Լրահոս
Հասարակական
22:00
22.04.23
191

Հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում

Img default alt hy

Ապրիլի 22-ին՝ ժամը 15։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 16:00-ին: