Լրահոս
2023-04-17
-
ԱռողջապահականԱտոպիկ դերմատիտ. հիմնական ախտանշանների և բուժման ընթացքի մասին պատմում է մանկաբույժըՄաշկի բորբոքային ախտահարման տեսակի՝ ատոպիկ դերմատիտի հիմնական ախտանշանների և բուժման ընթացքի մասին պատմել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը:Ավելին20:1517.04.23 -
ԻրավականՄեքենայի բեռնախցիկում ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ կարԱպրիլի 16-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, «Զինանոց-2023» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան: Պարեկների պահանջով վարորդը հայտնել է, որ մեքենայի բեռնախցիկում կա ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտով: Նա նաև հայտնել է, որ զինամթերքը մոտ մեկ ամիս առաջ գտել է Նորաբակ բնակավայր տանող ճանապարհին: Մեքենան, զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: 32-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:Ավելին20:0017.04.23 -
ԱրցախՄեկ շաբաթում Արցախի ԱԻՊԾ-ն հայտնաբերել է 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքԱպրիլի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա տնթացքում կատարել են փակված 6 դռան և 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Հրշեջ փրկարարներն կատարել են 7 ելք: Հրդեհի 4 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, մեկական դեպքեր՝ Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում: Հրդեհների բռնկման հիմնական պատճառ է հանդիսացել բնակիչների անուշադրությունը, այգիներում և խոտածածկ ենթատարածքներում կրակը չվերահսկելը: Բոլոր դեպքերով հրշեջ փրկարարների կողմից կանխարգելիչ գործողություններ են իրականացվել: Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 7 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Շարունակվում է ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներն ու պլանային միջոցառումները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանությանն առնչվող ուսուցողական և իրազեկման միջոցառումները: Պարբերաբար անցկացվող դասընթացները նպաստում են փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը:Ավելին19:4517.04.23 -
ԱշխարհՍիցիլիայի ափերի մոտ երկու տոննա կոկաին է հայտնաբերվելԻտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի մեծ խմբաքանակ՝ գրեթե երկու տոննա ընդհանուր քաշով: Նշվում է, որ բեռը ծովում դրեյֆում էր Սիցիլիայից դեպի արևելք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: Ինչպես հաղորդել է Իտալիայի ուժային գերատեսչությունը, բեռան միագումար արժեքը թմրանյութերի շուկայում կկազմեր առնվազն 400 միլիոն եվրո։ Իրավապահների տրամադրության տակ հայտնված բեռը Իտալիայի մասշտաբով ռեկորդային խմբաքանակներից մեկն է դարձել։ Ըստ հաղորդագրության՝ ֆինանսական գվարդիայի ծովային ստորաբաժանումները «հայտնաբերել են բազմաթիվ լողացող փաթեթներ, որոնք ամրացված էին ցանցով և հանդերձված լուսային ազդանշանային սարքով»։ «Արտաքին գնահատումը թույլ է տվել եզրակացնել, որ հատուկ ուշադրություն է դարձվել փաթեթավորմանը, որի նպատակն, ամենայն հավանականությամբ, ջրի ներթափանցումը կանխելն էր՝ պարունակությունը պահպանելու համար, և միևնույն ժամանակ` ջրասուզումից խուսափելը», - հայտնել է ֆինգվարդիան: Ըստ նախնական վարկածի՝ բեռը ծովում թողել է թմրավաճառների նավը, որպեսզի հետո այն ցամաք հասցվի։ Ընդհանուր առմամբ, գործողության արդյունքում առգրավվել է 1600 փաթեթ սպիտակ փոշի՝ փաթեթավորված 70 բեռնարկղերում:Ավելին19:3017.04.23 -
ԻրավականԹշամին կրակել է գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿԱրցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:1517.04.23 -
ՀասարակականԱպրիլի 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում այսօր ցերեկը, ապրիլի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում 8-10 աստիճանով։ Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։Ավելին19:0017.04.23 -
ԱշխարհՀնդկաստանում հազվագյուտ մատրյոշկա-ալմաստ են հայտնաբերելՀնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: «VD Global ընկերությունը հնդկական Հուջարաթի նահանգի Սուրաթ քաղաքում հայտնաբերել է «ալմաստ`ալմաստի ներսում»` «ամենահազվագյուտը բոլոր գտածոներից», - մեջբերում է գործակալությունը հնդկական Wion հեռուստաալիքի հաղորդագրությունից: Ինչպես նշում է Wion-ը, այն գտել են 2022 թ. հոկտեմբերին։ «Տրոփող սիրտ» անվանումը ստացած ալմաստի քաշը կազմում է 0,329 կարատ (0,0658 գրամ)։ Այս գտածոն համարվում է ամենահազվագյուտներից մեկը: Ըստ հեռուստաալիքի՝ նման մի գտածո էլ Ռուսաստանում մի քանի տարի առաջ հայտնաբերված «Մատրյոշկա» ալմաստն է: 2019 թ.-ին «Ալռոսա» ալմաստ արդյունահանող ընկերությունը Նյուրբայի հանքահարստացուցիչ կոմբինատում արտասովոր ալմաստ էր արդյունահանել, որի ներսում ազատորեն շարժվում է ևս մեկ ալմաստ: Իր առանձնահատկության շնորհիվ քարը հիշեցնում է ավանդական ռուսական մատրյոշկա։ Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։Ավելին18:4517.04.23 -
Ապրիլի 19-ին կդադարեցվի Կոտայքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Էլլար, Սարալանջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին18:3017.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 «Թափով աշխատում են». Տեղում ադրբեջանցի զինծառայողների թիվն ավելացել էԱվելին18:3017.04.23 -
ԵրևանԺամանակավորապես կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Կարապետյան, Ռուստամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին18:1517.04.23 -
ԱշխարհՍուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանումՍուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները: Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել: Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Սուդանում հակամարտությունը շարունակվում է զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:Ավելին18:0017.04.23 -
ԱշխարհԱրգենտինայում հաստատվել է դենգե տենդի ավելի քան 40000 դեպք2023 թվականին Արգենտինայում գրանցվել է դենգե վարակի ավելի քան 40.000 դեպք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։Ավելին17:4517.04.23 -
ՄիջազգայինՀարավային Կորեան և ԱՄՆ-ն խոշորամասշտաբ օդային զորավարժություններ են սկսելՀարավային Կորեան և Միացյալ Նահանգները խոշորամասշտաբ համատեղ օդային զորավարժություններ են մեկնարկել. դրանց նպատակն է ավելացնել Հյուսիսային Կորեայի աճող ռազմական սպառնալիքների զսպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին։ 12-օրյա զորավարժություններին կմասնակցեն հարավկորեական ավելի քան 60 ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ F-35A, F-15K և KF-16 կործանիչները։ Իր հերթին, Միացյալ Նահանգները կմոբիլիզացնի իր ռազմաօդային ուժերի շուրջ 40 ինքնաթիռ, ինչպիսիք են F-16 կործանիչները, ծովային հետևակի կորպուսի A-10 և F-35B գրոհիչ ինքնաթիռները և FA-18 ռեակտիվ ինքնաթիռները: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1400 զինծառայող: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունները կկենտրոնանան դաշնակիցների առաջադեմ չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչների օպերատիվ համատեղելիության և համակցված օպերատիվ հնարավորությունների բարձրացման վրա՝ տարբեր զորավարժությունների անցկացման միջոցով, ինչպիսիք են խմբային թռիչքը և անմիջական ավիացիոն աջակցության գործողությունները: Զորավարժությունները անցկացվում են Կորեական թերակղզում տիրող խիստ լարվածության պայմաններում: Ապրիլի 13-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր կոշտ վառելիքով աշխատող «Հվասոն-18» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) առաջին փորձարկման մասին: Փորձարկումն անձամբ ղեկավարել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նրա խոսքով՝ նոր ՄԲՀ-ն զգալիորեն կբարձրացնի Հյուսիսային Կորեայի միջուկային հակահարվածի արդյունավետությունը։Ավելին17:3017.04.23 -
ԱշխարհՄարդատար գնացքի և բեռնատարի բախման հետևանքով 40 մարդ է մահացել ԲանգլադեշումԱվելի քան 40 մարդ է զոհվել Բանգլադեշում բեռնատարի և մարդատար գնացքի բախման պատճառով: Կիրակի երեկոյան հինգ վագոն դուրս է եկել ռելսերից: Գնացքը ուղևորվելիս է եղել Չիտագոնգից Դաքա: Երկու քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությունը այս պահին դադարեցվել է: Նախնական տվյալներով՝ վթարի ամենահավանական պատճառը ազդանշանի խափանումն է:Ավելին17:1517.04.23 -
Միայն Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար. «Թաթոյան»«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Սյունիքում իրենց փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները` «Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝ 1)2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր. 2)170 հեկտար անտառային հողեր. 3)130 հեկտար համայնքային հողեր: Ընդհանուր՝ 2,700 հեկտար Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով: Մասնավորապես (ըստ գյուղերի)՝ Ներքին Հանդ. Սրաշեն. Շիկահող. Ճակատեն. Գեղանուշ»։Ավելին17:0017.04.23 -
Իրավական36-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորը կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց և համար են վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը և հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ փորձել է դիմել փախուստի: Սակայն վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հյուրանոցի բակային հատվածից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տարածքը տեսանկարահանող սարքերի տեսագրությունը պահպանող կրիչը, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ: 36-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս և տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռևս չեն արվել՝ առողջական վիճակի պատճառով: Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4517.04.23 -
ՄիջազգայինԼայնածավալ օդային զորավարժություն են սկսել ԱՄՆ-ն ու Հարավային ԿորեանՀարավային Կորեան և Միացյալ Նահանգները լայնածավալ օդային զորավարժություններ են սկսել։ Դրան մասնակցում են հարավկորեական ավելի քան 60, ամերիկյան ավելի քան 40 ռազմական ինքնաթիռ: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշնակիցների համատեղ օպերատիվ կարողությունները:Ավելին16:3717.04.23 -
ՏարածաշրջանԹուրքական որոշ դեղամիջոցների մատակարարումը Վրաստան ուշանում էՎրաստանի Դեղագործական ընկերությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի` թուրքական շուկայի որոշ դեղամիջոցներ ուշացումով են մատակարարվում։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։ Ըստ ասոցիացիայի՝ իրենք դեղագործական ընկերություններից տեղեկություն ունեն, որ թուրքական դեղամիջոցների մատակարարներից որոշակի դեղամիջոցների մատակարարման սահմանափակում է եղել թե՛ տեսականու, թե՛ քանակի առումով, ինչը որոշակի ժամանակահատվածից հետո կարտացոլվի տեղական շուկայի վրա։ «Բնակչությանը խնդրում ենք ըմբռնել այս իրողությունը, քանի որ ստեղծված իրավիճակը կախված չէ տեղական ընկերություններից։ Այդ իսկ պատճառով մենք՝ առաջին աղբյուրը, պարզաբանում ենք ստացած տեղեկությունը։ Եվ կրկին դիմում ենք համապատասխան կարգավորող մարմիններին, հիմնարկներին, որպեսզի այս տեղեկությունը չդարձնեն Վրաստանի դեղագործական ոլորտի հանդեպ անհիմն մեղադրանքների պատրվակ», — նշված է հայտարարության մեջ։Ավելին16:3017.04.23 -
Արտաքին քաղաքականությունԵրևան-Բաքու շփումներն է ներկայացրել Հայաստանի կառավարությունըԽաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են 7 անգամ, վերջին անգամ՝ այս տարի փետրվարին Մյունխենում: Ադրբեջանի հետ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Հայաստանի կառավարությունը՝ 2022 թվականի գործադիրի ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում, որտեղ նշված է՝ կառավարության համար առանցքային է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը:Ավելին16:1517.04.23 -
ՔաղաքականԽորհրդանշական ՄԻՊ–ը․ Անդրանիկ ԹևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այցելել է ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կասկածվում են մեր երկրի տարածք ներթափանցելու և ՀՀ քաղաքացու սպանելու համար։ ՄԻՊ–ը ծանոթացել է նրանց պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ ՄԻՊ–ի այդ այցը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաստորեն նրա առաջին գործերից մեկը եղել է ադրբեջանցի զինվորականների իրավունքների պաշտպանության հարցերով հետաքրքրվելը։ ՄԻՊ–ի ֆունկցիան, անշու՛շտ, նաև դա է, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։ Տեղին է հիշեցնելը, որ տևական ժամանակ է, ինչ անհիմն մեղադրանքով կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սակայն ՄԻՊ–ն այդ թեմային չի անդրադարձել։ Նրա առաջին գործը, փաստորեն, ադրբեջանցի զինծառայողներն են եղել, նրանց իրավունքները, այլ ոչ թե մեր երկրին ծառայություններ մատուցած Խաչատուրովը»։Ավելին16:0317.04.23