Լրահոս
Քաղաքական
16:03
17.04.23
393

Խորհրդանշական ՄԻՊ–ը․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մամուլից տեղեկացա, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այցելել է ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կասկածվում են մեր երկրի տարածք ներթափանցելու և ՀՀ քաղաքացու սպանելու համար։

ՄԻՊ-ը ծանոթացել է նրանց պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

ՄԻՊ-ի այդ այցը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաստորեն նրա առաջին գործերից մեկը եղել է ադրբեջանցի զինվորականների իրավունքների պաշտպանության հարցերով հետաքրքրվելը։ ՄԻՊ-ի ֆունկցիան, անշու՛շտ, նաև դա է, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։

Տեղին է հիշեցնելը, որ տևական ժամանակ է, ինչ անհիմն մեղադրանքով կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սակայն ՄԻՊ-ն այդ թեմային չի անդրադարձել։ Նրա առաջին գործը, փաստորեն, ադրբեջանցի զինծառայողներն են եղել, նրանց իրավունքները, այլ ոչ թե մեր երկրին ծառայություններ մատուցած Խաչատուրովը»։