Լրահոս

2023-04-26
  • Հասարակական
    Ողբերգության վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ. ծաղիկներ ու մոմեր՝ Սոնա Մնացականյանի հիշատակին
    Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մեկ տարի առաջ ողբերգական ավտովթարի զոհ դարձավ Սոնա Մնացականյանը: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ հիշատակին՝ այս րոպեներին ծաղիկներ ու մոմեր են դնում դեպքի վայրում:
    21:00
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վաղը Երևանի և Վանաձորի մի շարք հասցեներում որոշ ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Ս.Կապուտիկյան, Անտառային, Ջրաշատ, Զարուբյան փողոցների, Թամանյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    20:45
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սվերդլովսկի մարզում խոշոր հրդեհների հետևանքով շուրջ 660 մարդ անօթևան է մնացել
    Սվերդլովսկի մարզի վեց բնակավայրերում բռնկված հրդեհների հետևանքով 1 մարդ է մահացել, գրեթե 660 մարդ զրկվել է տնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում։ «Սոսվա, Տայոժնի, Վիսիմ, Նեուստրոևա, Կարպինսկ և Պրոգրես բնակավայրերում բռնկված հրդեհների հետևանքով այրվել է 178 շինություն, ներառյալ՝ 134 բնակելի տուն: Անօթևան է մնացել 659 մարդ, այդ թվում՝ 148 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը։ Նաև ամբողջությամբ այրվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության մարզային վարչության թիվ 23 ուղղիչ բժշկական հաստատությունը։ Բանտարկյալները տարհանվել են։ Սոսվայում այրվել է վեց վագոն՝ սղոցանյութով, Պրոգրեսում՝ 4 000 քմ փայտի դարսակ: Ներկայում Սոսվայում, Տայոժնիում, Վիսիմում, Նեուստրոևում և Պրոգրեսում հրդեհները մեկուսացվել են, Կարպինսկում՝ մարվել։ Սոսվայում զոհվել է 1961 թվականին ծնված տղամարդ: Հրդեհի փաստով հարուցվել է երկու քրեական գործ։ Տարածաշրջան է ժամանել ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը՝ փոխնախարար Իլյա Դենիսովի գլխավորությամբ, որը ղեկավարում է գերատեսչության հրդեհաշիջման գլխավոր վարչությունը:
    20:30
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չարլզ III-ը հրաժարվել է «Հիթրոու» օդանավակայանի տերմինալն իր պատվին վերանվանելու առաջարկից
    Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հրաժարվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի Տերմինալ 5-ն իր պատվին վերանվանելու առաջարկից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով կառավարության և Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Չարլզ III-ը մերժել է առաջարկը՝ բնապահպանական նկատառումներից ելնելով: Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Չարլզ III-ի կողմից մերժման հնարավոր պատճառը թագավորի և օդանավակայանի միջև «սերտ կապերի բացակայությունն» է։ Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Բուքինգհեմյան պալատը «նախարարներին հորդորել է քաղաքավարի կերպով մերժել օդանավակայանի առաջարկը՝ անհարմարության զգացում չառաջացնելով»։ 2014 թ.-ին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանն իր Տերմինալ 2-ը վերանվանել է «Թագուհու տերմինալ»՝ ի պատիվ Եղիսաբեթ II-ի։ Չարլզ III-ը պարբերաբար հանդես է գալիս՝ ի պաշտպանություն կլիմայի: 2022 թ.-ին Գլազգոյում կայացած COP26 գագաթնաժողովում նա կոչ է արել հրաժարվել հանածո վառելիքից և անցնել վերականգնվող ռեսուրսների: Դրա հետ մեկտեղ, Չարլզ III-ին շատ են քննադատել մասնավոր ինքնաթիռների և ուղղաթիռների հաճախակի օգտագործման համար։
    20:15
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող չորս տան տանիքները
    Ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող թվով չորս տան բաղդադե տանիքները (մոտ 250 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին
    20:00
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում․ տուժածին հոսպիտալացրել են
    Ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։ Փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Տեքստում
    19:45
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանին «դավաճան» ասած քաղաքացուն աշխատանքից ազատել են․ «News.am»
    News.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան, փողոցում «դավաճան» անվանած քաղաքացի Սամվել Վարդանյանին դեպքից հետո ազատել են աշխատանքից։ NEWS.am-ի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ մոտ մեկ ամիս աշխատում էր Երեւանի հյուրանոցներից մեկում, որի անունն այս պահին չի ցանկանում նշել, որպես գիշերային ադմինիստրատոր, երեկ էլ գնում էր աշխատանքի, երբ տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս եկող Փաշինյանին եւ վանկարկել «դավաճան»։ «Աշխատավայրում շատ տհաճ խոսակցություն ունեցա տնօրինության հետ։ Իրենք շատ վատ արձագանքեցին դեպքին։ Ասացին, որ դրանից հետո չպետք է ոտք դնեի իրենց տարածք, փորձում էին համոզել, որ արարքս սխալ է, ես, իհարկե, հակառակը պնդեցի։ Այդպես երկուստեք հասկացանք, որ այլեւս հնարավոր չի լինի աշխատանքը շարունակելը»,- ասաց Սամվելը։ Սամվելի խոսքով՝ ինքը նախկինում իշխող թիմից այլ անդամների եւս նույն որակումն է տվել, սակայն բերման չի ենթարկվել։ Փաշինյանին «դավաճան» անվանելուց հետո Սամվելին էին մոտեցել տասից ավելի ոստիկաններ եւ բերման ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ոչինչ չհայտնաբերելուց հետո նրան երկու ժամ անց բաց էին թողել։ «Չեմ կարող ասել, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանն է ուղիղ հրահանգ տվել, սակայն վստահաբար նկատել է ինձ։ Ոստիկանությունում հարցնում էին՝ ինչու եմ արել, որ կուսակցությունից եմ։ Ես էլ ասացի, որ անկուսակցական եմ, իմ քաղաքական դիրքորոշումն եմ հայտնել։ Միայն ես չեմ իրեն դավաճան կոչում, երկրում շատ-շատերն են այդպես կարծում։ Վստահաբար չեմ զղջում, ընկճված չեմ, նորից նույնը կանեմ»,- ընդգծեց Սամվել Վարդանյանը։
    19:37
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
    Ապրիլի 26-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում ապրիլի 26-28-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    19:30
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը
    Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    26.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Իր «դուխը» հետ վերցնի, մեզ մեր ոգին հետ տա. Հայաստանում հանձնվել չկա, ելք կա
    Հայկական Թալիշից հեռացածները պարտիզանական պայքարի մասին են մտածում, երբ տեսնում են, թե ինչպես է Ալիևը իրենց գյուղում խարույկ վառում: Պայքարելու մասին թալիշցի Սլավան խոսել է Չարենցավանում «Հայաստան» դաշինքի անդմաների հետ հանդիպման ժամանակ: Չի հասկանում, թե ինչու է իշխանությունը ժողովրդից փորձում խլել պայքարելու ներուժը:
    19:00
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Պլաստիկ վիրահատությունից հետո՝ մահացել է Քիմ Քարդաշյանի նմանակը
    Պլաստիկ վիրահատությունից հետո՝ մահացել է Քիմ Քարդաշյանի նմանակը: Քրիստինան 34 տարեկան էր, նա լայնորեն հայտնի դարձավ որպես Քիմ Քարդաշյանի նմանակ։ Ցավալի լուրը ստացվել է մահացածի ընտանիքից: Հարազատների խոսքով՝ Աշտեն Գ-ն մահացել է ապրիլի 20-ին հիվանդանոցում՝ «վիրահատությունից հետո վատթարացումից»։ Պլաստիկ վիրահատությունից մի քանի ժամ անց Գուրկանին սրտի կաթված է ստացել։
    18:45
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել
    Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական, Փորձագետների խորհրդի անդամ (Իրանի հատուկ պետական ​​մարմին, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին) Աբաս Ալի Սուլեյմանիին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Washington Post պարբերականից: Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։ Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մեկ այլ մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ անձնական վեճի պատճառով: Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է: Սուլեյմանին մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը Սպահանի նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի նահանգում:
    18:30
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում կանխատեսում են, որ 50 տարի անց բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի
    Ճապոնիայի բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի առաջիկա 50 տարվա ընթացքում՝ հասնելով մինչև 87 միլիոնի: Համապատասխան կանխատեսումն այսօր հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը կից Ազգաբնակչության և սոցիալական անվտանգության բնագավառի հետազոտությունների ազգային ինստիտուտը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Ընդ որում, ինստիտուտի փորձագետների կարծիքով, մինչև 2070 թվականը կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժինը կկազմի 38,4 %։ 2020 թվականին այս ցուցանիշը կազմել է 28,6 տոկոս։ Նաև ակնկալվում է, որ Ճապոնիայի բնակչության մեջ օտարերկրացիների բաժինը առաջիկա 50 տարում կհասնի 10,7%-ի։ Փետրվարի 28-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրապարակել էր հաշվետվություն, որի համաձայն 2022 թվականին երկրում ծնվել է 799,7 հազար երեխա, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1899 թվականից ի վեր, երբ սկսել են համապատասխան վիճակագրություն վարել։ 2021 թվականի համեմատությամբ ծնելիության մակարդակն իջել է 5,1%-ով, ընդ որում՝ այն շարունակում է նվազել արդեն յոթ տարի շարունակ։ Ազգի սրընթաց ծերացումը, ծնելիության ցածր մակարդակի հետ մեկտեղ, պետությանը խոստանում է բազում խնդիրներ մոտ ապագայում։ Օրինակ՝ այժմ աշխատող ճապոնացիները ծեր հասակում կարող են չստանալ նույն չափով վճարումներ, որքան սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար:
    18:15
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ապրիլի 25-ին Երևանում ծնվել է 77 երեխա
    Ապրիլի 25-ին Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    18:00
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի
    Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգի առաջին հարցը ԱՀ Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժ. Միրզոյանը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին՝ հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը: 4 կողմ ձայնով նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստին:
    17:52
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնը Կիևին է փոխանցել արկեր, այդ թվում՝ աղքատացված ուրանով. Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար
    Մեծ Բրիտանիան Ուկրաինային մի քանի հազար արկ է փոխանցել Challenger 2 տանկերի համար, ընդ որում՝ այդ արկերի մի մասը պարունակում է աղքատացված ուրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին՝ ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման: Պատասխանը հրապարակված է խորհրդարանի կայքում։ «Մենք հազարավոր արկեր ենք ուղարկել Ուկրաինա Challenger 2-ի համար, այդ թվում՝ աղքատացված ուրանով զրահահար արկեր», - ասվում է փոխնախարարի պատասխանում։ Հիփին հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հայտնելու, թե մատակարարված արկերից քանիսն է Ուկրաինան կիրառել։ Պատասխանելով աղքատացված ուրանով արկերի արձակման մոնիթորինգի մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի վերահսկում, թե որ վայրերում են արձակվում այդ արկերը: Դրանք, ըստ Հիփիի, մատակարարումից հետո գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ: Ռուսական կողմը քանիցս քննադատել է Կիևին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու Լոնդոնի պլանները։ Challenger 2-ը բրիտանական ցամաքային զորքերի հիմնական մարտական ​​տանկն է, արտադրվել է 1994-ից մինչև 2009 թվականները: Թնդանոթի տրամաչափը 120 մմ է, մարտական լրակազմը՝ 52 արկ։ Ընդհանուր առմամբ, բրիտանական արդյունաբերությունը թողարկել է այս մոդելի ավելի քան 400 տանկ:
    17:45
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը
    Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժքը գերազանցել է 50 մլն դրամը: Միլանից Երևան ժամանած քաղաքացիների մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն:
    17:30
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    9-ամյա տղայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ․ երեխան հոսպիտալացվել է
    Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan-ը։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ տղա երեխայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում գործող լավաշի արտադրամասում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արթիկ քաղաքի բնակիչ 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, փռի աշխատակիցները երեխայի ձեռքը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են աջ ձեռքի նախաբազկի ճզմված-պատռված վնասվածք, այնուհետև Գ․ Մանուկյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
    17:15
    26.04.23
    Ավելին