Լրահոս
2023-04-12
-
ՔաղաքականՏեղ գյուղում ադրբեջանական սադրանքը և ԵՄ հայտարարությունը. Արտակ ԶաքարյանՓորձենք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին: Նախ հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները: “…Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար”։ Այս նախադասությամբ ԵՄ-ն արդարացնում է Ադրբեջանի սադրանքը ու մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ սահմանազատման բացակայության պատճառով է տեղի ունեցել “միջադեպը”: Հետաքրքիր է, իսկ ուր էր Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ԵՄ-ն, երբ 2021թ-ից սկսած բազմաթիվ տեղերում հակառակորդը խախտել է այսպես կոչված 1991թ. գիծը: “…Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին”։ Այս միտքը նորից գալիս է հուշելու, որ Պրահայում Նիկոլը ի հաշիվ Արցախի, պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց հիմա նույնիսկ այդ հակահայկական պայմանավորվածությունը Ալիևը չի հարգում ու չի բավարարվում: Իսկ Բրյուսելին բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ կզոհի Հայաստանը: Փաստորեն, Բրյուսելը ևս սպասում է Հայաստանի նոր զոհաբերություններին: Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա, երբ 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 23 սահմանազատման մասին եռակողմ հայտարարություն ես ստորագրում Մոսկվայի միջնորդությամբ, իսկ հետո գնում նույնը փորձում ես անել Բրյուսելի միջնորդությամբ՝ բնականաբար մնում ես առանց միջազգային երաշխիքի: Արդյունքում երկու կողմն էլ թքած են ունենում քեզ հետ համագործակցության լրջության վրա: Դրա համար է Նիկոլը ողբում, որ եթե վաղը խաղաղության համաձայնագիր կնքի Բաքվի հետ, միևնույն է միջազգային հստակ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Այս իրավիճակում ԵՄ-ն օգտվելով առիթից, իր բնականաբար ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Դրա համար էլ կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է “աջակցել” այդ գործընթացին: Հայտարարության վերջում նշվում է, որ ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի ԵՄ-ն, ապա ինչո՞ւ երեկվա ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով, թե՞ գործ ունենք հերթական “Face-saving”-ի հետ: Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները:Ավելին18:3012.04.23 -
ՔաղաքականԱրման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնիցՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։Ավելին18:2212.04.23 -
ԻրավականԳողացել են «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները. Չարբախի ոստիկանների բացահայտումըԱպրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 4-ի ժամը 18.00-ից ապրիլի 6-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցում կայանված «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները՝ անվահեցերով: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին մասիսցի 34-ամյա տղամարդը ներկայացել է Չարբախի բաժանմունք, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել գողոնը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1512.04.23 -
ԱշխարհՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակըՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը` դրանում ավելացնելով 11 նոր անուն և կատարելով 1 ուղղում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: Ըստ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության՝ պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովի դստեր՝ Գուլնարա Քերիմովայի, Դաղստանի տեղեկատվական քաղաքականության և զանգվածային հաղորդակցությունների նախկին նախարար Նարիման Հաջիևի, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի կառավարիչ գործընկեր և MTS ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ֆելիքս Եվտուշենկովի ու նրա քրոջ՝ Տատյանայի նկատմամբ, USM հոլդինգի համասեփականատեր Վլադիմիր Սկոչի, ինչպես նաև ուկրաինական ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ` Օքսանա Մարչենկոյի նկատմամբ։ Քերիմովային ու Հաջիևին հակառուսական պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու պատճառ է նշվել Սուլեյման Քերիմովի հետ ենթադրյալ կապը. վերջինս, ըստ բրիտանական իշխանությունների, մասնակից է «Ուկրաինայի ապակայունացմանը»։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև USM հոլդինգը, Curzon Square և Hanley ընկերությունները` ձեռնարկատեր Ալիշեր Ուսմանովի հետ կապերի համար, ինչպես նաև Meritservus ընկերությունը, որը կապված է ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի հետ:Ավելին18:0012.04.23 -
ՏարածաշրջանՇահիդ ԱԹՍ-ների ավագ եղբայրներն ու ևս 1083 միավոր զինտեխնիկա. Իրանը պատրաստվում է համազգային շքերթիՀազարից ավելի նոր տանկեր, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր է ցուցադրության հանել Իրանը: Մոտ մեկ շաբաթից Իրանը նշելու է բանակի օրը ու նոր զինատեսակներ է ցուցադրելու:Ավելին18:0012.04.23 -
ԻրավականՏեղ բնակավայրի մոտ ՀՀ ԶՈՒ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվելՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել բժշկական հաստատություններ։ Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ինչպես նաև՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ստեղծվել է քննչական խումբ։ Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որից հետո ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈՒ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից: Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։Ավելին17:5212.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայ-ռուս-իրանական համագործակցության հարցն են քննարկել Միրզոյանն ու ՌուդենկոնՀայաստանն ու Ռուսաստանը Իրանի հետ համագործակցության վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել: Մեր արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ երեքշաբթի Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն են բանակցել Իրանի հետ եռակողմ համագործակցության մասին, ինչպես նաև քննարկվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բազմակողմ հարթակներում Հայաստանի ներգրավման հարցերը: Բանակցությունների կարևորությանն են անդրադարձել Արարատ Միրզոյանն ու Անդրեյ Ռուդենկոն:Ավելին17:4512.04.23 -
ՍպորտԵրևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկովԵրևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Երևանում ապրիլի 15-ին մեկնարկող առաջնությանը կմասնակցեն` 67 կգ քաշային Իսա Ռուստամովը, 73 կգ քաշային Օմար Ջովոդովը, 102 կգ քաշային Ալի Շուկուրլուն, 49 կգ քաշային Նազիլյա Իսմայիլովան: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:Ավելին17:3012.04.23 -
Արտաքին քաղաքականությունԵրևան-Բաքու անմիջական շփումները դադարեցված են. ԲայրամովԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը: Անհրաժեշտ է, որ հարաբերությունները կարգավորելու համար Երևանն ու Բաքուն շարունակեն ուղիղ շփումները, նշել է նա։ Օսմանին, որ այսօր Բաքվում է, վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն միջադեպերը։ Ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն է հայտարարել, թե Բաքվի և Երևանի միջև անմիջական շփումները դադարեցվել են։Ավելին17:1512.04.23 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի: Միջնորդությունը Ազգային ժողովին ապրիլի 11-ին ներկայացրել էր Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Մհեր Սահակյանը հայտարարել է, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը, սակայն Սահակյանն այսօր Սյունիք է մեկնել, ուստի չի մասնակցել քվեարկությանը:Ավելին17:0012.04.23 -
ՀասարակականՄեքենա է այրվել․ կա վիրավորԱպրիլի 12-ին, ժամը 13:49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:Ավելին16:4512.04.23 -
ԱրցախՇրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 230 մլն դոլարի վնասԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։ Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ քառամսյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 183 անգամով (298,900-ի փոխարեն՝ 1,638 մուտք և ելք). Ճանապարհով գրեթե 48 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (112,240-ի փոխարեն՝ 2,362 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից). Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (48,800 տոննայի փոխարեն՝ 4,089 տոննա). Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա. Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. Ադրբեջանը հանրագումարային 56 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը. Արդեն 93 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների. Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է. Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 7,400 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում. Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի վնաս Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները. Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ. Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 50 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։ Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ: Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:Ավելին16:3012.04.23 -
ՔաղաքականԻշխանությունն իր որոշումների պատճառով խոցելի է դարձնում մեր զինծառայողներին. ԱբրահամյանԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում: Պաշտպանության փոխնախարարը մի կողմից խոսում է այդ լիազորությունների սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում լինելու մասին, մյուս կողմից նշում, որ տեղերում հրամանատարները ըստ իրավիճակի, սահմանային խնդիրների շուրջ բանակցություններ են ունենում: Մեկ ֆիքսում են, որ երեկ բանակցություն չի եղել, մեկ ասում, թե ադրբեջանցիները մոտեցել ու փորձել են խոչընդոտել հայ զինծառայողների ինժեներական աշխատանքները, այսինքն` տեղում շփում, բանակցություն է եղել: Արձագանքիս, որ եթե բանակցություն կամ դրա պայմանավորվածություն չի եղել, ինչի է թույլատրվել ադրբեջանցիների անխոչընդոտ մոտենալը հայկական դիրքին, հստակ պատասխան չեղավ: Իրականում խնդիրը նրանում է, որ չկանոնակարգվածության պայմաններում, սահմանային վեճերը թողնվում են զինծառայողների վրա ու այդ ամենը տեղի է ունենում իշխանության` «էսկալացիա թույլ չտալու» սկզբունքի ներքո: Իշխանությունն իր որոշումների կամ դրա բացակայության պատճառով խոցելի է դարձնում մեր զինծառայողներին, իսկ հետևանքն արդեն գիտենք` 4 զոհ ու 6 վիրավոր: Առանց այդ էլ մեր զինծառայողները ծանր առաքելություն ունեն, իսկ այս իշխանության պայմաններում դա ավելի բարդ ու վտանգավոր հետևանքներ է ունենում: Որոշ մանրամասներ` տեսանյութի ձևով, կտեղադրեմ մեկնաբանություններում:Ավելին16:2212.04.23 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ ԶախարովաՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հերթական հարձակմանը։ Զախարովան հայտարարել է, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», - ասել է Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը: «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը», - ընդգծել է դիվանագետը։Ավելին16:1512.04.23 -
Հասարակական«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է պահպանության ապահովման բաժնի ծառայողի մարմինըՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 11:20-ի սահմաններում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով՝ Լ. Մ.-ն կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Ավելին16:0012.04.23 -
ԻրավականԿնոջը հրազենային վնասվածք պատճառած տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվելԱպրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4512.04.23 -
ՔաղաքականՎահան Քերոբյանը կմեկնի ԴուբայՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:Ավելին15:3712.04.23 -
ԱշխարհԻտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառովԻտալիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Երկրի առավել տուժած հարավային շրջանները 5 միլիոն եվրոյի չափով օգնություն կստանան: Այս տեղեկատվությունը հաստատել են վարչապետ Ջորջա Մելոնիի գրասենյակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այդ միջոցները կօգտագործվեն նաև փախստականների ընդունման նոր կենտրոններ բացելու համար: Արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում նման կենտրոնների բացումն ավելի հեշտ կլինի, միևնույն ժամանակ կպարզեցվի նաև անօրինական միգրանտների արտաքսման ընթացակարգը։ Սակայն Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուզումեչին արդեն հայտարարել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նա «պատասխանատու միջամտության» կոչ է արել Եվրամիությանը՝ երկրում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից Իտալիա է ժամանել արդեն ավելի քան 31 հազար անօրինական միգրանտ։ Անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանում նրանց թիվը կազմել է մոտավորապես 7900: Փախստականները փորձում են Թունիսից և Լիբիայից Միջերկրական ծովով անցնել հարավային Իտալիա և Մալթա, այդ թվում՝ դրա համար ոչ համապատասխան նավերով, ինչի հետևանքով նրանց զգալի մասը զոհվում է։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին փետրվարին հայտարարել էր, որ իր կառավարությունը լի է անօրինական միգրացիան դադարեցնելու վճռականությամբ` հետագա աղետներից խուսափելու համար։Ավելին15:3012.04.23 -
ՍպորտԱրժանի հաղթանակ. Մխիթարյանը` «Բենֆիկա»-ի դեմ խաղի մասինՀայաստան ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Բենֆիկա»-ի դեմ տոնած հաղթանակն արժանի ձեռքբերում է համարում։ «Դժվարին հանդիպում, արժանի հաղթանակ, բայց միայն առաջին քայլը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ինտեր»-ը մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով հաղթանակ է տոնել պորտուգալական «Բենֆիկա»-ի նկատմամբ։ Միլանյան ակումբի գոլերը հեղինակել են Նիկոլո Բարելան և Ռոմելու Լուկակուն։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին:Ավելին15:1512.04.23