Լրահոս

2023-04-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:50
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mersedes-ն ու Opel-ը
    Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
    10:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
    Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    10:40
    27.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Որոշ հասցեներում կլինեն ջրանջատումներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:35
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սուդանում զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 500-ը
    Սուդանում ապրիլի 15-ին սկսված զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 500-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման տվյալներ է ներկայացրել Սուդանի առողջապահության նախարարությունը։ «Սուդանում բախումների սկզբից ի վեր զոհվել է 512 մարդ, 4193 - ը վիրավորվել են», - ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
    10:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մինչև 8 ժամով կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Ս.Կապուտիկյան, Անտառային, Ջրաշատ, Զարուբյան փողոցների, Թամանյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    10:15
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի փոխադրման ծավալն աճել է
    2023 թվականի մարտին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 19,761 մլն բարել նավթ, ինչը 8,48 տոկոսով կամ 1,545 մլն բարելով ավելի է 2022 թվականի մարտի ցուցանիշից, alig.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տեղեկության՝ հունվար-փետրվար-մարտին ԲԹՋ խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 54,810 մլն բարել նավթ, ինչը 7,94 տոկոսով կամ 4,032 մլն բարելով ավելի է, քան 2022 թվականի առաջին երեք ամիսներին։ Ի դեպ, ներկայումս ԲԹՋ խողովակաշարը հիմնականում սպասարկում է Ադրբեջանի Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկում արդյունահանվող նավթի փոխադրումը։ ԲԹՋ խողովակաշարով կտեղափոխվի նաև Շահդենիզ հանքավայրի կոնդենսատը, թուրքմենական և ղազախական նավթը։
    10:00
    27.04.23
    Ավելին
  • Սպորտ
    «Թուրքիայում դրոշակ են ֆռռցրել ու գոռացել՝ Հայաստան». Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչը գոհ է
    Հայաստանի ծանրամարտի ոսկե հավաքականի գլխավոր մարզիչը նախանձելի արդյունք է համարում մեր ծանրորդների գրանցած հաղթանակները Եվրոպայի առաջնությունում: Այս մրցմանը այսքան շատ մեդալ չի նվաճել անգամ ԽՍՀՄ հավաքականը, որի կազմում առաջատար են եղել հայ մարզիկները:
    09:48
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ցամաքային ուժերում փորձարկվում են թուրքական արտադրության նոր տանկերը
    Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարիայի Արիֆիե նահանգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թեստավորման նպատակով 2 միավոր նոր «Altay» տանկերը ցամաքային զինուժին հանձնելու միջոցառմանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ էրդողանի՝ «Altay» տանկն ավելի կարողունակ է, քան 3-րդ սերնդի տանկերը, ինչպես նաև ստեղծված է ժամանակակից մարտական գործողությունների պայմաններին համապատասխան: Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ռազմական արդյունաբերության ծրագրերի ընդհանուր բյուջեն հասնում է 75 մլրդ դոլարի: «Altay» տանկերը սերիական արտադրության կդրվեն թեստավորման փուլերը բարեհաջող անցնելուց հետո:
    09:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեակատարողական ծառայողի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
    Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում՝ ապրիլի 23-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Գ․ Թ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, Գ․ Թ․-ն բանավոր հայտարարել է, որ այդ հեռախոսներից մեկը իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը պետք է փոխանցեր դատապարտյալ Ա․ Խ․-ին։
    09:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում ձերբակալ և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 41-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոնով լցված փաթեթներ և քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    00:00
    27.04.23
    Ավելին
2023-04-26
  • Արտաքին քաղաքականություն
    Առավոտյան Միշելի հետ, կեսօրին՝ Պուտինի. «գործուն քայլեր» է ակնկալում Երևանը՝ դաշնակիցներից
    Հայաստանի վարչապետը առավոտյան Շառլ Միշելի, կեսօրին Վլադիմիր Պուտինի հետ է խոսել Լաչինի միջանցքի շուրջ իրադրության մասին: Պուտինը եռակողմ համաձայնագրի խստիվ պահպանման կարևորությունն է նշել: Միշելը Բաքու-Երևան բանակցային գործընթացը շարունակելն է կարևորել: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից Երևանում խոսել է նաև Ռուսաստանի փոխարտգոծնախարար Գալուզինը, ընդգծել, որ անհրաժեշտ է ակտիվացնել երկխոսությունը երկու մայրաքաղաքների միջև:
    23:45
    26.04.23
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկիի երկար զրույցը Ծինփինի հետ և պատերազմը, որ հասել է եկեղեցի
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև են պատրաստում Ուկրաինային միջազգայնորեն ճանաչված 91 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջով: Նույն ժամանակահատվածում, Չինաստանը հայտնում է Կիևում դեսպան նշանակելու մասին, որը հույս է տալիս Զելենսկիին:
    23:37
    26.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մի ոտքը՝ դժոխքում. Էրդողանը հիվանդացել է ստամոքսի գրիպով
    Թուրքիայի նախագահը չեղարկել է այսօրվա հանրահավաքը, բժիշկները նրան խորհուրդ են տվել տանը մնալ: Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ուղիղ եթերում: Հարցազրույցը կիսատ էր թողել ու դուրս եկել տաղավարից: Բժիշկները ստամոքսի գրիպ են ախտորոշել Էրդողանին: Երկար դադարից հետո Թուրքիայի նախագահը վերադարձել էր տաղավար ու ասել, որ իր վատ զգացողության պատճառը գերլարված ընտրարշավներն ու մրսածությունն են: Ի դեպ, Թուրքիայում համապետական ընտրություններից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
    23:30
    26.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Գորշ գայլերի ոռնոցը և արծվիկների բարձր թռիչքը. Արցախ-Ադրբեջան կրթական մարտեր
    Հայրենասիրության հայկական ու ադրբեջանական մոդելների տարբերությունը ամենավառ ապացույցն է, որ արախահայերի գոյությունը Ադրբեջանի կազմում վտանգված է: Հայերին ատել սովորեցնող ադրբեջանցի երեխաների թիվն ավելանում է: Արցախում ատելություն չկա, միայն դասընթացներ են՝ ինչպես պաշտպանել հայրենիքը:
    23:15
    26.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Սառը զենքով չէի, սառը վարունգ էր մոտս. Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացի
    Հայաստանի քաղաքացու դեմքին Ալեն Սիմոնյանի թքելու դեպքից հետ հիմա էլ Նիկոլ Փաշինյանին դավաճան ասելու համար են ոստիկանները բերման ենթարկել մի տղամարդու, որը թիկնապահներով շրջապատված Հայաստանի վարչապետին հանդիպել է Չարենց-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում: Բայց գործը դրանով չի ավարտվել. քաղաքացին ազատվել է աշխատանքից:
    23:00
    26.04.23
    Ավելին
  • Ադրբեջանի ապօրինությունների ականատեսը. Եվրոպական խորհրդարանի պատգամավորը եղել է Սյունիքում
    Հակարիի կամրջին ադրբեջանցիների ապօրինի գործողություններն իր աչքով տեսել, արձանագրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը: Կոռնիձոր գյուղում է եղել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը: Հայ դատի գրասենյակում վստահ են, որ եվրոպացիների այցերից հետո հայանպաստ նոր բանաձևեր կլինեն:
    22:52
    26.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգություն՝ թիվ մեկ ավտոշարասյան մասնակցությամբ. ի՞նչ է պարզվել մեկ տարի անց
    Այսօր Սոնա Մնացականյանի մահվան տարելիցն է: Թիվ մեկ շարասյան մասնակցությամբ ողբերգությունից մեկ տարի է անցել, բայց գործի ամբողջական քննություն չի կատարվել: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհված հղի կնոջ գործով դեռ 4 վկա չի հարցաքննվել:
    22:45
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստան է գալու Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը
    Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջով։ «Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս»,- նշվում է հրապարակման մեջ:
    22:37
    26.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 44, 46 շենքեր, Ֆուչիկի փ. 19 շենք, Մարգարյան փ. 10 շենք, Րաֆֆու փ. 17, 19, 23, 25, 27 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 3Ա, 5 շենքեր, Վաղարշյան փ. 1, 3 շենքեր, Արաբկիր 35փ․ 3-21; 39փ․ 1-26; 47փ․ 2-7 առանձնատներ, Բաղրամյան պող. 2 /1-7 մուտք/ շենք, Թամամյան փ. 1 /1-4 մուտք/, 1Ա, 1/1 շենքեր, «Քաուֆման» ՍՊԸ, Ա․ Ավետիսյան փ. 79, 78, 80, 118Ա շենքեր, Համբարձումյան փ. 14-16, 97, 97/3, 12/5 111/3 շենքեր, Համբարձումյան փ. 111-121 առանձնատներ, Գուլակյան փ. 56-85 առանձնատներ, Ա․Ավետիսյան փ. 80 առանձնատուն, թիվ 18 և թիվ 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30, 34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքի առանձնատներ, Արարատյան փ․ 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 8 հասցեում գտնվող «Նորք» ՇՇ-ի շենք, Գյուրջյան փ. 17, 17/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մանկակական պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դեմիրճյան 17, 19, 21 շենքերը, արամի նրբ 26 շենքի բնակիչ բաժանորդները և հարակից ոչ բնակիչ բաժանորդները։ Գեղարքունիքի մարզ՝ 11։00-16։30 Մարտունի քաղաք՝ Սայաթ-Նովայ, Երևանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Մաշտոցի, Սազայի Նիկողոսյան, Կամոյի, Պուշկինի փողոցներ մասնակի, 12։00–14:00 Բերքանուշ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 11։00-12։00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելի, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի, 11։00-13։00 Գետափ գյուղ մասնակի, Լոռու մարզ` 11։00-15։00 Արծնի և Ապավեն գյուղեր, 11։00-17։00 Սարահարթ, Գոգարան և Գեղասար գյուղեր, Տավուշի մարզ՝ 13։00-15։00 Դիլիջան քաղաք` Կամոյի փողոց մասնակի, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկ քաղաքն ամբողջությամբ, բացի Տուֆագործների փողոցից: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    22:30
    26.04.23
    Ավելին