Լրահոս
2023-04-27
-
Իրավական«Քովիդի գործով» կալանավորված Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվիԵրևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։Ավելին15:3027.04.23 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար. Զախարովա«Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,-ասել է դիվանագետը:Ավելին15:1527.04.23 -
ԻրավականՄեղադրյալը դուրս է նետվել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության 3-րդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։Ավելին15:0027.04.23 -
ՔաղաքականՓաշինյանը ստում է․ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են խախտվել, որոշ կետեր գերակատարվել են․ քաղաքագետ«Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն այսօր ասել է, «որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են»։Ավելին14:4527.04.23 -
ՀասարակականՎերացվել է «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):Ավելին14:3027.04.23 -
ՄիջազգայինՏարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում էԹեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության անբաժանելի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։Ավելին14:1527.04.23 -
Քաղաքական«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պահանջում է, որովհետև ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Ավելին14:0027.04.23 -
ՔաղաքականԱպագան մեռավ ձեզ համար, քանի դեռ Նիկոլոսը ձեր վարչապետն ա. Ալեն Ղևոնդյան«Քանի որ հայերը իրենց մեջ ունեն «փողին մունաթ», «փողը մութ տեղը լույս ա տալիս» նման ասացվածքներ, ասեմ ձեզ.Ավելին13:4527.04.23 -
ԱրցախՄեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումըԱյսօրվանից մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է, հայտնում են նախարարությունից։Ավելին13:3027.04.23 -
ՔաղաքականԴուք ձեր տան Էրդողանի դարդը լացեք, որը էլի իրենց պանթուրքիզմի գաղափարով մեր երկիրն է «կառավարում». Սոֆյա Հովսեփյան«Էրդողանի չլինելը, ոչ մի կերպ չի փոխի իրենց գոյության վտանգը ...Ավելին13:1527.04.23 -
Արցախ«Կարմիր խաչի» միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 հիվանդԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ավելին13:0027.04.23 -
ՏարածաշրջանՔեմալ Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը (Տեսանյութ)Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր, գրում է ermenihaber.am-ը։Ավելին12:4527.04.23 -
ԱրցախԱդրբեջանցիները կրակել են Արցախում նռան այգում աշխատող հայ տրակտորիստի վրա2023 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:Ավելին12:3027.04.23 -
ՔաղաքականԱննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար․ ՉալաբյանՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն առաջարկում է, որ վարչապետի տիկին Աննա Հահոբյանը ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ զրպարտության համար։ Նա ընդգծել է, որ Աննա Հակոբյանը կրկնում էր թշնամական պրոպագանդայի թեզերը և զրպարտում ողջ հայ ժողովրդին, և հատուկ նրա կռվող հատվածին:Ավելին12:1527.04.23 -
ԻրավականԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզում:Ավելին12:0027.04.23 -
ԱրցախԱրցախի ԱԺ նախագահը դադարեցրել է Սեյրան Հայրապետյանի լիազորություններըԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որում ասվում է.Ավելին11:5327.04.23 -
Հասարակական10 օրում հաշվարկվել է 45 միլիոն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:Ավելին11:4527.04.23 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՓրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին11:3027.04.23 -
ԱռողջապահականՍրտանոթային հիվանդությունները գարնանը. ինչպե՞ս խուսափել սրացումներիցՀայաստանում սրտի հիվանդություններն առավել հաճախ հանդիպողների թվում են։Ավելին11:1527.04.23 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերաբացել Լաչինի միջանցքըԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունը:Ավելին11:0027.04.23