Լրահոս
Տարածաշրջան
20:19
22.04.23
151

Էրդողանը մեռելներին «ոտքի կհանի», ողջերի մեջ առաջատարը Քըլըչդարօղլուն է. թուրքերին վախեցնում են

Ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում երկիրը կհայտնվի պատերազմի մեջ, այսպես էրդողանականները վախեցնում են Թուրքիայի քաղաքացիներին: Սրան ի պատասխան Էրդողանի ընդդիմախոսները մեծ աղմուկ են բարձրացրել ընտրողների վերջնական ցուցակները հրապարակելուց հետո: Մեռած հոգիներ կան ընտրական ցուցակներում, պնդում են նրանք: Թուրքիայի իշխանությունը երկրաշարժից զոհված ավելի քան 50 հազար մարդու անուն թողել է ցուցակներում՝ Էրդողանի օգտին ձայներ կեղծելու համար: