Լրահոս
2023-04-25
-
ՔաղաքականՍարսափահար դավաճանը․ Ավետիք ԻշխանյանԲռնապետիկ-դավաճանը վախենում է․․․Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից և իր հետ տարբեր տեղեր մեկնելիս, ստուգված ջրեր է տանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։Ավելին10:0025.04.23 -
ՍպորտԾանր օրերի հաղթանակները. Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է աշխարհի առաջնությանըՄարզական սխրանքներ են գրանցել նաև մեր ծանրորդները: Եվրոպայի երևանյան առաջնությունում մեր հավաքականն առաջինն էր թիմային պայքարում: 4 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզե մեդալ են նվաճել մերոնք: «Հայլուրի» նկարահանող խումբը հանդիպել է հին աշխարհամասի նորընծա չեմպիոններից Դավիթ Հովհաննիսյանի հետ:Ավելին09:5025.04.23 -
ՀասարակականՍպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:4525.04.23 -
ԱշխարհՍուդանից տարհանվում են Վրաստանի քաղաքացիներըՍուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է. Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։Ավելին09:3025.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԱրցախում սպասում են Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքին:Ավելին09:2025.04.23 -
Որոշ հասցեներում մինչև 4 ժամ գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Գոռավան գյուղի գազասպառողների, «Վեդի քաղաքային մշակույթի տուն», «Վեդի համայնքի Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, սեփականատերեր Բագրատ Խաչատրյանի և Սամվել Նազարյանի գազամատակարարումը:Ավելին00:0025.04.23
2023-04-24
-
Հասարակական«Տկլորացնելու ա, հետո թևիցդ շպրտի». Ծիծեռնակաբերդում ասում են՝ «մեզ ցեղասպանում են՝ խաղաղությամբ»Շարունակվում է հիշատակի մեծ երթը դեպի Ծիծեռնակաբերդ: 108 տարի անց պատմության նույն ողբալի էջն է բացվում՝ «5 րոպե է պակաս նոր ցեղասպանությունից», իսկ «Հայաստանի իշխանությունը զուրկ է ազգային մտածողությունից»: Սրանք մեջբերումներ են մեր քաղաքացիների խոսքերից, որ նրանք ասել են Ծիծեռնակաբերդում «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ: Հիշատակի երթի մասնակիցներին «Հայուր»-ի թղթակիցը հարցրել է՝ ի՞նչ մտքերով եք մոտենում 1.5 միլիոն հայերի հիշատակի անմար կրակին:Ավելին23:4524.04.23 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը թքած ունի հորդորների, դատապարտումների վրա. 108 տարի անց նոր ցեղասպանության վտանգ կաԱդրբեջանական անցակետի տեղադրումը նոր ցեղասպանության, հայաթափման նոր վտանգ է գուժում: Ծիծեռնակաբերդում Ադրբեջանի նոր սադրանքին անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, կոչ արել արցախցիներին ամուր մնալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանը, արձանագրելով, որ բռնության ցանկացած դրսևորում խաթարում է խաղաղության գործընթացը, ասել է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարց այս պահին չի քննարկվում Վաշինգտոնում:Ավելին23:3024.04.23 -
ՔաղաքականՍրբապղծություն Ծիծեռնակաբերդում. «լակոտներն ասում են՝ չես բարձրանա»Առավոտյան ավելի քան երկու ժամ քաղաքացիներին թույլ չեն տվել մոտենալ անմար կրակին: Սովորական մահկանացուների երթը ընդհատվել է, որպեսզի Հայաստանի աշխարհիկ իշխանության առաջին դեմքերը անվտանգ պայմաններում հարգանքի տուրք մատուցեն: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ մետաղորսիչ սարքով հատիկ-հատիկ ստուգվել են նահատակների հիշատակին խոնարհված ծաղիկները, դրանց մի մասը հեռացվել է:Ավելին23:1524.04.23 -
ՏարածաշրջանԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության դեմ պատժամիջոցներ են սահմանվելՄեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության դեմ: Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության՝ անցած տարվա աշնանը Իրանում բողոքի ցույցերը ճնշելու համար իրանցի 4 հրամանատարներ զենք են օգտագործել, բռնություն գործադրել, խոշտանգումներ իրականացրել:Ավելին23:0024.04.23 -
ԱրցախՇուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ․ Արցախի պետնախարարԱրցախը Հայաստանին կապող մայրուղուՀՀ-ի հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում: Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում: Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ»,-գրել է նա:Ավելին22:5224.04.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արելԹուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։ Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր և ազատ օրեր»։Ավելին22:4524.04.23 -
ՀասարակականՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժածԱպրիլի 24-ին, ժամը 16։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 8 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին22:3724.04.23 -
Քաղաքական«Պրծել ենք», ի՞նչ բարելավում.ցավոտ սադրանք՝ արևելյան սահմանին, հուղարկավորություն՝ արևմտյան սահմանինՍյունիքում հայկական դիրքերի բարելավման մասին հայտարարած Գլխավոր շտաբի պետին Տեղից հակադարձում են՝ գյուղ ներխուժած թուրքը ոչ մի տեղ չի նահանջել, բարելավումը ո՞րն է: Այսօր Էդվարդ Ասրյանը չի ցանկացել խոսել Սոթքում հակառակորդի հրադադարի խախտման մասին, որի պատճառով երեկ զոհվել է ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը: Հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին:Ավելին22:3024.04.23 -
ՀասարակականՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներԱպրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը: Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Վ. Ա.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին22:1524.04.23 -
ԱշխարհՄի շարք երկրներ իրենց դիվանագետներին տարհանել են ՍուդանիցՍուդանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բախումների պատճառով մի շարք երկրներ տարհանել են իրենց դիվանագետներին և քաղաքացիներին: Դիվանագիտական անձնակազմին Սուդանից դուրս բերելու մասին ապրիլի 23-ին հայտնել են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման գործողություններ են իրականացրել նաև Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և այլ երկրներ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: ԱՄՆ-ն գրեթե 100 մարդու տարհանել է երեք ուղղաթիռներով: Խարթումում ԱՄՆ դեսպանատունը փակ է: Դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին տարհանելն առայժմ ապահով չէ: Մեծ Բրիտանիային հաջողվել է օդանավով տարհանել բրիտանացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին: Ըստ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիի՝ երկրի մնացած քաղաքացիներին տարհանելու տարբերակները «խիստ սահմանափակ են»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացիներով ինքնաթիռը Ջիբութի է ժամանել կիրակի օրը, ևս մեկ տարհանման գործողություն է իրականացվել այսօր՝ ապրիլի 24-ին: Ընդհանուր առմամբ, ըստ Ֆրանսիայի կառավարության, Սուդանից տարհանված մարդկանց թիվը 388 է: Ֆրանսիական ինքնաթիռում են եղել նաև Նիդերլանդների քաղաքացիներ: Գերմանիայի բանակը հայտարարել է, որ երեք ինքնաթիռներից առաջինը Սուդանից մեկնել է Հորդանան՝ տանելով 101 մարդու: Իսկ Իսպանիայի ինքնաթիռում եղել են Արգենտինայի, Կոլումբիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի և Սուդանի քաղաքացիներ: Ապրիլի 22-ին ևս մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Պակիստանը և Կանադան, տարհանել են իրենց քաղաքացիներին: Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև թեժ մարտերը շարունակվում են: Իշխանության համար պայքարի ընթացքում ռմբակոծվել են Խարթումը և հարակից քաղաքները: Հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել:Ավելին22:0024.04.23 -
ԱրցախՀրադադարի ռեժիմի խախտում՝ ԱրցախումՌուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։Ավելին21:4524.04.23 -
ՀասարակականԿոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էինՀայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Porsche Cayenne-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Զորոյանը: Վթարի հետևանքով Ա. Զորոյանն ու նրա ուղևորուհի, Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հասմիկ Զորոյանը՝ ով Ա. Զորոյանի դուստրն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորուհիներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Դուխիկ Գասպարյանն ու 37-ամյա Գայանե Թամրազյանը տեղում մահացել են: Մահացածներից մեկի դին մեծ դժվարությամբ մոտ 350 մ խորությամբ ձորակից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներից մեկը Ա. Զորոյանի մայրն է, մյուսն էլ կինը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հատնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, ում դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ Սարգիս Բիձյանի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։ Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս էին բերել և մոտել դիատարին։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։Ավելին21:3024.04.23 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։Ավելին21:2224.04.23 -
ԱրցախԱդրբեջանը փակել է Արցախի մուտքը. ՌԴ-ն «լրացուցիչ ջանքերի» անհրաժեշտության մասին է հայտնումԱրցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջից ստացվող վերջին կադրերը վկայում են, որ ադրբեջանցիները ավարտում են անցակետի շինարարությունը այնտեղ: Կիրակի հայտնի դարձավ, որ Բաքուն, ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Կոռնիձորից 5-6 կիլոմետր հեռու: Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի դատապարտող հայտարարությունները, արտահայտած ցավն ու ափսոսանքը, լուրջ մտահոգություններն ու կոչերը չեն կանգնեցրել Ալիևին, որը արդեն 134 օր շրջափակման մեջ է պահում Արցախը:Ավելին21:1524.04.23