Լրահոս
Քաղաքական
22:22
05.06.23
163

Իշխանության մի մասի համար փակ հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են. պատգամավոր

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։

Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված:

Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են»: