Լրահոս
2023-04-18
-
ՀասարակականՍպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:0018.04.23 -
ԱշխարհՉինաստանը լայնածավալ ռազմական միջոցառումներ կիրականացնի Դեղին ծովումՉինաստանն ապրիլի 18-ին լայնածավալ ռազմական միջոցառումներ կիրականացնի Դեղին ծովում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 17-ին հայտնել է Չինաստանի ծովային անվտանգության վարչությունը։ Նշվում է, որ ապրիլի 18-ին Չինաստանի ժամանակով ժամը 9:00-12:00-ն տեղի կունենան լայնածավալ ռազմական միջոցառումներ: Միջոցառումների տարածքում նավեր չեն կարող անցնել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։Ավելին09:4518.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստան թափանցած ադրբեջանցիներից որևէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։Ավելին09:3418.04.23 -
ՍպորտԸմբիշ Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համարՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:Ավելին09:3018.04.23 -
Քաղաքական«Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Յուրաքանչյուր օրվա ավարտին այլևս թթվածին չկա, հավատ, որ ՎԱՂԸ կլինի, պարզապես ՉԿԱ: Այսպես է զգում Արցախում բնակվողների մեծամասնությունը: Այն, որ ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սաստկանում են և օղակը Արցախի շուրջ օր օրի սեղմվում է, դա տեսնում և ապրում է յուրաքանչյուրը. ապրում է չկոտրվելով, ձեռքերը ցավեցնելու աստիճան բռունցքած: Սա կյանքի ու մահու կռիվ է, գոյատևման և ոչնչացման կռիվ է, ու շատերը պատրաստ են հանուն գոյատևման անցնել այս սարսափի միջով: Սա իրականության մի մասն է՝ ծա՜նր, բայց գիտակցում, որ թշնամու առջև ծնկելը մեռնելու չափ ԱՄՈԹ է: Չգիտեմ, որ իրականությունն է անտանելին՝ սա՞, թե այս իրականության մեջ մենակ մնալը կամ ավելի ճիշտ՝ առջևում թշնամի, հետևում՝ անկամք, թույլ ու անգործունյա իշխանություն, որի օրակարգում մեկ հարց է, գլխիկոր կատարել թշնամու շահը սպասարկող ՀՀ իշխանությունների հրահանգները, օգնել ոչնչացնել, հանձնել Արցախը: «Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով (որոնց մասին վաղուց մոռացել են) և մեր Հայրենիքի մեծ մասի հանձնումով, և՛ Արցախի, և՛ Հայաստանի: «Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում: Սցենարը չի փոխվել. 2020 թ.-ի ամռանը մի պաշտոնյա հայտարարեց, որ ԱՀ նախագահը իր լիազորությունների մի մասը փոխանցել է իրեն (հայտարարություն սահմանադրական կարգի տապալման մասին): Հիմա նույն սցենարը 2-րդ փուլում: Սա Նիկոլն է, նրա ձեռագիրը, որի հետ «ստորակետի ճշտությամբ համաձայն է» Արցախի նախագահը: Եվ այս իրականության մեջ «բանան, խնձոր, կարտոֆիլ, բենզին» օպերացիայի իրականացմամբ Արցախի Հանրապետության իշխանությունները հաջողում են շեղել, զբաղեցնել ժողովրդին...մինչև...մինչև իրենց մորթը փրկեն ու վերջնականապես օգնեն ազատվել Արցախից: Հ.Գ. մի բան հաստատ գիտեմ. Հայ հողն է ինձ ծնել ու այն իմն է, ես նրան եմ պարտական...»Ավելին00:0018.04.23
2023-04-17
-
ՍպորտՀայաստանի հիմնը՝ Թուրքիայում, դհոլ-զուռնա՝ Երևանի օդանավակայանում. հայ մարմնամարզիկների հաղթանակըՀայ մարմնամարզիկների պատվին Թուրքիայում հնչել է Հայաստանի օրհներգը: Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Վահագն Դավթյանը՝ փոխչեմպիոն:Ավելին23:5117.04.23 -
ՏարածաշրջանՈւկրաինական պատերազմը «հոգնեցրել է».Եվրոպայում քննադատում են ԱՄՆ-ին, Բրազիլիան ասում է՝ «բավակա՛ն է»Եվրոպայում սկսել են քննադատել Միացյալ Նահանգներին: Հունգարիայի վարչապետը Վաշինգտոնին մեղադրել է, ռուս-ուկրաինական հակամարտությունը թեժացնելով, միջուկային պատերազմի վտանգ ստեղծելու համար: Վիկտոր Օրբանը նկատել է, որ այդ պատերազմը չի սպառնում ԱՄՆ-ին, որը թեև ունի համարժեք զենք, բայց շատ հեռու է հակամարտության գոտուց: Մինչդեռ Եվրոպան կարող է հայտնվել մեծ աղետի մեջ:Ավելին23:3017.04.23 -
Արտաքին քաղաքականությունԲարբարոսությունն ադրբեջանական «մարզաձև» էԱրցախցիներին արդեն 127 օր շրջափակման մեջ պահելով՝ հումանիտար աղետի առաջ կանգնեցրած Ադրբեջանը և նրա ավագ եղբայրը, որ անցած դարի սկզբին ցեղասպանության ենթարկեց հայերին, բարբարոսություն են անվանում Երևանում ադրբեջանական դրոշի այրումը: Բայց պատմությանը հայտնի համաշխարհային մասշտաբի միջոցառումներ են եղել, որոնց ընթացքում բոլորն են համոզվել՝ բարբարոսությունը ադրբեջանական մարզաձև է:Ավելին23:1517.04.23 -
ՏարածաշրջանՀրթիռակոծություն՝ զատկական պատարագից ժամեր հետո.Պուտինը հայտնել է ռուսական բանակի առաջնահերթությունըՈւղղափառների զատկական գիշերը ուկրաինական կողմը թիրախավորել է Դոնեցկի մանկապարտեզներից մեկը, հրթիռներով հարվածել է նաև փակ շուկային: Ռուսական կողմը 1 զոհի ու 6 վիրավորի մասին է հայտնում: Կիևը դեռ չի մեկնաբանել՝ Դոնեցկի՝ գիշերային հրետակոծության մասին լուրերը:Ավելին23:0017.04.23 -
Արտաքին քաղաքականությունԱլիևն ուզում է «համակենտրոնացման ճամբար» դարձնել Արցախը. Ստեփանակերտը պնդում է իր պայմաններըՄեկ շաբաթ է անցել Արցախի՝ Ադրբեջանին արած առաջարկից՝ հանդիպել, հումանիտար հարցեր քննարկել, սակայն Բաքուն պատասխան չի տվել: Փոխարենը Ալիևն է նորից կրկնել, որ ղարաբաղցիներին Բաքու են հրավիրում, նրա խոսքով, վերաինտեգրման հարցեր քննարկելու համար: Արցախից հայտնում են՝ Ադրբեջանի հետ ինտեգրման հարցի քննարկումը բացառվում է:Ավելին22:4517.04.23 -
«Ավտոմատը խաղալիք ա թուրքի համար». Բաքուն «ամեն օր» կրակում է Սոթքում և վարժեցնում «Կոմանդո» ջոկատըԹշնամին երեք օր անընդմեջ թիրախավորում է Սոթքի հայկական դիրքերը: Կրակոցների պատճառով՝ Սոթքի հանքավայրի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցվել է: Գյուղացիների համոզմամբ՝ ծանր զինատեսակներից է կրակում ադրբեջանական բանակը՝ նպատակ ունենալով ահաբեկել խաղաղ բնակչությանը: Ըստ ռազմական փորձագետների՝ ալիևյան ռեժիմը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ Հայաստանից իր ուզածը ստանալու համար պատրաստ է մեծ պատերազմ սանձազերծել: Այդ մասին են վկայում նաև Ադրբեջանի զինուժի՝ չդադարող զորավարժությունները:Ավելին22:3017.04.23 -
ՍպորտԾանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին սկսեց պայքարը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց: 19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:Ավելին22:1517.04.23 -
ԱռողջապահականԲժիշկներն առաջին անգամ թոքերի ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստում են կատարելԻսպանացի բժիշկները կատարել են թոքերի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բարսելոնայի Vall d"Hebron հիվանդանոցը։ Բժշկական հաստատության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ վիրահատության ընթացքում գրեթե չի կիրառվել ինվազիվ տեխնիկա:Ավելին22:0017.04.23 -
Արտաքին քաղաքականություն«Մի տեղաշորի մեջ ենք թուրքերի հետ էս պահին». զենքը հոբբի չէ, այլ անհրաժեշտություն«Թշնամու հետ մի անկողմնում ենք քնում»,- ադրբեջանցիների աննախադեպ առաջխաղացումը Հայաստանի տարածքում այսպես է նկարագրել ռազմական փորձագետը, որ կարծում է՝ սահմանամերձի բնակիչներին օր առաջ զենք բաժանելու կարիք կա: Մասնագետների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել առողջապահության նախարարության՝ «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը: Որոշ սահմանափակումների հետ համաձայն չեն:Ավելին21:4517.04.23 -
ԻրավականՄեղադրանք է առաջադրվել 2 ադրբեջանցիներին. սյունեցու սպանության գործով դեռ կասկածյալ չկաԱպօրինի սահմանախախտման և զենքի տեղափոխման մեղադրանք է առաջադրվել ադրբեջանցի այն երկու զինծառայողներին, որոնց անցած շաբաթ բնակիչները հայտնաբերել էին Սյունիքում: Չնայած խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պնդումներին, որ ադրբեջանցիներից մեկը կասկածվում է 56-ամյա սյունեցու սպանության համար՝ Դատախազությունը, ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն պաշտոնապես լռում են: Կալանավորված ադրբեջանցիներին այցելել է՝ անցած շաբաթ միայն ՔՊ-ականների ձայներով Հայաստանի ՄԻՊ դարձած Անահիտ Մանասյանը, հավաստիացել, որ նրանք պատշաճ պայմաններում են պահվում:Ավելին21:3017.04.23 -
«Էլ չես կարա պոկես նրանց». ադրբեջանցիների կուտակում են նկատում ՏեղումՏեղ գյուղում ապրիլի 11-ին արյունալի փոխհրաձգությունից վիրավորված 6 հայ զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա: Ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված զինվորը երկրորդ անգամ է վիրահատվել, վիճակը ծանր է: Տեղի համայնքապետը Հանրայինի եթերում հայտարարել է, որ 6 օր առաջվա հրաձգությունն ու քաշքշուկը հայ և ադրբեջանցի զինվորների միջև առաջինը չէր, դրանից առաջ էլ են միջադեպեր եղել: Տեղի բնակիչների խոսքով՝ փոխհրաձգությունից օրեր անց Ադրբեջանը ավելացնում է զինվորների թիվը գյուղում ու շարունակում է ամրացնել հենակետերը:Ավելին21:1517.04.23 -
ՀասարակականԱրենի-Չիվա ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և «Opel Zafira»-ն. կա տուժածԱպրիլի 17-ին, ժամը 19:26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1977 թ․). վերջինս կողաշրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։Ավելին21:0017.04.23 -
ՀասարակականԲյուրեղանման զանգված՝ կարտոֆիլի խյուսումԱյսօր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ի. Ա.-ի անվամբ բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեկատարողական ծառայությունից, հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել է կասկածելի, բյուրեղանման զանգված:Ավելին20:4517.04.23 -
ՏարածաշրջանՍտամբուլի քաղաքապետն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարանՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Զատկի տոնի կապակցությամբ այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ։ Իմամօղլուին ուղեկցել են նախկին դեսպան Նամըք Թանը և Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։ Պոլսի Հայոց պատրիարքի հետ միասին նրանց ընդունել են հոգևորականներ, Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հրանտ Մոսքոֆյանը, պատրիարքարանի ընկերային օժանդակության հանձնախմբի ատենապետ Հերման Գավաֆյանը։ Պատրիարք Մաշալյանը բարի գալուստ է մաղթել Իմամօղլուին և ուրախություն է հայտնել նրան պատրիարքարանի սրբազան հարկի տակ տեսնելու համար։ Ermenihaber.am-ի փոխանցմամք՝ Իմամօղլուն նշել է, որ որպես Ստամբուլի նման մեծ քաղաքի քաղաքապետ այցելել է, որպեսզի անձամբ շնորհավորի Հայոց պատրիարքի և հայկական համայնքի Զատկի տոնը։ Ասել է, որ դժվար ժամանակներ են ապրում, երկրաշարժի աղետը ողջ հանրությանը ցավ է պաճառել և ընդգծել․ «Որպես Ստամբուլի քաղաքապետ հնարավոր ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ավելի լավ պայմաններում»։ Իմամօղլուն նաև նշել է, որ չի սիրում «փոքրամասնություն» բառը և Գումգափուում է, որպեսզի շնորհավորի հայերի Զատկի տոնը։ Հանդիպման ավարտին Հայոց պատրիարքը զատկական կարմիր հավկիթ է նվիրել քաղաքապետ Իմամօղլուին և հաջողություն մաղթել իր ծառայության մեջ։Ավելին20:3017.04.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ Կարսում. մեծ պատերազմի է պատրաստվում ԲաքունԱվելին20:3017.04.23