Լրահոս
Հասարակական
00:00
22.04.23
296

Առանձին վայրերում սպասվում է կարկուտ

Img default alt hy

Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ը նույնքան կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում

Ապրիլի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվոմ է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.1°C (2021 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.0°C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.5°C