Լրահոս
2023-04-26
-
ԱրցախՊատերա՞զմ եք ուզում. ՔՊ-ականը պնդում է՝ Հակարիի կամրջից ադրբեջանցիներին պետք է ռուսները հեռացնենՀակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանցիներին ռուսները պետք է հեռացնեն, քանի որ այդ հատվածը ռուս խաղաղապահների իրավասության տակ է, կարծում է ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը: Դիտարկմանը, թե Ադրբեջանը հակված չէ խաղաղության, Զեյնալյանը հակադարձել է՝ «պատերա՞զմ եք ուզում»:Ավելին17:0026.04.23 -
ՀասարակականԹռչնաբույծներն ահազանգում են. «Hetq.am»Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները: Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։ Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։ «Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին16:4526.04.23 -
ԻրավականԿալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ ՀովհաննիսյանըԵրևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը կալանավորվել է: տեղեկությունը հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Երվանդ Հովհաննիսյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։Ավելին16:3726.04.23 -
Իրավական«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված հողամասը կվերադարձվի պետությանը. ԴատախազությունԳլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը: Դատարանը, որպես հետևանք, անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքի վերաբերյալ գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 12366 առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին համապատասխանաբար՝ 17077,6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի ապրիլի 25-ին 2 հայց էր հարուցվել դատարան: Հայցերից մեկով՝ Գլխավոր դատախազությունը պահանջել էր առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից կայացված՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը և, որպես հետևանք, պահանջել էր անվավեր ճանաչել իրավունքի պետական գրանցումը: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Երևանի քաղաքապետը, անտեսելով նշված տարածքն ըստ Երևանի գլխավոր հատակագծի զբոսայգու տարածք հանդիսանալու և, որպես այդպիսին, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու հանգամանքը, և գիտակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ի կողմից 2006 թվականի մարտի 16-ին տրված թիվ 18-09/2-881 եզրակացության ոչ իրավաչափ բնույթը (հողամասի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չգտնվելու վերաբերյալ տեղեկության ոչ ճշմարտացի լինելը), իր՝ 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշման 1-ին կետով Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքում (Ազատության պողոտա 2/2) 17077,6 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցին: Նույն որոշման 3-րդ կետով՝ Երևանի քաղաքապետը չեղյալ էր համարել Երևանի քաղաքապետի՝ 2003 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 2060-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին թողարկված՝ «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի թիվ 3505-2003 գլխավոր հատակագիծը՝ 17077,6 քմ մակերեսի չափով, որով զբոսայգու զբաղեցրած հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում: Այսպիսով, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը: ԼՐԱՀՈՍ 16:06 • 26/04 Սի Ծինփինը հեռախոսազրույց է անցկացրել Զելենսկու հետ 16:03 • 26/04 Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը youtube subscribe 15:59 • 26/04 Գերմանիան և Մեծ Բրիտանիան Բալթիկ ծովի երկնքում «որսացել են» ռուսական 3 հետախուզական ինքնաթիռ 15:52 • 26/04 «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված հողամասը կվերադարձվի պետությանը. Դատախազություն 15:44 • 26/04 Թռչնաբույծներն ահազանգում են. Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ․ Hetq.am 15:32 • 26/04 Չինաստանում 65-ամյա պապիկն առևանգել է 4-ամյա թոռնուհուն և դստերից 72 000 դոլար փրկագին պահանջել 15:29 • 26/04 Հորդորում ենք Բաքվին հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը․ Եվրախորհրդարանի պատգամավորներ 15:17 • 26/04 ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ռուս-իրանական համագործակցությամբ. Պետդեպ 15:15 • 26/04 Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու, Հյուսիս-հարավ-ի մի հատվածում ճանապարհը փակ կլինի 15:02 • 26/04 Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին․ Մանե Թանդիլյան 14:58 • 26/04 Այսօր ՍտեփանակերտիԱվելին16:3026.04.23 -
ՔաղաքականՄեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են․ Ալվինա ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «Արդեն սրտխառնոցի աստիճան զզվելի է դարձել «խաղաղություն» կոչվածը՝ իր իրականությունից կտրված ներկայիս ընկալումներով։ Թե բա՝ «մենակ թե խաղաղություն լինի...»... Այդ տարփալի «ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ» ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ, ՉԿԱ Ու ՉԻ ԼԻՆԵԼՈւ։ Այն էլ Թուրքիայի ու Ադրբեջանի նման «հարևաններ» ունենալու պարագայում։ Մեր տարածաշրջանում ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ՊԱՐՏԱԴՐՈւՄ ԵՆ, այլ կերպ խաղաղություն ուզելը, ասել է թե՝ ՄՈւՐԱԼԸ ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԱԼՎՈւՄ Է ՄԻՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԽԵՂՃՈւԹՅԱՆ Ու ԹՈւԼՈւԹՅԱՆ ՆՇԱՆ։ ԻՍԿ ԽԵՂՃԻ Ու ԹՈւՅԼԻ ՀԵՏ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ ՍԵՂԱՆ ՉԵՆ ՆՍՏՈւՄ, ՆՐԱՆ ՈւՂՂԱԿԻ ՏՐՈՐՈւՄ ԵՆ։ Թուրքի հետ «լեզու գտնելով», թուրքին զիջելով խաղաղության չեն հասնում։ Ինչքան տաս, էլի ուզելու է, ինչքան վիզդ առաջը ծռես, կտրելու է։ Մենք էդ ճանապարհով 100 տարի առաջ արդեն անցել ենք։ Արևմտյան Հայաստանում, հեն է, լիակատար «խաղաղություն» է հաստատվել, մենակ թե հայերիս ցեղասպանության ու հայաթափման գնով։ Լավ, ժամանակը չէ՞ «մենակ թե խաղաղություն լինի» ցանկանալու փոխարեն ուժ ու հաղթանակ ցանկանալ, դժվար է՞ «խաղաղության» փոխարեն գալիք հաղթանակների կենացը խմել, հերիք չէ՞ լուռ դիտորդի կարգավիճակով հետևել՝ ոնց են երկիրն ու մեզ տանում ճիշտ 100 տարի առաջվա հայրենազրկման ու հայասպանության նույն ճանապարհով։ Թուրքը Երևան երբ հասնի, իսկ էս տեմպերով հաստատ հասնելու է, Հակարիի կամուրջի նման Բարեկամության ու Հաղթանակի կամուրջների վրա КПП չի դնելու է, կիսալուսնոտ դրոշը տնկելու է հրապարակի էն կլոր մեծ ժամացույցի գլխին ու ասի՝ հասանք, էս է, վերջ»։Ավելին16:1526.04.23 -
ՀասարակականԿոմիտասի շենքերից մեկի մոտից 31-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել էԵրեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Գևորգ Սալմանյանը։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արամ Չ․-ն է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանությունը է, դժբախտ պատահար, թե անզգուշության հետևանք՝ պարզվում է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին16:0726.04.23 -
ՔաղաքականԳործընկերոջս հետ հանդիպել եմ արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչների. Իշխան Սաղաթելյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապրիլի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հետ հանդիպել եմ արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական,մշակութային գործիչների, լրագրողների և գործարների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Շեշտել եմ, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը։ Միաժամանակ բարձր ենք գնահատել հայ-արգենտինական կապերը, կարևորելով խորհրդարանական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Ընդգծել ենք նաև երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում Արգենտինայի հայ համայնքի անգնահատելի բարձր դերակատարության հանգամանքը»:Ավելին16:0026.04.23 -
«Համո Սահյան» օդանավը վայրէջք է կատարել Կապանում՝ ադրբեջանցիներից 150 մետր հեռավորության վրաԵրևանից Կապան այսօր փորձնական թռիչք է արել Համո Սահյանի անունը կրող ԷԼ- 410 տեսակի օդանավը։ 2017 թվականին էր սկսվել օդակայանի նոր ուղևորային համալիրի, թռիչքուղու կառուցումը։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել էր օդակայանից 100-ից 150 մետր հեռավորության վրա ու մինչև հիմա այնտեղ է։Ավելին15:5226.04.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Էրդողանը մրսած է և լարված. բժիշկները խորհուրդ են տվել՝ մնալ տանըԱվելին15:4626.04.23 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի թունելը ժամանակավորապես փակ է լինելուՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։Ավելին15:4526.04.23 -
ԱրցախԱյսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղենԱրցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն: «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը: Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:Ավելին15:3726.04.23 -
ՍպորտՄեսսին ՊՍԺ-ից աշխատավարձի բարձրացում է պահանջել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու համարՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ակումբին բարձրացնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնում է Le Parisien-ը: ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի միջև ընթացող բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ դեռևս չեն ավարտվել: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, կողմերը բանավոր համաձայնության են եկել նախորդ տարեվերջին, սակայն ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո հարձակվողը աշխատավարձի բարձրացում է խնդրել։ Փարիզի ղեկավարությունը պատրաստ չէ վերանայել նրա աշխատավարձը, սակայն, այնուամենայնիվ, կցանկանար, որ 35-ամյա ֆուտբոլիստը մնար ակումբում: Մեսսիի շրջապատը հերքել է տեղեկատվությունը, թե բանակցությունները ձգձգվում են ֆուտբոլիստի ֆինանսական պահանջների պատճառով՝ ասելով, որ արգենտինացի ֆուտբոլիստը նախ կցանկանար իմանալ, թե ինչպես կզարգանա նախագիծը հաջորդ մրցաշրջանում։ Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որտեղից 2021 թվականի ամռանը հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։Ավելին15:3026.04.23 -
ԱրցախԱդրբեջանի դրոշը՝ Հակարիի կամրջի վրա. սահմանապահ ծառայության զորքերն անցել են գործիՀակարիի կամրջի վրա ցուցանակ դնելուց հետո, «Ուշադրություն. դուք մտնում եք ադրբեջանական հանրապետության տարածք» գրության կողքին, ադրբեջանցիները բարձրացրել են իրենց դրոշը: Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը կադրեր է տարածել այդ արարողությունից, որտեղ երևում են նաև սահմանապահ ծառայության զորքերը:Ավելին15:2226.04.23 -
Գավառի մի շարք թաղամասերի, Նորատուս բնակավայրի, Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «էլ. ցանց», «Նալբանդյան 2», «Համալիր» տարածքների, Արծվաքար թաղամասի, Նորատուս բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 քոթեջային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին15:1526.04.23 -
ԻրավականԱպօրինի ծառահատում՝ դենդրոպարկում. Տավուշի ոստիկանների բացահայտումըԱպօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տվյալի` ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին15:0026.04.23 -
ՄիջազգայինԲայդենը կայցելի G7-ի գագաթնաժողովին Ճապոնիայում և QUAD-ի հանդիպմանը` ԱվստրալիայումԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կայցելի մայիսի 19-21-ին Ճապոնիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, իսկ մայիսի 24-ին՝ Սիդնեյում կայանալիք Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա) առաջնորդների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ինչպես հետևում է փաստաթղթից, Հիրոսիմայում կայանալիք G7-ի առաջնորդների հանդիպմանը Բայդենը մտադիր է քննարկել «Մեծ յոթնյակի» անսասան աջակցությունն Ուկրաինային և հակազդումը կրկնակի ճգնաժամերին`պարենային և կլիմայական։ Սիդնեյում Անվտանգության քառակողմ երկխոսության երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանք կքննարկեն «համագործակցության խորացումը կարևորագույն և նորագույն տեխնոլոգիաների, բարձրորակ ենթակառուցվածքների, գլոբալ առողջապահության, կլիմայի փոփոխության, ծովային տիրույթի վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտներում»:Ավելին14:4526.04.23 -
ԱշխարհՊակիստանի ոստիկանական տեղամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-իՊակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաբալի շրջանում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկանական տեղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 50 մարդ վիրավորվել է, մերձակա մի քանի շենք փլուզվել է: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Express Tribune պարբերականին: Զոհերի թվում են ոստիկանության 11 աշխատակիցներ, 5 ձերբակալվածներ և 2 քաղաքացիական անձինք։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 12 զոհի և 57 տուժածի մասին։ Խայբեր Փախտունխվայի նահանգի գլխավոր տեսուչ Ախթար Հայաթը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի վայրի զննությունը չի պարզել զինված հարձակման փաստեր: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում գտնվող պայթուցիկների և ոչ թե ահաբեկչության պատճառով: Շրջանի ոստիկան Սվաթ Շավիուլլահը նույնպես հայտարարել է, որ պայթյունի պատճառն ահաբեկչական հարձակումը չէ, այլ ոստիկանական տեղամասում գտնվող պայթուցիկ սարքերը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ապրիլի 24-ին ոստիկանական տեղամասի վրա են հարձակվել զինված ծայրահեղականները: Հաղորդվում էր, թե իրավապահ մարմինների աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որից մի քանի վայրկյան անց պայթել է ոստիկանության շենքում պահեստավորված ռազմամթերքը։ Միջադեպից հետո Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել էր Քաբալում տեղի ունեցածը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին:Ավելին14:3026.04.23 -
ՄիջազգայինՎերադարձ` 1991-ի սահմաններին. ուկրաինական օրինագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում«Դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը, երկիրը վերադարձնել 1991 թվականի սահմաններին»: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները այս բովանդակությամբ օրինագիծ են պատրաստում: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օրինագծում նշում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն է տեսնել Ուկրաինան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններով:Ավելին14:2226.04.23 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 79 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 19, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, ֆիզիկական ներգործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության ու շորթման՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:1526.04.23 -
ՏարածաշրջանԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում ընտրություններից առաջԸնտրություններից առաջ Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ 110 մարդու է ձերբակալել, որոնք իբր կապ ունեն քուրդ զինյալների հետ: Քրդամետ պատգամավոր Թայիփ Թեմելը վստահ է, որ ձերբակալությունները կապ ունեն մայիսի 14-ին նշանակված համապետական ընտրությունների հետ:Ավելին14:0726.04.23