակականԳնացքի տեխնիկական խափանման պատճառով՝ մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկությանԺամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։ Տեղեկությունը հայտնում են Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում․ «Տեղեկացնում ենք, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։ Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհե իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։Ավելին17:0010.04.23 -
ՏարածաշրջանԹշնամիները չեն ուզում՝ Իրանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություն ունենան. Իրանի ԱԳՆ խոսնակԻրանը ուզում է բնականոն հուն վերադարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, այսօր Թեհրանում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել:Ավելին16:5210.04.23 -
ՔաղաքականՈ՞նց են թշնամու զինվորները երկու տասնյակ կիլոմետր սահմանից հեռու գյուղ մտել․ ԷլիբեգովաԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով Սիսիանի հատվածում ադրբեջանցի զինծառայողների ներթափանցմանը գրում է․ «Ոնց են թշնամու զինվորները երկու տասնյակ կիլոմետր սահմանից հեռու գյուղ մտել՞ Ոնց էդ ամբողջ ընթացքում իրանց չեն ֆիքսել սահմանի անվտանգության համար պատասխանատու պետական մարմինները՞ Ինչի են իրանց մասին գյուղացիներից իմանում՞ Ու ամենակարևորը, ինչի համար էին եկել՞»Ավելին16:4510.04.23 -
ՔաղաքականՄեր սահմաններն ինչո ՞ւ են այդքան անպաշտպան. Էդիկ ԲաղդասարյանԽմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդվարդ Ասրյանը գուցե բացատրե՞ն, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են հասել Բնունիս գյուղ, հետո՝ Աշոտավան: Մեր սահմաններն ինչո ՞ւ են այդքան անպաշտպան: Ինչո՞ւ ականներ չկան: Դիրքերում զինվորներ չունե՞նք, գիշերային տեսանելիության սարքեր չունե՞նք»:Ավելին16:3010.04.23 -
ՄիջազգայինՉինաստանը Թայվանը գրավելու պլան է մշակել. զորավարժություններ՝ ծովում և օդումՉինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը այսօր ավարտում է եռօրյա զորավարժությունները, որոնք անցկացնում էր Թայվանի մոտ: Չինացի զինվորականները մշակել են ծովում ու օդում կղզու գրավման, մարտական հերթապահության, նաև կղզու ամբողջական շրջափակման պլան: «Միասնական սուր» անունով զորավարժություններին Չինաստանը հետևակ, զրահատեխնիկա, կործանիչներ ու ծովային նավեր է դուրս բերել: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները խիստ նախազգուշացում են անջատողական ու արտաքին ուժերի համար, որոնք ձգտում են հասնել Թայվանի անկախությանը:Ավելին16:1510.04.23 -
ՔաղաքականԱլենի՝ քաղաքացու վրա թքելու դրվագով դեռ հաղորդում չկա հանցագործության մասին. Նարեկ ՄանթաշյանՆարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամենևին զարմանալի ու տարօրինակ չի, որ նիկոլական դատախազը մտնելու է ԱԺ, գործ հարուցելու Մհերի վրա, շատ զարմանալի ու անբնական տարօրինակ է այն, որ Ալենի՝ դաշնակցական քաղաքացու վրա թքելու դրվագով, դեռ հաղորդում չկա հանցագործության մասին/չեմ լսել, եթե կա ասեք, խնդրեմ/։ Որ նիկոլական դատախազությունը չտենալու է տվել, առավել քստմնելի խուլիգանական արարքը՝ չեմ զարմանում, դաշնակցական Կարեն Մկրտչյանի մասով կարծում եմ ոչ մի կոմպլեքսավորվածություն չպիտի լինի, թող հաղորդումն էլ տան, ու հետևողական լինեն, որ դատախազը վաղը մյուս օրն էլ մտնի ԱԺ Ալենի թեմայով, ու տեսնենք իրա ՔՊ-ից քանի հոգի դուրս կգա իրեն ու իր արարքը պաշտպանելու ու դեմ կքվեարկի։ Մհերի ախրաննիկները Վլադիմիրի ձեռքերը չեն բռնել, որ Մհերը խփի, Ալենի ախրաննիկմերը քաղաքացու ձեռքերը բռել են, որ Ալենը թքի վրեն»:Ավելին16:0010.04.23 -
ՔաղաքականԹե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է. Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում: Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում: Հատկանշական է, որ ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները: Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ: Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է: Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են: Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»:Ավելին15:4510.04.23 -
ՔաղաքականՄհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազն ԱԺ կգնաԳլխավոր դատախազը խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում օրենսդիրից կփորձի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալ: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է մարտի 31-ին փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանություն կատարելու՝ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ Սահակյանը «անհիմն դիտողություն է արել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում պահված ինչ-որ առարկայով հարվածել նրա ձախ հոնքին։Ավելին15:3710.04.23