Լրահոս
2023-04-24
-
ՔաղաքականԵԺԿ-ն հորդորում է Թուրքիային՝ ընդունել անցյալի իրողություններըԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ. «Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։ Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։Ավելին19:3724.04.23 -
Տարածաշրջան108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք դեռ քայլում. Կարո ՓայլանԹուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ անդամ Կարո Փայլանը ապրիլի 24-ի վերաբերյալ ծավալուն գրառում է արել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ստորև ներկայացնում ենք այն. «Հայոց ցեղասպանությունն սկսվել է 108 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին հարգանքով հիշատակում եմ։ Աստված իրենց հոգին թող լուսավորի։ Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին։ Ի դեմ Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը։ Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվեց հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ Հոգին թող լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք։ 108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք մենք ապրում»։Ավելին19:3024.04.23 -
ՔաղաքականՀակարիի կամրջի փակվելուց հետո Մեծ Շենը մնացել է երկկողմանի շրջափակման մեջ. «News.am»NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով Մեծ Շեն գյուղը մնացել է երկկողմանի շրջափակման մեջ: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: «Կապը կտրվել է եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի հետ: Երկկողմանի փակուղու մեջ ենք, եթե մի խնդիր առաջանա, ապա չգիտենք՝ ինչ ենք անելու: Ունենք բնակիչներ, որոնք մնացել են Գորիսում եւ չեն կարողանում վերադառնալ գյուղ: Մի հատ փոքր երեխա՝ 3 տարեկան, մայրը գյուղում է, երեխան՝ Գորիսում իր ավագ քրոջ եւ եղբոր հետ»,- պատմեց Դավիթ Դավթյանը: Գյուղապետի խոսքով՝ կամրջի փակվելուց հետո գյուղում այժմ անորոշություն է. «Ամենացավալին այն է, որ գյուղում մի բուժքույր ունեինք, նա էլ է մնացել Գորիսում: Եթե հանկարծ բնակիչներից մեկը վատանա առաջին օգնություն էլ չենք կարող ցուցաբերել: Գյուղում հիվանդներ էլ կան, մեծահասակներ էլ կան, վախի զգացում ունեն, դրանից ավելի են վատանում»: Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:Ավելին19:1524.04.23 -
ՔաղաքականՉեմ զարմանա, որ պարզվի՝ Նիկոլի այսօրվա տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ. ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։ 2018-ից մինչև 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։ Որպես օրինակ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում։ 44-օրյա պատերազմից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առեւտրային», չորրորդական, իներցիոն։ Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։ Նրանում չկան ոչ միջազգային ճանաչման գերակայությունը, ոչ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատականը։ Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարեւորության մասին թեզը, քանզի մի կողմից նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը եւ հետեւողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։ Նիկոլը ոչ հիշում է, ոչ պահանջում։ Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։ Հ.Գ. Չեմ զարմանա, որ պարզվի. Նիկոլի այսօրվա տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ»։Ավելին19:0024.04.23 -
ՄիջազգայինԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ. ԲորելԵվրամիությունում դեռ չեն պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Այսօր մենք այն վիճակում չենք, որ ավարտենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի պատրաստումը: Մենք կշարունակենք քննարկումները», - նշել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանյան ատոմային էներգետիկայի բնագավառի դեմ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստի հիմնական թեման լինելու է Ուկրաինան։ Խորհրդի նիստի նյութերում ասվում է, որ նախարարները կքննարկեն ռազմական աջակցությունը, պատժամիջոցները, պարենային անվտանգության հարցերը, խաղաղության ուկրաինական բանաձևը։ Առանձին կետով նախարարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների «աշխարհաքաղաքական հետևանքների հետ կապված ԵՄ գործողությունների պլանի իրականացումը»։Ավելին18:4524.04.23 -
ՄիջազգայինԻսրայելական հրետանին հարձակում է գործել ալ-Կունեյտրայում սիրիական զորքերի դիրքերի վրա. ԶԼՄ-ներԻսրայելական զորքերն այսօր կրակ են բացել սիրիական դիրքերի ուղղությամբ ալ-Կունեյտրա քաղաքից դեպի հյուսիս, որը գտնվում է օկուպացված Գոլանի բարձունքների մոտ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ ըստ սիրիական Al-Watan թերթի տեղեկատվության` իսրայելական հրետանին արձակել է ավելի քան 20 ռեակտիվ հրթիռ։ Սիրիացի զինվորականների շարքերում կորուստների և նյութական վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հարձակումը կատարվել է վաղ առավոտյան, արկերը պայթել են Խոդր ավանի մոտ։ Ականատեսները հայտնել են, որ ուժեղ պայթյուն են լսել։ Վերջին անգամ այդ շրջանին հարված է հասցվել անցյալ տարվա մայիսին իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից: Այդ ժամանակ զոհվել է «Ազգային պաշտպանության ուժերի» աշխարհազորային, որը կռվում էր սիրիական բանակի կողմից։ Ալ- Կունեյտրա քաղաքը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը միակողմանի կարգով հռչակել է հրեական պետության ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ Բռնակցումը 1981 թվականի դեկտեմբերի 17-ին անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևով:Ավելին18:3024.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 «Երանի թե միայն չունենայինք իշխանություն». տագնապի ու պահանջի երթԱվելին18:3024.04.23 -
ՀասարակականՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա տուժածԱպրիլի 24-ին՝ ժամը 14։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1981 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:Ավելին18:1524.04.23 -
Քաղաքական5 րոպե ենք պակաս նոր ցեղասպանությունից. Ծիծեռնակաբերդում՝ կրկնակի ցավովԱվելին18:0024.04.23 -
Որոշ հասցեներում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Գոռավան գյուղի գազասպառողների, «Վեդի քաղաքային մշակույթի տուն», «Վեդի համայնքի Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, սեփականատերեր Բագրատ Խաչատրյանի և Սամվել Նազարյանի գազամատակարարումը:Ավելին17:4524.04.23 -
ՀասարակականԱվանում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում և Դավթաշենում գազի սուր հոտ է զգացվելԱպրիլի 24-ին՝ ժամը 15։28-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ: Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ժամը 16:30-ին Գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։Ավելին17:3024.04.23 -
ՏարածաշրջանՎրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌազմական համագործակցությունն ամրապնդելու մասին են պայմանավորվել Ադրբեջանի ու Վրաստանի արտգործախարարները: Բաքվում Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել Բաքվում: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Իլհամ Ալիևին, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության մարտահրավերները:Ավելին17:1524.04.23 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը: Ըստ թուրք դիվանագետի՝ սա պատմական իրողությունները «խեղաթյուրելու» փորձ է։ «Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- ապրիլի 24-ին Twitter-ում գրել է Չավուշօղլուն։ Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը. «Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ տարվեցին մահվան երթերով՝ ողբերգություն, որը մեկընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Երբ մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է հանդիպել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և երաշխավորելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք նորից տանք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»:Ավելին17:0724.04.23 -
Հասարակական1 զոհ, 3 վիրավոր․ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan-ը և VAZ-ըԱյսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։ 1 հոգի տեղում մահացել է։ 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։Ավելին17:0024.04.23 -
ՄիջազգայինՍուդանում տիրող իրավիճակի պատճառով Բայդենը պատրաստ է լրացուցիչ ուժեր ուղարկել տարածաշրջանԱմերիկացի զինծառայողները կմնան Ջիբութիում՝ Սուդանում ստեղծված իրադրության պատճառով ապահովելու ԱՄՆ պետական ծառայողների անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են ուղարկվել տարածաշրջան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`ապրիլի 23-ին Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին հասցեագրված նամակում: «Իմ հրամանով ԱՄՆ զինված ուժերն իրականացրել են Սուդանի Խարթում քաղաքից ամերիկյան (դիվանագիտական) անձնակազմի և այլ անձանց տարհանման գործողություն՝ ի պատասխան Սուդանի անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման: Այդ գործողության իրականացման և օժանդակման համար ԱՄՆ զինծառայողները համապատասխան մարտական տեխնիկայով ուղարկվել են Ջիբութի, Եթովպիա և Սուդան: ԱՄՆ զինված ուժերը կմնան Ջիբութիում՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների (դիվանագիտական) անձնակազմին և այլ անձանց այնքան ժամանակ, մինչև անվտանգային իրավիճակն այլևս չպահանջի նրանց ներկայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են տեղակայվել տարածաշրջանում», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահը պետք է Կոնգրեսին իրազեկի նման դեպքերում զինված ուժերի օգտագործման մասին։ Ինչպես պարզաբանել է Բայդենը, տարհանման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «երկրի ներսում և արտերկրում Միացյալ Նահանգների քաղաքացիների անվտանգության ապահովման համար իր պատասխանատվությունը», ինչպես նաև ելնելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից և հաշվի առնելով գլխավոր հրամանատարի և գործադիր իշխանության ղեկավարի սահմանադրական լիազորությունները։ Իր հերթին, ապրիլի 23-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել էր, որ Քենիա է ուղարկվել փորձագետների խումբ՝ համակարգելու մարդասիրական օգնության առաքումը Սուդանում տիրող իրադրության կապակցությամբ։ Նա հավելել է, որ իր գերատեսչությունն աշխատում է ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ որոշելու համար առաջնահերթ կարիքները և լուծելու մարդասիրական բեռի առաքման հարցերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Սուդանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բախումների պատճառով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ տարհանել են իրենց դիվանագետներին և քաղաքացիներին:Ավելին16:4524.04.23 -
ՔաղաքականԼաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Անցակետ դնելը, կարծում եմ, արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը, իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը», - ասել է Կիրակոսյանը»:Ավելին16:3724.04.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, ուժգնությունը՝ 3,7 մագնիտուդԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Էպիկենտրոնը, ըստ տեղի լրատվամիջոցների, եղել է Գանձակում՝ Զաքաթալայից 8 կմ հեռավորության վրա։ Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,7 մագնիտուդ։ Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։Ավելին16:3024.04.23 -
ՀասարակականԱվտովթար Երևանում․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Սամվել Սաֆարյան 11/1 հասցեի դիմաց բախվել են 21-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Նորայր Սուքիասյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել երկաթե սյանը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախախարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին16:1524.04.23 -
ՏարածաշրջանՄոսկվայի մարզում ընկած ԱԹՍ-ն ուկրաինական արտադրության է. ՏԱՍՍՄոսկվայի մարզի Բոգորոդսկիի շրջանի անտառային գոտում ընկած անօդաչու թռչող սարքն ինքնաթիռային տիպի է և ուկրաինական արտադրության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում։ «Նախնական տվյալներով՝ հայտնաբերված անօդաչուն ինքնաթիռային տիպի հետախուզական-հարվածային ԱԹՍ է, քաշը` մինչև 90 կգ: Այն ուկրաինական արտադրության և մշակման է, կարող է թռչել մինչև 900 կմ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Ներկայում շարունակվում են անօդաչու թռչող սարքի բոլոր պարամետրերն ու բնութագրերը պարզելու աշխատանքները։ Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ապրիլի 23-ին Բոգորոդսկիի շրջանում «Զարյա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունից ոչ հեռու հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ զինված պայթուցիկ նյութով:Ավելին16:0024.04.23 -
ՀասարակականՇախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդըԻմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆեյսբուք»-ի իր էջում շախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը: «Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ: Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ: Մի իմաստուն ասացվածք կա. «Կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել»: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- գրել է նա:Ավելին15:4524.04.23