Լրահոս
2023-04-25
-
ԱրցախՄԻՊ-ը՝ ԱՀ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցողների անձնագրերի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրի մասինԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է․ «Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։ Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»։Ավելին19:3025.04.23 -
ԻրավականԱպրիլի 21-25-ը ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության 27 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։Ավելին19:1525.04.23 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանըԱպրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:Ավելին19:0025.04.23 -
ՀասարակականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1278 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ից 24-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին18:4525.04.23 -
ԱրցախԱմբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ․ ԱՀ պետնախարարԱրցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով։ Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։ Նա այդ թեմայով, մասնավորապես, նշել է. «Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»։ Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի։ Գ․Ներսիսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։ «Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Եվ երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայմանորեն անհրաժեշտ է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ բնականորեն այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների: Մյուս կողմից, կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին և ձևավորված անորոշություններին, որոնց պատճառով չենք կարողանում բավարար տեղեկություններ տրամադրել՝ տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար»,- ասել է Գ․ Ներսիսյանը։ Պետական նախարարն անդրադարձ է կատարել նաև կտրոնային համակարգում ներառված ապրանքների որակի հետ կապված խնդրին, նշելով, որ այդ և այլ խնդիրները բացառելու համար որոշում է կայացվել հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման այսպես կոչված տենդերային համակարգից, այդ գործընթացն ամբողջովին իրականացվելու է պետության կողմից, քանզի մասնավոր գործարար հատվածն այդ մասով ստանձնած պատասխանատվությունը չի կարողացել կատարել բարեխղճորեն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև սոցիալալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, որի առնչությամբ պետական նախարարը շեշտել է. «Անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ, իսկ մինչ այդ կառավարության որոշումները պետք է մշակել այնպես, որ հնարավոր լինի արագորեն կազմակերպել դրանց գործնական կիրառությունը: Սոցիալական ծրագրերի շուրջ ունեցած մեր քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աշխատանք ու եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն, որի շուրջ ակնկալում եմ ձեր տեսակետները»:Ավելին18:1525.04.23 -
Աշխարհ89-ամյա ճապոնացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց սերֆերԶարմանալի է նաև, որ ճապոնացին սկսել է զբաղվել այս սպորտաձեւով միայն 80 տարեկանում։Ավելին18:0025.04.23 -
ՄիջազգայինԻնդոնեզիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է Մենտավայ կղզու հիվանդանոցը և հազարավոր բնակիչների ստիպել բարձրադիր վայրեր փախչել ցունամիի վտանգի պատճառով: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:Ավելին17:4525.04.23 -
ՀասարակականՀիվանդին հիվանդանոց տեղափոխելիս, շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեխայիԱպրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լաուրա Մ․-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Ավելին17:3025.04.23 -
Արցախ«Խեղդամահ են անում մեզ». Արցախի նախագահի խորհրդականը խոսում է «կատարյալ պաշարման» մասինԱրցախը արդեն ոչ թե տոտալ շրջափակման մեջ է, այլ կատարյալ պաշարման: Այս որակումը «Հայլուր»-ի հետ զրույցում տվել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նա հայտնել է, որ ադրբեջանական նոր անցակետի տեղադրման հետ կապված շատ հարցեր ունի պաշտոնական Ստեփանակերտը թե՛ Ռուսաստանին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, թե՛ Հայաստանին:Ավելին17:2225.04.23 -
ՄիջազգայինՌուսաստանը կարող է հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումիցՌուսաստանն ԱՄՆ-ի գործողությունների պատճառով կարող է հետ կանգնել ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինությունների չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։Ավելին17:1525.04.23 -
Քաղաքական«Այնքան խոսեցիք, որ փակվեց». ՔՊ-ականը՝ Շուշիի շրջափակված 4 գյուղի մասինՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ տոտալ բլոկադայի մեջ հայտնված արցախյան 4 գյուղերի բնակիչները այդ պայմաններում էլ պետք է կարողանան և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին: Իշխանական պատգամավորի կարծիքով, երբ չկա հասկացվածություն, բաց ճանապարհները մի օր փակվում են:Ավելին17:0725.04.23 -
ՔաղաքականՌուստամ Բադասյանը կգործուղվի ՌԴՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 26-27-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:Ավելին17:0025.04.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետԱպրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է զոհված զինվորների հարազատների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը: «Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները», - գրել է Նորիկյանը։Ավելին16:5225.04.23 -
ՔաղաքականՊատասխանատվությունը կոլեկտիվ է ու հատ առ հատ, որովհետև միասին են գործն արել․ Ստեփան ԴանիելյանՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գուցե Նիկոլը, այնուամանայնիվ, իր ծառայությունների համար Ստամբուլում, ծովի ափին, անվտանգ կեցավայր գտնի, սակայն ինչպես կդասավորվի ՔՊ-ականների ճակատագրերը, հատկապես խորհրդարանում նստածների, դժվար է ասել։ Վատ եմ պատկերացնում նրանց ճակատագրերի Happy End-ը: Հ.Գ. Պատասխանատվությունը կոլեկտիվ է ու հատ առ հատ, որովհետև միասին են գործն արել»:Ավելին16:4525.04.23 -
ՀասարակականՄԻՊ-ը հանդիպում է ունեցել անհետ կորած զինծառայողների ծնողների հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը: 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:Ավելին16:3025.04.23 -
ԻրավականԿուսակցության նախագահն ու ընկերության գլխավոր տնօրենն ընտրողներին կաշառք են տվել. գործը դատարանում էՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Գ.Ծ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Ս.Ա.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը): 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:1525.04.23 -
ԱրցախԱրցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ Արցախում այդ գործարքը իրականացնելԱրցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում բնակվող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։Ավելին16:0425.04.23 -
ՀասարակականՄի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԼրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին16:0025.04.23 -
ՔաղաքականՌուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է․ Hraparak.amԱյս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից և Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաև ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաև ավելի բարձր կարգավիճակ և կապեր ունի։Ավելին15:5725.04.23