Լրահոս
Քաղաքական
22:18
22.04.23
178

Աստծո կամքն ու վարչապետի ցանկությունը տարբեր բաներ են. օդում պտտվող թեման

«Իրեն Աստծո մարդ էր համարում նաև Հիտլերը»,- Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են հոգևորականները և հորդորում՝ Պողոս առաքյալի խոսքը վկայակոչելիս զգույշ լինել, քանի որ այն բումերանգի էֆեկտ ունի: Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից ուրբաթ երեկոյան հայտարարել էր՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, քանի որ, ըստ Պողոս առաքյալի, իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում: