Լրահոս
2023-04-17
-
ԻրավականՊարզվել են հրազենային վնասվածքից տղամարդու կյանքից զրկվելու հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: 2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ: Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ: Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել: Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4517.04.23 -
ՀասարակականՈրոշ հասցեներում մինչև 8 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին11:3017.04.23 -
ԱշխարհՀարուստ թոշակառուն խաբեբաներին տվել է ավելի քան 120 հազար դոլարԴստերը օգնելու համար հարուստ թոշակառուն խաբեբաներին տվել է 120 հազար ԱՄՆ դոլար կամ ավելի քան ինը միլիոն ռուբլի, հայտնում է MVD Media-ն։ Ոստիկանության տվյալներով՝ 85-ամյա մոսկվացուն զանգահարել է մի կին, ով ներկայացել է որպես նրա դուստր։ Հեռախոսի մեջ հեկեկալով ասել է, որ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով իր մեղքով մարդ է տուժել։ Դրանից հետո հեռախոսը վերցրել է «ոստիկանը», ով ասել է, որ քրեական գործ չհարուցելու համար պետք է վճարել տասը հազար ԱՄՆ դոլար։ Մի տարեց տղամարդ համաձայնվել է օգնել, վերցրել է անհրաժեշտ գումարը և փոխանցել առաքիչին, ով շուտով հասել է իր մոտ։ Որոշ ժամանակ անց «դուստրը» կրկին զանգահարել է նրան և ասել, որ վճարված գումարը բավարար չէ, ևս 110 հազար ԱՄՆ դոլար պետք է վճարվի։ Հավաքելով այս գումարը՝ թոշակառուն այն հանձնել է նոր առաքիչի։ Երբ իսկական դուստրը այցելել է հորը, վերջինս հարցրել է նրան կատարվածի մասին։ Պարզվել է, որ կինը վթարի չի ենթարկվել. մոսկվացին դիմել է ոստիկանություն։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել թոշակառուից գումարի երկրորդ մասը վերցրած առաքիչին, պարզվել է, որ մոսկվաբնակ տղամարդ է՝ ծնված 1994թ. Տղամարդու խոսքով՝ ինքը գումարի մեծ մասը փոխանցել է հանցագործության կազմակերպիչների հաշվեհամարներին, իսկ կատարված աշխատանքի դիմաց իրեն թողել է միայն չնչին տոկոս։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով («Խարդախություն»): Տղամարդը ձերբակալվել է, նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվել են հետախուզում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաբեբաները փաստաթղթեր են կեղծել և Մոսկվայում հայտնի դերասանուհու դստերը զրկել բնակարանից։Ավելին11:1517.04.23 -
Հակու գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա. Ասպրամ ԿրպեյանԱպրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղում էինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: «Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա: Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա:Ավելին11:0017.04.23 -
ՔաղաքականԲացի այն հանգամանքից, որ Խաչատուրովի գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը: Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար: Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում: Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար, և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից»։Ավելին10:4517.04.23 -
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱվելին10:3717.04.23 -
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆԱպրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ▫️Հայկական կողմը կորուստներ չունի:Ավելին10:3017.04.23 -
ՔաղաքականԳուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»Hraparak.am-ը գրում է. «Երեկվանից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։ Օգտատերերին զայրացրել է Աղազարյանի այն գրառումը, որով նա ներողություն է խնդրել, իր խոսքով՝ միջազգային քաղաքակիրթ հանրությունից, որ իր «ազգի միջից ամբողջությամբ արմատախիլ չի արել վայրի և մարդակեր ցեղերին բնորոշ դրսևորումները»։ Աղազարյանը ներողություն էր խնդրել նախօրեին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Ադբրբեջանի Հանրապետության դրոշն այրելու առթիվ: ՔՊ-ական պատգամավորից մեկնաբանություն խնդրեցինք անվայելուչ պահվածքի վերաբերյալ,սական Աղազարյանն ասաց,որ հավանաբար իր էջը կոտրել են, ասաց, թե ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են,հարցնում են,թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»,- ասաց Աղազարյանը։ Մեր հարցին՝ ով կարող էր իր էջից օգտվել.«ես ինչ իմանամ»,- զայրացավ Աղազարյանը»։Ավելին10:2717.04.23 -
ՀասարակականԳեղամա լեռների գարունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել և ցույց տվել Գեղամա լեռների գարունը։Ավելին10:2217.04.23 -
ՔաղաքականՀամալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս պատռվել են արժանապատիվ հայերի կողմից. ՀՅԴ անդամՏարոն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է,որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։ Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշնեի պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ: Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։ Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու։Ավելին10:1517.04.23 -
ՀասարակականՎթար Սյունիքի մարզում. վարորդներից ու վիրավորներից մեկը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողներ ենԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:Ավելին10:0017.04.23 -
Մասիս քաղաքում այրվել է վագոն-տնակԱպրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա վագոն-տնակում (18 քմ) և կից քարե շինությունում (10 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:09-ին։Ավելին09:4517.04.23 -
ՄիջազգայինՌուսաստանում մշակվել է նոր ԱԹՍՌուս մասնագետները մշակել են «Կորշուն» տեսակի անօդաչու թռչող սարք։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը։Ավելին09:3017.04.23 -
ՀասարակականԻնչո՞ւ է հյուրանոցում որդին փորձել վերջ տալ մոր կյանքին․ մանրամասներ դեպքից. Armlur.amԵրևանի հյուրանոցներից մեկում ապրիլի 16-ին կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների կասկածյալը կնոջ որդին է:Ավելին00:1017.04.23 -
Քաղաքականէս դրոշի պատմության մեջ մի հատ շատ ցինիկ, բայց դրանից էլ ավելի խնդալու պահ կա. Էլիբեկովաէս դրոշի պատմության մեջ մի հատ շատ ցինիկ, բայց դրանից էլ ավելի խնդալու պահ կա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։Ավելին00:0017.04.23
2023-04-16
-
ՍպորտԹիմի արդյունքները չեն հաստատում Ինտերի լավ ելույթները․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 30-րդ տուրում «Մոնցայից» կրած պարտությունը (0-1).Ավելին23:4016.04.23 -
ՔաղաքականԱղազարյանն ասում է, որ այլ անձ է իր էջով գրել. Hraparak.am«Երեկվանից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։Ավելին23:2516.04.23 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ Նելսոն Ստեփանյան փողոցումԱպրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։Ավելին23:2016.04.23 -
ՀասարակականՀյուրանոցում կտրել են կնոջ պարանոցը. ենթադրյալ մեղադրյալը նրա որդին էԱյսօր՝ ապրիլի 16-ին, առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ավելին23:0016.04.23 -
ԱշխարհՀնդկաստանում նախկին պատգամավորին գնդակահարել են ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)Հնդկաստանում սպանվել է նախկին պատգամավոր Աթիկ Ահմեդը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել առևանգումների համար։ Նա իր եղբոր՝ Աշրաֆի հետ, որը նույնպես դատապարտված է, գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ, երբ նրանցից հարցազրույց էին վերցնում բժշկական հետազոտության համար հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնում է Al Jazeera-ն։Ավելին22:4016.04.23