Լրահոս

2023-06-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա թուրքական խամաճիկային ռեժիմ է․ վերլուծական
    7or.am-ը գրում է․ Թուրքիան, որին Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աղետալի երկրաշարժից հետո շտապեց փրկարարական ու նյութական օգնություն ցուցաբերել, գնահատեց այդօրինակ դրսևորումն ու առժամանակ փակեց իր երկրի օդային տարածքը հայկական օդանավերի համար: Օդային տարածքը փակեցին նաև Փաշինյանին տեղափոխող օդանավի համար, չնայած՝ նա այդ ճանապարհով մեկնում էր թուրքական նախապայմանները կատարելու, Ալիևի հետ Հայաստանի, Արցախի ու հայության դեմ նոր աղետներ պայմանավորվելու համար: Այդքանից հետո, Նիկոլ Փաշինյանը, կարծես ապացուցելու համար, որ ինքը որպես անհատ նաև զրոյական ինքնահարգանք և ինքնասիրություն ունի (այսինքն՝ չունի), վազեվազ մեկնեց վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու, որտեղ նրան ցուցադրաբար բանի տեղ էլ չդրեցին: Այդպես է. ոտքի փաթաթանը (портянка), որպես կանոն, հագուստի տարր չեն համարում ու չեն հիշատակում, նաև քաղաքականության մեջ: Մյուս կողմից, չնայած հրապարակային նվաստացմանը, բոլորը տեսան, թե որքան ուրախ, անգամ երջանիկ էր Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու, Ալիևի հետ շփվելու, առհասարակ՝ թուրքերի միջավայրում պայտնվելու համար: Ինչի՞ վկայություն են այս ակնհայտ փաստերն ու դրսևորումները: Սա, ամենից առաջ նշանակում է, որ նույն Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիային ուղղված ինչ-ինչ «մեղադրական» հայտարարությունները, որ նա ժամանակին արել է վարչապետի պաշտոնում լինելով, ընդամենը ձև էին, խաղ, ձևականություն, որի նպատակը Հայաստանի հանրությանը, առնվազն իր «ընտրազանգվածին» մոլորության մեջ պահելն էր: Հակառակ դեպքում, թշնամական պետության, ըստ որում՝ իր թշնամանքը անցաքույց դրսևորող պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը դու ի՞նչ գործ ունես, ինչո՞ւ ես վազելով գնում: Մյուս կողմից, դժվար չէ նկատել ևս մեկ ակնհայտ իրողություն: Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն երբեմն-երբեմն արձագանքում է Բաքվից հնչող հայտարարություններին: Բայց երբ Թուրքիայի իշխանություններն են հայտարարություններ հնչեցնում «Զանգեզուրի միջանցքի» մասին կամ նման թեմաներով, Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների ծպտունն իսկ չի լսվում: Ի դեպ, բացահայտ խաբեություն է և այն, թե սրանք թուրքերի հետ հարաբերություններ են կարգավորում՝ առանց նախապայմանների: Նախ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս 5 տարվա ընթացքում արդեն իսկ կատարել է Թուրքիայի՝ ավելի վաղ հնչեցված մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ Արցախից հրաժարվելու նախապայմանը, երկրորդ՝ թուրքական կողմը շարունակում է դնել նախապայմաններ, որոնք փաշինյանենք հլու-հնազանդ ընդունում են: Ուղղակի դա միառժամանակ չի բարձրաձայնվում, մինչև ինչ-ինչ հանգամանքների բերումով չբացահայտվի: Մեծ հաշվով, Թուրքիայից ինչ ասում են, Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը անում են: Ու սա արդեն գրեթե լիովին բացահայտված մարիոնետային ռեժիմ է, այլ ոչ թե՝ «ՀՀ կառավարություն»: Սա թուրքական խամաճիկային ռեժիմ է: Հայաստանի Հանրապետության իշխանությունը գործնականում զավթված է Թուրքիայի կողմից: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ ընդունում է թուրքական իշխանությունների ասածները, նշանակում է, որ նա ընդունել է թշնամու նախապայմանները, ունի անձնական ու, շատ հնարավոր է՝ նաև նյութական շահագրգռվածություն: Իսկ Թուրքայի կամ Ադրբեջանի վերաբերյալ ինչ-ինչ բարձրաձայնված դժգոհություններն ընդամենը լոլո են, այդ թվում՝ Մոսկվայում Ալիևի հետ ձևական-ցուցադրական «խոսքակռիվը»: Փաշինյանը հնազանդ կատարում է թուրքական նախապայմանները և «չաղ ու բախտավոր» է: Ինքն արդեն իր ու իր թոռների (եթե ունենա) ապագայի հարցը լուծել է՝ Հայաստանի ու հայության ոչնչացման մասին թուրքերի հետ պայմանավորվելու գնով: Ովքեր ուզում են մեռնել, ցեղովի կոտորվել (կամ թրքանալ, որ նույն բանն է), թող շարունակեն բռնած պահել Նիկոլի «պոչը», ովքեր դա չեն ուզում, պետք է շտապեն ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից:
    21:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Մետրոպոլիտենի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
    Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: «Տեղեկացնում ենք, որ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին և 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին»,- հայտնել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
    21:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ է բռնկվել Տավուշի Ջուջևան գյուղում
    Հունիսի 5-ին՝ ժամը 14։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտe տնակում և տարածվել հարակից քարե շինություն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), տարաներ պահեստավորած վառելիքաքսուկային նյութերով, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։
    21:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակի ոստիկանները երկու տեղից հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք
    Ճամբարակի ոստիկանները երկու տեղից հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք
    20:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    19 հայ ըմբիշ կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը
    Հունիսի 12-18-ը Ալբանիայում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: ՀԸՖ մամուլի քարտուղարությունը ներկայացնում է մեր ընտրանիների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Յուրիկ Մխիթարյան 48 կգ Լիպարիտ Մկրտչյան 51 կգ Էդգար Ջուհարյան 55 կգ Յուրի Կարապետյան 60 կգ Սամվել Տերտերյան 65 կգ Պետրոս Արշակյան 71 կգ Գոռ Խաչատրյան 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյան 92 կգ Գրիշա Ոսկանյան Ազատ ոճ 45 կգ Արմեն Պապիկյան 48 կգ Արման Հարությունյան 51 կգ Սաշա Պետրոսյան 55 կգ Սամվել Գևորգյան 60 կգ Տիգրան Բունիաթյան 65 կգ Վլադիմիր Ազարյան 71 կգ Նարեկ Նիկողոսյան 80 կգ Ռազմիկ Եփրեմյան 92 կգ Վարուժան Հովհաննիսյան 110 կգ Հենրիկ Հայկյան
    20:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ը բարձրացել է 2սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 29-ից հունիսի 4-ը: Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել 1900.48 մ (04.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 4.411մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 28.334մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.376մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 63.880մլն. մ³: Возможно, это графический образ (текст «Uhuiu dulupnuyn, 2012-2023pp. hnıupup 4-pnpnıpjup 900.80 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 1900.45 1900.54 1900.50 1900.54 1900.70 1900.90 1900.78 1900.76 1900.79 1900.91 1900.72 2023 1900.4») Возможно, это графический образ (текст «Uhuumh duqupnuyh thnjnnup, 2019-2023pp. 202 2022 2023 hunp 1900.95 1900.90 1900.85 1900.80 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 1900.25 1900.20 11-01 21-01 31-0 Û 0 10-02- 20-02») Возможно, это графический образ (текст) Возможно, это графический образ (текст)
    20:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Զգուշացե՛ք հասարակական հանդերձարաններից. մասնագետների խորհուրդը
    Հասարակական հանդերձարաններում կարելի է վարակվել, բայց ոչ միայն սպորտային ոգով: Սրբիչները, հատակի ռետինե գորգերը և այլ ընդհանուր օգտագործման ենթակա իրերը կարող են բազմաթիվ վտանգներ պարունակել: Բակտերիաներ Սրբիչներին կարող են բազմաթիվ բակտերիաներ լինել, այդ թվում` մեթիցիլին ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկ: Այն առաջացնում է ցավոտ թարախային վերքեր և փոխանցվում է մարդուց մարդուն: Այս բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների հանդեպ և պահանջում են հատուկ բուժում: Պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն անձնական հիգիենայի պարագաներ, սրբիչներ ու մարզահագուստ: Տրիխոֆիտիա Տրիխոֆիտիան ուղեկցվում է օղակաձև բծերի առջացմամբ և քորով: Բծերը կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում: Այս հիվանդության հարուցիչը սնկերն են, որոնք փոխանցվում են մարդուն հիվանդի մաշկի կամ իրերի հետ շփման ժամանակ: Հիվանդությունը կարելի է բուժել հակաբակտերիալ քսուքներով: Ոտնաթաթի սունկ Հանդերձարանի հատակից և գորգերից ոտքերը կարող են վարակվել ոտնաթաթի միկոզով: Միկոզն արտահայտվում է քորով, այրոցով, մաշկի թեփոտումով, ճաքերով՝ հատկապես մատների արանքներում: Պաշտպանվելու համար հանդերձարանում ռետինե հողաթափեր կրեք, ինչպես նաև, ոտքերը չոր պահեք: Անհրաժեշտ է արագ փոխել խոնավ գուլպաները: Ներբանային գորտնուկներ Ներբաններին առկա պինդ գոյացությունները կարող են վիրուսով պայմանավորված ներբանային գորտնուկներ լինել: Երբեմն, վնասված մազանոթների հետևանքով, գորտնուկին մանր սև կետիկներ են լինում՝ լուրջ անհարմարություն պատճառելով, խանգարելով մարդուն քայլել կամ վազել: Բուժման համար կան հատուկ քսուկներ, սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ստանալ բուժման համապատասխան ուղղորդումներ:
    20:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
    Ուլյանովսկի մարզի բնակիչների շրջանում տնայնագործական ալկոհոլային խմիչքով թունավորումից մահացածների թիվը հասել է 9-ի: Հաշվի առնելով նաև Սամարայի մարզում խմիչքից մահվան 2 դեպքերը՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը: «Հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիմիտրովգրադի մի քանի բնակիչներ հոսպիտալացվել են՝ «չպարզված նյութով թունավորում» ախտորոշմամբ: Չնայած ցուցաբերված համակողմանի բուժօգնությանը՝ ինը տուժած մահացել է», - ասվում է հաղորդագրությունում։ Քննիչները ձերբակալել են Սամարայի մարզից 32-ամյա անհատ ձեռնարկատիրոջը, որը կասկածվում է մարդկանց մահացու թունավորման համար: «Քննության տվյալներով՝ ձերբակալվածը ոգելից խմիչք է արտադրել Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ բնակավայրում, այնուհետև ապրանքը մատակարարել Սամարայի և Ուլյանովսկի մարզերի մանրածախ առևտրի կետեր», - հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։ Ավելի վաղ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը հայտնել էր, որ թունավորվել է մարզի 22 բնակիչ, որոնցից 8-ը մահացել են։ Բոլոր դեպքերը կապված են Սամարայում արտադրված լցնովի սիդրի օգտագործման հետ։
    19:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսը՝ արցախցիներին
    Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում նշված է. «Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ: Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առաջ: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել: Ձեր ժողովուրդը, ում հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգոյատևեք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից: Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր ես այցելել եմ Արցախի Հանրապետություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը... Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տառապում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան պատճառով, ովքեր սպանվել էին Մարաղայի 2 ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ: Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք ասելիք ունի՞, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառերը մտքովս անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»: Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվել է այս պատմությունը՝ հայկական խոսելու ոճով, լրագրողը գովել է տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։ Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները,հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը, և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։ Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել: Իմ սիրելի ընկերներ, Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար։ Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։ Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը, բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ իմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունելու խաղաղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:
    19:40
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ. «Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։ Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն՝ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,-ասվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են անկած ձկներ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
    19:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված
    2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցորդելուց առաջ խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա.Ա.-ին և նրա անձնական իրերը: Խուզարկության արդյունքում վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև՝ պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ: Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
    19:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանության փորձ 44-ամյա համագյուղացու նկատմամբ
    Հունիսի 3-ին, ժամը 23.35-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել էր 44-ամյա համագյուղացուն, ապա հրազենը թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը կեսգիշերին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: Հունիսի 4-ին Մարտունու քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գեղհովիտցի 40-ամյա տղամարդը, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, ինքնաշեն եղանակով ապօրինի պատրաստել է 12 մմ տրամաչափի հրազեն, որը համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելուց հետո թողել էր դեպքի վայրում: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
    19:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
    Հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Մոնրեալում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Բազինյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին (28-12-4): Բազինյանն այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է սուպերմիջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Հայ բռնցքամարտիկը երբևէ պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում:
    18:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP
    Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունը կվերաբացվի երեքշաբթի օրը՝ հունիսի 6-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից, այս մասին AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Էր Ռիադում Իրանի դեսպանատան բացումը տեղի կունենա երեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ին՝ Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանի ներկայությամբ», - մեջբերում է գործակալությունը սաուդցի դիվանագետի խոսքը: Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել էր 2016 թ.-ին, երբ Թեհրանում թագավորության դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսարանը ենթարկվել էին ցուցարարների հարձակման: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժն Էր Ռիադի կողմից: Իրանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ալիռեզա Էնայաթին, որը նախկինում եղել է Քուվեյթում Իրանի դեսպանը: Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ մարտի 10-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր:
    18:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
    Հունիսի 5-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37/1 հասցեի մոտակայքում գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
    18:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավազակություն 11-ամյա տղայի նկատմամբ
    Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.10-ի սահմաններում Սևան քաղաքի նախկին կիսաքանդ մշակույթի պալատի շենքում մի երիտասարդ 11-ամյա տղային հրել գցել է գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև գրպանից վերցրել է 4000 դրամը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սևան քաղաքի 31-ամյա բնակիչը Չարենցի փողոցի իր տանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
    18:00
    05.06.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիայում Փաշինյանը սեղմել է Սուլեյման աղանդի իմամի ձեռքը
    Թուրքիայում հայտնի Սուլեյման աղանդի իմամներից մեկին է Էրդողանի ինաուգուրացիայի ժամանակ ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանը: Իմամի նկարը այսօր խորհրդարանում արտգործնախարարին են ցույց տվել ընդդիմադիր պատգամավորները՝ հորդորելով պարզաբանել՝ ինչու՞ են Փաշինյանին խորհուրդ տվել սեղմել անգամ Թուրքիայում սկանդալային համարվող այդ մարդու ձեռքը:
    17:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գայանե Հակոբյանը կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով
    Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով:
    17:42
    05.06.23
    Ավելին