Լրահոս

2023-04-17
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը դեսանտա-գրոհային ուժերի զորավարժություններ է սկսել
    Ադրբեջանի զինուժը դեսանտա-գրոհային ուժերի զորավարժություններ է սկսել: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ ստեղծված «Կոմանդո» ջոկատի ուժերը հրաձգային զենքերի կրակային վարժանքներ են արել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե որտեղ է անցկացվում վարժանքը: Օրեր առաջ «Կոմանդո» ջոկատի կեցավայր էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նշել, որ «Կոմանդո»-ի վարժանքները խիստ անհրաժեշտ են:
    15:15
    17.04.23
    Ավելին
  • Սպորտ
    Հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Թուրքիայից. Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
    Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայից հաղթանակած վերադարձել են Հայաստան: Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հենացատկ վարժությունում գրավելով առաջին տեղը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նաև Անթալիայում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում՝ նժույգթափերի վարժությունում:
    15:07
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արմավիրի մարզում մանկապարտեզի գործունեություն է կասեցվել
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով: Մասնավորապես՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում. կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից. կառույցն ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով և արհեստական օդափոխության համակարգով: Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
    15:00
    17.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան Դոնեցկում մանկապարտեզ է թիրախավորել՝ զատկական գիշերը
    Ուղղափառների զատկական գիշերը ուկրաինական կողմը թիրախավորել է Դոնեցկի մանկապարտեզներից մեկը, հրթիռներով հարվածել է նաև փակ շուկային: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնում է, որ մեկ մարդ է մահացել, 6-ը վիրավոր է:
    14:52
    17.04.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան պնդում է՝ «Հայաստանը պետք է կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ»
    «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ձգձգումը ցույց է տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ունի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Անկարան կրկնում է, որ Հայաստանը պետք է կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր ստորագրի:
    14:45
    17.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական նավատորմի զորավարժությունների մասին է զեկուցել Շոյգուն՝ Պուտինին
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների մասին: Նա նշել է, որ ռազմավարական հրթիռակիրները թռիչքներ կիրականացնեն Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ պայմանական հակառակորդի նավային խմբերին հարվածներ հասցնելու իմիտացիայով: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել զորավարժությունների կազմակերպիչներին, ընդգծել, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստուգման առաջին փուլը շատ բարձր մակարդակով է անցել:
    14:37
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերջին 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 119 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 14-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:30
    17.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Կալանավորված ադրբեջանցիներին է այցելել Հայաստանի ՄԻՊ-ը
    Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կիրակի այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին։ Գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Մանասյանը ծանոթացել է ադրբեջանցիների պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ ՄԻՊ-ն արձանագրել է, որ ադրբեջանցիները ապահովված են պատշաճ պահման պայմաններով։
    14:22
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 37-ամյա տղամարդը դանակով կտրել է մոր պարանոցը
    Ապրիլի 16-ին` ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում: «Րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ: Ժամը 15.52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք: Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք: Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
    14:15
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի դատարանը 10 զինվորականի ազատազրկման է դատապարտել ուկրաինական Boeing-ի կործանման գործով
    Իրանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 10 զինծառայողների նկատմամբ՝ 2020 թվականին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռի խոցման գործով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Մոտ 20 դատական ​​նիստերից հետո «Տուր Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերի գլխավոր կառավարիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Նա նաև պարտավոր է դրամական փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարիչը, հակառակ հրամանատարական կետի հրամանին և առանց թույլտվություն ստանալու, Թեհրանից Կիև ուղևորվող ուկրաինական ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ, երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ։ Գործով ևս ինը մեղադրյալներ, որոնք միջադեպի պահին ծառայում էին «Տուր Մ-1» ՀՕՊ կառավարման խմբում, դատապարտվել են ազատազրկման՝ 1,5-ից 3 տարի ժամկետով։ Իրանի դատարանն ընդունել է լրացուցիչ միջոցներ, որոնց համաձայն՝ ինը մեղադրյալները, ինչպես նաև գլխավոր մեղադրյալը պետք է հարազատների ընտանիքներին վճարեն 150 հազար դոլարի չափով դրամական փոխհատուցում յուրաքանչյուր զոհվածի համար։ Դատարանի վճիռը նախնական է և կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում։ Ինչպես նաև, ըստ հայցվորների միջնորդության, զինդատախազությունը պետք է շարունակի հետաքննությունը և արդյունքում մեկ այլ քրեական գործ հարուցի հնարավոր մեղավորների նկատմամբ։ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթը (Boeing 737-800) վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքի մեկնարկից շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել են Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ սխալմամբ խոցել են ռազմական օբյեկտի մոտով թռչող Boeing-ը`ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ։ Թեհրանը Կիևին է փոխանցել ինքնաթիռի կործանման պատճառների տեխնիկական հաշվետվության նախագիծը։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դա համարել է աղետի իրական պատճառները թաքցնելու փորձ:
    14:00
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի չհայտարարագրված տները Դուբայում. «Hetq.am»
    Hetq.am-ը գրում է. «Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլեւ հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի եւ համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը: Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք` մեկնում առեւտրի: «Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով: 2018-ին «Հետքը» գրել էր Դուբայում գույք գնած մի քանի հայ գործարարների ու պաշտոնյաների մասին: Տվյալները ստացել էինք Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից: Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում Այս անգամ եւս տվյալները ձեռք ենք բերել OCCRP-ից, որն իր հերթին, ինչպես նախորդ անգամ, դրանք ստացել է Վաշինգտոնում գործող C4ADS շահույթ չհետապնդող կազմակերպությունից, որն ուսումնասիրում է միջազգային հանցավորությունն ու կոնֆլիկտները: Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:
    13:45
    17.04.23
    Ավելին
  • Տեղում արյունալի դեպքերից հետո հայկական և ադրբեջանական կողմերը ինժեներական աշխատանքներ են անում
    Տեղ գյուղում ապրիլի 11-ին հայ և ադրբեջանցի զինվորականների արյունալի փոխհրաձգությունից 6 օր անց ինժեներական աշխատանքներ են անում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը, հայտնում են Սյունիքի բնակիչները: Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածում Հայաստանում տեղակայված ադրբեջանական հենակետերից՝ նշելով, որ Ադրբեջանի բանակը կարևոր բարձունքներ է զբաղեցրել Հայաստանի հետ սահմանին:
    13:30
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Ապրիլի 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00-ն, Կոտայքի մարզի Ջրվեժ, Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    13:15
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը՝ մասնակցելու «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին: Գործուղումից վերադառնալուց հետո նա եռoրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու Ֆինանսների նախարարություններ հաշվետվություն պետք է ներկայացնի։
    13:00
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պոստերում ՊՆ-ի որոշմամբ միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ, ըստ ծնողների, ուտելու չէ. Սոֆյա Հովսեփյան
    Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամիսներ շարունակ ահազանգ եմ ստանում այն մասին, որ տղաները պոստեր բարձրանալուց տանից կամ սնունդ կամ գումար են ուզում պոստերի համար սնունդ գնելու ։ Իմանալով, որ գոնե սնունդը կարգին է ու դրա խնդիրը չկա, մտածում էի պարզապես ծնողների դժգուհություն է , բայց չէ ... Պարզվում է, որ տղաների սնունդը զորամասում այլ է, իսկ պոստերում ՊՆ ֊ի որոշմամբ միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների ուտելու չէ, զինվորները չեն ուտում` խուսափելով խնդիրներից(չոր կերի հետևանքները բոլորս գիտենք, մասնավորապես իրենց պայմաններում ) ուստի զինվորները ստիպված հավելյալ մթերք են տանում իրենց հետ։ Ուշագրավն այն է, որ պնդում են, թե ՊՆ այս մասին շատ լավ տեղեկացված է և խոստացել են հարցը կարգավորել, սակայն հարցի կարգավորումը մնացել է հեռախոսազանգի արանքում։ ՌՈ֊ն ամեն անգամ, երբ որևէ կարիքի համար հրապարակում եմ անում, անմիջապես զանգահարում է, իսկ ահա այս հարցով կզբաղվի արդյո՞ք և կպարզի ՊՆ ֊ից, թե ինչու պատշաճ սնունդ չի հասնում դիրքեր, դա չգիտեմ ։ Կասպասեմ ։ Ասածս ի՞նչ է, ու դուք եք Հա ասում զինվորը ոչնչի կարիք չունի՞ ։ Լու՞րջ։ Զինվորն ամեն ինչի կարիք ունի, իսկ առաջնահերթությունը դա մարդավարի զինվելու և մարտական պատրաստություն անցնելու։ Բարի լույս, մինչև երեկո կսպասեմ ՀՀ Պաշտպանության Նախարարություն ֊ն արձագանքին և հարցի արագ կարգավորմանը։ Կարևոր է նաև խնդրի տարածումը, հարգելի լրագրողներ»։
    12:45
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ տարածքում հայտնաբերված ադրբեջանցիները կալանավորվել են
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2023 թվականի ապրիլի 14-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատախազությունը նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:
    12:37
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    12:30
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
    Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի A, B ենթախմբերի մրցելույթները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:
    12:15
    17.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. իրար են բախվել 5 ավտոմեքենաներ
    Այսօր՝ ապրիլի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են 37-ամյա Սարգիս Բ․-ի վարած Mercedes E200 մակնիշի, 27-ամյա Մանուկ Հ.-ի վարած Nissan March մակնիշի, 33-ամյա Գևորգ Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի, 35-ամյա Ջիվան Ե.-ի վարած Opel Zafiira մակնիշի և 27-ամյա Տիգրան Ս.-ի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
    12:00
    17.04.23
    Ավելին