Լրահոս
2023-04-10
-
ԻրավականՍահակյանի արարքում խուլիգանությունը և խուլիգանական դրդումը ի սպառ բացակայում է․ Ռուբեն ՄելիքյանՌուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։ 1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս): 2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։ 3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։ 4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։ 5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։Ավելին12:0010.04.23 -
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:4510.04.23 -
ՏարածաշրջանԵԱՀԿ գործող նախագահն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, Վրաստան և ԱդրբեջանԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը:Ավելին11:3010.04.23 -
ՔաղաքականՄարաղայի ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում ԼՂ-ն. ԱԳՆ31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, և վերջիններս համարվում են բռնի անհետացածներ: Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր և ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսևորումներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով տեղահանվեցին նաև Հադրութի, Շուշիի և հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր: Պատահական չէ, որ ոչ միայն 1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չեն ստացել վերադառնալ իրենց տներ և իրացնել իրենց իրավունքները, այդ թվում՝ տնօրինել իրենց մասնավոր սեփականությունը, այլ նաև ներկայումս, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ավելին, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պաշտոնական Բաքուն այս օրերին ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը, հայերի տները, ինչպես օրինակ՝ հայկական Թալիշ գյուղում: Հատկանշական է նաև, որ կոպտորեն խախտելով հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները՝ Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միևնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայության նկատմամբ ատելության քարոզը: Այս արձանագրումներն արդեն իսկ բազմիցս դատապարտվել են միջազգային կառույցների կողմից: Մարաղայի ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիվ գործողությունները, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ու անվտանգության հաստատմանը, որը հնարավոր է Ադրբեջանի կողմից առավելապաշտական ու ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվելու և առկա խնդիրներին արդարացի լուծումներ փնտրելու ճանապարհով:Ավելին11:2210.04.23 -
ՔաղաքականՄի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու․ պատգամավորԱրեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է․ հիշատակի օր, որն օրենքում ամրագել ՔՊ-ն մերժեց։ Վերահրապարակում եմ դեռ մեկ տարի առաջ արված գրառումս։ Ինչպես նշել էի՝ այս խմբակի՝ իշխանության մնալու դեպքում մի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու, եթե, իհարկե, այդ օրն ամրագրող սուբյեկտ քարտեզի վրա գոյություն ունենա։Ավելին11:1510.04.23 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանի հարցազրույցը՝ իրանական «Շարղ» օրաթերթինԻրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։ «Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ոսկանյանը։Ավելին11:0710.04.23 -
Աշխարհ7-ամյա տղան հոսպիտալացվել է շների ոհմակի հարձակման հետևանքովԻրկուտսկում թափառող շների ոհմակը հարձակվել է 7-ամյա երեխայի վրա, տղան հոսպիտալացվել է, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը Իրկուտսկ 2 միկրոշրջանում շների ոհմակը հարձակվել է երեխայի վրա։ Վնասվածքներով տղային տեղափոխել են Իվանո-Մատրենինսկի մանկական կլինիկական հիվանդանոց։ Երեխայի ընտանիքին կտրամադրվի ողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քաղաքապետարանը, հաշվի առնելով գործող օրենսդրությունը, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ։ Պայմանագրի համաձայն՝ քաղաքն իրականացնում է կենդանիների թակարդում, պատվաստում, ստերիլիզացում և դրանք բաց թողնում իրենց նախկին բնակավայր։ Այս միջոցառումները դրական արդյունքի չեն բերում։ Իրկուտսկի քաղաքապետ Ռուսլան Բոլոտովի անունից խնդիրը լուծելու համար վարչակազմը բազմիցս առաջարկություններ է ուղարկել շրջանի օրենսդիր ժողովին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներին «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ինչպես նաեւ տարածաշրջանային իրավական ակտերով։ Մասնավորապես, անհրաժեշտ է լրացնել ապաստարաններում պահվող կենդանիների սպանության պատճառների ցանկը՝ որպես անկախ պատճառ նախատեսելով վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև բռնվելուց հետո 180 օրվա ընթացքում քաղաքացիների կողմից տեր չունեցող անձանց պահանջարկի բացակայությունը։ Սակայն այսօր այդ նախաձեռնությունները չեն ընդունվել Ռուսաստանի Դաշնության Պետդումայում քննարկման։ Իրկուտսկի մարզի դատախազության տվյալներով՝ երեխայի վրա շների ոհմակով հարձակման դեպքից հետո, գործող օրենսդրության համաձայն, ներկայացվել է Իրկուտսկի վարչակազմի քաղաքաշինության կոմիտեի նախագահին։Ավելին11:0010.04.23 -
ՀասարակականԿիևյան փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ․ կան տուժածներՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1972 թ․), «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Թ․ Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն․ Ֆ․-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, իսկ Թ․ Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ վերջինս հոսպիտալացվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել հերթապահություն և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին10:4510.04.23 -
ՔաղաքականՔննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն. պատգամավորԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն: Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչու՞ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չի բերվել: Որքան հասկանում եմ, հարվածի գլխավոր ուղղություն Արցախի ՊԲ-ում եղել է ընդամենը զգոնության բարձրացում, իսկ ՀՀ բանակային կորպուսներից եկող ազդակները հակասական են: Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել: ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրե՞լ է ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը և ինչու՞ ՊԲ-ն համապատասխան վիճակի հրաման չի ստացել, ի՞նչ հիմնավորմամբ է ԳՇ պետը մերժել զորքերը խաղաղից պատերազմականի փոխադրելու որոշումը: Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն իրավապահներին, իսկ մնացածը ընդհանուր իրավական գործընթացների մաս պետք է կազմի: Իհարկե, շարունակում եմ պնդել, որ այս իշխանության պայմաններում քննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն և ասածս հաջորդ իշխանություններին է վերաբերվում»։Ավելին10:3710.04.23 -
ԱրցախԹալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. «Monumentwatch.org»Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի մարտի 18-ին Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղում Ադրբեջանի նախագահն ազդարարել է ադրբեջանցիների կողմից գյուղում 20 ընտանիքի վերաբնակեցման մասին։ Մի կողմ թողնելով Ալիևի ելույթում հայերի հասցեին հնչած սպառնալիքները, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների կողմից Թալիշ գյուղը վերաբնակեցնելը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների խախտում է, ցանկանում ենք ուշադրությունը սևեռել մի պատկերի վրա։ Տարածված նկարներում երևում է, որ այստեղ՝ գյուղ մտնող հիմնական ճանապարհի վրա, բնակելի տների հարևանությամբ, կառուցվել է նաև փոքր հրապարակ, որը, դատելով ադրբեջանցիների կողմից օկուպացված այլ բնակավայրերի օրինակներից, հավանաբար դրոշի կանգնեցման հրապարակ է։ Համադրելով արբանյակային օդալուսանկարները եղած պատկերի հետ՝ կարող ենք փաստել, որ այն կառուցվել է նախկին բնակելի տան տեղում, այն հիմնահատակ քանդելու հաշվին (նկ. 1)։ Թալիշը բնիկ հայկական բնակավայր է՝ բազմաշերտ հայկական մշակույթով։ Այստեղ են գտնվում Գլխո կամ Հոռեկա վանքը, մելիք Բեգլարյանների ամրոցն ու ապարանքները, սբ. Աստվածածին եկեղեցին և այլ հուշարձաններ։ Հոռեկա վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և գերեզմանոցից (13-դարի վերջ-14-րդ դարի սկիզբ) (մանրամասն տես՝ Հոռեկավանք (Գլխովանք))։ Թալիշ գյուղում գտնվող մեկ այլ կարևոր հուշարձան՝ մելիքական ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին և կառուցվել է 18-րդ դարում (մանրամասն տես՝ Մելիք Բեգլարյաններ ամրոցը և ապարանքը)։ Թալիշում է գտնվում նաև 19-րդ դարում կառուցված սբ. Ամենափրկիչ եկեղեցին։ Վերոնշյալ հուշարձանները շրջապատված են հայկական մշակույթի այլ նմուշներով ևս, ինչը ցուցում է, որ բնակավայրը հոծ հայկական բնակչություն է ունեցել տարբեր դարերում։ Գյուղի «վերակառուցման» արդյունքում քանդված բնակարաններն Ադրբեջանի էթնոցիդի միակ դրսևորումը չեն։ 44-օրյա պատերազմից հետո համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութերը և լուսանկարները համադրելով՝ արդեն վավերացրել ենք, որ ադրբեջանցիներն ավերել են «Վերածնված Թալիշ» հուշարձանը, այդ թվում գյուղի հրապարակը բազմաթիվ կոթողներով և խաչքարերով հանդերձ (մանրամասն տես՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի ավերումը)։ Այսպիսով տեսնում ենք, որ Ադրբեջանը ստեղծում է գյուղի պետական պաշտոնականացված կերպար, որտեղ հայկական ժառանգության հաշվին ստեղծում են հրապարակ՝ շրջապատված նոր խորհրդանիշներով և կերպարով։ Մեր արձագանքը Արցախի հայկական Թալիշ շրջանի պատմական բնակավայրի հաշվին ադրբեջանական նոր բնակավայրի ստեղծումը մշակութային ցեղասպանություն է, որի նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որպես միջազգային անկախ հասարակական կազմակերպություն, պատերազմից հետո կարմիր դրոշի շուրջ 5 ահազանգ է ուղղել Ադրբեջանին՝ վերջինիս գործողությունները որակելով ցեղասպանական։ Ինստիտուտն իր հայտարարությունների մեջ նշում է նաև, որ Արցախը 99,7 տոկոսով հայկական է իր անբաժանելի մշակութային ժառանգությամբ։ Արցախի Թալիշ բնակավայրի տարածքը ադրբեջանականացնելու հետ կապված նշենք, որ Արցախի ժողովրդի պատմական տարածքը միայն ֆիզիկական միավոր չէ, այն իր պատմությամբ, ինքնությամբ, արցախի ժողովրդի բնօրրան լինելով մշակութային հարուստ լանդշաֆտ է, որի ցանկացած կառուցատարր կամ միավոր կարևոր է տեղական մշակույթի, ինքնության պահպանության և ապագա վերարտադրության համար: Արցախի տարածքը միայն քաղաքական միավոր չէ, այն տվյալ տարածքում առկա մարդկանց, նրանց ընկալումների, մշակութային գործունեության և ժառանգության միաձուլումն է, որի հարգումը ցանկացած միջազգային դերակատարի պարտավորությունն է։ Պատմական Թալիշի հռչակումը որպես ադրբեջանական, ակնհայտորեն ոտնահարում է տարածքի մշակութային ինքնության, պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում, պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում: Ադրբեջանը, իր նմանօրինակ գործելակերպով կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, այլև միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու համընդհանուր միջազգային իրավունքի մի շարք դրույթներ։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։Ավելին10:3010.04.23 -
ԱշխարհՏանը հնչած կրակոցները երեք մարդու կյանք են խլելԵրեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է անցած կիրակի ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Օռլանդոյի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանները տուժողների տուն են գնացել ընտանեկան բռնության մասին ահազանգով։ Ժամանելուց անմիջապես հետո ոստիկանները տնից կրակոցներ են լսել։ Հանցագործը դուրս է եկել տնից ու սկսել կրակել նրանց վրա։ Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանների պատասխան կրակից հետո նա տեղում մահացել է։ «Տանը հրազենային վնասվածքներով երեք մարդ է հայտնաբերվել, որոնց թվում՝ երեխա… Երեքն էլ մահացած են», – ասվում է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը։ Պարզվել է, որ դա 29-ամյա աֆրոամերիկացի Լակորվիս Թամար Դալին է։Ավելին10:1510.04.23 -
Արտաքին քաղաքականությունՍուրեն Պապիկյանը մեկնել է ԲրյուսելԱպրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:Ավելին10:0010.04.23 -
Շոու բիզնեսՀամացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի շքեղ ավտոպարկի լուսանկարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀամացանցում հայտնվել են ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շքեղ ավտոպարկի լուսանկարները՝ միագույն մեքենաներով։ Համապատասխան նկարները հրապարակում է TMZ-ը։ Տեղադրված կադրերում հայտնիի Hidden Hills առանձնատան ետնաբակն է: Կարելի է տեսնել, որ նրան է պատկանում ութ ավտոմեքենա, այդ թվում՝ Range Rover Autobiography-ը և 2022 թվականի Rolls-Royce Ghost-ը։ Բացի այդ, նրա հավաքածուն ներառում է 2023 թվականի Cadillac Escalade, Maybach և 2022 Lamborghini Urus Mansory մոդելները: Պորտալի լրագրողները պարզել են, որ գործարար կնոջ մեքենայի ընդհանուր արժեքը կազմում է 2,1 մլն դոլար (170,1 մլն ռուբլի)։ Նրանք նաև նշել են, որ բոլոր մեքենաները մոխրագույն են, որը համապատասխանում է Քարդաշյանների առանձնատան գունային սխեմային։Ավելին00:0010.04.23
2023-04-09
-
ՀասարակականԵրևանում և մարզերում մինչև 8 ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շինարարների փ. 10, 12, 14, 16, 18 շենքեր, Սեբաստիայի փ. 141/1, 141/2, 141/3, 141/4 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 75 շենք, թիվ 18 և 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքի առանձնատներ, Արարատյան փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 35/20-35/91, 45/12 շենքեր և 35/5-35/72 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 55/5-55/27, 103/12-147/1, 167/1, 188/17 շենքեր և 49/2, 55/8, 55/9, 49/7, 55/12-55/16, 135/7, 135/8, 61/1- 61/12, 94/1-101, 118/8 առանձնատներ, 11:00-17:00 Սպենդիարյան փ. 4, 6 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ` 11:00-17:00 Ակնալիճ գյուղ, 12:00-16:00 Արշալույս գյուղ, Արարատի մարզի՝ 12:00-14:00 Մրգավան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 11:00-17:00 Ագարակաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-13:00 Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ, Ե-2 թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ» ՍՊԸ, «ՆՆ Միաձույլ» ՍՊԸ, «ՌէԴ գրուպ» ՍՊԸ, «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ, սեփականատեր «Ա․ Մանուկյան», սեփականատեր «Հ․ Շահինյան», Գինու գործարան և Զովունի այգեգործական ընկերություն, 11:00-16։00 Պտղնի գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ 14:00-15:30 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» բջջային կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Լոռու մարզ՝ 11:00-17:00 Լեռնավան և Ջրաշեն գյուղեր, Սյունիքի մարզ՝ 09:25-11:00 Քաջարան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3, 5, 6, 7 շենքեր, Բակունցի փ. 5, 6, 8 շենքեր, 11:00-12:00 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան փողոց մասնակի, թիվ 1, 2, 3, 4 փողոցներ, Գրիգոր Լուսավորչի փողոց, Սիսական փ. 9, 11, 13, 15 շենքեր, Դուրյան փ. 2 շենք, 12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Գրիգոր Լուսավորչի փողոց մասնակի, Տեր-Ղազարյան փողոց, Ն.Ադոնցի փ. 3, 6 շենքեր և Սիսական փ. 19 շենք, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Արամ Մանուկյան փողոց, Ն.Ադոնցի նրբանցք, Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի և Աբովյան փողոցներ, 11:00-15:00 Շաքի գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին23:4509.04.23 -
ԱշխարհԲացահայտվել է մրջյունների և բույսերի համատեղ էվոլյուցիան. Evolution LettersՉիկագոյի Ֆիլդ թանգարանի գիտնականները պարզել են, որ մրջյունները տարածվել են ամբողջ երկրով մեկ՝ ծաղկող բույսերի հետ համատեղ էվոլյուցիայի միջոցով: Այս մասին հաղորդվում է Evolution Letters ամսագրում հրապարակված հոդվածում։ Հայտնի է, որ մրջյուններն ու անգիոսպերմերը առաջացել են մոտ 140 միլիոն տարի առաջ, որից հետո տարածվել են նոր բնակավայրեր։ Գիտնականները համեմատել են կլիման, ներառյալ ջերմաստիճանը և տեղումները, որտեղ ապրում են մրջյունների 1400 ժամանակակից տեսակներ: Այս տվյալները զուգակցվել են մրջյունների տոհմածառի վերակառուցման հետ՝ հիմնված գենետիկական վերլուծության և սաթի բրածոների վրա: Մոտ 60 միլիոն տարի առաջ ենթադրվում է, որ առաջին մրջյուններն իրենց բները կառուցել են գետնի տակ՝ անտառներում: Մոտավորապես այս ժամանակահատվածում հայտնվեցին բույսեր, որոնք ի վիճակի էին արտանետման միջոցով խոնավություն արձակել՝ մրջյունի միջավայրն ավելի նմանեցնելով անձրևային անտառի։ Թրթուրները սկսեցին իրենց բները գետնի տակից տեղափոխել ծառեր։ Դրանից հետո ծաղկող բույսերի մի մասը սկսեց տարածվել՝ հարմարվելով ավելի չոր պայմաններին։ Գիտնականները կարծում են, որ նրանց հետևում էին մրջյունների որոշ հնագույն տեսակներ, քանի որ դրանք կախված էին սննդարար մասերից, ինչպիսիք են էլաիոսոմները, շատ ծաղկող բույսերի հյութեղ սերմերի կառուցվածքը: Այսպիսով, մրջյունները, որոնք հավաքում էին էլայոսոմներ, նպաստում էին սերմերի ցրմանը, ինչը ձեռնտու էր երկու կողմերին։Ավելին23:3009.04.23 -
ՏարածաշրջանԶինվորը ցանկացել է ողջ-ողջ այրել իրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹԱդրբեջանում զինվորը ցանկանում է ողջ-ողջ այրել իրեն։ Համաձայն շրջանառվող լուրերի`պատճառը սովն է. մարդիկ սոված են, և նրանց պաշտպանող չկա: Ոստիկանությունը և իշխանության մարմինները երկրում պաշտպանում են միայն Ալիևի իշխանությունը։ Տեսանյութն՝ այստեղԱվելին23:1509.04.23 -
ՀասարակականՆշվել են լավագույն սանրվածքները՝ կախված դեմքի ձևիցԿեղծամներ վաճառող «Milk + Blush» առցանց խանութի ոճաբան Նիկոլ Փեթին անվանել է լավագույն սանրվածքները՝ կախված դեմքի ձևից: Նրա մեկնաբանությունը փոխանցում է Express.co.uk-ն: Այսպիսով, մեծ կլոր դեմքով կանայք հարմարեցնում են երկար շերտավոր սանրվածքներ՝ կենտրոնից բացվածքով, ինչպես նաև ալիքաձև մազեր և մազերի երկարացումներ, նշել է փորձագետը։ Բացի դրանից, նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել 2023 թվականին հայտնի բոքս բոբին և փիքսին։ Միևնույն ժամանակ, բարակ երկարավուն դեմքեր ունոցողները, ընդհակառակը, պետք է ընտրեն միջին երկարության սանրվածքներ: Մասնագետի կարծիքով՝ նրանց համար ամենահաջողը կլինի ուսերին հասնող կարեն՝ երկար և կարճ շերտերի համադրությամբ, որին կարելի է ավելացնել ճակատի մազափունջը։ Ինչ վերաբերում է գունավորմանը, ապա նախընտրելի է կատարել ընդգծումներ կամ բալայաժ։ Նախկինում վարսահարդար Ստելլա Սինին թվարկել է դեմքի բոլոր տեսակի սանրվածքների լավագույն հնգյակը: Առաջին հերթին ցանկում ներառվել է թիթեռի բազմաշերտ սանրվածքը, որը կասկադի կամ սանդուղքի ժամանակակից տարբերակն է։ Ոճաբանը նաեւ խորհուրդ է տվել կանանց փորձել ծայրահեղ կարճ սանրվածքներ։Ավելին23:0009.04.23 -
ԱշխարհՀնագետները հայտնաբերել են էտրուսկական քաղաքակրթության կնոջ գերեզմանVulci Foundation-ի մի խումբ հնագետներ պեղումների ժամանակ հայտնաբերել են էտրուսկական դամբարան Vulci-ում՝ հնագույն էտրուսկական քաղաքում, որը գտնվում է ներկայիս կենտրոնական Իտալիայում: Այս մասին հայտնում է Heritage Daily-ն։ Վուլցիում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են էտրուսկական դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարով: Դամբարանը փորագրված էր ժայռի մեջ և ծածկված էր երկու սալերով, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 60 սմ էր և կշռում էր 40 կգ։ Գերեզմանի ներսում կա մի թաղում, աճյունը պատկանում է էտրուսկուհուն, որը դրվել է ժայռի մեջ փորագրված հարթակի վրա: Այնտեղ գտնվել են տարբեր իրեր, այդ թվում՝ կերամիկա, աման, թիակ և ավանդական շամփուր, որն օգտագործվում է թաղման ծեսերում։ Vulci-ն էտրուսկական քաղաքակրթության տասներկու ժողովուրդներից մեկի բնակավայրն էր, մեծ էտրուսկական քաղաք էր, թանկարժեք մետաղների առևտրի կենտրոն: Ք.ա. 6-րդ դարում Վուլչիում բարգավաճում էր ատտիկական նուրբ կերամիկայի, արևելյան արժեքավոր բալզամի և յուրահատուկ նուրբ զարդերի առևտուրը։ Հռոմեա-էտրուսկական պատերազմների արդյունքում էտրուսկները ուծացվեցին ընդարձակվող Հռոմեական Հանրապետության մեջ։Ավելին22:4509.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Իրանի ԱԽ-ների քարտուղարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակըԱպրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:Ավելին22:3009.04.23 -
ԱշխարհՖրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել աշխարհի բոլոր հակամարտություններըԻր զատկական ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ը կոչ է արել աղոթել ուկրաինական ու ռուսաստանյան ժողովուրդների համար, գովեստի խոսքեր է ասել փախստականներին ընդունող երկրների հասցեին և կոչ է արել իսրայելցիներին ու պաղեստինցիներին, որ տուժել են մահաբեր բռնության վերջին բռնկումից, «վստահության մթնոլորտ» ստեղծել, տեղեկացնում է PA Media-ն։ 86-ամյա պոնտիֆիկոսը տոնակատարությունն ավարտել է աշխարհի անհանգիստ կետերի վերաբերյալ ավանդական ելույթով։ «Օգնիր սիրեցյալ ուկրաինական ժողովրդին դեպի խաղաղություն նրա ճանապարհին և Զատկի լույսը սփռիր Ռուսաստանի ժողովրդի վրա,- Աստծուն է դիմել Ֆրանցիսկոս 1-ը իր զատկական խոսքում, որն արտաբերել է Ս․Պետրոսի տաճարի հրապարակին նայող պատշգամբից՝ բազկաթոռին նստած։- Մխիթարեք վիրավորներին ու բոլոր նրանց, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են հարազատներին և հնարավորություն տվեք գերիներին ողջ-առողջ վերադառնալ իրենց ընտանիքները»։ Նա կոչ է արել միջազգային հանրությանն աշխատել Ուկրաինայում պատերազմի և «աշխարհում բոլոր հակամարտությունների ու արյունահեղությունների» դադարեցման ուղղությամբ։ Ֆրանցիսկոսը աղոթել է նաև բոլոր նրանց համար, ովքեր հարազատներ են կորցրել երկու ամիս առաջ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, որը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել։Ավելին22:1509.04.23