Լրահոս
2023-04-10
-
ՄիջազգայինԹրամփը դեմոկրատներին մեղադրել է ընտրությունները կեղծելու նպատակով ԱՄՆ դատական համակարգն օգտագործելու մեջՍպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատներն ԱՄՆ-ի դատական համակարգն օգտագործում են 2024 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 9-ին այդ մասին Թրամփը գրել է իր «Truth Social» սոցիալական ցանցում: «Մեր դատական համակարգը կոռումպացված է, և դեմոկրատներն այն օգտագործում են 2024 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու համար», - գրել է Թրամփը: Հաջորդ գրառման մեջ Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կորցնում է իր «արժութային ստանդարտը» և ԱՄՆ ներկայիս ղեկավարության պատճառով կհայտնվի Համաշխարհային երրորդ պատերազմում: «Նրանց մոտ լավ է ստացվում միայն ապատեղեկատվությամբ և ընտրություններում խարդախությամբ զբաղվելը», - գրել է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թրամփի դեմ հարուցված գործը «տագնապալի ահազանգ է ամբողջ աշխարհին ամերիկյան դատական համակարգի վիճակի մասին», քանի որ այժմ բռնապետներն ու ավտորիտար կառավարիչները կկարողանան «վկայակոչել այս դեպքն՝ արդարադատության համակարգի իրենց չարաշահումն արդարացնելու համար»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար:Ավելին15:3010.04.23 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 83-ամյա տղամարդը հայտնաբերվել էԱպրիլի 5-ին հաղորդվել էր 83-ամյա Լյովա Համբարձումյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի, Էրեբունու, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների և ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին Լյովա Համբարձումյանը Սարի թաղի ամայի տարածքներից մեկում հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:1510.04.23 -
Արտաքին քաղաքականությունԻշխան Սաղաթելյանն Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ումԻշխան Սաղաթելյանն Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ումԱվելին15:0010.04.23 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է: 2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ, պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը): 2023-2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել. գերատեսչությունների ներկայացրած հայտերը, հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների ներկայացրած հայտերը, հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն), բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր, նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր), մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները: Որոշմամբ սահմանվել է նաև, որ ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 -20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:Ավելին14:4510.04.23 -
Սպորտ«Լիվերպուլը» կորցրեց ԱՊԼ-ն հաղթելու շանսը«Լիվերպուլը» կորցրեց Պրեմիեր լիգայում հաղթելու մաթեմատիկական հնարավորությունները։ 30-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (2:2): Թիմն այս պահին 29 խաղում 44 միավորով 8-րդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 29 միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Սա նշանակում է, որ «Լիվերպուլը» չի կարողանա կրճատել տարբերությունը «Արսենալի» հետ նույնիսկ եթե հաղթի մնացած 9 հանդիպումներում։ Նախկինում «Լիվերպուլը» դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ 1/8 եզրափակչում պարտվելով Մադրիդի «Ռեալին», ինչպես նաև դուրս էր մնացել Անգլիայի գավաթից՝ պարտվելով «Բրայթոնին»։ Այսպիսով, Յուրգեն Կլոպի գլխավորությամբ թիմը 2022/23 մրցաշրջանը կավարտի առանց գավաթների։Ավելին14:3010.04.23 -
ՄիջազգայինՌուսաստանն ամրացնում է սահմանի պաշտպանությունը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետոՖինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո Ռուսաստանը պատրաստվում է ամրացնել իր հյուսիսարևմտյան սահմանները: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դյոմինը: «Ֆինլանդիան դարձավ Դաշինքի անդամ: Շվեդիան պատրաստվում է միանալ ՆԱՏՕ-ին: Այս պայմաններում հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմտյան սահմանի պաշտպանությունը»,- ասել է Դյոմինը:Ավելին14:2210.04.23 -
ԻրավականՈրոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1510.04.23 -
ՀասարակականՓլուզում Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցումԱպրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան: Տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։Ավելին14:0010.04.23 -
ԱշխարհՄիջերկրական ծովում 20-ից ավելի միգրանտ է խեղդվելՄեկ գիշերվա ընթացքում Միջերկրական ծովում զոհվել է առնվազն 23 ներգաղթյալ, որոնք ապրիլի 9-ին ուղևորվում էին Եվրամիության երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Գերմանական իրավապաշտպան RESQSHIP ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ կազմակերպության աշխատակիցները ծովում հայտնաբերել են 25 մարդու, որոնց նավը խորտակվել էր։ Հայտնաբերման պահին նրանք ծովում էին անցկացրել արդեն մի քանի ժամ։ «Ե՞րբ կավարտվի այս ամենը: Որքա՞ն կարելի է ուրիշ կողմ նայել, քաղաքական գործիչները դեռ որքա՞ն են պատրաստվում այս խաղը խաղալ: Խոսքը մարդկանց կյանքի մասին է», - Twitter-ում գրել են RESQSHIP-ի ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ Alarm Phone-ը, հաղորդում է, որ 400 միգրանտների տեղափոխող մեկ այլ նավ ծովում աղետի է ենթարկվում. վառելիքը վերջացել է, նավը կամաց-կամաց լցվում է ջրով, իսկ նավապետը լքել է այն։ Նավը դրեյֆում է Մալթայի ջրերում, սակայն Մալթայի իշխանությունները չեն շտապում օգնության հասնել, և ոչ մի երկիր չի համաձայնել ընդունել նավը։ Ըստ Reuters գործակալության՝ 2023 թ.-ի սկզբից ի վեր ավելի քան 28 հազար միգրանտ է հասել Իտալիա՝ հատելով Միջերկրական ծովը։ Ամբողջ 2022 թ.-ին նրանց թիվը եղել է ընդամենը 6800։Ավելին13:4510.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի ԱԽ քարտուղարն Իրանում էՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: ԱԽՔ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Շամխանին քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Իրանական մամուլը տարածել է Շամխանիի ելույթը: Իրանցի բարձաստիճան պաշտոնյան շեշտել է՝ տարածաշրջանում լարվածությունը որևէ մեկի օգտին չէ: Մարտահրավերները պետք է լուծել խաղաղ մեթոդներով՝ համատեղ ջանքերի գործադրմամբ:Ավելին13:3710.04.23 -
ՏնտեսականԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօրՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 388.43 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 387 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 390 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 387 դրամ է, վաճառքը՝ 390.50 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 419 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`426 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420-426 դրամ է, վաճառքը՝ 424 դրամ։ Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.70 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.75 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.65 դրամ, վաճառքը` 4.80 դրամ։Ավելին13:3010.04.23 -
ՏարածաշրջանԹբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է կազմակերպելՎրաստանի խորհրդարանի առջև հազարավոր մարդիկ կիրակի օրը միացել են «Միասին դեպի Եվրոպա» խորագրով ակցիային, որը կազմակերպվել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությանը: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կատարել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները, ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ինչպես նաև մարտի 7-9-ը տեղի ունեցած ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսին: Ընդդիմությունն ակցիան կազմակերպել է ապրիլի 9-ին, երբ երկիրը նշում էր Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և 1989 թ.-ին Թբիլիսիում զինվորականների կողմից բազմահազարանոց հանրահավաքը ցրելու հետևանքով 21 զոհերի հիշատակի օրը: Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները։ BBC-ն իր հերթին նշում է, որ Վրաստանում հասարակությունը մեծամասամբ եվրոպամետ է, կառավարությունը ևս հայտարարում է, որ ցանկանում է միանալ ԵՄ-ին, սակայն ընդդիմադիրների պնդմամբ՝ կառավարության գործողությունների պատճառով ԵՄ-ի անդամ դառնալու հնարավորությունները նվազում են: Հունիսին Բրյուսելը պաշտոնապես Ուկրաինան և Մոլդովան անվանել է որպես Եվրամիության անդամի թեկնածու երկրներ, սակայն նշել է, որ Վրաստանն այդ կարգավիճակին հասնելու համար պետք է մի շարք քաղաքական և դատական բարեփոխումներ կատարի:Ավելին13:1510.04.23 -
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի 2 զինծառայողներից մեկը ձերբակալվել է. ՊՆԱպրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ «Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին13:0710.04.23 -
ՏարածաշրջանԻրանում նոր ԱԹՍ են փորձարկելԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը նոր մահապարտ անօդաչու թռչող սարք են մշակել, որը կարող է խոցել թիրախները՝ անցնելով 450 կմ տարածություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը: Tasnim-ի հետ զրույցում ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադ կազմակերպության ղեկավար, գեներալ Ալի Քուհեստանին ասել է, որ հաջողությամբ փորձարկվել է նոր ԱԹՍ-ն, որը ստացել է «Me’raj-532» անվանումը: Գեներալի խոսքով՝ հայրենական արտադրության մահապարտ ԱԹՍ-ն հագեցած է մխոցային շարժիչով և կարող է անցնել 450 կիլոմետր հեռավորություն` միակողմանի առաքելությամբ։ Անօդաչուն կարող է մեկնարկել մեքենայից, կարող է բարձրանալ մինչև 3600 մետր և օդում մնալ մինչև 3 ժամ: Քուհեստանին հավելել է, որ ԱԹՍ-ն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 50 կիլոգրամ կշռող մարտագլխիկով։ Գեներալ Քուհեստանին նաև հայտնել է, որ «Me’raj-532»-ը կարող է հեշտությամբ և արագ հավաքվել և պատրաստվել թռիչքի՝ դառնալով արագ արձագանքման հարմար տարբերակ։ Ըստ պաշտոնյայի՝ ծրագրվում է գործի դնել նոր մարտական, ուսումնական և մահապարտ ԱԹՍ-ներ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր առաքելությունների համար:Ավելին13:0010.04.23 -
ՀասարակականԱդրբեջանցի զինվորականի են բռնել Սիսիանում. Բաքուն հայտնում է 2 զինծառայողի մոլորվելու մասինԶինվորական համազգեստով ադրբեջանցի է մտել Սիսիանի բնակիչներից մեկի տուն: Տեղեկությունը հայտնում է «Aravot.am»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ ադրբեջանցին խոսել է հայերեն։ Երբ բնակիչը կասկածել է, որ հայ չէ, ադրբեջանցին փախել է։ Իրավապահները նրան բռնել են Սիսիանի մեկ այլ բնակավայրում: Ադրբեջանցին պարզաբանել է, թե տարածքը շփոթել է: Միաժամանակ, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող է մոլորվել։Ավելին12:5210.04.23 -
ՔաղաքականLավ առիթ է լինելու՝ իշխող ուժի փչած հերթական փուչիկը պայթեցնելու համար. Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին զեկուցող գլխավոր դատախազին ԱԺ ներկայացրած միջնորդության համար, որով պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Մհեր Սահակյանին` նրա նկատմամբ քրեական հետապնդում հարցելու համար: Սա, անխոս, լավ առիթ է լինելու ԱԺ-ում կատարվածին անդրադառնալու, ճշմարտությունը հասարակությանը ներկայացնելու, այս ողջ ընթացքում իշխանական կեղծիքները վեր հանելու և իշխող ուժի փչած հերթական փուչիկը պայթեցնելու համար»:Ավելին12:4510.04.23 -
ԵրևանՀայտնի է՝ որ հասցեներում մինչև 7 ժամ գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 1-ից մինչև 35 հասցեների առանձնատների, Մամիկոնյանց նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին12:3010.04.23 -
ՏարածաշրջանՆախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվելԵղանակային անբարենպաստ պայմանների՝ ցածր տեսանելիության հետևանքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։ Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն։Ավելին12:1510.04.23