Լրահոս
2023-04-24
-
ՔաղաքականԱնվտանգային սպառնալիքներն ահագնանում են. Փաշինյանը խորհում է անցյալի, ներկայի ու ապագայի մասին«Ինչու՞ Մեծ եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ պետք է անել դրա կրկնությունը բացառելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում իր իսկ հարցին պատասխանելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թեև Հայաստանի շուրջ «անվտանգային սպառնալիքներն ահագնանում են», կառավարությունը «տարածաշրջանում հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունի»:Ավելին15:3724.04.23 -
ՄիջազգայինՄոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումըՌուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը պետք է հանդիպեն Մոսկվայում: Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», - ասել է նախարարը: 2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպումը հարկ է եղել հետաձգել Դամասկոսի դիրքորոշման պատճառով, որը պահանջում է թուրքական ուժերի դուրսբերում Սիրիայի տարածքից՝ նախքան Անկարայի հետ բանակցություններին մասնակցելը։ Anadolu-ի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ չորս երկրների նախարարները կհանդիպեն մայիսի սկզբին Մոսկվայում։Ավելին15:3024.04.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ռուսաստանն արձագանքել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի սադրանքինԱվելին15:3024.04.23 -
ԱրցախԱրցախյան պայքարն է կանխել Հայոց նոր ցեղասպանությունը. Ստեփանակերտի ջահըՆախօրերին ջահերով երթ է տեղի ունեցել նաև Ստեփանակերտում: Երթի մասնակիցների կարծիքով՝ 90-ականներին արցախյան պայքարը կանխել է հայության նոր ցեղասպանությունը: «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով երթը Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել է դեպի Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Զանգակատուն-հուշակոթող:Ավելին15:2224.04.23 -
Քաղաքական«Հրեշավոր ծրագիրն ավարտելու համար են մեզ բաժանում». Ջահերով երթ«Մեկ Հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար». այս խորագրով երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը։ 25-րդ տարին է, որ ապրիլի 24-ի նախաշեմին Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդները կազմակերպում են Ջահերով երթ: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո երթը համազգային պայքարի և միասնականության խորհուրդ է ստացել:Ավելին15:1524.04.23 -
ԱրցախՇաբաթվա ընթացքում գրանցվել են ադրբեջանական ԶՈՒ կողմից սահմանային խախտումներ․ Արցախի ՆԳՆ2023 թվականի ապրիլի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Գրանցված հաղորդումներից 34-ը հանցագործությունների մասին է: Դրանցից 32-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 13 դեպքերը: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3, խարդախության 2, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքերը: ՆԳՆ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, բոլոր հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ: Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն: Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Նախ՝ ապրիլի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Մոլորեցնելով միջազգային հանրությանը այդպիսով Ադրբեջանը հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերը ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, նույն օրը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ է բացել Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի հողատարածքներում աշխատող Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։ Իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը շրջափակմամբ պայմանավորված շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Այդ ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին։ Հավելենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից նույն ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ է Շուշիի խաչմերուկում։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 6 պատահար, բոլորը՝ նյութական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 13 վարորդ, 12-ը եղել է անսթափ վիճակում, 33 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: ՆԳՆ ծառայողներն ապրիլի 23-ին և 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի և հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում:Ավելին15:0724.04.23 -
ԱշխարհԼավրովը ժամանել է Նյու ՅորքՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։ «Վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ», - գրել է նա։ Զախարովայի խոսքով՝ Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։ Երկուշաբթի օրը Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց քննարկումներին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության թեմայով։ Երեքշաբթի օրը նա նախագահելու է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի ևս մեկ նիստ՝ բաց քննարկումներ մերձավորարևելյան խնդիրների շուրջ: Սպասվում է, որ Նյու Յորք կատարած այցի ժամանակ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կիրակի օրը Լավրովի ինքնաթիռը Մոսկվայից թռել է Նյու Յորք։ ԱՄՆ-ի իշխանությունները վիզաներ չեն տրամադրել ռուս լրագրողներին։ Լավրովը ԱՄՆ-ի նման պահվածքը որակել է որպես «հիմարություն» և խոստացել, որ Մոսկվան դա «չի մոռանա և չի ների»։ Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, ԱՄՆ-ն ռուսական պատվիրակությանը վիզաների տրամադրումն սկսել է միայն անցյալ շաբաթվա վերջին։ Լավրովն անցյալ չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, որպես երկիր, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, չարաշահում է իր դիրքը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել էր, որ Վաշինգտոնը ոչ բոլոր դիվանագետներին է վիզաներ տրամադրել։ Ռուսական կողմն արդեն երկար տարիներ դժվարությունների է բախվում ՄԱԿ-ի տարբեր մարմիններում աշխատելու համար փաստաթղթեր ստանալու հարցում, առաջին հերթին՝ ամերիկյան։ Մարտի վերջին Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է ԱՄՆ-ի դեմ արբիտրաժի ընթացակարգի շուտափույթ մեկնարկ՝ այս խնդիրը լուծելու համար:Ավելին15:0024.04.23 -
Արցախ20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը հետագայում հանգեցրին նոր ցեղասպանությունների իրականացման․ Արցախի ԱԳՆԱպրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակը։ 1915-1923 թթ. երիտթուրքերն ու քեմալական կառավարությունը մի քանի փուլով իրականացրեցին հայերի զանգվածային կոտորածներ ու բռնագաղթ։ Հայոց ցեղասպանությունը մասն էր Օսմանյան Կայսրության առաջնորդների որդեգրած պանթուրքիզմի քաղաքականության, որը նախատեսում էր նոր տարածքների բռնազավթում՝ բնիկ քրիստոնյա հայերի կոտորածների, թրքացման կամ բռնի տեղահանման միջոցով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը, ցավոք, հետագայում հանգեցրեցին նոր ցեղասպանությունների իրականացման։ Այսօր էլ, այդ դաժան ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ։ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ , շարունակում են հայության դեմ վարել ցեղասպան քաղաքականություն։ Դրա վառ վկայությունն է Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու անմիջական մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։ 44 օր տևած պատերազմի ընթացքում օկուպացվեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, իրականացվեցին բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և ռազմագերիների դաժան սպանություններ, գլխատումներ, սպանվածների մարմինների պղծում և այլ անմարդկային արարքներ։ Շարունակելով Արցախի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանն ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ կանգնեցնելով նրան բնաջնջվելու կամ հայրենիքը հարկադրաբար լքելու երկընտրանքի առջև։ Միևնույն ժամանակ, իր ցեղասպան քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքի առջև և կրկին լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում բոլոր հնարավոր միջոցներով խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել և մշակել է համապատասխան գործիքակազմ՝ կանխարգելելու ցեղասպանությունները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ դրանց կրկնությունը բացառելու նպատակով։ Այսօր հրամայական է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ գործիքակազմի կիրառումն Արցախի ժողովրդի որպես այդպիսին ոչնչացումը կանխելու և նրա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։ Վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնմանը»,-նշված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։Ավելին14:4524.04.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի համար. ԱՄՆ պետքարտուղարությունԱվելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էր արձագանքել Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետ տեղադրելուն: ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորմանն ուղղված ջանքերը։Ավելին14:3724.04.23 -
ՔաղաքականԱՄՆ-ը «խորապես մտահոգված է», բայց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ «այս պահին» չկան«Այս պահին Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ չկան: Թե ինչ կանենք հետագայում, հիմա չեմ կարող ասել»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինը: Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի կողմից անցագրային կետ տեղադրելու կապակցությամբ:Ավելին14:3024.04.23 -
ՔաղաքականՀայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին՝ «կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունը»«Հայաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը»,- Ադրբեջանի ապօրինի գործողություններին այսպես է արձագանքել մեր երկրի արտգործնախարարությունը: Մեր ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը, ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը անվտանգության գոտուց:Ավելին14:2224.04.23 -
Սպորտ«Բարսելոնան» թոփ-7 լիգաների պատմության մեջ բացառիկ ռեկորդ է գրանցելԿիրակի օրը՝ ապրիլի 23-ին, կայացավ Լա լիգայի 30-րդ տուրի «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Չավիի թիմի համար սա 23-րդ չոր հաշվով հանդիպումն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։ Լա Լիգայի մեկնարկային 30 հանդիպումներում կատալոնացիներն ընդամենը 9-ը անգամ են գնդակ բաց թողել դարպասը։ Սա Եվրոպայի թոփ-7 լիգաների պատմության մեջ լավագույն արդյունքն է 30 տուրերի շրջանակում՝ անգլիական, իսպանական, գերմանական, իտալական, ֆրանսիական, պորտուգալական և հոլանդական լիգաների: Նախկինում այս ռեկորդը պատկանում էր «Պորտուին» (10 գոլ 30 տուրում 1991/92 մրցաշրջանում) և «Չելսիին» (10 գոլ 30 տուրում 2004/05 մրցաշրջանում)։Ավելին14:1524.04.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. Ռուսաստանի ԱԳՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին օրերին Լաչինի միջանքցի շուրջ ու հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման հայտարարություն է տարածել. «Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ առաքելության (ԽԱ) պատասխանատվության գոտում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, արդյո՞ք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության մասին է, թե՞ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց ապրուստի համար խոչընդոտներ չստեղծվեն։ Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկարամսյա պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իր համար մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնին»՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության մասնակցությամբ։ Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։Ավելին14:0624.04.23 -
ՄիջազգայինՀարավային Կորեան արգելում է ավելի քան 740 տեսակի ապրանք արտահանել Ռուսաստան և ԲելառուսՀարավային Կորեան խստացնում է հսկողությունը մի շարք ապրանքների՝ Ռուսաստան և Բելառուս արտահանման նկատմամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Նշվում է, որ Հարավային Կորեայի առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ գերատեսչությունը Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս մատակարարումն արգելված ապրանքների ցանկում ավելացրել է ևս 741 անուն ապրանք, որոնք կապված են կիսահաղորդիչների, քիմիական նյութերի, պողպատի, մեքենաների, մեքենաշինության, քվանտային համակարգիչների և այլնի հետ։ Այսպիսով, ապրանքների ընդհանուր թվաքանակը հասել է 798-ի։ Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, այս քայլը ձեռնարկվել է այն մեծ հավանականության պատճառով, որ այդ ապրանքները կօգտագործվեն ներմուծող երկրների կողմից զենքի արտադրության և ռազմական նպատակներով։ Նախարարությունը հավելել է, որ կանցկացնի «բացառիկ դեպքերի» անհատական վերլուծություն, երբ արտահանումը հնարավոր է։ Որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը՝ ապրիլի 28-ին։ Միևնույն ժամանակ ապրիլի 24-ից Ճապոնիան կրկին, երեք տարվա ընդմիջումից հետո, հայտնվել է Հարավային Կորեայի առևտրային գործընկերների «սպիտակ ցուցակում»։ Սա թույլ կտա Ճապոնիա ռազմավարական ապրանքներ արտահանող ընկերություններին ակնկալել փաստաթղթերի պարզեցված ձևակերպում և թույլտվությունների դիտարկման ավելի կարճ ժամանակաշրջան: Ճապոնիայի վերադարձով Հարավային Կորեայի վստահելի առևտրային գործընկերների ցանկն ավելացել է` հասնելով 29 երկրի։ Դրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։Ավելին14:0024.04.23 -
ՔաղաքականԾաղիկները մետաղորսիչով ստուգում են Փաշինյանի անվտանգության համարՓաշինյանի՝ Ծիծեռնակաբերդ այցին ընդառաջ ոստիկանության աշխատակիցները փակել էին քաղաքացիների մուտքը դեպի հուշհամալիր, ՊՊԾ աշխատակիցներն էլ անցել էին խստացված ռեժիմով հսկողության: Պատմության մեջ առաջին անգամ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները ստուգվել են մետաղորսիչ սարքով: Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցը այդ սարքով՝ հատիկ հատիկ շոշափել է ծաղիկները:Ավելին13:4524.04.23 -
ՔաղաքականՍերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինստագրամ»-ի իր էջում ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային: «Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»: Այն շարունակաբար մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»,- գրված է նրա «Ինստագրամ»-ի stories բաժնում: da.jpg (92 KB) Թանկյանն անդրադարձել է նաև ապրիլի 23-ին՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահվան և Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերին: «Ադրբեջանը տեռորիստ պետություն է»,«Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր անօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ»,-գրել է Թանկյանը: daa.jpg (81 KB)Ավելին13:3024.04.23 -
ՔաղաքականՀավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը. ԶաքարյանԹող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում: Երիցս հարգարժան են և փառավորյալ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարեցին հանուն հայրենիքի, հանուն ապրելու իրավունքի, հանուն արդարության ու հավատքի: Ցավալիորեն եղել են ու կան նաև բոլոր ժամանակների դավաճանները, որոնք խաբեությամբ, ագահությամբ, վախկոտությամբ ու տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան, ողբի, կորուստների ու կոտորածների են հասցրել: Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը»:Ավելին13:1524.04.23 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը անցակետ տեղադրեցին Արցախում. ԹևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախում ադրբեջանական անցակետ դնելու հետ կապված Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ թիրախավորեցին Ռուսաստանին։ Հակառուսական հիստերիան հիմա է՛լ ավելի մեծ դոզայով է մատուցվելու։ Այն, որ ՌԴ–ի վարքագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, երկրորդ կարծիք չկա։ Բայց այդ հարցերը մեր կողմից տրվում են լուծումներ գտնելու, այլ ոչ թե թուրքական շահն առաջ տանելու համար։ Լրիվ այլ է պատկերը Փաշինյանի պարագայում։ Ինքն ամբողջությամբ հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ ձգտելով սեփական կաշին փրկել ու հետագայում արևմտյան որևէ երկրում ապաստան ստանալ։ Փաշինյանի հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը դրսից է պատվիրված։ Այն ուղղված է այդ երկրների դեմ, բայց ոտատակ են ընկնում Հայաստանն ու Արցախը։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Պատվիրատուներին էլ։ Ադրբեջանն Արցախում անցակետ է տեղադրում՝ օգտվելով 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանի հետ ունեցած համաձայնությունից։ Եթե Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում և Ալիևից է՛լ ավելի ալիևաբար հայտարարում, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ Ալիևն անցակետ է տեղադրում միջանցքում։ Հայաստանի իշխանությունը հանձնել է Արցախն ու ադրբեջանաթուրքական զույգից ակնկալում է ողորմածություն ՀՀ պլյուս/մինուս 29.800–ի համար։ Այս պայմաններում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ ԵՄ–ը չեն կարող ավելի հայ լինել, քան հայերը։ Մենք պետք է մեր հարցերը ներսում լուծենք, հետո նոր ապավինենք դաշնակիցներին»։Ավելին13:0024.04.23 -
ՀասարակականԷթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ հայ ժողովրդի համար. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և ամբողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու կտտանքների։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ մտավորականներ։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերի առկայությանը՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։ Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ նաև հայ ժողովրդի համար, ինչի ապացույցն են 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում»,-նշված է ուղերձում։Ավելին12:4524.04.23 -
ԻրավականԼոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման որոշում է կայացրել. «Hetq.am»Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալման որոշում է կայացրել։ Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Ռոտենբերգը հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին և չի ներկայացել դատարան, գրում է hetq.am-ը։ Պարբերականի տվյալներով՝ դատարանը ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը, մատուցած ծառայությունների համար, 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։ The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին։ Մինչ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013 թվականներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։ 2022 թվականի մարտին ներկայիս ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի հետ հայտարարել էր «Ուժ հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին։ Բացի այդ, կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին Ռոտենբերգը կլինի իրենց թեկնածուն։ Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները։Ավելին12:3724.04.23