Լրահոս

2023-04-25
  • Քաղաքական
    Սյունիք այցելած ֆրանսիացի փաստաբաններն արձանագրում են՝ նոր ցեղասպանության եզրին է Հայաստանը
    Սյունիքի Տեղ գյուղում են եղել Հայաստանի փաստաբանների պալատի անդամները ֆրանսիացի գործընկերների հետ։ Փարիզի փաստաբանների միության փոխնախագահը Տեղում արձանագրել է, որ Հայաստանը կանգնած է նոր ցեղասպանության եզրին, որովհետև 120 հազար հայ այս պահին շրջափակման մեջ է:
    23:45
    25.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանում Ավինյանին սուլում են, ազգային արժանապատվության ասպետներին՝ հավերժացնում
    «Ազգային արժանապատվության ասպետներին»՝ Նեմեսիս շարժման անդամներին նվիրված աղբյուր- հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը Երևանի փոխքաղաքապետին սուլել են: «Նեմեսիսը» գործողություն էր, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրք պարագլուխներին:
    23:37
    25.04.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը թարմացրել է Հայաստանից պահանջները. Բանավեճ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում և բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսում
    Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի 8 պահանջ, որոնցից մեկն է միայն 8 գյուղերի հանձնումը: ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակները աշխարհի աչքի առաջ իրար են մեղադրում, աշխարհն էլ մեծ հաշվով բավարարվում է երկու կողմերին ուղղված հանդարտության կոչերով:
    23:30
    25.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինը «ֆեյք» չի լինում և բունկեր չի մտնում. Ուկրաինան հակահարձակման է պատրաստվում մայիսին
    «Պուտինը նմանակներ չունի ու ոչ էլ բունկերում է նստած»: Դաշնության նախագահի մամուլի խոսնակը հորդորել է բոլորին լուռ հիանալ Պուտինի առողջությամբ ու էներգիայով: Այսպես Պեսկովը, ըստ էության, հերքել է Զելենսկիի գրասենյակի տարածած լուրերը, թե անցած ամիս Մարիուպոլ էր այցելել ոչ թե Պուտինը, այլ նրա նմանակը: Քաղաքական բեմի կատակերգության ֆոնին ռազմաճակատում շարունակվում է մարդկային ողբերգությունը: Զելենսկին 4 հազար զինվորից կազմված 12 բրիգադ է պատրաստում, որ մայիսին հակահարձակման անցնի:
    23:22
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ-ում և ԼՂ-ում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ. կոչ-ուղերձ՝ Ֆրանսիայի Սենատի կայքում
    Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում գտնվող Սենատի՝ Արևելքի քրիտոնյաների հետ կապերի հարցով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են խմբի փոխնախագահ Կատրին Մորին-Դեսեյին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և խմբի փոխնախագահ Քրիստին Լավարդը, ապրիլի 23-ին այցելել է Տեղ համայնք, որտեղ, Հայաստանի տարածքում, ապրիլի 11-ին տեղի էր ունեցել մահացու փոխհրաձգություն։ «Մենք եկել ենք այստեղ պահանջելու անհապաղ վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ազատելով Լեռնային Ղարաբաղի անկլավում սարսափելի պայմաններում հայտնված 120.000 հայերին և վերականգնելով Հայաստանի հետ կապը։ Ի՞նչ իմաստ ունի ոգեկոչել 1915թ․-ի ցեղասպանությունը, եթե աչք ենք փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկական և կրոնական զտումների վրա»,- հայտարարեց Բրունո Ռըտայոն Տեղ համայնքում համայնքապետի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք մտավախություն ունենք, որ ադրբեջանական զորքերի կողմից անցակետի ստեղծումը Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, որը դրված է ռուսական խաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, կարող է լինել ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, ինչը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»,- հավելեց նա։ Մինչ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ընթացիկ շաբաթվա վերջին պետք է այցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, Սենատի անդամները կոչ են անում Ֆրանսիային խստորեն դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Նրանք Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս կապակցությամբ Սենատի անդամները ափսոսանք են հայտնում երկակի ստանդարտների համար՝ դատապարտելով Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համաձայնագիրը: Նրանց կարծիքով այն եվրոպական արժեքների և ժողովրդավարության անվան տակ, որոնք պաշտպանվում են ռուս-ուկրաինական հակամարտություն համատեքստում, Ֆրանսիան պետք է նույն եռանդով պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը և հայ ժողովրդի իրավունքները։ Մարդասիրական այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար Սենատի պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի հարգմանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Տեղին է պահանջել միջազգային արդյունավետ միջդիրքային ուժի ստեղծում և իր սահմանների հարգման և ինքնապաշտպանության նպատակով Հայաստանին միջոցների տրամադրում», – եզրափակեց բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը»։
    23:15
    25.04.23
    Ավելին
  • Արցախ
    Շուշիի մոտ ռուսները փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի նոր անցակետ. Բաքվի լկտիության պատճառը
    Ռուս խաղաղապահները Հակարիի կամրջի խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր կատարում են: Հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Ադրբեջանական տելեգրամ ալիքներում շրջանառվող տեսանյութի համաձայն՝ ռուսական զրահամամեքենան Շուշիի տակ փակել է այն ճանապարհը, որտեղով ադրբեջացիները կարող են հասնել իրենց դրած նոր անցակետ: Հայաստանի իշխանությունը անվրդով միայն արձանագրում է, որ անցակետը հայտնվել է ռուսների պատասխանատվության գոտում ու պաշարված արցախցիներին խորհուրդ է տալիս՝ այդ պայմաններում էլ կարողնալ ապրել և մտածել ազատագրվելու մասին, որովհետև «երբ չկա հասկացվածություն, բաց ճանապարհները մի օր փակվում են»:
    23:07
    25.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Բրահմոս». ռուս-հնդկական գերհզոր հրթիռը՝ միայն Ռուսաստանի և Հնդկաստանի բարեկամների համար
    Հայ-հնդակական ռազմական համագործակցության ակտիվացման ֆոնին Նյու Դելին հայտարարել է մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ «Բրահմոս» հրթիռի նորագույն տարբերակի արտադրության մասին: Այս հրթիռները կարող է օգտագործել նաև մեր զինուժը: Դրանք համապատասխանում են համազարկային կրակի «Պինակա» ռեակտիվ համակարգերի չափանիշներին: Անցած տարվա հոկտեմբերին էր հնդկական կողմը հաստատել, որ Երևանը Պինակաների պատվեր է տվել:
    23:00
    25.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Պարտված ղեկավարի դատավճիռը. Սաակաշվիլի չի ուզում դառնալ Փաշինյանը
    Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանան ղեկավարության վրա, իսկ երկիրը ազատվի այդ մղձավանջային զգացողություններից կամ գոնե նոր կյանք սկսելու հնարավորություն ստանա։ Ես սխալ բան չասացի, այս կարծիքին է Նիկոլ Փաշինյանը, ավելի ճիշտ, էր... երբ խոսքը վերաբերում էր Վրաստանի պատերազմին ու Սաակաշվիլիի հեռացմանը:
    22:52
    25.04.23
    Ավելին
  • Էն կողմից Ադրբեջանն ա մտնում, էս կողմից՝ թուրքը. Մարգարայում խառն են
    Սեյսմիկ դիվանագիտության օրերին Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն տանելու պատրվակով բացված Մարգարայի սահամանադուռը կարող է աղմուկով բացվել: «Մարգարա» անցակետի տարածքը փոխանցվել է ՊԵԿ-ի տնօրինությանը: Իշխանությունները նախատեսում են նոր անցակետ կառուցել, աշխատանքների արժեքը գնահատվում է մոտ 1,9 մլն դոլար: Ի՞նչ են մտածում ու զգում Մարգարայի բնակիչները: Հայ-թուրքական սահմանին ապրողներին է այցելել Աննա Հովհաննիսյանը:
    22:45
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին
    Ապրիլի 25-ին, ժամը 21։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։
    22:37
    25.04.23
    Ավելին
  • Արցախ
    «Կրեմլի դիմաց, որ անցակետ դնեն, ի՞նչ եք անելու». պաշարված Արցախը կոշտացնում է հարցերը
    Ադրբեջանն, ըստ էության, հող է նախապատրաստում, որ շուտով առանց մուտքի արտոնագրի՝ ադրբեջանական վիզայի, Հայաստանից Արցախ գնալ հնարավոր չլինի: Հակարի գետի կամրջի վրա անցակետի շինարարությունն ավարտելուց հետո ադրբեջանցիներն արդեն ցուցանակ են դրել՝ «Ուշադրություն. դուք մտնում եք ադրբեջանական հանրապետության տարածք»: Ըստ չհաստատված լուրերի՝ Կրեմլում դժգոհ են խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովից, որ հանդուրժել է ադրբեջանական բեսպրիդելը:
    22:30
    25.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ցեղասպանությունը դառնում է «Մեծ եղեռն». Թուրքիան «ազատվում է» մեղքից
    Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցից հետո Փաշինյանի իշխանությունը գաղտնազերծում է, թե ինչ հիմքի վրա է գցվում հայ-թուրքական կարգավորման ճանապարհը: «Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու»,- այսօր mediahub.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը՝ երեկ ձևավորված տրադիցիայով օգտագործելով ոչ թե «Ցեղասպանություն», այլ «Մեծ Եղեռն» եզրույթը:
    22:22
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 17-23-ը Շիրակի մարզում ծնվել է 48 երեխա
    Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ ապրիլի 17-23-ը  մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա՝  27 տղա, 21 աղջիկ:
    22:15
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել․ եղբայրները ձերբակալվել են
    Բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել․ եղբայրները ձերբակալվել են
    22:00
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի գերեվարման մասին լուրերը կեղծ են
    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
    21:49
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    21:45
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի, Ալի Մահմուդ Աբբասի և Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների քառակողմ բանակցություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում», - հայտնել են գերատեսչությունում։ Բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքներին հակազդմանը և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին: «Հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ շուտափույթ հայրենիք վերադառնալու ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրությունում:
    21:30
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քենիայում կրոնական պաշտամունքի զոհերի թիվը հասել է 83-ի
    Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 83-ի այն բանից հետո, երբ ոստիկանները զանգվածային գերեզմանոցից հանել են ևս 10 հոգու մարմին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին: Ոստիկանները օրեր շարունակ որոնումներ էին կատարում Մալինդի ծովափնյա քաղաք Շաքահոլայի անտառում այն բանից հետո, երբ տեղեկություն էին ստացել, որ այնտեղ գործում է կրոնական խումբ, որի հովիվը` Փոլ Մաքենզի Նթենգեն, հետևորդներին պատվիրում է սովամահ լինել «Աստծուն հանդիպելու համար»: Ավելի վաղ արտակարգ ծառայություններին հաջողվել էր գտնել 29 ողջ մնացածի: Այսօր հայտնաբերված 10 մահացածների թվում եղել է 3 երեխա։ Արտակարգ ծառայությունները հայտնաբերել են նաև ևս 2 ողջ մնացածի։ «Բարի լուր» պաշտամունքի հովիվ Մաքենզի Նթենգեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտնաբերել են չորս մարդկանց դիեր, որոնք, ենթադրաբար, մահացել են նմանատիպ հանգամանքներում: Անցած ամսին նա արդեն կալանավորվել էր երկու երեխաների մահվան հետ կապված գործով, սակայն հետո ազատ էր արձակվել 10 հազար շիլլինգ (շուրջ 74 դոլար) գրավի դիմաց։
    21:15
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը պաշտոնապես հայտարարել է վերընտրվելու մտադրության մասին
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: «Երբ 4 տարի առաջ ես առաջադրեցի իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, ես ասացի, որ մենք պայքարում ենք Ամերիկայի ոգու համար: Եվ մենք մինչև հիմա պայքարում ենք: Հարցն այն է՝ արդյոք առաջիկա տարիներին մենք ավելի շատ ազատություն կունենանք թե ավելի քիչ, ավելի շատ իրավունքներ թե ավելի քիչ: Ես գիտեմ, թե ինչպիսին եմ ուզում, որ լինի պատասխանը, կարծում եմ՝ դուք նույնպես գիտեք: Սա սնապարծ լինելու ժամանակը չէ: Ահա թե ինչու եմ առաջադրվում՝ վերընտրվելու համար», - հայտարարել է Բայդենը: Բայդենն իր տեսաուղերձում դեմ է արտահայտվում «հանրապետական ծայրահեղականներին», որոնք, ըստ ԱՄՆ նախագահի՝ «թելադրում են, թե իրենց առողջության հետ կապված ինչ որոշումներ պետք է ընդունեն կանայք, արգելում են գրքերը և ասում են մարդկանց՝ ում սիրել»: Եթե 2024 թ.-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվի Ջո Բայդենը, ապա, ինչպես 2020 թ.-ին, նա կարող է պայքարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, եթե վերջինս առաջադրվի հանրապետական կուսակցության կողմից: CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենն, ամենայն հավանականությամբ, հեշտությամբ կառաջադրվի իր կուսակցության կողմից: Նախագահի թեկնածու ընտրվելու համար առաջադրվել են միայն գրող Մարիան Ուիլյամսոնը և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը: Իսկ հանրապետական կուսակցությունից Թրամփն այժմ նախագահի պաշտոնի առաջատար հավակնորդն է։ Առաջադրվելու համար իրենց հայտերն են ներկայացրել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը և ձեռնարկատեր Վիվեք Ռամասվամին։
    21:00
    25.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շրջափակման պատճառով 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու տեղափոխումը ՀՀ չեղարկվել է
    ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու: Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն:
    20:45
    25.04.23
    Ավելին