Լրահոս
2023-04-12
-
Արտաքին քաղաքականությունՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Դերեք Հոգանի հետՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ 12 ապրիլի, 2023 Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:Ավելին23:5912.04.23 -
ՏարածաշրջանՌուսաստանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել. Ուկրաինան փոխում է հակագրոհի ժամանակացույցըՈւկրաինան նորից զենք է խնդրել գործընկերներից: Միացյալ նահանգներ ու Կանադա այցելած Ուկրաինայի վարչապետը հայտարարել է՝ զենքն իրենց պետք է, որովհետեւ ամռանը հակագրոհի է պատրաստվում Կիևը: Ռուսական զորքը երկրի այլ սահմաններում է զենքերի փորձարկում կատարում: Միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռ է փորձարկվել Ղազախստանի սահմանին:Ավելին23:4512.04.23 -
ՀասարակականՍուս էր անում, իբր լեզու չունի. ադրբեջանցի զինծառայողի գյուղական հարցաքննությունիցՍյունիքի Աշոտավան գյուղի բնակիչները՝ News.am-ի մեր գործընկերներին մանրամասներ են պատմել երկուշաբթի իրենց բռնած ադրբեջանցու մասին: Ըստ նրանց, 19-ամյա ադրբեջանցին ասել է, որ երեք ընկերներով են գյուղ մտել: Բայց հայ իրավապահներին ադրբեջանցին մեկ ծառայակցի մասին է հայտնել, որին էլ դեռ փնտրում են: ԱԱԾ-ից հերքել են լուրը, թե նախօրեին հայտնաբերվել է երկրորդ ադրբեջանցին:Ավելին23:3012.04.23 -
Արտաքին քաղաքականությունԵրևան-Բաքու բանակցության նոր փուլը՝ ՌԴ-ում. Զախարովան ԵՄ դիտորդներին անգործության մեջ է մեղադրումՌուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցչներն են դեէսկալացիոն միջոցներ ձեռնարկել Տեղ գյուղում: Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին, հայտարարել, որ Երևանն ու Բաքուն ընդունել են բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը:Ավելին23:1512.04.23 -
Հասարակական«Դուխով եղեք, ամեն ինչ լավ ա». Տեղ գյուղի մոտ հերոսացած Արթուրը, Հենրիկը, Նարեկը, ՄկրտիչըՀայաստանը սգում է իր չորս հերոսների մահը և խոսում նրանց խիզախության մասին: Տղաներից 3-ը նաև 44-օրյա պատերազմին էին մասնակցել: Նրանցից միայն մեկն էր ամուսնացած:Ավելին23:0012.04.23 -
ՏարածաշրջանԻրանին հարվածելու հիմք է գցում Ադրբեջանը՝ հայերին մեղադրելով իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու համարԱլիևի քարոզչամեքենան՝ իր կեղծ պնդումներով, թե հայերը իրանական անօդաչուներ են կիրառել Տեղի մարտի ժամանակ, նպատակ ունի նաև նոր կայծ տալ հակաիրանական արշավին: Հայ իրանագետներն ու ադրբեջանագետները կարծում են, որ Բաքվի ռեժիմը հետևողականորեն փորձում է Իրանին հարվածելու հիմքեր ստեղծել մեր հարավային հարևանի թշնամիների համար:Ավելին22:4512.04.23 -
ՔաղաքականՓաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել․ Սևակ ՀակոբյանYerevan.Todayի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ին տված Փաշինյանի այսօրվա ասուլիսից վերջապես պարզ դարձավ, թե ինչու մենք Իրանի հետ ռազմական համագործակցություն չունենք, իրենցից անօդաչուներ և այլ զինատեսակներ չենք առնում։ Ասում է՝ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, իբր Իրանից ձեռք բերված դրոններ ենք օգտագործում, որպեսզի փչանան մեր հարաբերությունները Բրյուսելի հետ։ Որ ասեն՝ տեսեք,դուք՝ Եվրամիություն, Հայաստան դիտորդներ եք ուղարկում, իսկ Հայաստանը պատժամիջոցբերի տակ գտնվող երկրի… և այլն: Ճիշտ հասկացաք։ Փաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել, միգուցե՝ նվեր ստանալ ու զինել բանակը: Մեր զինվորը թշնամու դեմ АК-74-ով է կանգնած, օդը պաշտպանված չէ, որպեսզի Նիկոլը հարաբերություն չփչացնի Բրյուսելի հետ: Իսկ կարող է՞ Ռուսաստանից էլ զենք ձեռք չեն բերում, չնայած ռազմական համագործակցության պայմանագրերին, հենց նույն պատճառաբանությամբ: Ընդ որում, սկի չգիտենք էլ, Բրյուսելի հետ էն հարաբերությունը, որ հիմա կա, էն ձևական բանավոր «աջակցությունը» փչացա՞ծ, թե չփչացած հարաբերություններն են: Չէ է՜, սաղ նախկիններն են արել, գցել հարիֆի ջեբը։Ավելին22:3012.04.23 -
ԻրավականԳյումրեցի 21-ամյա աղջիկը հեռախոս էր գողացելԱպրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։ Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։ Իրավապահները նույն օրը Հայուհու հրապարակում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Գյումրի քաղաքի 21-ամյա մի բնակչուհու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հեռախոսը։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:1512.04.23 -
Կրթություն և գիտությունՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 08.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2023 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 05.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 12.06.2023 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 19.06.2023 թ. «Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում «Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – քննաշրջանի ընթացքում «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում: 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 07.06.2023 թ. «Հայոց պատմություն» (գրավոր) – 14.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր) – 21.06.2023 թ. «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:Ավելին22:0012.04.23 -
ԱռողջապահականՊեդիկուլյոզը ժամանակին չկանխելը կարող է գլխամաշկի խնդիրների հանգեցնելՊեդիկուլյոզը գլխամաշկի հիվանդություն է, որի հարուցիչները գլխի ոջիլներն են՝ մանր թևազուրկ մակաբույծ-միջատներ, որոնք սնվում են մարդու արյունով: Գլխի ոջիլներն, ինքնին, վտանգ չեն ներկայացնում և հիվանդություններ չեն տարածում, սակայն, խայթելով մաշկը, կարող են առաջացնել քոր և մաշկի գրգռվածություն։ Գլխի ոջիլները հաճախ հանդիպում են երեխաների մոտ, սակայն կարող են հայտնաբերվել նաև չափահասների շրջանում։ Կարող են միմյանց փոխանցվել գլխի մազերի խնամքի պարագաների միջոցով՝ սանր, մազերի խոզանակ և այլն։ Ապրելու համար գլխի ոջիլները տաք միջավայրի և արյան կարիք ունեն։ Հայտնվելով հագուստի, սպիտակեղենի կամ անձնական օգտագործման այլ պարագաների վրա, դրանք երկար չեն գոյատևում։ Հետազոտությունները վկայում են նաև, որ խնդիրը գլխարկ կրելով չի տարածվում։ Մասնագետների խոսքով, ոջիլները արյուն ծծելիս իրենց թուքը ներարկում են մարդու մարմնի մեջ՝ որոշ դեպքերում առաջացնելով ուժեղ մաշկային քոր։ Մաշկային խայթոցները նաև կարող են առաջացնել տվյալ շրջանի գրգռվածություն և կարմրություն, որն ավելի է սաստկացնում քորը։ Գլխի ոջիլ ունեցող մարդու գլխի մազերը և մազածածկ մաշկը զննելիս կարելի է նկատել ինչպես ոջիլները, այդպես էլ դրանց ձվերը (անիծ)։ Անիծներն ունեն մանր սպիտակ կետերի տեսք, որոնք ամուր կպած են մազերին։ Մազերը սանրելիս անիծները չեն մաքրվում։ Գլխի ոջլոտության բուժումը ներառում է ոջիլների և անիծների մեխանիկական հեռացումը (օգտագործելով կոնդիցիոներ, հատուկ շամպուններ և մանր ատամներով սանր) կամ քիմիական միջոցներ։ Հաջորդող դեպքերում մազերը մեկ կամ մի քանի անգամ պետք է օծել հատուկ դեղերով՝ խստագույնս հետևելով օգտագործման կանոններին։Ավելին21:4512.04.23 -
Հայկական հողերը չեզոք գոտի են դարձրել ադրբեջանցիները. իրավիճակը՝ ՏեղումՏեղ գյուղում թշնամին ոչ միայն հողեր է զավթել, այլև չեզոք գոտու է վերածել մեր ինքնիշխան տարածքի մի մասը: Տեղ այցելած «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել են բնակիչները:Ավելին21:3012.04.23 -
ՔաղաքականՊՆ փոխնախարարը չգիտի՝ ինժեներական աշխատանքը Տեղում շարունակվում է, թե ոչ. ո՞վ է կոտրում բանակի մեջքըԻնչու՞ւ մերոնք կրակոցներով չեն խափանել իրենց մոտեցող ադրբեջանական պիկապի ընթացքը, կանխել թշնամու արյունոտ սադրանքը: Փաշինյանի թիմակիցներն ասում են, թե ադրբեջանցիների հետ բանակցություն էր լինելու, դրա համար էլ հայ զինծառայողները հակառակորդի մեքենան տեսնելուն պես չեն ձեռնարկել պաշտպանական միջոցներ: Իսկ ինչու՞ են ադրբեջանցիների հետ բանակցում զինվորականները, եթե սահմանների ճշգրտմամբ զբաղվում է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների մակարդակով ստեղծված հանձնաժողովը:Ավելին21:1512.04.23 -
ՔաղաքականՆիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն «խռխռում» է․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար: Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է: Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը), եթե` * չքանդվեր Հայաստանի բանակցային խրամատը, * չկազմալուծվեր բանակը, * չլիներ, որպես այդ ամենի հետևանք, 44-օրյա պատերազմի պարտությունը: Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները: Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը: Եվ այսպես: 1. 2013 թվականի կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ՄԽ համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1) 2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2) Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին: 3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նկար էլ չկա): Ի մի բերելով այս վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։ Իսկ Նիկոլի ժամանակ այն նույնպես այլևս գոյություն չունի»:Ավելին21:0012.04.23 -
ՔաղաքականՔՊ-ականները ասում էին, որ ուղղակի միջադեպ է եղել ու հանգեցրել ծանր հետևանքների․ Տիգրան Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարարի, կիսահեռակա 2 քպ-ական պատգամավորների հետ բանավեճ էր ծավալել, որի ընթացքում ինձ փորձում էին համոզել, որ երեկ Տեղ գյուղում ծավալված միջադեպը կապված չէր այդ հատվածում տեղի ունեցած ու տապալված բանակցության հետ: Ասում էին, որ ուղղակի միջադեպ է եղել ու հանգեցրել ծանր հետևանքների: ԱԺ փոխխոսնակը նույնիսկ առաջարկում էր «ռազմական օպերացիաներ» ԱԺ-ում չքննարկել: Ի՞նչն էր նրանց բոլորին կապում` թեմայից կմ-ով հեռու գտնվելով արդարացումներ փնտրելը: Այս ամենը, միգուցե, այսքանով ավարտվեր, եթե նույն խորհրդարանական ամբիոնից, պաշտպանության նախարարը նույն միջադեպի վերաբերյալ չասեր, որ վերջին 10 օրերին Տեղ գյուղի ուղղությամբ, մեր զինծառայողները սահմանային ճշտումների վերաբերյալ բազմաթիվ բանակցություններ են ունեցել և նմանատիպ մի իրավիճակ էլ` նկատի ունի բանակցությունների, երեկվա միջադեպին է հանգեցրել, որը բերել է «հրմշտոցի, բախման և ցավոք անցանկալի հետևանքների»: Իրականում արձանագրված ողբերգության մեջ առաջնայինն այն չէր, թե միջադեպից առաջ բանակցել ե՞ն կողմերը, թե՞ ոչ, փաստ է, որ իշխանության բարդակի հետևանքով մեր տղաները նահատակվեցին: Հավերժ փառք մեր նահատակված տղերքին և արագ ապաքինում վիրավոր զինծառայողներին»:Ավելին20:4512.04.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Տեղի բախման վայրում ինժեներական աշխատանքը դադարեցված է. գյուղացիներԱվելին20:3012.04.23 -
ՔաղաքականՍա կատարում է Ալիևի տասնյակ տարիների երազանքը. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մի տեղ գրենք, հիշենք, որ հետագայում անպայման, ազգովի պահանջենք հաջորդ ցանկացած իշխանությունից, որ պարտադիր մի հատ բետոն օրենք ընդունի, չգիտեմ, Սահմանադրության մեջ ամրագրի, որ պետության պոտենցյալ ղեկավարը պարտադիր հոգեբուժական հետազոտություն պետք է անցնի, նոր հավակնի այդ գործին: Այնուհետ ամեն տարի անցնի։ Մեկ էլ՝ ստելու համար պետք է սահմանվի շատ խիստ քրեական պատիժ։ Թե չէ, էս ի՞նչ է։ Ուրեմն 2007 թվականից, տարիների բանակցային պրոցեսների արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքը, որը միշտ եղել է 2 հիմնական և հավասար սկզբունքներից, դարձել է գրեթե առաջնային։ Դրանից սկսած՝ 11 տարի Ադրբեջանը վնգստոցը չի դադարեցրել, որ փոխի այդ սկզբունքը։ Չի կարողացել, անգամ պատերազմել՝ չի կարողացել, ստեղ-ընդեղ բողոքել, լաց է եղել, թե՞ դուք՝ բոլորդ (միջազգային հանրություն կոչվածը), մեզ ստիպում եք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը։ Չէր ջոկել, հետո թավշյա խուլիգանության արդյունքում վարչապետ դարձավ հայտնի անձնավորությունը, ցանոթացավ, իբր աշխատեց, բանակցեց, բայց պարզվում ա՝ սա էլ չէր ջոկել։ Հիմա անցել է 5 տարի, նոր ասում է՝ «գիտեեեք, էդ Մադրիդյանը թակարդ էր, դրանով ճանաչվել էր ԼՂ-ն Ադրբեջանի մաս»։ Հիմա էլի եմ ասում, սա կամ վերը նշածիս հարց է, կամ պարզապես սա կատարում է Ալիևի տասնյակ տարիների երազանքը, ասում է այն, ինչ նա էր միայնակ ասում, իսկ ամբողջ աշխարհը հակառակ կարծիքի էր։ Հիմա դա ասում է նաև Հայաստանի ղեկավարը։ Ինչպես ասում են հայտնի ֆիլմում՝ «картина маслом».Ավելին20:3012.04.23 -
ՔաղաքականՆույնիսկ Ալիևը չի պնդել, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս․ Միկոյան․ «News.am»News.am-ը գրում է․ «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ-ան պատգամավորի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցին։ Քանի որ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունվել են 2007 թվականին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, News.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց երկրորդ նախագահի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, մեզ հետ զրույցում ասաց․ «Բազմիցս հանգամանալից եւ սպառիչ անդրադարձել ենք այս հարցին: Չկրկնվելու համար, մեջբերեմ նախորդ տարի նոյեմբերի 14-ին գրասենյակի արձագանքից մի հատված․ «2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար եւ չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլեւ առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի եւ երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլեւս հրապարակված են, եւ նույնիսկ Ալիեւի կամ որեւէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս…»։Ավելին20:1512.04.23 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութԹմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում հերթական հաջողությունն են արձանագրել Արտաշատի ոստիկանները: Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի 51-ամյա մի բնակիչ տանը պահում և օգտագործում է թմրանյութ: Նրա հետ անցկացվել է զրույց: Տղամարդը հայտնել է, որ տանը պահում է կանեփից պատրաստած թմրանյութ, նաև աճեցնում է կանեփ: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 51-ամյա տղամարդու տան զննության ընթացքում նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով տարբեր քաշերով փաթեթներ, իսկ ծաղկամանում և բակում աճող կանեփի թփերն արմատախիլ արվեցին: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով լցված կաթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0012.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանցիները ծնկի են իջել, դիրքավորվել կրակելու համար. ՊՆ տեսանյութի վերծանումՌազմական վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Ադրբեջանն առաջիկայում չի թուլացնելու սահմանային լարվածությունը և հնարավոր են՝ նոր սադրանքներ այլ ուղղություններով: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ լայնամաշտաբ պատերազմ սկսելու՝ Ալիևի ծրագրերը կարող են հստակեցվել մայիսի կեսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններից հետո:Ավելին19:4512.04.23 -
ՀասարակականԱրարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 12-ին ժամը 15:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին19:3012.04.23