Լրահոս
2023-06-05
-
ԻրավականՄահվան ելքով վրաերթ ԳյումրիումՀունիսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Սամվել Մխիթարյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3005.06.23 -
ՍփյուռքՎաղը կարող է ուշ լինել. Փարիզի կենտրոնից հայերը դիմում են աշխարհին«Կանգնեք հայերի կողքին այսօ՛ր, վաղը կարող է ուշ լինել»: Փարիզում հայերը ցույց են արել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով: Ցույցի մասնակիցները ընդգծել են՝ Հայաստանն ու Արցախը մնացել են մենակ՝ առանց դաշնակիցների:Ավելին17:1505.06.23 -
ԱշխարհՓայտե Citroen 2CV մեքենան Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյովՓայտից պատրաստված Citroen 2CV մակնիշի մեքենան, որը համարվում է միակն իր տեսակի մեջ, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 210 000 եվրոյով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականը: Մեքենան գտնվում է լիարժեք աշխատանքային վիճակում և գրանցված է Ֆրանսիայում: 2CV-ի կորպուսը ձեռքով պատրաստված է փայտից՝ «նույն հայտնի կորերով, ինչ դրա հետպատերազմյան ֆրանսիական դասական նախնին»: 2000000000.jpg (82 KB) Մեքենան ձեռք է բերել փարիզաբնակ կոլեկցիոներ Ժան-Պոլ Ֆավանը, որն ունի վինտաժային տոնավաճառի կարուսելների թանգարան: «Ես դժվարանում եմ խոսել այս գնումից հետո», - հեռախոսով AFP-ին ասել է Ֆավանը: Փայտե 2CV-ն պատրաստել է հյուսն Միշել Ռոբիլարը՝ ընկուզենու, տանձենու, խնձորենու և կեռասենու փայտից: Ռոբիլարը AFP-ին հայտնել է, որ 2011 թ.-ից 5 տարի և մոտավորապես 5000 ժամ է ծախսել մեքենան պատրաստելու համար: 2 CV-ն, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «երկու ձիաուժ» (deux chevaux), ստեղծվել է 1948 թ.-ին՝ որպես Volkswagen Beetle-ի մրցակից: 14 տարեկանից հյուսն աշխատելով՝ Ռոբիլարը սկսել է աշխարհի հայտնի մեքենաների փայտե փոքր կրկնօրինակների պատրաստումը 1990-ականներից: Նա մի քանի մրցանակի է արժանացել իր կատարած բարդ աշխատանքի համար, այդ թվում՝ Harley Davidson մոտոցիկլետի համար, որի պատրաստումը տևել է ավելի քան 500 ժամ:Ավելին17:0005.06.23 -
ՏարածաշրջանՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասինՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են անձնակազմի 250 անդամի: «Հունիսի 4-ի առավոտից հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Հարավկովկասյան ուղղությամբ՝ ռազմաճակատի հինգ հատվածներում՝ մարտի մեջ մտցնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական պահուստների 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները՝ այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, գործի է դրվել հակառակորդի վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ… Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր պաշտպանությունը, իրենց կարծիքով, ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը, հաջողություն չի ունեցել», - հայտնել է Կոնաշենկովը: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «Արևելյան» զորքերի խմբավորման հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 250 անձնակազմի անդամ, 16 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 զրահամեքենա։ Կոնաշենկովը նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջապահ հրամանատարական կետերից մեկում է գտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Վերջին շաբաթներին Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտոնյաները շատ են քննարկում Կիևի մոտալուտ հակահարձակումը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում հակահարձակում սկսելու մասին չի հաղորդվում, սակայն նշվում է երկրի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:Ավելին16:4505.06.23 -
ԻրավականՄահվան ելքով երկաթուղային վթար Ալավերդի քաղաքումՀունիսի 3-ին, ժամը 22.25-ի սահմաններում, երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի ավտոկանգառի հարակից տարածքում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Ժորա Պետրոսյանը, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է ընթացող գնացքին, ինչի հետևանքով մահացել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:3005.06.23 -
ՀասարակականԱդրբեջանը ցույց է տվել հայ գերիներին44-օրյա պատերազմից հետո գերեվարված ու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները հարցազրույց են տվել Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը: Լրագրողը նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ, որ դիվերսիա իրականացնելու նպատակով դիտավորյալ անցել են ադրբեջանական տարածք: Տեսախցիկների առաջ հայ ռազմագերիները վստահեցնում են, թե գոհ են բանտային պայմաններից ու անհամբեր սպասում են ծնողների հետ հանդիպմանը:Ավելին16:1505.06.23 -
ՍպորտՆույնիսկ Աստված է տխուր. Իբրահիմովիչը` կարիերան ավարտելու որոշման մասին«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտելու իր որոշումը՝ ընդգծելով, որ հեռանալու մասին հայտարարության առավոտյան անձրև է եկել։ Շվեդը խոստովանել է, որ կարծում է, որ նույնիսկ Աստված է տխուր։ «Վաղվանից ես ազատ մարդ եմ լինելու. Վաղը նոր էջ է բացում իմ կյանքում։ Ես հպարտ եմ, որ այդքան երկար կարիերա եմ ունեցել: Երբ այսօր առավոտյան արթնացա, անձրև էր գալիս։ Ես ինքս ինձ ասացի, որ նույնիսկ Աստված է տխուր»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում GuillaumeMP-ը Twitter-ում: 41-ամյա Իբրահիմովիչը հայտարարել է, որ Ա Սերիայի ավարտին կավարտի իր խաղային կարիերան:Ավելին16:0005.06.23 -
ՔաղաքականՉգնալուց ոչինչ չէինք կորցնելու. Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից․ նախկին արտգործնախարարՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։ Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։ Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։ Այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։ Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու»։Ավելին15:4505.06.23 -
ԱրցախՇաբաթվա ընթացքում Արցախում գրանցվել է ՃՏ 11 պատահար2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Դրանցից 30-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բոլոր դեպքերը բացահայտվել և քննության փուլում է: Հունիսի 4-ին դիակի հայտնաբերման 1 դեպք է գրանցվել Մարտակերտ քաղաքում։ Շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Սարալանջ փողոցի բնակելի տներից մեկի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ Արմեն Ավետիսյանի (ծնված 1991թ.) դին՝ ծառից կախված վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք։ Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 12 դեպքերը։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, հափշտակության, խարդախություն և բռնաբարության փորձի մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 153 արձանագրություն. Շաբաթվա ընթացքում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 6-ը նյութական, 5-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 36 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 42 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն` կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:Ավելին15:3005.06.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Աշոտ Փաշինյանը դատարանում է. նա պնդում է, որ իրեն առևանգել ենԱվելին15:3005.06.23 -
Իրավական9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համարԻրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց և, իբրև չոր խմորիչ, 1715 արկղերի հետ միասին բարձել է ավտոմեքենան ու առաքել Հայաստան՝ այդ կերպ քողարկելով և թաքցնելով թմրամիջոցը: Ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին Մեղրիի անցակետով ժամանել է Հայաստան, սակայն առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ Նիդերլանդների Թագավորություն տեղափոխելն ավարտին չի հասցվել, քանի որ թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական ընկերությանը պատկանող ավտոմեքենայում բարձված բեռի զննության արդյունքում: 2022 թվականի հունվարի 8-ին Իրանի քաղաքացի Ա.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմարմիջոցների մաքսանենգության օժանդակություն), 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացնելուն օժանդակելը) և 35-38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների մաքսանենգության նախապատրաստություն): Ա.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: 2022 թվականի հունվարի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով՝ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել. նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով:Ավելին15:1505.06.23 -
Օձեր են հայտնաբերվել Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներումՀունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին15:0005.06.23 -
ԱռողջապահականՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 201-իՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վարակվածներից 4-ը հոսպիտալացված է, 105-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Ընդ որում՝ 138-ը երեխաներ են, 63-ը՝ մեծահասակներ։Ավելին14:4505.06.23 -
ԱշխարհՀնդկաստանում ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից՝ գնացքների ողբերգական վթարից 3 օր անցՀնդկաստանի Օդիշայի նահանգի Բարգարհ շրջանում կրաքարեր տեղափոխող ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից, գնացքի 5 վագոնները շրջվել են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of India պարբերականը: Ըստ իշխանությունների՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր երկաթգծի վրա Դունգրիի կրաքարի հանքերի և ցեմենտի գործարանի միջև: Իշխանություններն ընդգծել են, որ այս երկաթգիծը վերահսկվում է բացառապես մասնավոր ընկերության կողմից, և Հնդկաստանի երկաթգծային ընկերությունը դրա հետ որևէ առնչություն չունի: Գնացքի վագոնների շրջման հետևանքով տուժածներ չկան: Times of India-ն հիշեցնում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Օդիշայի նահանգի Բալասոր քաղաքում երեք գնացքների բախումից ընդամենը երեք օր անց: 2 մարդատար և 1 բեռնատար գնացքների վթարի հետևանքով առնվազն 275 մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է: Հնդկաստանի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը հայտարարել էր, որ գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելակման համակարգի խափանումը: Կատարվում է հետաքննություն:Ավելին14:3005.06.23 -
ՔաղաքականՓաշինյանն իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ. «Politik.am»Politik.am-ը գրում է․ «Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայից տարածվող կադրերը շոկային էին՝ Փաշինյանը կարծես հայտնվել էր իր սրտի միջավայրում։ Լուսանկարներից մեկում Փաշինյանը պատմություն է պատմում, որի ժամանակ լիաթոք ծիծաղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Թուրքիայի նախկին վարչապետ Յլդըրըմը և այլ թուրք պաշտոնյաներ։ Մեկ այլ տեսարանում Փաշինյանը երջանկանում է, երբ Էրդողանը ձեռքով բարևում է իրեն։ Պարզվում է՝ Անկարա Փաշինյանը դատարկաձեռն չէր գնացել։ Ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ, որն անձամբ Թուրքիայի նախագահին է փոխանցել։ Գորգի վրա նաև թուրքերեն գրառում է եղել։ Էրդողանը սիրում է գորգ նվեր ստանալ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից, սակայն մեր տասնյակ զանգերն այնպես էլ անպատասխան մանցին։ Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանի համար խիստ կարևոր է եղել Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը։ Նա վստահ է եղել, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով ավելի կամրացնի իր դիրքերը և կվայելի Թուրքիայի ամուր աջակցությունը»։Ավելին14:1505.06.23 -
ԻրավականՄուշի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄուշի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:Ավելին14:0005.06.23 -
ՍպորտԵս ոչինչ չեմ սպասում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում․ ՄբապեՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է հաջորդ մրցաշրջանում փարիզյան թիմի ելույթներից ունեցած սպասելիքներով։ «Ի՞նչ եմ ակնկալում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում: Ոչինչ։ Ես այստեղ եմ պարզապես ֆուտբոլ խաղալու համար: Ես պայմանագիր ունեմ. ես այստեղ եմ ֆուտբոլի համար: Ակումբն անում է այն, ինչ կարող է, և դա ինձ հարմար է։ Մնացածն իմ գործը չէ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ մրցաշրջանը 29 գոլով ավարտելուց հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկու՝ 5-րդ անգամ անընդմեջ: Ֆրանսիացի հարձակվողը, ով երկրորդ գոլը խփեց «Կլերմոնի» դեմ մրցաշրջանի եզրափակիչ խաղում (2:3), երկու գնդակով առաջ է անցել «Լիոնի» առաջատար Ալեքսանդր Լակազետից (27): Մբապեն նախկինում հաղթել է Լիգա 1-ի «Ոսկե խաղակոշիկը» 2019, 2020, 2021 և 2022 թվականներին: Հինգ անգամ անընդմեջ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու՝ նա կրկնել է Ժան Պիեռ Պապենի նվաճումը, ով մրցակցությունից դուրս էր 1988-ից 1992 թվականներին՝ ելույթ ունենալով «Մարսելի Օլիմպիկի» համար։ Ֆրանսիայում ևս մեկ արդյունավետ մրցաշրջանը Կիլիանին թույլ կտա դառնալ յուրահատուկ ռեկորդակիր։Ավելին13:4505.06.23 -
ԱշխարհՀայիթիում հեղեղների պատճառով կա 15 զոհ, 13 հազարից ավելի մարդ տարհանվել էՀայիթիում շաբաթ և կիրակի օրերին տեղատարափ անձրևներից հետո առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ է մահացել, ևս 8 մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ABC News պարբերականին: Գրեթե 13 400 մարդ տարհանվել է, քանի որ ջուրը ծածկել է հարյուրավոր տներ՝ որոշ փողոցներ վերածելով գետերի: Հայիթիի իշխանությունները դեռ գնահատում են հեղեղների հասցրած վնասները: Անձրևները նաև զգալի վնաս են հասցրել Հայիթիի կենտրոնական շրջաններում ցանքատարածություններին՝ խորացնելով երկրում սննդի պակասի հետ կապված ճգնաժամը: Հայիթիի վարչապետ Արիել Անրին հայտնել է, որ աշխատում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնի հեղեղներից տուժած մարդկանց:Ավելին13:3005.06.23 -
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքՀունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Ավելին13:2905.06.23