Լրահոս
Արցախ
19:35
22.04.23
100

«Նատուռալնի ապրելու համար» 132 օր շրջափակված Արցախում հողը պարապ չեն թողնում. գազ չկա, բայց հույս կա

«132 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախը սոցիալական նոր ծրագիր է մշակելու «սուր խոցելի խմբերի անձանց համար»,- սա Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքերն են: Նա այսօր Ստեփանակերտում հանդիպել է խորհրդարանական մեծամասնության՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ և հայտարարել՝ կառավարության մի շարք ծրագրերով մեղմվում է սոցիալական լարվածությունը: