Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
22.04.23
137

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ականները չգիտեն կնշվի՞ Քաղաքացու տոնը, թե՞ ոչ:

«Ժողովուրդ»

Հ. Աղազարյանը Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել:

«Հրապարակ»

Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին հրաժարվել են միանալ Վահագն Ալեքսանյանը, Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը, ով խորհրդարան է մտել Թագուհի Թովմասյանի քավոր Սասուն Միքայելյանի շնորհիվ։

«Հրապարակ»

Փաշինյանը ՔՊ-ականներին հանձնարարել է ակտիվորեն զբաղվել Տ. Ավինյանի քարոզարշավով։

«Փաստ»

Դպրոցներին հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Սևակ Նազարյանի հետ: