Լրահոս
2023-04-24
-
ՔաղաքականԹուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր գործոն կարող է դառնալ Հայաստանի զարգացման համար. Հակոբյան«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր բոլորս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, միլիոնավոր հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին ու հայրենազրկվեցին։ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունը, շարունակում է անպատիժ մնալ։ Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, շատերին թվում է, թե 1915-ի ոճրագործությունն իր ճիշտ անունով կոչելը միայն պատմականարդարություն վերականգնելու հարց է։ Իրականում, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար նախևառաջ անվտանգության խնդիր է, և դրա լավագույն ապացույցը վերջին երեք տարիների իրադարձություններն են, Թուրքիայի բացահայտ թշնամական կեցվածքն ու անթաքույց աջակցությունն Ադրբեջանին` այդ թվում տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու միջոցով։ Այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանություններն այսօր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին, ինչ-ինչ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ՝ հիմքում բացարձակապես չդնելով արդարության վերականգնման, արժանապատվության պահպանման հարցերը, առանց որի ոչ մի գործընթաց չի կարող իրական ու երկարաժամկետ արդյունք ապահովել։ Այս բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է, ինչը վաղուց անհնար է մեկնաբանել՝ որպես չհասկանալու, չգիտակցելու հետևանք միայն։ Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը, բայց մի էական տարբերությամբ՝ այսօր մենք անկախ պետություն ունենք՝ թեև վիրավոր, հյուծված ու դաժան փորձությունների միջով անցած։ Զուգահեռաբար, Թուրքիան շարունակում է հայերից ազատվելու իր ցեղասպան նպատակները կյանքի կոչելու քաղաքականությունը, ինչից խուսափելու իրական երաշխիքը հենց Հայաստանի Հանրապետության գոյությունն է, բնականոն ընթացքն ու արժանապատիվ կեցվածքը, ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորումը։ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու բնականոն կապերի հաստատումը կարևոր գործոն կարող են դառնալ մեր պետության զարգացման համար, բայց այդ ամենը հնարավոր կլինի Թուրքիայի՝ հարկադրանքի քաղաքականությունից ու թշնամական կեցվածքից հրաժարվելու, սեփական պատմությանն առերեսվելու պարագայում միայն»,- ասվում է ուղերձում:Ավելին11:0024.04.23 -
ՔաղաքականՓաշինյանն Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց և ուղղորդեց նոր ագրեսիայի․ ԱբրահամյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120հզ. մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ինչու՞ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի: ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է: Ճիշտ է` Փաշինյանն իր պատասխանատվությունը ո´չ էլ Հայաստանի մասով է իրականացնում, հակառակ դեպքում 2-3 տարվա մեջ ՀՀ տարածքային ամբողջականությունն այսպես չէր ոտնահարվի, Ադրբեջանը մեր երկրի տարածք չէր մխրճվի, այսքան զոհեր չէր լինի: Ինչ վերաբերվում է միջազգային դերակատարներին, ապա յուրաքանչյուրի մոտեցումը ելնում է սեփական առաջնահերթություններից ու դեռ պարզ չէ, թե ինչքանով կնպաստի իրավիճակի հանգուցալուծմանը»,- գրել է պատգամավորը:Ավելին10:5224.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանցիների տեղադրած անցակետը պետք է օդ հանվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադաիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Այսպես կոչված Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիևի ճակատագրական սխալն էր։ Ադրբեջանը պայմանավորվածություն է խախտել, և ուշ թե շուտ պատասխան է տալու իր այդ արարքի համար։ Որովհետև ոչ ոք չի ընդունելու Ալիևի ինքնիրավչությունը։ Ոչ ոք չի ներելու իր անձն ամենքից ու ամեն ինչից վեր դասելու նրա մոլուցքը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը երկար էր գնում դեպի այդ սխալը։ 44-օրյա պատերազմին հաջորդած առաջին ամիսներին նա դեռ կարողանում էր որոշակի ինքնատիրապետում ցուցաբերել։ Սակայն փառամոլությունն ու սեփական ստերին հավատալու՝ շատ շատերի մոտ տարածված սոովորույթը չարիք դարձան նաև Ալիևի համար, և նա կորցրեց կապն իրականության հետ։ Այն, որ Ադրբեջանին, ծանր օրեր են սպասվում, ես որևէ կասկած չունեմ։ Ասվածը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի համար ամեն ինչ լավ է լինելու։ Մեր բարեկեցեության համար մենք պետք է պայքարենք։ Իսկ այսօրվանից սկսած այդ պայքարն այլևս բացառում է առանց պատերազմի որևէ խնդիր լուծելու հնարավորությունը։ Համենայն դեպս, ադրբեջանցիների տեղադրած անցակետը պետք է օդ հանվի։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Բայց, երբ ասում եմ, որ մեզ համար էլ կարող է լավ չլինել, ամենևին պատերազմը նկատի չունեմ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմը, որի հիմնավորումը Ալիևն այդքան խնամքով մատուցեց մեզ այսօր, Հայաստանի ու Արցախի միակ շանսն է։ Իրական դժբախտությունն այնժամ կլինի, եթե մենք հրաժարվենք այդ պատերազմից։ Այդ դեպքում կորցրածը վերականգնելու փոխարեն մենք ունեցածն էլ կկորցնենք և Ադրբեջանի հետ միասին ուրիշների բաժինը կդառնանք։ Որովհետև պատերազմում պարտվելուց շատ ավելի վատ բան էլ կա։ Կապիտուլյացիան է»։Ավելին10:4524.04.23 -
ՍփյուռքԹբիլիսիում Ջահերով երթ է եղել«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, նախօրեին Իսանի կայարանի մոտից, ժամը 19։30-ից մեկնարկել է ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:Ավելին10:3024.04.23 -
ԱրցախԱդրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը․ Արցախի պետնախարարԱրցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է այսօրվա միջադեպին ու նշել, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ։ «Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ: Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում: Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց: Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»,-գրել է նա։Ավելին10:2224.04.23 -
ՔաղաքականՀայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության պարագայում թշնամին չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին. Արթուր Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ այս օրը, բնիկ ժողովուրդներին սպանդի ենթարկելով, ազգային պետություն կառուցելու քաղաքականությունը Թուրքիայում հասավ բարձրակետին։ Այդ քաղաքականության արդյունքում միլիոն ու կես հայեր սպանվեցին, իսկ մյուսները վտարվեցին իրենց հայրենի բնօրրանից։ Այսօր մենք ոչ միայն սգում ենք ու ոգեկոչում միլիոնավոր հայրենակիցների հիշատակը, այլև ի լուր աշխարհի փոխանցում ենք մեր հաստատակամությունը, որ այլևս երբեք թույլ չենք տալու, որպեսզի նման ողբերգությունները կրկնվեն։ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց՝ իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի մեկ այլ հատվածն այսօր էլ կանգնած է ցեղասպանության ու տեղահանության վտանգի առաջ։ Կասկած չկա, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության պարագայում թշնամին, որքան էլ իրեն հաղթած ու ուժեղ պատկերացնի, չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին, սեփական հայրենիքում ապրելու և արարելու մեր աստվածատուր իրավունքը։ Ուստի ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է․ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ մենք մեր միասնության ձայնն ենք բարձրացնում։ Խորապես համոզված եմ, որ այդ միասնությունը մեզ դարձնելու է ավելի ուժեղ ու տոկուն, զորացնելու և զարգացնելու է մեր Հայրենիքը՝ երաշխավորելով մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան»։Ավելին10:1524.04.23 -
ՔաղաքականԱյսօր ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով, հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում: Ավելի քան մեկ դար անց կարելի է արձանագրել, որ ցեղասպանության ոճրագործության դատապարտման և ճանաչման գործում միջազգային հանրության ցուցաբերած համերաշխության դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցների կողմից համապատասխան բանաձևերի ու հռչակագրերի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ՀՀ կողմից հեղինակվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերի միաձայն ընդունումը: Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը և անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը։ Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում: Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին»,- ասվում է հայտարարությունում:Ավելին10:0724.04.23 -
ՔաղաքականՄեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին. Գարեգին ԲՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։ Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը։ Թող Երկնավոր Տերը խաղաղություն ու բարօրություն պարգևի Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, և թող հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկնային շնորհները և սերը բաշխվեն համայն մեր ժողովրդին ու ողջ մարդկությանը այսօր և միշտ. ամեն», նշված է ուղերձում։Ավելին10:0024.04.23 -
ՔաղաքականԲայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին․ Սերժ ՍարգսյանԲայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին․ Սերժ ՍարգսյանԱվելին09:4524.04.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան 1-ին նրբ․ 1, 26, 26Գ շենքեր, Բաղրամյան փողոցի լուսավորություն, Այգեձորի փ. 39-65 առանձնատներ, Դարաբաղի փ. 42 առանձնատուն, Աբգար Թագավորի փ. 41 առանձնատուն, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49/1, 49, 47/3 շենքեր, Էմինի փ. 82, 92/1, 92/2 շենքեր, Սարի Թաղ 18-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3, 4, 5 փողոցների բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 73, 75, 79, 77 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի նրբանցք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ նախկին N 7 բաղնիքի շենք, տոնավաճառ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, շուկա և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի 2-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուլիքևխյան փ. 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31 շենքեր, թիվ 141 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 153, 202, 203 առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 2, 8/8, 8/10, 10 առանձնատներ, Պետական Առողջապահական գործակալության շենք, թիվ 5 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Լուկաշին և Խանջյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արարատյան, Սարիբեկ Վարդանյան փողոցներ մասնակի, Արմաշ և Երասխ գյուղեր մասնակի, 12։00-14։00 Դալար գյուղ մասնակի, 14։00-16։00 Եղեգնավան գյուղ, Վայոց Ձորի մարզ՝ 10:30-12:30 Վայք քաղաք՝ Շահումյան, Երկրաբանների, Արշավիր Մելիքյան, 26 կոմիսարների փողոցներ մասնակի և Ջերմուկի խճուղի մասնակի, 11:00-13:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11։00-16։00 Ներքին Պտղնի և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 11։00–16:30 Մարտունի քաղաք՝ Սայաթ-Նովայի, Երևանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզ՝ 10։00–12:00 Վանաձոր քաղաք՝ Սարի թաղ, Դարպաս գյուղ, 11:00-17:00 Դանուշավան, Օձուն, Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ, Հագվի գյուղեր, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկ քաղաք՝ Տուֆագործների փողոց: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3024.04.23 -
ՔաղաքականՖրանսիայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման մասինԼաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Նախարարության խոսնակը հայտարարել է. «Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կյանքի կոչել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշմամբ նախատեսված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրավական ուժ ունեն։ Դատարանը պահանջում է վերականգնել բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և բնակչությանը ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ»:Ավելին08:4724.04.23 -
ՀասարակականՃՏՊ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում. կան տուժածներԱպրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1974 թ.), «VAZ-2107» (վարորդ՝ Գ. Ջ., ծնված 1995 թ.), «Nissan Fuga», «Kia Optima», «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմքենայի ուղևորներ Կ. Հ.-ն, Ջ. Ա.-ն և Հ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին00:0024.04.23
2023-04-23
-
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով ս.թ. ապրիլի 23-ին ժամը 14:00-ից մինչև 17:00-ն կդադարեցվի Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին23:4523.04.23 -
ՍպորտՄեսսին ընտանիքի հետ մեկնել է ԲարսելոնաՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ երեկ՝ ապրիլի 22-ին, մեկնել է Բարսելոնա։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, փոխանցում է Armsport.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա Մեսսին գաղտնի դռնով լքել է տեղի օդանավակայանը՝ լրատվամիջոցների դիտակետում չհայտնվելու համար։ Մեսսիի ընտանիքը Բարսելոնա է մեկնել մեծ ուղեբեռով։ Հաղորդվում է, որ նրանց հետ եղել է 15 ճամպրուկ։Ավելին23:3023.04.23 -
ՍպորտՀայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն էԾանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ հավաքականները միասին վերցրած նվաճեցին 13 մեդալ: Երևանում ընթացող առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը: Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր:Ավելին23:1523.04.23 -
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը ՍուդանումՀռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունները Սուդանում և աղոթել Սուդանի ժողովրդի համար: «Իրավիճակը Սուդանում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, ուստի կրկին կոչ եմ անում շուտափույթ դադարեցնել բռնությունները և վերսկսել երկխոսության ճանապարհը: Ես հրավիրում եմ բոլորին աղոթել մեր սուդանցի եղբայրների և քույրերի համար», - հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին, հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մեկ շաբաթ առաջ պոնտիֆիկոսը նույնպես մտահոգություն էր հայտնել Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով Սուդանի ժողովրդին մոտ լինելու մասին: Նա աղոթքի կոչ է արել, որպեսզի «հաղթանակի երկխոսությունը վերադառնա խաղաղության և համերաշխության ուղի»:Ավելին23:0023.04.23 -
ԱշխարհԿոլումբիայում հանքահորում պայթյունի հետևանքով 7 հանքափոր է զոհվելԿոլումբիայում հանքահորում պայթյունի հետևանքով 7 հանքափոր է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բոգոտայից 90 կմ հեռավորության վրա։ Փրկարարները նախ հայտնաբերել են 3 դի, իսկ հաջորդ օրը՝ եւս 4-ի։Ավելին22:4523.04.23 -
ՍպորտԸմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի հաղթող էՕլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է Եվրոպայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով:Ավելին22:3023.04.23 -
Հասարակական58 համարի ավտոբուսը վթարվել է. կա 4 վիրավորԱյսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ավտոշուկայի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Ավելին22:2223.04.23 -
Հասարակական«Nissan Juke»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներԱպրիլի 23-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին, ուղևորներ Ռ. Ա.-ին (ծնված 1977 թ․) և Շ. Ս.-ին (ծնված 1990 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Հ.-ն (ծնված 1981 թ․)՝ Թալինի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։Ավելին22:1523.04.23