Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
17.04.23
112

Երևան-Բաքու շփումներն է ներկայացրել Հայաստանի կառավարությունը

 

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են 7 անգամ, վերջին անգամ՝ այս տարի փետրվարին Մյունխենում: Ադրբեջանի հետ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Հայաստանի կառավարությունը՝ 2022 թվականի գործադիրի ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում, որտեղ նշված է՝ կառավարության համար առանցքային է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը: