Լրահոս

2023-04-13
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
    12:15
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Գայի պողոտայում. կան տուժածներ
    Ապրիլի 13-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
    12:00
    13.04.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.04.23
    Մամուլի տեսություն 13.04.23
    11:48
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 12-ին Երևանում ծնվել է 49 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 12-ին մայրաքաղաքում ծնվել է 49 երեխա:
    11:45
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոցքն այս պահին. լուսանկար
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Շիրակի մարզից, որտեղ գիշերվա ընթացքում ձյան առատ տեղումներ են եղել։
    11:30
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է ժամկետանց հղիությունը և ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել
    Նորմայում հղիությունը տևում է մոտ 40 շաբաթ։ Բազմաթիվ կանայք ծննդաբերում են այս ժամկետից շուտ կամ ուշ ոչ ավելի, քան մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն որոշ կանանց հղիությունը կարող է դառնալ ժամկետանց, երբ հղիությունը հասել է իր ավարտին, սակայն ծննդաբերությունը չի սկսվում:
    11:20
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում Գետափ-Մարտունի ճանապարհին
    ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 07:55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարավանատան մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    11:10
    13.04.23
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Արգիշտի Կիվիրյան
    Արգիշտի Կիվիրյան - Վերլուծաբան
    11:00
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ
    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում  հայ զինծառայողների վրա հարձակմանը։
    10:56
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ նպատակով է զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը․ Տիգրան Աբրահամյան
    Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    10:50
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորընտիր ՄԻՊ-ը ներկաացրել է, թե որն է լինելու իր առաջնահերթ նպատակը
    Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության կողմից ՄԻՊ ընտրված Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան էջում  գրառում է արել՝ նշելով, թե որն է լինելու իր առաջնահերթ նպատակը այդ պաշտոնում:
    10:45
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակում ձյան առատ տեղումներ են. Սուրենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
    10:33
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա
    Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Գազի ծավալը, որն ի սկզբանե կմատակարարվի Բուլղարիա, կկազմի մոտ 55 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսում է տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել հարևան երկիր:
    10:30
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի աշխատանքային այցը Երևան
    Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան:
    10:18
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդ շախմատիստը կին է ձևացել կանանց մրցաշարին մասնակցելու համար
    Քենիայում տղամարդ շախմատիստը կանանց մրցաշարին մասնակցելու համար կին է ձևացել։ Նրա անունը չի հրապարակվում։ Նայրոբիում անցկացվող Kenya Open-ի կանանց մրցաշարին նա գրանցվել է Միլիսենտա Ավոր անունով: Նա կասկած է առաջացրել, երբ հաղթել է երկրի նախկին չեմպիոն Գլորիա Ջումբային և Ուգանդայի առաջատար շախմատիստուհի Ամպիրա Շակիրային։ Ինչպես նշում է Chess.com-ը, իր ինքնությունը թաքցնելու համար տղամարդն ամեն օր կրել է դեմքը ծածկող ավանդական կանացի գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով։ Պարտիաների ավարտից հետո նա ոչ մեկի հետ չի խոսել։ Բացի դրանից, մրցաշարին գրանցվելիս ոչ մի բառ չի ասել և ընդամենը թղթի վրա գրել է իր անունը։ Սակայն մրցաշարի ընթացքում խաղացողներն ու դատավորները նկատել են, որ նա տարօրինակ քայլվածք ուներ և կրում է տղամարդու կոշիկներ: Արդյունքում խաբեբայից պահանջվել է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Շախմատիստը, որը, պարզվել է, համալսարանի ուսանող է, խոստովանել է, որ խաբել է և ասել, որ դա արել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 42 հազար դոլար։ Կանանց մրցաշարում գլխավոր մրցանակը կազմել է 3815 դոլար: Արդյունքում նա որակազրկվել է մրցաշարից, հիմա նրան սպասվում է կարգապահական տույժ: Նրա վաստակած միավորները չեղյալ են համարվել և շնորհվել մրցակիցներին։
    10:15
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
    Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կայացավ 3-րդ տուրի պարտիան:
    10:00
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:45
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Բանակին չկրակելու հրաման է տրվել:
    09:34
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանը տնտեսական աճի տեմպերով զիջում է Հայաստանին. ԱՄՀ
    Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։ Հաղորդում է Aliq Media-ն։ IMF-ի կանխատեսած 4 տոկոսն ավելի քիչ է, քան Վրաստանի կառավարության կանխատեսած տնտեսական աճը` 2023 թվականի համար 5 տոկոս, իսկ 2024 թվականի համար` 5,2 տոկոս։ Տնտեսական աճի այս տեմպերով Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Հայաստանին, որի համար այս տարի IMF-ը կանխատեսում է 5,5 տոկոս աճ։ Տարածաշրջանի երկրների համար 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշները բաշխված են հետևյալ կերպ. Ռուսաստան՝ 0,7 տոկոս աճ, Ուկրաինա՝ -3 տոկոս անկում, Ադրբեջան՝ 3 տոկոս աճ, Հայաստան՝ 5,5 տոկոս աճ, Թուրքիա՝ 2,7 տոկոս աճ, Վրաստան՝ 4 տոկոս աճ: IMF-ի կանխատեսումը ներառում է նաև Վրաստանի գնաճի մակարդակը։ Այս տարի կազմակերպությունը կանխատեսում է միջինը 5,9 տոկոս գնաճ, իսկ 2024 թվականին՝ 3,2 տոկոս։
    09:30
    13.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինֆլուենցա A. Գրիպի այս տեսակն անտեսելը կարող է բերել առողջական լուրջ հետևանքների
    Գրիպ A-ն խիստ վարակիչ շնչառական հիվանդություն է, որը տարբերվում է այլ տեսակի վիրուսներով պատճառվող ընդհանուր մրսածությունից։ Ընդհանուր մրսածությունը կամ սուր շնչառական վիրուսային վարակը պատճառվում է շուրջ 200 վիրուսներով և ունի ավելի մեղմ ընթացք, քան այս գրիպը։ Գրիպը նույնպես ունի վիրուսային ծագում և առողջ մարդկանց մոտ սովորաբար վտանգավոր չէ։ Սակայն գրիպի վիրուսի տարբեր շտամներ կարող են որոշ իրավիճակներում զարգացնել ծանր հիվանդություն։ Կան գրիպի վիրուսի երեք տեսակներ՝ A, B և C։ Գրիպ A-ն ավելի ծանր վարակ է, քան մյուս երկուսը, քանի որ այն կարող է առաջացնել վարակի մեծ բռնկումներ։ Գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում և զարգանում է, և աշխարհի տարբեր տարածաշրջաններում յուրաքանչյուր տարի հայտնվում են վիրուսի նոր շտամներ, որոնք միմյանցից տարբերվում են մի շարք հատկություններով։ Մարդկանցից բացի գրիպ A-ն կարող է վարակել կենդանիներին, այդ թվում՝ թռչուններին (թռչնագրիպ) և խոզերին (խոզի գրիպ, H1N1)։ Որոշ դեպքերում գրիպի այս տեսակները կարող են փոխանցվել մարդկանց։ Գրիպով վարակվելիս կարող են զարգանալ հետևյալ ախտանիշները՝ ջերմության կտրուկ բարձրացում, որն ուղեկցվում է դողով ու սարսուռով, գլխացավեր և մկանացավեր, ընդհանուր հոգնածության և թուլության զգացում, հարբուխ, «հոսող» կամ «փակ» քիթ, ըմպանի ցավոտություն և հազ։ Երեխաների մոտ կարող են ի հայտ գալ նաև որովայնային ցավեր, սրտխառնոց և փսխումներ։ A գրիպը նման է ծանր ընթացող մրսածության, սակայն վերջինս սովորաբար հոդացավեր կամ մկանացավեր չի առաջացնում։ Անհապաղ դիմեք բժշկին, եթե ի հայտ են գալիս նոր գանգատներ, օրինակ՝ կրծքավանդակի շրջանի ցավեր, օդի պակասի զգացում և հևոց, գլխապտույտ, շշմածություն կամ կրկնակի փսխումներ։ Գրիպով վարակվելիս սովորաբար ախտանիշները մեկ շաբաթվա մեջ աստիճանաբար մեղմանում են։ Որոշ մարդկանց մոտ գրիպը կարող է ստանալ ծանր ընթացք և բերել լուրջ բարդությունների (օրինակ՝ թոքաբորբ): Գրիպի այսպիսի անցանկալի ընթացքն ավելի հաճախ դիտվում է մանկահասակ երեխաների, տարեցների, հղիների և քրոնիկ առողջական խնդիրներով մարդկանց մոտ։ Գրիպը մի մարդուց մյուսին փոխանցվում է շատ հեշտությամբ։ Անհրաժեշտ է փակել դեմքը փռշտալիս կամ հազալիս, ինչպես նաև հաճախակի լվալ ձեռքերը։ Եթե շրջապատում կա գրիպով հիվանդ մեկ այլ մարդ, կարելի է կանխարգելել վիրուսի տարածումը՝ մաքրող լուծույթով պարբերաբար սրբելով այն մակերևույթները, որին կարող է նա հպվել։ Որոշակի կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ նաև մինչև ձմեռն սկսվելը գրիպի դեմ տարեկան պատվաստում ստանալը։ Գրիպի դեմ պատվաստումը ցուցված է հատկապես այն մարդկանց, ովքեր պատկանում են գրիպի բարդությունների ռիսկի խմբին կամ ապրում ու աշխատում են մարդաշատ միջավայրում, որտեղ ավելի բարձր է գրիպով վարակվելու ռիսկը։ «ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝
    00:00
    13.04.23
    Ավելին