Լրահոս

2023-04-12
  • Img default alt hy
    Իրավական
    48-ամյա կինը գույքային վնաս էր պատճառել. նա հայտնաբերվել է
    Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Սասունցի Դավթի փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 48-ամյա Մարուսյա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:00
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշղթա
    Արմավիրի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշղթա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:45
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր զինվորականների շրջանում
    Հնդկաստանի Փունջաբի նահանգի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 զինվորական է զոհվել: Տարածքը շղթայվել է, կատարվում են որոնողական աշխատանքներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NDTV պարբերականին: «Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան ժամը 04:35-ին՝ Բաթինդա ռազմակայանի ներսում: Ակտիվացվել են կայանի արագ արձագանքման թիմերը», - հայտնել է Հնդկաստանի բանակի հարավ-արևմտյան հրամանատարությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են: Հաղորդվում է նաև, որ երկու օր առաջ անհետացել է մեկ Insas հրացան և զինամթերք: Դեպքը տեղի է ունեցել սպաների համար առանձնացված հանգստի սենյակում: Ռազմակայան տանող բոլոր չորս դարպասներն արգելափակվել են: Զինվորականները դեռ ոստիկանությանը չեն թույլատրել մտնել ռազմակայանի տարածք:
    14:30
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով, – բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում, – սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    14:15
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երեք հայ մարմնամարզիկ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում, նժույգ-թափերում և հենացատկի վարժություններում դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար օղակների վարժությունում կմրցեն Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը: Հավաքականի անդամներից միայն Գագիկ Խաչիկյանը բազմամարտում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Եվրոպայի առաջնության եզրափակիչները կկայանան ապրիլի 15-16-ին: Հայաստանի ընտրանու մարզիչներն են Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը մրցավարների շարքում են:
    14:00
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    13:45
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գործարկվելու է Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը
    Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ը, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    13:30
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Twitter-ի նախկին ղեկավարներն ընկերությունից պահանջել են ավելի քան 1 մլն դոլար փոխհատուցում
    Ամերիկյան Twitter ընկերության երեք նախկին թոփ մենեջեր հայց են ներկայացրել Դելավերի վարչական դատարան՝ ընկերությունից պահանջելով իրենց ավելի քան 1 մլն դոլար փոխհատուցում վճարել։ Ըստ հայցվորների՝ հենց այդքան են նրանք ստիպված եղել ծախսել ընկերության դեմ դատական գործընթացներին մասնակցելու և հետաքննության շրջանակում կարգավորող մարմինների հարցերին պատասխանելու համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է nytimes.com-ը:
    13:15
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. ոստիկանների բացահայտումը
    Ոստիկանության Թումանյանի բաժինն «Ալավերդի» բժշկական կենտրոնից ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, ստացել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:
    13:00
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը հաղթել է «Բենֆիկա»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն` «Բավարիա»-ին
    Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ: Իտալական ակումբը Նիկոլո Բարելայի և Ռոմելու Լուկակույի գոլերի շնորհիվ առավելության է հասել «Բենֆիկա»-ի նկատմամբ` 0:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, տանն ընդունելով «Բավարիա»-ին, հյուրերին պարտության է մատնել 3:0 հաշվով: «Քաղաքայինների» կազմում աչքի են ընկել Ռոդրիգո Էրնանդեսը, Բերնարդու Սիլվան և Էրլինգ Հոլանդը: Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին: Ապրիլի 12-ին կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։ Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Չելսի»-ի հետ, իսկ «Միլան»-ը սեփական հարկի տակ կընդունի «Նապոլի»-ին։
    12:45
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներին համարում է ամենախելացի մարդիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին անվանել է ամենախելացի մարդիկ և «լավագույնն իրենց շարքում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։ Թրամփը պատմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Ֆլորիդայի իր «Մար ա Լագո» կալվածքում ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ Ծինփինը շատ խելացի է, «լավագույնն իր շարքում»՝ ի տարբերություն ամերիկյան ղեկավարության: «Նախագահ Սին փայլուն մարդ է: Եթե ամբողջ Հոլիվուդում փնտրեք մեկին, ով կմարմնավորի նախագահ Սիին, չեք կարող գտնել, քանի որ նրա նմանը չկա: Նրա տեսքը, ուղեղը, ամեն ինչը: Մենք հիանալի հարաբերություններ ունեինք նրա հետ», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերաբերյալ: Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ Կիմ Չեն Ընը նույնպես շատ խելացի է: Թրամփը շեշտել է, որ Կիմ Չեն Ընը ստանձնել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շատ երիտասարդ տարիքում և կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել երկրի վրա, ինչը հեշտ բան չէ: «Պուտինը նույնպես շատ խելացի է», - ասել է Թրամփը՝ նշելով, որ ՌԴ-ն զինամթերք է արտադրում, մինչդեռ ԱՄՆ-ն իր ամբողջ զինամթերքը տվել է Ուկրաինային: Հիշեցնենք՝ 2022 թ.-ի նոյեմբերին Թրամփը հայտարարեց, որ 2024 թ.-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
    12:30
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է. Ալեն Ղևոնդյան
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ի դեպ, երեկվա տեղի ունեցածը Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին։ Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է. ֊ մի կողմից զոհի կերպարում կհայտնվես առանց պատասխանատվության հատկապես Իրանի առաջ, ֊ միջանցք տալը կդիտվի լեգիտիմ սեփական ժողովրդիդ առաջ, հիմնավորելով, թե չկարողացանք պահել, ֊ Բաքվին միջանցքի տվածդ խոստումը կիրականացնես։ Դեռևս այսքանը։ Երբեք չգիտես իրականում փոխպայմանավորված վիճակում սադրանքի իրական հեղինակը ով է և որ կողմը»։
    12:15
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն էր իրականացնում. ՊԵԿ բացահայտումը
    ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe», թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։ Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։ Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով՝ մշակված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբևէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ և միայն առանց հետագա օտարման՝ 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500 ԱՄՆ դոլար։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանխիկ եղանակով վճարվել է 45․500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցն՝ իր գործարանային տուփով։ «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 20․053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:
    12:00
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին. Գարեգին Բ
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։ Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։ Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում։
    11:52
    12.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Մզկիթներն ախոռ են դառնալու». Էրդողանը վախեցնում է թուրքերին
    Հետսեյսմիկ քարոզարշավ է Թուրքիայում: Երկրաշարժի շուրջ է նախագահական ընտրությունների քարոզչությունը: Էրդողանը խոստանում է վերականգնել աղետի հետքերը, ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունն է մեղավոր պատահածի համար:
    11:45
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, ով հղի է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, ով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։ Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, իսկ դրա վարորդ Ն․Հ Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշը և ում անունով է այն հաշվառված, ում հայտնաբերելու համար նրանք համագործակցում են դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ։
    11:37
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմի ու պարտության կուսակցության օրոք երբեք այլ կերպ չի լինելու, երբեք. քաղաքագետ
    «Պատերազմի ու պարտության կուսակցության օրոք երբեք այլ կերպ չի լինելու, երբեք։
    11:30
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թշնամու սադրանքից զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել
    Թշնամու սադրանքից զոհվել է հատուկ ջոկատային Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.), ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։ «Հերոսաբար մարտնչել է Ջաբրայիլում, Զանգելանում,Լաչինում... Նա այն հերոսն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ դիակը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։ Վայք քաղաքը սգում է իր որդու մահը»,- գրել է Արմինե Դովլաթբեկյանը։
    11:22
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված Մկրտիչ Հարությունյանը Թալին քաղաքից էր․ «News.am»
    News.am-ը գրում է․ Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր: 33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։
    11:15
    12.04.23
    Ավելին