Լրահոս
Սպորտ
09:30
18.04.23
101

Ըմբիշ Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Img default alt hy

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան 5 ըմբիշներ:

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն կրեց մեկնարկում` զիջելով բուլղարացի Գեորգի Վանգելովին: Հայ ըմբիշը դեռևս պահպանում է մեդալների համար պայքարելու իրավունքը, եթե բուլղար մարզիկը հասնի եզրափակիչ:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հասավ է մինչև եզրափակիչ: Հայ մարզիկը հաջորդաբար գերազանցել է Իսրայելի, Ադրբեջանի, Ուկրաինայի ներկայացուցիչներին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 18-ին:

70 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց Մոլդովայից Վասիլ Դիակոնին: 

79 կգ քաշում Արման Ավագյանը երկու գոտեմարտերում զիջեց կիսաեզրափակիչում և կմրցի բրոնզե մեդալի համար: 

97 կգ քաշում առաջին իսկ գոտեմարտում Սերգեյ Սարգսյանը պարտվել էր: