Լրահոս

2023-04-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անահիտ Մանասյանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
    Ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 69-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
    10:22
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին զինված մոտենալ հայկական դիրքին. Աբրահամյան
    ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին: Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ: Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին: Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր: Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը:
    10:15
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. կա զոհ
    Ապրիլի 11-ին, ժամը 19:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mazda 3» (վարորդ՝ Է. Դ., ծնված 1979 թ․) և «VAZ-2104» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    10:07
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրադրությունը սահմանին ժամը 8։00-ի դրությամբ
    Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր): Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
    10:00
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդենիկում 20-ամյա ուղևորը թմրամիջոց էր հյուրասիրել 21-ամյա վարորդին
    Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
    09:30
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Երեկ Հայաստանում չէր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: «Հրապարակ» «Հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»՝ Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը Ադրբեջանի հետ: «Հրապարակ» ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27- ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: «Ժողովուրդ» Իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ:
    09:20
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    6 վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը բավարար է, մյուսներինը՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր
    Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր, հայտնում են ՊՆ-ից։
    00:57
    12.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին տուն է հրավիրել երկրպագուին
    Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի երկրպագու Խուան Պոլկանը տասը ժամ կանգնել է իր կուռքի տան դիմաց, մինչև նրան թույլ են տվել մտնել ֆուտբոլիստի՝ Փարիզում գտնվող բնակարան։
    00:00
    12.04.23
    Ավելին
2023-04-11