Լրահոս
2023-06-06
-
Քաղաքական«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է». Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է ուժային կառույցներինՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։Ավելին10:1806.06.23 -
ՍպորտՊատիվ էր քեզ հետ նույն թիմում խաղալը․ Ժիրուն՝ Իբրահիմովիչին«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն դիմել է Զլատան Իբրահիմովիչին, որը երեկ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: «Զլատան, դու ինձ ոգեշնչեցիր, երբ ես սկսեցի կարիերաս: Ինձ համար պատիվ էր քեզ հետ նույն թիմում խաղալը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Լեգենդ»,- գրել է Ժիրուն սոցցանցի իր էջերում: 41-ամյա Իբրահիմովիչն Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո (3:1) է հայտարարել կարիերան ավարտելու մասին։Ավելին10:1506.06.23 -
ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. հայկական կողմը կրակ չի բացելԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:Ավելին10:1006.06.23 -
ԱշխարհԲալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսելԲալթյան նավատորմը մինչև 40 նավ և ավելի քան 3500 զինվորականների է ներգրավել ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում անցկացվող օպերատիվ զորավարժություններում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: «2023 թվականի Բալթյան նավատորմի ուժերի զինվորական կառավարման մարմինների պատրաստման պլանին համապատասխան՝ հունիսի 5-ից մինչև 15-ը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում մեկնարկել են Բալթյան նավատորմի խմբավորումների մարտական պատրաստության օպերատիվ վարժանքները՝ Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վլադիմիր Վորոբյովի ղեկավարությամբ», - տեղեկացրել են գերատեսչությունում։ Նախարարությունում նշել են, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 40 վերջրյա մարտանավեր, կատերներ և ապահովման նավեր, այդ թվում՝ պահականավեր և կորվետներ, փոքր հրթիռակիր նավեր և հրթիռակիր կատերներ։ Բացի այդ, զորավարժություններում ներգրավված են ավելի քան 3500 զինվորական, մինչև 25 ինքնաթիռ և ուղղաթիռ, 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:Ավելին10:0006.06.23 -
ԱրցախԵս ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում. Վարդանյան«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.Ավելին09:4506.06.23 -
ՏարածաշրջանԻրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերըԻրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Էր Ռիադում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հունիսի 6-ից կվերսկսի աշխատանքը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի հայտարարության մեջ։ Քանաանին նշել է նաև Ջիդդայում հյուպատոսարանի բացման մասին: «Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտին երեքշաբթի՝ հունիսի 6-ին, և չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, պաշտոնապես կբացվեն Էր Ռիադում Իրանի դեսպանությունը, Ջիդդայում գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունը»,- ասված է նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, դիվանագիտական աղբյուրը AFP-ին հայտնել էր, որ հունիսի 6-ին տեղի կունենա Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան բացումը՝ նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթիի ներկայությամբ: Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել էր 2016 թ.-ին, երբ Թեհրանում թագավորության դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսարանը ենթարկվել էին ցուցարարների կողմից հարձակման: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժն Էր Ռիադի կողմից:Ավելին09:3006.06.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՉի բացառվում, որ առաջիկա օրերին Արմեն Աշոտյանին ձերբակալեն:Ավելին09:2006.06.23 -
ՀասարակականԱվտովթար Երևանում. Ազատության պողոտայից Սարալանջ տանող ճանապարհին բախվել են 2 Toyota Camry-ներն ու Opel Astra-նԱյսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում, բախվել են 31-ամյա Հովսեփ Օհանյանի վարած Opel Astra մակնիշի, 21-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota Camry մակնիշի և 34-ամյա Վարուժան Փափազյանի վարած Toyota Camry մակնիշի ատոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին00:0006.06.23
2023-06-05
-
ՏարածաշրջանԷրդողանի «անտեսանելի ձեռքը» կղեկավարի թուրքական դիվանագիտությունը. Ֆիդանն առաջինը Բաքու կգնաԹուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե ամբողջությամբ փոխել է կառավարության կազմը: Նոր կաբինետում չեն լինի նաև Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը: Պաշտպանության նոր նախարարը 2018 թվականից գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յաշար Գյուլերն է: Իսկ Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանն է՝ Ազգային հետախուզության կազմակերպության նախկին ղեկավարը: Ամերիկյան մամուլը նրան անվանում է Էրդողանի «անտեսանելի ձեռքը»: Թուրքական մամուլը գրում է, որ Ֆիդանին պատրաստում են՝ Էրդողանի գործը շարունակող:Ավելին23:4505.06.23 -
Իրավական«Անգամ Աշոտի մորը չեմ ցանկանա իմ ցավը». զոհված զինվորի մայրը կմնա կալանավայրումԱշոտ Փաշինյանին իբր առևանգելու համար կալանավորված զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, այսօր այդպես էլ չհասցրեց գնալ տուն՝ առավոտյան վերաքննիչ քրեական դատարանի՝ տնային կալանք նշանակելու որոշումից հետո: Փաշինյանն ընդդեմ զոհված զինծառայողի մոր՝ դատական առաջին նիստին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց, որ դատաքննության փուլում տիկին Գայանեն պետք է մնա կալանավայրում:Ավելին23:3005.06.23 -
ՏարածաշրջանՈւկրաինական լայնածավալ գրոհի մասին են հայտնում ռուսները. Կիևը փորձում է պատերազմը տեղափոխել ՄոսկվաՌուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ուկրաինացիների լայնամասշտաբ գրոհների մասին է հայտնում: Նշվում է, որ ուկրաինական բանակը 5 ուղղություններով Դոնեցկի վրա է հարձակվել, գործի է դրել ռազմավարական նշանակության 23 և 31 մեքենայացված բրիգադները: Կիևը, ըստ էության, հաստատել է գրոհը: Նշվում է, որ Բախմուտի ուղղությամբ առաջխաղացում կա:Ավելին23:1505.06.23 -
Արտաքին քաղաքականությունԲանակցային խառնաշփոթ. կոնկրետ քարտեզ չկա, Միրզոյանն էլ Արցախի անունից խոսելու մանդատ չունիՎաշինգտոնում Միրզոյան-Բայրամով սպասվող բանակցությունից 7 օր առաջ Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ հայտարարել է, թե իրենք պատրաստ են Ադրբեջանի հետ սահմանները գծել 1975 թվականի քարտեզով, որով ադրբեջանական են համարվում Հայաստանի տարածքում գտնվող 7 գյուղեր: Բայց Միրզոյանը նաև նշել է, որ, այսպես կոչված, անկլավները Ադրբեջանի կազմում ճանաչելու իրավական հիմքերը դեռ ուսումնասիրման կարիք ունեն: Բաքուն չի շտապում հաստատել, թե համաձայն է այդ քարտեզին:Ավելին23:0005.06.23 -
ՀասարակականՑավը խորացնող շոու. Ադրբեջանը տեքստ է թելադրել բանտում պահվող հայ գերիներինՄինչ Փաշինյանը Անկարայում զվարճացնում է Ալիևին, Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր է տարածում՝ տղաներին անվանելով դիվերսանտներ: 33 հաստատված գերիներից երկուսի մասին է տեսանյութը, որտեղ տղաները պատմում են իրենց բանտային կյանքի ու կարոտի մասին: Եվրոպական դատարանում նրանց շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ կաշկանդված էին տղաները:Ավելին22:4505.06.23 -
ՏարածաշրջանԻրանը հարվածի է սպասում Իսրայելի գիրկն ընկած Ադրբեջանից. Բաքու-Թեհրան «ավիաչվերթները դադարեցվել են»Չնայած ոչ Բաքուն, ոչ Թեհրանը պաշտոնապես չեն հաստատում՝ իրանական ու ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ դադարեցվել են Բաքու-Թեհրան ավիաչվերթները: Իրանաբնակ իրանագետների խոսքով՝ դա Ադրբեջանի հերթական հակաիրանական քայլն է. Բաքուն շարունակում է Թլ Ավիվին գոհացնող քայլերը: Իրանում սպասում են Ադրբեջանից Իսրայելի հարվածներին:Ավելին22:3005.06.23 -
ՔաղաքականԻշխանության մի մասի համար փակ հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են. պատգամավորԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։ Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված: Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են»:Ավելին22:2205.06.23 -
Արտաքին քաղաքականությունԽայտառակություն, որից կարելի էր խուսափել. Փաշինյանի ջերմ շփումները՝ թուրքական պալատում44-օրյա պատերազմում զոհվածների 3 տարին չլրացած՝ Փաշինյանը Անկարայում ի՞նչ է պատմել Ալիևին, որից լայն ժպտում է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական ու հայկական տելեգրամ ալիքները քննարկում են Հայաստանի վարչապետի հանդիպումներն ու ձեռքսեղմումները Թուրքիայի նախագահական պալատում՝ Էրդողանի ինաուգուրացիայից հետո: Փաշինյանը անգամ «Գորշ գայլերի» ղեկավարի ու նույնիսկ Թուրքիայում ծայրահեղական հայացքներ ունեցող մի սկանդալիստի ձեռք է սեղմել, որը Հայաստանի արտգործնախարարը այսպես է մեկանաբանել՝ «բարևի մասին ա խոսքը, քաղաքական բաներ եք բխեցնում»:Ավելին22:1505.06.23 -
ՔաղաքականՏոյվո Կլաարը կայցելի Երևան, ապա կմեկնի ԲաքուՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատրաստվում է այցելել Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջի միջոցով։ Հայտնի է, որ Հայաստանից հետո Կլաարն այցելելու է նաև Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակին, Տոյվո Կլաարի այցը Հայաստան, ապա Ադրբեջան, կայանալու է այս շաբաթ։ «Բաքու կատարելիք այցի ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն այն տեղի կունենա Երևան կատարելիք այցից հետո»,- գործակալությանը հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։Ավելին22:1105.06.23 -
ԱրցախՇրջափակված Արցախի բնակիչները պարեն ձեռք բերելու համար նոր կտրոններ կստանանԱրցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն: «Սիրելի ՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի Հանրապետության կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման եւ հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին22:0905.06.23 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարըՀունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել է համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծել է, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։ Բացման խոսքին հաջորդել է համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։ Համագումարի առաջին նիստը վարել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ «Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձել է երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։ Զեկույցից հետո տեղի են ունեցել խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։ Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին:Ավելին22:0005.06.23 -
ԱռողջապահականՀակասնկային դեղամիջոցներ. կիրառությունն ու ազդեցությունն օրգանիզմի վրաՆերկայումս բժշկության մեջ հակամիկոտիկ ակտիվությամբ դեղերը օգտագործվում են ոչ միայն հիվանդությունների բուժման համար, այլ նաև որպես ախտահանիչ լուծույթներ՝ բժշկական գործիքների, կահույքի և տարածքների մաքրման համար: Դրանք ոչնչացնում են սնկային վարակը ցանկացած մակերեսից։ Հակասնկային դեղամիջոցների օգտագործման արդյունավետության ընդհանուր չափանիշը վարակի կլինիկական և գործիքային նշանների անհետացումն է, ինչպես նաև ախտածին նյութի ոչնչացումը: Հակասնկային դեղամիջոցները ունենում են սինթետիկ և բնական ծագում: Որոշներն ունեն ֆունգիստատիկ ազդեցություն (դադարեցնում են սնկերի աճն ու վերարտադրությունը), մյուսներն ունեն ֆունգիցիդային ազդեցություն (առաջացնում են սնկերի մահ)։ Ըստ իրենց քիմիական կառուցվածքի՝ հակասնկային դեղամիջոցները բաժանվում են հետևյալ խմբերի. Պոլիենային հակաբիոտիկներ (բնական հակամիկոտիկներ) Իմիդազոլի խումբ Տրիազոլի խումբ Ալիլամինային խումբ 2 (սինթետիկ հակամիկոտիկներ) Էխինոկանդիններ Այլ խմբերի դեղեր Պոլիենային հակաբիոտիկներ (բնական հակամիկոտիկներ) Պոլիենային շարքի պատրաստուկները կարող են առաջացնել սնկերի մահ և դադարեցնել դրանց աճն ու վերարտադրությունը, մինչդեռ ազդեցության ուժը կախված է ակտիվ նյութի կոնցենտրացիայից: Գործողության մեխանիզմը հիմնված է բջջային մեմբրանի ամբողջականության վնասման և բորբոսի լուծարման վրա: Այս դեղերը ակտիվ են մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթի, վուլվովագինալ կանդիդիոզի, ենթամաշկային ասպերգիլոզի, պիտրիազի վերսիկոլորի բուժման մեջ: Տրիազոլ և իմիդազոլ խումբ Ազոլային խմբի հակամիկոտիկներ պարունակող դեղամիջոցները հիմնականում միայն դադարեցնում են սնկերի աճն ու վերարտադրությունը։ Ակտիվ նյութի բարձր կոնցենտրացիայով արտաքին օգտագործման դեղաչափերը կարող են առաջացնել սնկերի մահ: Այս դեպքում դեղամիջոցի գործողությունը հիմնված է սնկային բջիջների մեմբրանի ամբողջականության խախտման վրա: Բերանով ընդունման համար ազոլային խմբի դեղամիջոցներն ունեն գործողության լայն սպեկտր: Նշանակվում է մաշկային կանդիդիոզի, օնիքոմիկոզի, պիտրիազի վերսիկոլորի, տրիխոֆիտոզի, վուլվովագինալ կանդիդիոզի, համակարգային կանդիդիոզի և այլնի բուժման համար: Դրանք ընդունելիս կարող են զարգանալ հետևյալ կողմնակի ազդեցությունները՝ ախորժակի կորուստ, սրտխառնոց, գազեր, գլխապտույտ, գլխացավ, հիպոպլաստիկ անեմիա, լեյկոպենիա, նեյտրոպենիա, քոր, մաշկի այրում և այլն: Տեղական օգտագործման դեպքում՝ քոր, այրվածք, թեփոտում: Այս խմբի որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում պտղի զարգացման վրա կարող են ունենալ բացասական ազդեցություն։ Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այս խմբից որևէ դեղամիջոց նշանակել հղիներին, եթե ակնկալվող օգուտը չի գերազանցում հնարավոր ռիսկը: Տեղական օգտագործման ազոլները չեն կարող նշանակվել հղիության առաջին եռամսյակում և այդ միջոցների նկատմամբ անհատական անհանդուրժողականությամբ: Սնկային վարակը բուժելիս հնարավոր է բախվել ռեցիդիվի հետ (բուժումը դադարեցնելուց հետո սնկային վարակի կրկնությունը) կամ բուժման ձախողումը շուկայում վաղուց գոյություն ունեցող դեղամիջոցներից սնկերի կախվածության հետևանքով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մասնագետները ստեղծել են նոր սերնդի բարձր արդյունավետ հակասնկային դեղամիջոցներ, որոնք գործողության լայն սպեկտրի շնորհիվ կարող են օգտագործվել հեշտոցային և մաշկի սնկային վարակների դեպքում: Նման դեղամիջոցներ պարտադիր պետք է ընդունել բժշկի նշանակմամբ, ընթացքը ևս պետք է վերահսկվի բժշկի կողմից։Ավելին21:4505.06.23