Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:15
05.06.23
108

Խայտառակություն, որից կարելի էր խուսափել. Փաշինյանի ջերմ շփումները՝ թուրքական պալատում

44-օրյա պատերազմում զոհվածների 3 տարին չլրացած՝ Փաշինյանը Անկարայում ի՞նչ է պատմել Ալիևին, որից լայն ժպտում է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական ու հայկական տելեգրամ ալիքները քննարկում են Հայաստանի վարչապետի հանդիպումներն ու ձեռքսեղմումները Թուրքիայի նախագահական պալատում՝ Էրդողանի ինաուգուրացիայից հետո: 

Փաշինյանը անգամ «Գորշ գայլերի» ղեկավարի ու նույնիսկ Թուրքիայում ծայրահեղական հայացքներ ունեցող մի սկանդալիստի ձեռք է սեղմել, որը Հայաստանի արտգործնախարարը այսպես է մեկանաբանել՝ «բարևի մասին ա խոսքը, քաղաքական բաներ եք բխեցնում»: