Լրահոս
2023-04-26
-
ԱռողջապահականԿարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 16 բուժառու տեղափոխվել է ՀայաստանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։Ավելին12:1526.04.23 -
ՔաղաքականԵկեղեցուն արգելելու են քննադատել իշխանությանը. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում, որոնք վարչական պատժի սպառնալիքով կարգելեն կրոնի սպասավորների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հրապարակային ելույթներն այդ թեմաներով»:Ավելին12:0726.04.23 -
ՀասարակականՊետք է թաղման բյուրոյի ղեկավարի հետ խոսեինք, գտնեինք դագաղագործների. Թերեզա Հովհաննիսյանը՝ մասնագիտական քայլերի, դժվարությունների և «չի կարելիների» մասինՈւնե՞ք չի կարելիներ, որոնք չեք անի հանուն նյութի։Ավելին12:0026.04.23 -
ՏարածաշրջանՎրաստանի քաղաքացիների գրեթե 90 տոկոսը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանըՎրաստանի քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատում Հանրապետության եվրաինտեգրումը: IRI ինստիտուտի հարցման համաձայն ՝ հարցվածների 89 տոկոսը կողմ է Եվրամիությանը անդամակցելուն, ինչը պատմական առավելագույնն է տվյալ ցուցանիշի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է gazeta կայքը՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիան»: Ինչպես նշվում է, պետության Եվրամիությանը անդամակցելուն ամբողջությամբ հավանություն է տալիս հարցվածների 75 տոկոսը, ևս 14 տոկոսը մասնակիորեն համաձայն է հանրապետության ինտեգրմանը: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին Վրաստանի անդամակցության աջակցությունը նախորդ հարցման համեմատ աճել է 4 տոկոսով: Ընդ որում, հարցվածների 34 տոկոսը վստահ է, որ Վրաստանին խանգարում է անդամակցել «քաղաքական անկայունությանը», ևս 17 տոկոսը խնդիրը տեսնում է Եվրահանձնաժողովի հանձնարարականները չկատարելու մեջ, 13 տոկոսը հիմնական խոչընդոտ է համարում ներքին ընդդիմության քայլերը և միայն 11 տոկոսն է տեսնում ԵՄ երկրների կողմից հանրապետության ինտեգրման դիմադրությունը:Ավելին11:4526.04.23 -
ՀասարակականԾեծի է ենթարկվել ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Գ․ Աթոյանին ու Վ․ Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Լ․ Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է (զինկոմ)։Ավելին11:3726.04.23 -
ԱշխարհԼիբիայի բանակը փակել է Սուդանի հետ սահմանըԼիբիայի ազգային բանակն այսօր փակել է Սուդանի հետ սահմանը՝ հարևան երկրում բանակի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) միջև շարունակվող բախումների պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Լիբիայի բանակը որոշում է ընդունել փակել Սուդանի հետ սահմանը, ինչպես նաև օգնական ուժեր է ուղարկել Քուֆրա քաղաք (խմբ.՝ երկրի հարավ-արևելքում, Սուդանի հետ սահմանից ոչ հեռու)՝ մոբիլիզացնելով իր ուժերը տարածաշրջանում», - մեջբերում է Al-Marsad տեղեկատվական հարթակը Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարության իր աղբյուրի խոսքը։ Երկրների միջև պետական սահմանի երկարությունը 382 կմ է, Լիբիայի տարածքն այս տարածաշրջանում օգտագործվում է զինված խմբավորումների և քրեական հրոսակախմբերի կողմից, որոնք զբաղվում են մաքսանենգությամբ և մարդկանց վաճառքով։ Սահմանային անցակետը գտնվում է Լիբիայի ազգային բանակի վերահսկողության ներքո: Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով: Երկրի երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միացյալ զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հարցերի հետ, ինչպես նաև այն հարցի հետ, թե ով պետք է դառնա բանակի գլխավոր հրամանատարը՝ պրոֆեսիոնալ զինվորականը, որին կողմ է ալ Բուրհանը, թե՞ ընտրված քաղաքացիական նախագահը, որին կողմ է Դագալոն: Ապրիլի 15-ին նշված երկու կառույցների միջև սկսվել են բախումներ Մերովե քաղաքի ռազմակայանի մերձակայքում և Խարթումում։ Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է ավելի քան 600 մարդ։ Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հակամարտության զոհ է դարձել 459 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4 075-ը:Ավելին11:3026.04.23 -
ԻրավականԲնակարանային գողության փորձ՝ Նոր Երզնկա գյուղում․ ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին11:1526.04.23 -
Արտաքին քաղաքականությունԵրևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջևԱպրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մասնավորապես, վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Կողմերը ընդգծել են միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը: Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին: Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։Ավելին11:0726.04.23 -
ՏարածաշրջանԷրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի ցավի պատճառով, հայտնում է Ռիա Նովոստին: Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է, մինչ լրագրողը սկսել է հարց տալ կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ «Առաջին հերթին ես բոլորիդ առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։ Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի գլխավոր հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քլչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը:Ավելին11:0026.04.23 -
Թաիրով գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այն ինքնամարվել էԱպրիլի 25-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Ե. Քոչարի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են տանիքի մեկուսիչ շերտը (2 քմ) և մալուխ (2 գմ)։Ավելին10:4526.04.23 -
ՔաղաքականԽնդիրը շատ հստակ է` անցակետ չպետք է լինի ու վերջ. Տիգրան Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում: Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա: Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»:Ավելին10:3026.04.23 -
Քաղաքական«Ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ... ու իսկական ստեր, ստեր, ստեր. «7or.am»Բաներ կան, որոնցում, անկասկած, հաջողում է Նիկոլ Փաշինյանի թիմը: Կռահեցիք՝ ստեր փչել, հորինել, խեղաթյուրել, կեղծավորություն անել: Ավելին, կեղծ պապիկներ ու տատիկներ հորինել: Շատերը կարծում են, որ առաջինը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք պապի» խաղացնելն էր: Կհիշեք: Փաշինյանը հարթակում տեղ ու խոսափող տրամադրեց մի տարեց խաբեբայի, որ ներկայացավ որպես ապրիլյան պատերազմում անձնազոհաբար նահատակված հերոսի պապիկ ու բավականին կեղտոտ ելույթ ունեցավ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանի թիմը դա հատուկ էր արել: Եվ կարելի է չկասկածել այն պարզ պատճառով, որ երբ հաջորդ օրը խայտառակ սուտն ու զազրելի անբարոյականությունը բացահայտվեց, դրանք իրենց այնպես պահեցին, ասես՝ առանձնապես բան չէր եղել, իրենք ոչ մի վատ բան չէին արել: Դա է փաշինյանական թիմի բարոյական նկարագիրը, ավելի ճիշտ՝ անբարոյական պատկերը: Բայց նախքան այդ էլ էին նրանք նման կեղծիքների դիմում: Կհիշեք, «դմփ-դմփ-հու»-ի «հեղափոխության» օրերին «ոստիկան Աշոտի տատին»: Դա, ինչ խոսք, հորինված էր: Մի քիչ անեկդոտային, մի քիչ սրամիտ, բայց՝ հորինվածք էր: Հետո, երբ կորոնավիրուսի պատրվակով անիծյալ 2020-ին արգելվեց Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելը, փաշինյանական քարոզչությունը հանրությանը զբաղեցրեց «Արտուշ պապի» բեմադրությամբ: Համեմատաբար անշառ հնարք էր, բայց այս դեպքում էլի որոշակի կեղծության հետ գործ ունեինք: Այսպես ասած՝ «պապիկ շոու» էր: Հարկավ, թե՛ Փաշինյանի, թե՛ նրա թիմակիցների ստերի շարքում ներկայացված օրինակները զուտ առանձին օրինակներ են, թեպետ՝ բնութագրական: Փաշինյանենց դեպքում միայն մեկ բան է իսկական: Եվ այդ մեկ բանը սուտն է: Եվ ահա, էլի մեկ օրինակ: Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (կրթության «նիկոլ փաշինյանը», կարելի է ասել) ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Գորիսին մերձակա Խնածախ սահմանային համայնքում ունեն ուսուցիչ, որը 450 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Արձանագրեցի՞ք: Եվ ահա, «5-րդ ալիքի» մեր գործընկերները չեն զլացել, կապ են հաստատել Խնածախ գյուղում աշխատող վաստակաշատ ուսուցիչ Ալբերտ Աղաջանյանի հետ: Մարդը պարզ ու շիտակ ասաց, որ իր աշխատավարձը կազմում է 295 հազար 62 դրամ: Լավ, «կլորացնենք», թող 300 հազար լինի: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կրթության նախարարը բացահայտ սուտ է ասել: Հայտարարել է, թե 450 հազար աշխատավարձ են տալիս մարդուն, բայց պարզվում է՝ իրականում դրանից նկատելի քիչ են վճարում: Կասկածողները կարող են համոզվել մեր գործընկերների պատրաստած անդրադարձը ստորև դիտելով: Բայց վերադառնանք փաշինյանական հերթական դրսևորմանը, այսպես ասենք՝ փաշինյանիզմին: Այո, շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում, գլխավորած կառավարության կազմում կարող են լինել միայն այնպիսի անձինք, որոնք ընդունակ են ստել: Այսինքն, քպ-ական լինելու առաջին գլխավոր պայմանը բացահայտ սուտ ասելու ունակությունն է, մյուս պայմանը՝ ստի մեջ բռնվելուց հետո, հնարավորինս անհեթեթ «կռուտիտներ» անելը: Այ, օրինակ, բռնել էին մի քպ-ականի, որ անծանոթ կանանց հասցեին կեղտոտ արտահայտություններ էր արել սոցցանցային մեսինջերով: Հայտարարեց, թե իր հեռախոսով ուրիշն է նման բաներ արել: Ու... ոչ մի բան: Նույնիսկ ձևի համար չսկսեցին փնտրել քպ-ական դեպուտատի հեռախոսով նման խուլիգանության կարծեցյալ հեղինակին: Հիմա ի՞նչ է լինելու Փաշինյանի (ինչ տարբերություն՝ ինքն է, թե իր նախարարներից մեկնումեկը) այս մի բռնված ստի հետևանքը: Ոչ մի բան: Սրանք միայն մեկ բանից են ուժեղ՝ «ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ ու՝ ստեր, ստեր, ստեր: Արթուր ԽայթԱվելին10:2226.04.23 -
ԻրավականՄԻ պաշտպանի աշխատակազմում ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքներ և ահազանգերՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր Դրանցից մի քանիսը ստորև. 2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այցի շրջանակում արձանագրված խնդիրներն ու ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Ապրիլի 23-ին տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողությունների հետևանքով մոտ 41 անձ ձերբակալվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տվյալ ակումբում գտնվող անձանց նկատմամբ ոստիկանության ծառայողները դրսևորել են վատ վերաբերմունք, նրանց տևական ժամանակ պահել են գետնին պառկած վիճակում, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է բռնություն։ Ակումբում միջադեպի օրը գտնված անձանց մի մասի հետ ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են խնդրին առնչվող գրավոր բողոքներ։ Ապրիլի 25-ին Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին առերևույթ խոշտանգման ենթարկելու դեպքի վերաբերյալ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ավելի ուշ նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Առանձանազրույցի ընթացքում Ա. Գալստյանը Պաշտպանին ներկայացրել է խնդրին առնչվող գրավոր բողոք։ Վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել են բողոքների քննարկման ընթացակարգեր, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։Ավելին10:1526.04.23 -
ՔաղաքականՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:Ավելին10:0726.04.23 -
ԱշխարհԷլեկտրական սկուտերով 78-ամյա տատիկը վթարի է ենթարկվելԲառնաուլում յոթանասունութամյա տատիկը որոշել է էլեկտրական սկուտեր վարել և բախվել հանդիպակաց մեքենային, հայտնում է քաղաքի ճանապարհային ոստիկանությունը։ «Բելինսկի փողոցի Բառնաուլում արտասովոր վթար է տեղի ունեցել. 1945 թվականին ծնված մի կին, վարելով Kugoo Kirin M4 Pro էլեկտրական սկուտեր, շրջել է բակով։ Աջ շրջվելիս նա կորցրել է կառավարումը և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող Toyota Gaia մակնիշի ավտոմեքենային»,- հայտնել են Ճանապարհային ոստիկանությունից։ Նշվում է, որ կինը թեթեւ վնասվածքներ է ստացել, նա հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Բայց մեքենային, որը սխալ պահին է հայտնվել սխալ տեղում, սպասում է վերանորոգման։Ավելին10:0026.04.23 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի սեյսմոլոգները Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ են կանխատեսումԹուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հետազոտություններն անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։ Հետազոտության արդյունքերի համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է տեղի ունենա 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Սեյսմոլոգները, սակայն, չեն կարողացել նշել, թե երկրաշարժը երբ տեղի կունենա։Ավելին09:4526.04.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի ռեակտիվ շարժիչով հարձակողական ինքնաթիռը 1-ին թռիչքն է իրականացրելԹուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։ Այն կարող է օգտագործվել F-5 ինքնաթիռների փոխարեն՝ ներառվելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ Նշվում է, որ թռիչքը բարեհաջող է իրականացվել։ Նախատեսվում է Մինչև 2025 թվականն ավարտել սերտիֆիկացման գործընթացը և սկսել այդ ինքնաթիռի շահագործումը։ Հիշեցնենք, որ «Hürjet»-ը թուրքական «Hurkus» ուսումնական ինքնաթիռի ռեակտիվ տարբերակն է։ Այն 2017-ից մշակում է թուրքական Tai (Turkish Aerospace Industries) օդատիեզերական ընկերությունը։Ավելին09:3026.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով«Հրապարակ» Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, եւ Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Sputnik Արմենիա» Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարն է: «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը ակտիվ մասնակցում է ավագանու ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը: «Հրապարակ» Նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հասկացնել է տվել, որ նախկին ՄԻՊ-ի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել: «Հրապարակ» Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած եւ անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավոր Ի. Զաքարյանի բացակայությունների վրա ՔՊ-ն աչք է փակում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:Ավելին09:2026.04.23 -
Տնտեսական2023-ի մարտին 851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:Ավելին00:0026.04.23
2023-04-25
-
ՀասարակականԾեծ՝ ոստիկանական բաժանմունքո՞ւմ, թե՞ թմրամիջոցների դեմ կոշտ պայքար. 41 մարդու բերման են ենթարկելԵրևանի «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, պնդում է քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ 41 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ ակումբի 4 աշխատակից։ Նրանք հարցաքննվել են, հետո ազատ արձակվել։ «Պոլիգրաֆ»-ը հայտարարում է, որ գիշերը՝ ժամը 1-ին, իրենք ոտիկանական հարձակման են ենթարկվել. իրավապահները ներխուժել են ակումբ, ապօրինություններ գործել, բաժնում էլ նվաստացրել են իրենց աշխատակիցներին, ստիպել հանվել:Ավելին23:5225.04.23